20:07 05.12.2021
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երկու համայնքներում ընտրում էին համայնքի ղեկավար և ավագանու անդամներ: Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 984 տեղամասեր: ժամը […]
18:19 05.12.2021
Ըստ ԿԸՀ տվյալների՝ ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,8%-ը։ Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1,112,396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 376003 քաղաքացի։
18:15 05.12.2021
Ուկրաինայի կողմից պետական սահմանի խախտման միջադեպից հետո բելառուս սահմանապահները չափազանց կոշտ կգործեն հետագայում նման դեպքերի պարագայում, ասել է սահմանապահ ջոկատի ներկայացուցիչ Սերգեյ Պավլովը։ Դեկտեմբերի 4-ին բելառուսաուկրաինական սահմանին Մոզիրսկի սահմանապահ ջոկատի տարածքում գրանցվել է Բելառուսի օդային սահմանի խախտում։ Ուկրաինական ռազմական Մի-8 ուղղաթիռը հատել է պետական սահմանը։ Այս մասին Կիևին տեղեկացրել է Մինսկը։ «Պետական սահմանի հետագա խախտման […]
17:20 05.12.2021
Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի մատակարարումներն Ուկրաինային որևէ առնչություն չունի Մոսկվայի և Կիևի միջև լարվածության հետ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ «Մենք Ուկրաինային վաճառել ենք անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ, նման բան չկա, որ մենք հիմա ենք ԱԹՍ վաճառում, երբ Ռուսաստանի հետ լարվածություն կա: Այդ խմբաքանակի վերաբերյալ […]
16:23 05.12.2021
Բժշկական փորձագետներն ավելի լավ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի կայունացման համար,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը։ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ դեսպանը պարզաբանել է, որ բուժման գործընթացում ներգրավված են մասնագետներ, և նրանց իրավասությունն է խոսել այս հարցի մասին։ «Պատասխանը տալիս են բժշկական փորձագետները և […]
15:55 05.12.2021
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հունական Լեսբոս կղզում հանդիպել է ժամանակավոր կացարանում ապաստանած փախստականներին։ Սա համարվում է Հռոմի պապի՝ Հունաստան և Կիպրոս հովվապետական ուղևորության կարևոր կանգառներից մեկը, որտեղ ավելի վաղ նա նաև աղոթել էր միգրանտների հետ։ «Միգրացիան բոլորի համար է խնդիր,այն գլոբալ ճգնաժամ է, որն ազդում է բոլորի վրա»,- ասել է պոնտիֆիկոսը։ «Ցավալի է լսելը, որ պարիսպներ […]
15:28 05.12.2021
ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20.75 տոկոսը։ Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1112396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 230 814 քաղաքացի։ Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։
14:30 05.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ստեփանավանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների […]
14:18 05.12.2021
Իսրայելի հետախուզության՝ «Մոսադ»-ի ղեկավարը Դեյվիդ Բարնեան կիրակի կայցելի ԱՄՆ՝ իրանական հարցի շուրջ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների համար, հայտնում է Times of Israel-ը: Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ Բարնեան կհամոզի ԱՄՆ ղեկավարությանը չկնքել միջանկյալ համաձայնագիր Թեհրանի հետ, որը չի նախատեսում Իրանի ամբողջական վերադարձ և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բոլոր պայմանների լիարժեք կատարում՝ Իրանի միջուկային ծրագրի […]
13:52 05.12.2021
Կրկնակի խոշորացվող Ախուրյան համայնքում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները: Առաջին անգամ խոշորացվող Արթիկում ընտրապայքարում է 6 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Ազատական», «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» և «Միասնական Արթիկ» դաշինքը: Ամասիա համայնքում ընտրապայքարին մասնակցում է 3 քաղաքական ուժ՝ […]
13:13 05.12.2021
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 36 համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ընտրությունների ընթացքին հետևում են առաքելության շուրջ 390 դիտորդներ։ Դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած […]
12:55 05.12.2021
ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել դեկտեմբերի 5-ին Հայաստանի 38 համայնքներում ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության վերաբերյալ։ Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 68 462 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 6․15 տոկոսը։ Հիշեցնենք, այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, […]
12:25 05.12.2021
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թահնուն բեն Զայեդը դեկտեմբերի 6-ին կայցելի Իրան։ Այս մասին կիրակի հայտնել է ISNA գործակալությունը։ Նշվում է, որ քաղաքական գործիչը Թեհրան կժամանի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հրավերով։ Նոյեմբերի 24-ին Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին ասել է, որ Թեհրանն ու Աբու Դաբին պայմանավորվել են նոր էջ […]
12:00 05.12.2021
Հնդկաստանի հյուսիս-արևելքում՝ Նագալենդ նահանգում, ռազմական գործողության հետևանքով զոհվել է առնվազն 13 խաղաղ բնակիչ և անվտանգության ուժերի մեկ ներկայացուցիչ։ Զինվորականները նրանց շփոթել են ապստամբների հետ, հաղորդում է NDTV-ն: Հայտնի է, որ ուժայինները ծրագրել էին օպերացիա տեղի ապստամբների դեմ պայքարի համար։ Սակայն մոտակա Օթինգ գյուղի բնակիչներին շփոթել են ապստամբների հետ, ինչի հետևանքով զինվորականները կրակել են բացել խաղաղ […]
10:51 05.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:45 05.12.2021
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմանը Կիևում տեղի ունեցած իրադարձությունների քննարկման ժամանակ լարված վեճ է տեղի ունեցել, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քննարկման անանուն ականատեսներին։ Գործակալության աղբյուրների պնդումներով վեճը ծագել է Ուկրաինայում «ռուսական ագրեսիայի» դեպքում Արևմուտքի պատասխան միջոցների քննարկման շուրջ։ «Կարծիքների փոխանակումը սուր ընթացք է ստացել այն բանից […]
10:32 05.12.2021
Ցուցարարները փակել են Բելգրադի կարևոր ու հիմնական մայրուղիները, նրանք դեմ են հանրաքվեի և սեփականության իրավունքի մասին օրենքների ընդունմանը, հաղորդում է Tanjug-ը: Ցուցարարները փակել են երկրի գլխավոր տրանսպորտային երթուղին՝ E-75 մայրուղին, Բելգրադի կենտրոնական հրապարակը, փակել են մի քանի կամուրջներ։ Գործողությունները հրահրվել են բնապահպանական ընկերությունների ներկայացուցիչներիը, ովքեր դեմ են Սերբիայում լիթիումի արդյունահանման իրավունքի տրամադրմանը ավստրալա-բրիտանական կոնցեռնին: Սերբիայի […]
09:58 05.12.2021
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երկու համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: Առաջադրման փաստաթղթեր ներկայացրել են թվով 132 կուսակցություններ […]
23:43 04.12.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սիիրթ քաղաքում իր համախոհների հետ զրույցում ասել է, որ իր հանրահավաքին ավելի շատ մարդ է եկել, քան Մերսինում՝ երկրի գլխավոր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալի մասնակցությամբ հավաքին։ «Նա (Քըլըչդարօղլուն) չկարողացավ Մերսինում հավաքել այնքան մարդ, որքան մենք ունենք այստեղ՝ Սիիրթում: Նա խնդրեց իրեն ավելի մեծ տարածք տրամադրել, բայց թող գոնե լրացնի այն»,- ասել […]
22:37 04.12.2021
Անկարան պատրաստ է միջնորդ հանդիսանալ Մոսկվայի և Կիևի միջև. նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը՝ նշելով, որ թուրքական կողմը դեմ է այն գործընթացներին, որոնք կարող են հանգեցնել Դոնբասում նոր պատերազմի։ Թուրքիայի ղեկավարի խոսնակը նաև ասել է, որ Անկարան, ի տարբերություն Արևմուտքի, կառուցողական հարաբերություններ ունի Մոսկվայի հետ։ «Թուրքիան լավ […]
22:27 04.12.2021
Սննդաբան Տատյանա Դիկը նկարագրել է կատարյալ ընթրիքը նրանց համար, ովքեր նիհարելու մտադրություն ունեն: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այդ սննդակարգով ընթրիքին կարելի է նույնիսկ ածխաջրեր ներառել, եթե դրանք չեն չարաշահվել օրվա ընթացքում։ Եթե օրվա ընթացքում գերակշռում են ածխաջրեր պարունակող մթերքները, ապա երեկոյան արժե ուտել սպիտակուցներ և մանրաթելեր, օրինակ՝ ձուկ, թռչնամիս, ծովամթերք՝ բանջարեղենային […]
20:58 04.12.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆերը ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Կովալյովը ՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրիս Ռոքֆեյը ՝ Ֆրանսիայից) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը․ «Համանախագահները դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովի հետ՝ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում: Համանախագահները նաև հանդիպել են ԵԱՀԿ գործող նոր […]
20:14 04.12.2021
Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է Հայաստանի Հանրապետության «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին և կուսակցության անդամներին։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։պ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական օրակարգում առկա ուղղություններին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցախի առջև ծառացած ներկա իրողություններին և դրանց հաղթահարման եղանակներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային […]
19:30 04.12.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսակապով կշփվեն դեկտեմբերի 7-ին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած պաշտոնական հաղորդագրությունում։ Նշվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և մի շարք այլ հարցեր։ Ըստ Reuters-ի՝ Ջո Բայդենը մտադիր է ընդգծել իր մտահոգությունները Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի ռազմական ներկայության վերաբերյալ, ինչպես նաև խոսել Ուկրաինայի […]
19:21 04.12.2021
«ԵՄ և ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ շահագրգռված են թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարցում»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում։ Նրա խոսքով, Լեհաստանից թուրքական անօդաչու թռչող սարքերի գնումը մեծ նշանակություն ունի, քանի որ սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրներն իրենց ռազմական զինանոցը համալրում են […]
18:22 04.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական […]
17:50 04.12.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ վերջին տարիներին եվրատլանտյան տարածաշրջանում ագրեսիվ գործողություններ է իրականացրել միայն Ռուսաստանը՝ նախ Վրաստանի, ապա՝ Ուկրաինայի դեմ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը «Euronews»-ին տված հարցազրույցում։ Ըստ Էնթոնի Բլինկենի, մի քանի տարի առաջ Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն հասկացրեց, որ Դաշինքի դուռը բաց է, այդ թվում՝ Վրաստանի, Ուկրաինայի և անդամակցությամբ շահագրգիռ բոլոր […]
17:27 04.12.2021
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ալիբեկ» սարի գագաթին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․)։
12:31 04.12.2021
ԱՄՆ-ում հայտնել են, որ Ռուսաստանը 2022 թվականի առաջին շաբաթներին հարձակման է նախապատրաստվում Ուկրաինայի դեմ։ Այս մասին գրում են Associated Press-ը (AP) և The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին։ Հետախուզական տվյալների համաձայն՝ ներխուժմանը կարող է ներգրավվել մինչև 175 հազար ռուս զինծառայող, որոնց կեսն արդեն Ուկրաինայի սահմանին է։ Նշվում է, որ Ռուսաստանը պատրաստվում է մոտ […]
10:57 04.12.2021
Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ -Ստոկհոլմում կայացա՞վ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ -ԵԱՀԿ 28֊րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի […]