21:37 03.12.2021
Դեկտեմբերի 1-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրույցի ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի […]
20:20 03.12.2021
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցապնդում է արել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին Թուրքիայի Էրզրում (Կարին) նահանգի Գեզ գյուղի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու պահպանության վերաբերյալ: Գրում է Ermenihaber.am-ը։ Հայ պատգամավորը, հիշեցնելով, որ եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է հարձակման, մի քանի հարց է ուղղել թուրք նախարարին: […]
20:07 03.12.2021
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Հայտնում է TRT հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմին։ Կողմերը քննարկել են Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող զարգացումները։ Նախագահները քննարկել են թուրք-ռուսական հարաբերությունների բարելավման հարցեր։ Չորեքշաբթի օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել […]
19:59 03.12.2021
Եվրամիության որոշմամբ՝ «Խաղաղության եվրոպական հիմնադրամ»-ը Վրաստանի պաշտպանական ուժերին կհատկացնի 12,75 մլն եվրոյի չափով օգնություն։ Ըստ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության՝ այս օգնությունը կբարձրացնի Վրաստանի պաշտպանական ուժերի կարողությունները՝ ծառայություններ մատուցելու խաղաղ բնակչությանը ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակներում։ Աջակցությունը ներառում է բժշկական և ինժեներական սարքավորումներ, ինչպես նաև քաղաքացիական տրանսպորտային միջոցներ: ԵՄ-ն ձգտում է ամրապնդել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի […]
16:49 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։ Արտաքին գործերի նախարարները քննարկել են հայ-ֆիննական երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցերի, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ակտիվացման անհրաժեշտությունը։ Առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել խորացման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար կապերի խթանման […]
15:54 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության 13-րդ տարեկան համաժողովի շրջանակներում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «ԵՄ դերը Հայաստանում․ հնարավորություններ արդյունավետ գործընկերության համար» («What Role for the EU in Armenia: opportunities for an effective partnership») խորագրով քննարկումը: Քննարկմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության և […]
13:25 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների ԱԳ նախարար Բեն Կնապենի հետ։ Արարատ Միրզոյանը և Բեն Կնապենը գոհունակություն են հայտնել հայ-նիդեռլանդական բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք […]
13:14 03.12.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Նիդեռլանդների Թագավորություն՝ մասնակցելու Հաագայի միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Կիրակոսյանը Նիդեռլանդների Թագավորությունում կլինի դեկտեմբերի 6-8-ը: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ավելի […]
12:57 03.12.2021
Սալվադորի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որում եղել է երկրի պաշտպանության նախարարի որդին, կործանվել է ափամերձ գոտում։ «Մենք փնտրում ենք անձնակազմի երեք անդամների, այդ թվում՝ լեյտենանտ Խերարդո Մերինոյին՝ նախարար Մերինո Մոնրոյի որդուն», – ասվում է Պաշտպանության նախարարության Twitter-ում։ Հստակեցվում է, որ ինքնաթիռը առաքելություն էր իրականացնում ափամերձ գոտում։ Վթարի պատճառը հայտնի չէ։ Այլ տեղեկություններ չկան։
12:51 03.12.2021
Լոնդոնում տեղադրվել է տոնածառ, որը նվիրել է Օսլոյի քաղաքապետարանը։ Այն դարձել է ծաղրի առարկա։ Ծառի լուսանկարը Twitter-ում հրապարակել է բրիտանացի քաղաքական գործիչ Դեյվիդ Քորթենը։ «Լոնդոնի՝ 2021 թվականի տոնածառը իմ տեսած խղճուկ ու կեղտոտ նվերն է»,- ասվում է լուսանկարի մակագրության մեջ։ Օսլոն ավանդաբար ամեն տարի Լոնդոնին տոնածառ է նվիրում որպես երախտագիտություն Երկրորդ համաշխարհային պատերազմում ցուցաբերած աջակցության […]
11:20 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ՝ այդ առումով նշելով նաև խորհրդարանական մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։ Նախարար Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում […]
10:55 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ 82603 ԱՄՆ դոլար արժողությամբ «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման» և 68059 ԱՄՆ դոլար արժողությամբ «Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման» ծրագրերի դրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում: «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման […]
10:45 03.12.2021
Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Ռադմանին։ Զրուցակիցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։ Քաղաքական երկխոսության խորացման տեսանկյունից կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության […]
10:22 03.12.2021
Ստոկհոլմում արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի ժամանակ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի աշխատակից Թամարա Նուցուբիձեն հարցն ուղղել է անգլերենով։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան վրացի լրագրողին խնդրել է ռուսերեն խոսել՝ հիշեցնելով, որ ասուլիսին մասնակցելու նրա խնդրանքը եղել է ռուսերենով։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Թամարա, կներեք, երբ դուք խնդրեցիք մասնակցել համաժողովին, դուք ռուսերեն էիք խոսում», […]
10:17 03.12.2021
Ամերիկացի ձեռնարկատեր և գործարար Իլոն Մասկն առաջարկել է քաղաքական պաշտոնների համար տարիքային սահմանափակումներ մտցնել։ Նա իր առաջարկը հրապարակել է Twitter-ում։ «Եկեք տարիքային շեմ սահմանենք, որից հետո հնարավոր չի լինի առաջադրվել քաղաքական պաշտոններ, հնարավոր է՝ 70-ից մի փոքր ցածր»,- գրել է նա։
09:50 03.12.2021
Աշխարհի բնակչության 37%-ը՝ 2,9 միլիարդ մարդ, երբեք չի օգտվել համացանցից։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի էլեկտրակապի միջազգային միությանը։ Նշվում է, որ 2․9 մլրդ մարդկանց 96 տոկոսը բնակվում է զարգացող երկրներում։ Միևնույն ժամանակ, համացանցից օգտվողների թիվը 2021 թվականին աճել է մինչև 4,9 միլիարդի՝ 2019 թվականի շուրջ 4,1 միլիարդի համեմատությամբ։ Համացանցից օգտվողների աճը խթանվել […]
23:55 02.12.2021
Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասի ծառայողների ստացած տվյալն իրացվեց նոյեմբերի 26-ին։ Ժամը 18.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ծովինար գյուղից բերման ենթարկվեց 40-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանեց, որ ամիսներ առաջ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, համագյուղացու տանը կից խորդանոցից գողացել էր էլեկտրական մսաղաց, սղոց, զոդման սարք և մեքենայի մասեր: 40-ամյա տղամարդու տան զննության ժամանակ նա ներկայացրեց գողոնն […]
23:36 02.12.2021
Դեկտեմբերի 1-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանն ու գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանը հրահանգավորեցին անձնակազմին՝ ընդգծելով ուժեղացված ծառայության նպատակներն ու պարեկների առաջնային խնդիրների պատշաճ կատարումը։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերեցին մի տղամարդու, որը մեքենա էր վարում՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Հայտնաբերվեց նաև […]
22:59 02.12.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուզականորեն է արտահայտվել հանքափորների աշխատանքի պայմանների մասին ածխի ոլորտի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: «Նրանք ռիսկի են դիմում, իսկ մենք բոլորս միասին պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ռիսկի դիմելու անհրաժեշտություն չլինի։ Ահա դա էր մեր որոշումների իմաստը 2010 թվականին», – հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը՝ բռունցքով հարվածելով սեղանին։ Այսօր Պուտինը հայտնել է […]
22:17 02.12.2021
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Երկուստեք վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև համագործակցությանը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումներին: Նախարարները […]
22:08 02.12.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքների առնչությամբ հրավիրված ասուլիսում: «ԵԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, որպես ԵԱՀԿ համանախագահող երկրներ, ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության […]
21:27 02.12.2021
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր։ Հավասարապես՝ առկախված հումանիտար խնդիրների լուծումը, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների և պահվող անձանց անվերապահ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի հետաքննությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, պահանջում են ԵԱՀԿ և […]
20:48 02.12.2021
Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Թուրքիան կողմ է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ Հայտնում է 1tv.ge-ն։ Մևլութ Չավուշօղլուին ռուսական լրատվամիջոցները հարցրել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ։ «Ես չեմ մեկնաբանի մեկ այլ գործընկերոջ հայտարարությունը, բայց կարող եմ ձեզ ասել Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում։ Թուրքիան կողմ է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և ԵՄ բաց դռների […]
20:40 02.12.2021
Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես հարթակ` Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության համար, aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին` ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Զալկալիանիի խոսքով, համաշխարհային հանրությունը շահագրգռված է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմամբ։ «Այս մասին մենք նոր նախաձեռնություն ենք ներկայացրել՝ հանդես գալ որպես եռակողմ երկխոսության հարթակ, […]
20:06 02.12.2021
ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակում, Ստոկհոլմում, հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հստակեցրել են իրենց դիրքորոշումները երկկողմ առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային խնդիրներում երկու երկրների ջանքերի մեկտեղումը, ներառյալ՝ իրադրության կայունացումը Հարավային Կովկասում: Քննարկվել է նաև […]