TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը դիվանագիտական բոյկոտ է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերին․ ՄՕԿ-ի արձագանքը չի ուշացել

08:26 07.12.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մեկնաբանել է 2022 թվականին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին դիվանագիտական ​​բոյկոտ հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը, հայտնում է Match TV-ն։ Կազմակերպությունն ընդգծել է, որ պաշտոնյաների և դիվանագետների ներկայությունն Օլիմպիադային յուրաքանչյուր կառավարության զուտ քաղաքական որոշումն է, և ՄՕԿ-ը, լինելով քաղաքականապես չեզոք, ճանաչում է այդ իրավունքը։ Կոմիտեն հաստատել է, որ ամերիկացի մարզիկների մասնակցությունն Օլիմպիական խաղերին մնում […]

̰ ̰
Ճանապարհը հարթ ու սահուն չէ. Էդուարդ Աղաջանյանը՝ փոխվարչապետերի եռակողմ խմբի աշխատանքների մասին

22:50 06.12.2021

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները պարերական բնույթ ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Համանախագահող երկրներն ու դրանց ներկայացուցիչները փորձում են գտնել երկուստեք ընդունելի լուծումներ ու այս ճանապարհը հարթ, սահուն և հեշտ չէ: Այս պահին կարևորագույն արձանագրումն […]

̰
ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. Էդուարդ Աղաջանյան

22:25 06.12.2021

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Հայաստանը հետ քայլ չի անելու իր դիրքորոշումից, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հարցի լուծմանը հավատարիմ մնալու հետ կապված: Այս հանգամանքը պետք է կարևորվի նաև մեր ներքաղաքական դիսկուրսում, որովհետև սա մի դիրքորոշում է, որը կիսում են միջազգային հանրության գրեթե […]

̰
ՆԱՏՕ-ն կարմիր գծեր չի ճանաչում. Պեսկով

21:18 06.12.2021

ՆԱՏՕ-ն չափազանց ագրեսիվ դիրքորոշում է ցուցաբերում և չի ճանաչում կարմիր գծերը, Ռուսաստանին դա դուր չի գալիս, Մոսկվան ապահովագրում է սեփական շահերը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն այժմ չափազանց ագրեսիվ դիրքորոշում է ցուցաբերում։ Տեսնում ենք պարոն Ստոլտենբերգի (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) հռետորաբանությունը։ Մենք տեսնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր […]

̰
Թուրքիայի խորհրդարանի 13 ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նախագահական միջնորդությունները մեջլիսում են

19:57 06.12.2021

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 13 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագահականի թվով 15 միջնորդությունները հասել են խորհրդարանի նախագահությանը: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական hurriyet.com.tr -ն: Միջնորդությունները փոխանցվել են խորհրդարանի Սահմանադրության և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված միացյալ հանձնաժողովին։ Կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն զուգահեռ, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վերաբերյալ Սահմանադրական դատարանում քննվող գործը վարող […]

̰
ԱԳՆ-ում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև

19:07 06.12.2021

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել են  քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ […]

̰
Զանգվածային պաշտոնանկություններ Միացյալ Նահանգների փոխնախագահի գրասենյակում

18:40 06.12.2021

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի գրասենյակի աշխատակիցները զանգվածաբար հեռանում են  աշխատանքից նրա ժողովրդականության կտրուկ անկման պատճառով, հայտնում է The Teleghraph-ը։ Ըստ հրատարակության՝ թիմի շատ անդամներ վախենում են իրենց հեղինակության համար՝ Հարիսի հետ աշխատանքի պատճառով։ Այսպիսով, փոխնախագահի օգնականները մտավախություն ունեն, որ 2024 թվականի ընտրությունների նախաշեմին իրենց կպիտակավորեն, որպես «իր մարդիկ»։ Փորձագետները Հարիսի օգնականների հեռացումը կապում են նրա […]

̰
Եվրոն կունենա նոր դիզայն

18:33 06.12.2021

Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարել է եվրոյի թղթադրամների վերանախագծման մասին։ Այդ մասին ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ «20 տարի անց եկել է ժամանակը, որ վերանայենք մեր թղթադրամների արտաքին տեսքը, որպեսզի դրանք ավելի գրավիչ դառնան եվրոպացիների համար»,- ասել է Կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը։ Նրա խոսքերով՝ նոր թղթադրամները պետք է ցույց տան, թե ինչքան համախմբված է […]

̰
Թուրք ուժայինները Մուշում քուրդ զինյալներին պատկանող թաքստոց են հայտնաբերել

18:15 06.12.2021

Թուրք ուժայինները դեկտեմբերի 2-4-ը օդուժի աջակցությամբ լայնածավալ ռազմական օպերացիա են իրականացրել երկրի հարավարևելյան Մուշ նահանգի Շենյայլա շրջանում։ Ռազմական գործողությունները կազմակերպողը և նախաձեռնողը Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն է: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ իրականացվող օպերացիայի ընթացքում թուրք ուժայինները հայտնաբերել են մեկ թաքստոց և առգրավել զգալի չափով տարբեր տեսակի […]

̰
Շիրակի մարզում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները և մանդատների հաշվարկը

18:08 06.12.2021

Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք և Արթիկ խոշորացվող  համայնքներում ընտրությունները համակարգում են թիվ 30, 32 և 33 տարածքային ընտրական հանձնաժողովները, որոնք ամփոփել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Համաձայն դրանց՝ Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններն ու դաշինքները հաղթահարել են անցողիկ շեմը։ Հիշեցնենք, կուսակցությունների համար 4, իսկ դաշինքների համար 6 %-ն է։ 4 խոշորացվող համայնքներում […]

̰
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հայտարարել է երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու մտադրության մասին

16:08 06.12.2021

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմմուրը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից, երբ ինքը դառնա նախագահ։ Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 5-ին Փարիզի արվարձաններում կայացած առաջին նախընտրական հանրահավաքում, հաղորդում է տեղական LCI հեռուստաալիքը։ «Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիան դուրս գա ՆԱՏՕ-ի միացյալ ռազմական հրամանատարությունից»,- ասել է նա՝ նշելով, որ ֆրանսիացիները չպետք է լինեն Եվրամիության […]

̰
Մոտ ապագայում պայքարը կսրվի և չի դադարի մինչև ձեր պարտությունը. Սաակաշվիլի

15:50 06.12.2021

Պայքարը կսրվի և չի դադարի մինչև ձեր պարտությունը, եթե ուշքի գաք և գաք ազգային հաշտեցման, սա լավագույն լուծումն է բոլորի համար,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նամակում, որը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։ «Այս օրերին ՊԱԾ-ն ակտիվորեն լուրեր է տարածում, որ ինձ Գորիից հետ են ուղարկելու բանտ, չնայած նրան, […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

14:22 06.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Բացի Անվտանգության խորհրդի անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ […]

̰
Առերևույթ 12 հանցավոր ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. 4-ով նախապատրաստվում են նյութեր

13:40 06.12.2021

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ըստ մարզերի հրապարակել 2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության մի շարք մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերի, դրանց տեսակների, իրավապահ մարմինների կողմից դրանց առթիվ ձեռնարկված միջոցների վերաբերյալ հանրության իրազեկման գործընթացը: Մասնավորապես, դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքներում ևս կայացել են ՏԻՄ ընտրություններ: Վերջիններիս նախընտրական քարոզարշավի […]

̰
Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ. զեկույց

13:33 06.12.2021

ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ աղմկահարույց զեկույց է հրապարակել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիան մեղադրվել է կրոնական փոքրամասնությունների դեմ թշնամանքի միջավայրը թեժացնելու մեջ։ Ընդգծվել է, որ թուրքական կառավարությունը հանդուրժում է ատելության խոսքն ու բռնության ակտերը երկրի և՛ մուսուլման և՛ ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։ Նշվել է, որ հատկապես Թուրքիայի հայ համայնքին ահաբեկելու նոր […]

̰
Ընտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ. 13-ով նախապատրաստվում են նյութեր

12:02 06.12.2021

ՀՀ գլխավոր դատախազության կողմից դիտարկան է ենթարկվել նաև 2021թ. դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական շրջանում և քվերակության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր խախտումների վերաբերյալ տվյալների ստացման և ընթացքավորման գործըթնացը: Ըստ այդմ՝ մարզի նշված չորս խոշորացված համայնքներում կայացած ընտրությունների ողջ ընթացքում, […]

̰
ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված․ Փաշինյան

09:46 06.12.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված: Գիտեմ և հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները […]

̰
ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները

08:43 06.12.2021

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական տվյալներ երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նախնական տվյալներով՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 12810 ընտրող։ ՔՊ-ն Վանաձորում ստացել է 8295 ձայն, երրորդը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունն է, որը ստացել է 4809 ձայն։ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում առաջատարն իշխող ուժն […]

̰
36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 25-ում․ Վահագն Ալեքսանյան

08:10 06.12.2021

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «Այս պահի դրությամբ նախնական տվյալներով 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում։ Արտաշատ, Գառնի, Հրազդան, Ծաղկաձոր, Թալին , Աշտարակ, Մարտունի, Սևան, Վայք, Ջերմուկ, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Խոյ, Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Սպիտակ, Թումանյան, Փամբակ, […]

̰
Մինսկը հայտարարում է Արևմուտքի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

23:58 05.12.2021

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել է արևմտյան երկրների պատժամիջոցների դեմ պատասխան միջոցներ կիրառելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Բելառուսի վարչապետի խոսքով, Մինսկը կարող է դրանց մասին բարձրաձայնել հանգստայան օրերից հետո։ Պատասխան պատժամիջոցները կլինեն «համաչափ և համարժեք», – հավելել է նա։ Դեկտեմբերի 2-ին Եվրամիությունն ընդունել է Մինսկի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որում ներառված են ավելի քան […]

̰
Արմավիր համայնքում 91% կողմ ձայներով «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա ավագանու բոլոր 27 մանդատները

23:15 05.12.2021

Ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր ձայների 94% կողմ արդյունքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները. 8368 կողմ, 577 դեմ, 267 անվավեր: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է  հայտնել է Արմավիրի  քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

̰
Պուտինը հուսով է, որ իրավիճակը Լեհաստանի սահմանին կվերադառնա բնականոն հուն

22:53 05.12.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ լեհ-բելառուսական սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակըկվերադառնա բնականոն հուն։ «Հուսով եմ, որ իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին աստիճանաբար կթուլանա։  Թեև,  այնտեղ դեռ կան մարդիկ, որոնց ճակատագիրը կարգավորված ​​չէ»,- ասել է նախագահը Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային  ընկերությունների ղեկավարի հետ հանդիպմանը։ «Ինչքան ես հասկանում եմ, Բելառուսի իշխանությունները և Բելառուսի Կարմիր […]

̰
Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական 12 հանցագործության դեպքից 9-ով նյութեր են նախապատրաստվում

22:42 05.12.2021

2021թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի խոշորացված համայնքներում:Նշված համայնքների ընտրությունների առնչությամբ, քվեարկությունն ավարտվելու պահին՝ ժամը 20.00-ի տվյալներով, իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում-ահազանգ: Տեղեկացնում է ՀՀ դատախազությունը։ Բոլոր դեպքերը վերաբերել են […]

̰
Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններին ամենաակտիվը Ամասիայի, ամենապասիվը՝ Ախուրյանի տարածաշրջանի ընտրողներն են եղել

21:53 05.12.2021

Շիրակի մարզի երեք տարածքային ընտրական հանձնաժողովներում ամփոփվել են  ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշները։ Թիվ 30, 32 և 33 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները SHANTNEWS.am-ին հայտնել են, ըստ տարածաշրջանների, ընտրողների մասնակցության ակտիվության նախնական տվյալները։ Ամասիայի տարածաշրջանում 5476 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 3195-ը կամ 58,35%-ը: Աշոցքի տարածաշրջանում 7504 ընտրողներից իրենց քաղաքացիական պարտքը կատարել են 3507-ը կամ 46,74%-ը։ Ախուրյանի տարածաշրջանի […]

̰
Արարատի մարզի 4 խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվում

21:40 05.12.2021

ՀՀ Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Վեդի և Արարատ խոշորացված համայնքներում 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ, քվեարկությունն ավարտվելու պահի՝ ժամը 20.00-ի տվյալներով, ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում և ահազանգ, որոնք վերաբերում են քվեարկության գործընթացին, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դրանցից 6-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման […]

̰
Սպիտակ տունը հայտարարել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների առաջիկա զրույցի կարևորության մասին

21:27 05.12.2021

Դեկտեմբերի 7-ին նախատեսված տեսակապով զրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև երկխոսությունը շատ կարևոր կլինի։ Այս մասին կիրակի օրը MSNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիերը։ «Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահի զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ կարևոր է լինելու։ Առաջնորդների միջև երկխոսությունը չի […]

̰
42,48% մասնակցություն՝ այսօր անցկացված ՏԻՄ ընտրություններին

21:15 05.12.2021

Ըստ ԿԸՀ տվյալների՝ ժամը 20։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,48%-ը։ Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1,112,396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։ Հիշեցնենք, 9 մարզերի 38 համայնքների ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է, ընտրատեղամասերի դռները փակվել են ժամը 20.00-ին և սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը:

̰
Առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու մարզի խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում. ՀՀ դատախազություն

20:37 05.12.2021

Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի 3 համայնքներում՝ Վանաձոր, Սպիտակ և Ձաղիձոր խոշորացված համայքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նշված ընտրությունների համատեքստում իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի  հանցագործությունների վերաբերյալ 6 հաղորդում կամ ահազանգ, որոնք  բոլորն էլ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում նաև Տեղամաային ընտրական հանձնաժողովների նախագահներից, ՀԿ ներկայացուցիչներից […]

̰
Պակիստանը ցուցադրել է նոր հարվածային անօդաչու թռչող սարք

20:12 05.12.2021

Պակիստանը ներկայացրել է նոր SHAHPAR-II հարվածային անօդաչու թռչող սարքը, որը մշակել է պակիստանյան NESCOM պաշտպանական ընկերությունը։ TRT-ն հայտնում է, որ անօդաչու թռչող սարքը ներկայացվել է նոյեմբերի 29-ից Կահիրեում ընթացող եգիպտական ​​պաշտպանական EDEX 2021 ցուցահանդեսում։ Անօդաչու սարքը հարվածային դիրքում օդում մնալու հնարավորություն ունի 7 ժամ, իսկ հետախուզական դիրքում՝ 14 ժամ (առանց զինամթերքի)։ Թռիչքի հեռահարությունը 300 կմ […]

̰
BACK_TO_TOP