10:09 14.01.2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Այցի ընթացքում, ի թիվս այլնի` ուսումնասիրության առարկա են դարձել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:
Արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են:
Այսպես.
քրեակատարողական հիմնարկի որոշ խցերում պահպանված չի եղել ազատությունից զրկված անձանց հատկացվող նվազագույն բնակելի տարածության չափը, օրինակ՝ 25 քմ մակերես ունեցող խցում (ներառյալ՝ սանհանգույցը) պահվել է ազատությունից զրկված 8 անձ,
արձանագրվել են պահման անբավարար պայմաններ, որոշ խցեր կահավորած չեն եղել օրենսդրությամբ նախատեսված և անձի պատշաճ, արժանապատիվ կենցաղավարումը կազմակերպելու համար անհրաժեշտ գույքով, օրինակ՝ նստարաններով և սեղաններով,
մասնաշենքերում բացակայել են տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը, ինչը կարևոր է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և անվտանգության ապահովման տեսանկյունից,
որոշ խցերում դատապարտյալները և կալանավորված անձինք պահվել են միասին, չի պահպանվել դատապարտյալներին և կալանավորված անձանց անջատ պահելու օրենսդրական պահանջը,
ազատությունից զրկված մի շարք անձինք օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց առանձին կամ անջատ պահելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ փաստացի տևական ժամանակ (ընդհուպ մի քանի տարի) պահվել են մեկուսի,
արձանագրվել են շտապ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրներ. քրեակատարողական հիմնարկում կանչ գրանցելու դեպքում շտապ բժշկական օգնության ծառայությունը բնակելի գոտի մուտք չի գործում, ինչի արդյունքում ազատությունից զրկված անձի առողջական վիճակի վատթարացման դեպքում այլ անձինք (ընդհուպ գիշերային քնի հաշվին), առանց բավարար բժշկական գիտելիքների և պատրաստվածության, պատգարակի միջոցով վերջինիս իջեցնում են հաշվառման բաժանմունքում առանձնացված սենյակ,
արձանագրվել են քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված ազատությունից զրկված անձանց նախնական բժշկական զննության իրականացման հետ կապված խնդիրներ. մասնավորապես, զննությունը շարունակում է իրականացվել ոչ պատշաճ՝ ամբողջական բժշկական զննություն չի իրականացվում, այն իրականացվում է քրեակատարողական հաշվառման կետի «բոքսերում», որը բժշկական զննության համար նախատեսված, բավարար կահավորված չէ: Ավելին, նշված խցում եղել է միայն պատին ամրացված նեղ, երկար, երկաթե նստարան, որը չի կարող ծառայել որպես բժշկական թախտ,
քրեակատարողական հիմնարկ միաժամանակ ընդունվող մեկից ավելի ազատությունից զրկված անձանց բժշկական զննությունն իրականացվել է միաժամանակ,
նախնական բժշկական զննություն իրականացվել է միայն, երբ անձն առաջին անգամ ընդունվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ այլ դեպքերում, երբ անձը տեղափոխվել է դատարան կամ վարույթային կամ ապացուցողական որևէ այլ գործողությանը մասնակցելու համար, հիմնարկ մուտք գործելիս անձինք բժշկական զննության չեն ենթարկվել,
նախնական բժշկական զննության մատյանը լրացվել է ջնջումներով, ուղղումներով ու բացթողումներով,
արձանագրվել են դեղորայքի պատշաճ պահպանման հետ կապված խնդիրներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք և բժշկական պարագաներ,
քրեակատարողական հիմնարկի ոչ բժշկական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բուժման կազմակերպման ընթացքին՝ հասանելիություն ունենալով անձանց բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններին,
արձանագրվել են ազատությունից զրկված անձանց աշխատանքային իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներ, մասնավորապես, վերջիններիս աշխատանքային պայմանագրերը չեն ներառել հաստիքները և աշխատանքային պարտականությունների շրջանակը, ինչը կարող է հանգեցնել ազատությունից զրկված անձանց միջև աշխատանքի անհավասար բաշխման և տարբերակված վերաբերմունքի,
որոշ դեպքերում աշխատանքային ծանաբեռնվածությամբ պայմանավորված՝ ազատությունից զրկված անձինք, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի խախտմամբ, կատարել են արտաժամյա աշխատանքներ,
ստացված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական ծառայողները որոշ դեպքերում աջակցում են հիմնարկի ներսում կատարված իրավախախտումների, այդ թվում՝ հանցագործությունների դեպքերը թաքցնելուն, մասնավորապես, հորդորում և համոզում են ազատությունից զրկված անձանց չբարձրաձայնել ներհիմնարկային հարաբերություններին առնչվող դեպքերի վերաբերյալ, իսկ որոշ դեպքերում՝ ազատությունից զրկված անձանց՝ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները պարզապես չեն հասցեագրվում իրավասու մարմիններին,
ստացված տեղեկությունների համաձայն` ազատությունից զրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումներ դրսևորելու դեպքերում կիրառվում է օրենքով չնախատեսված տույժի միջոց, մասնավորապես, վերջիններս որպես պատիժ գիշերային ժամերին տեղափոխվում են հաշվառման բաժանմունքում առանձնացված խցեր (бокс), որոնք առհասարակ կահավորված չեն եղել գույքով, ինչի պարագայում անձինք քնել են բետոնե հատակին,
տույժի միջոց կիրառելու վերաբերյալ որոշումները չեն եղել պատշաճ պատճառաբանված, բացակայել են նշանակվող տույժի ժամանակահատվածի վերաբերյալ հիմնավորումները, ինչը կարող է հանգեցնել համանման արարքների նկատմամբ տարբերակված մոտեցման,
ստացված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված վերաբերմունք. մասնավորապես, քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձանց ընդհանուր քանակակազմից առանձնացվել են որոշակի կատեգորիայի անձինք, որոնց նկատմամբ դրսևորվել է խտրական մոտեցում ինչպես վերաբերմունքի, այնպես էլ իրավունքների իրացման ապահովման տեսանկյունից, այդ թվում՝ արգելված է եղել օգտվել ընդհանուր խմբաքանակի օգտագործման համար նախատեսված գույքից, մարզասրահից, դասասենյակներից, տեսակցության սենյակներից,
արձանագրվել են խնդիրներ նաև զբոսանքի ապահովման հետ կապված. մասնավորապես, զբոսախցերը տեղակայված են եղել հիմնարկի տանիքում և երկրորդ հարկում, ինչը դրանց հասանելիության հետ կապված անհաղթահարելի դժվարություններ է առաջացրել տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար,
բացակայել են զբոսաբակերում մարմնամարզության պարագաներն ու սարքավորումները,
արձանագրվել է, որ քրեակատարողական հիմնարկում առկա միակ մարզադահլիճ նախատեսված է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար, իսկ մյուս ազատությունից զրկված անձինք զրկված են եղել դրանից օգտվելու հնարավորությունից,
արձանագրվել են բուժանձնակազմի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների աշխատանքային հարաբերությունների և պայմանների հետ կապված խնդիրներ:
Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնիրները քննարկել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուրաբաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։
Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...
23:57 15.05.2025
Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...
23:54 15.05.2025
TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին ՍտամբուլումԹուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...