14:36 09.12.2021
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզի 14 դպրոցների համար ստեղծել ինժեներական լաբորատորիաներ և 1 ԱԹՍ կրթական աշխատանոց՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Հիմնավորման համաձայն՝ ներկայում բարձր տեխնոլոգիական ոլորտում կադրային պահանջարկի և առաջարկի զգալի անհամաչափությունը լրջագույն խնդիր է, և ՀՀ-ում հանրակրթական տարիքից տեխնոլոգիական կրթության ապահովման, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն […]
13:57 09.12.2021
Կառավարության նիստն այսօր սկսվել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի ներկայացմամբ, որի նպատակը ապօրինի շինությունների դեմ պայքարում իրավական մեխանիզմների ապահովումն է: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ այդ խնդիրը տարիներ շարունակ չի կարգավորվել: Որպես հետևանք՝ աղճատվել են բազմաթիվ քաղաքների քաղաքաշինական կերպարներն ու անվտանգության հետ են խնդիրներ ծագել: Վարչապետ Նիկոլ […]
13:36 09.12.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ-ից, հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց մարդու իրավունքների առաջին պայմանագիրը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան: Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան հստակ արձանագրում է, որ «պատմության բոլոր […]
12:40 09.12.2021
ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր շտամի՝ Օմիկրոնի ավելի քան 40 դեպք։ ԱՄՆ-ում Օմիկրոնի հետ կապված գրեթե բոլոր դեպքերը մեղմ ընթացք ունեն: Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տնօրեն Ռոշել Վալենսկին AR-ին տված հարցազրույցում։ Կորոնավիրուսի նոր տարբերակը հաստատվել է երկրի 19 նահանգներում 43 մարդու մոտ։ Հիվանդների մեծ […]
12:14 09.12.2021
Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցում կա դրական ըմբռնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձված են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Կարծում եմ, որ […]
00:00 09.12.2021
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22։49-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Հ., ծնված 1971 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել […]
21:59 08.12.2021
Թուրքիան խախտում է միջազգային իրավունքն ու խաթարում է կայունությունը միջերկրածովյան տարածաշրջանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարությունների ժամանակ ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: «Մենք քննարկել ենք նաև տարածաշրջանային իրադարձություններ, այն, ինչ տեղի է ունենում Արևելյան Միջերկրածովյան շրջանում: Ես շատ անկեղծ եղա զրուցակցիս հետ և տեղեկացրի նրան, […]
21:21 08.12.2021
Ալեգրա Ստրատթոնը լքել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խորհրդականի պաշտոնը Ծննդյան տոների երեկույթի շուրջ սկանդալի պատճառով, որը կարող էր տեղի ունենալ Դաունինգ սթրիթում նախարարների կաբինետի ղեկավարի դիվանատանը, 2020 թվականի դեկտեմբերին, երբ երկրում գործում էին խիստ կորոնավիրուսային սահմանափակումներ: BBC-ի հեռարձակող կորպորացիան ուղիղ եթերում ցույց է տվել, թե ինչպես է նա, դժվարությամբ զսպելով արցունքները, կարդում հրաժարականի […]
20:32 08.12.2021
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։ […]
20:23 08.12.2021
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ ընդունվում են հայտեր Ամերիկյան հաստատությունների հետազոտման (#SUSI) 2022թ․ գիտական ծրագրով։ Սա հետ-մագիստրոսական ինտենսիվ ակադեմիական ծրագիր է, որի շրջանակում օտարերկրյա բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին ու գիտաշխատողներին հնարավորություն է տրվում ավելի մանրամասնորեն ուսումնասիրել ԱՄՆ հասարակական կյանքը, մշակույթը, արժեքները և հաստատությունները։ Ծրագրի տևողությունը 6 շաբաթ է, որը կմեկնարկի 2022թ․ հունիսին կամ հունիսից հետո։ […]
20:15 08.12.2021
Դեկտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Էրեբունի և Աջափնյակ վարևական շրջանի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Երևանի սննդի շղթայի 35 օպերատորների մոտ կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողության արդյունքում միայն մեկ օբյեկտում արձանագրվել է խախտում. չի ներկայացվել չպատվաստված […]
19:49 08.12.2021
Իրանի նախագահի հնարավոր այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Մենք խոսեցինք իրանական խնդրի մասին, հուսով եմ, որ իմ հրավերը կընդունվի Իրանի նախագահի կողմից, և հաջորդ տարվա սկզբին նա կկարողանա այցելել Ռուսաստան»,- ասել է Պուտինը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցություններից հետո կայացած […]
19:45 08.12.2021
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել հունական հեռուստաալիքներից մեկին Սոչիում Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետի միջև կայանալիք հանդիպումից առաջ: Գրում է Ermenihaber.am-ը։ Հարցազրույցի ընթացքում նա համեմատություններ է անցկացրել ռուս-թուրքական և ռուս-հունական հարաբերությունների միջև: Հունական հեռուստաալիքի թղթակիցը, մեկնաբանելով Պեսկովի հարցազրույցը, նշել է. «Պեսկովը ռուս-հունական հարաբերությունները գնահատում է 6 բալ 10 հնարավորից, իսկ ռուս-թուրքական […]
19:33 08.12.2021
Դեկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին։ Կարեն Անդրեասյանը հանդիպման սկզբում դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ), քրեակատարողական, նոտարիատի, պրոբացիայի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծմանն ուղղված բարեփոխումներին: Նախարարն ընդգծել է՝ […]
19:00 08.12.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կատարից վերադառնալուց հետո լրագրողների հետ հանդիպմանը, ի շարս այլ թեմաների, խոսել է նաև Սիրիայի քրդերի զինված ուժերի հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին: Փոխանցում է Ermեnihaber.am-ը։ Լրագրողի հարցին, թե ինչպես է նա վերաբերում Սիրիայի սահմանին Ալ-Հասաքայում ԱՄՆ-ի կողմից քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի»-ի (YPG-ԺՊՈւ) հետ անցկացվող հրաձգային մարզումներին, Էրդողանն ասել է. «Մենք Ամերիկային ասում […]
18:47 08.12.2021
Դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ տեղի է ունեցել Ռազմական կոմիտեի 19-րդ նիստը՝ տեսակապի միջոցով։ Նիստին մասնակցել են ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը: Նիստի ընթացքում քննարկվել են […]
18:34 08.12.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը: Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների համագործակցությունը։ Նշվել է Վրաստանի և Հայաստանի իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև գործընկերությունը անդրազգային հանցավորության և անվտանգության այլ մարտահրավերների դեմ պայքարում։ Հանդիպման ընթացքում […]
16:54 08.12.2021
Սոչիում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունաստանի նոր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի բանակցությունները. պետությունների ղեկավարները հաստատել են երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթը և համագործակցության զարգացման տրամադրվածությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Սկսելով զրույցը՝ Պուտինը հիշեցրել է, որ Հունաստանի վարչապետի այցը տեղի է ունեցել հունական հեղափոխության 200-ամյակի տարում, ինչպես նաև հիշեցրել է Հունաստանի անկախության ձեռքբերման գործում Ռուսաստանի ներդրման […]
16:50 08.12.2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպման ընթացքում նախարարն առաջին հերթին ներկայացրել է արդարադատության ոլորտի՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և նոր Սահմանադրության մշակման գործընթացի մանրամասները։ Դեսպան Ջոն Գալագերին բարձր է գնահատել Հայաստանի […]
16:48 08.12.2021
Դեկտեմբերի 8-ի նիստում խորհրդարանը վերսկսել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ է ունեցել Տիգրան Աբրահամյանը: Պատգամավորն ընդգծել է, որ զինված ուժերի բարեփոխումների՝ հետպատերազմյան ժամանակահատվածում նախանշված ծրագիրը մինչ օրս չի […]
15:03 08.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Դեկտեմբերի 7-8-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:48 08.12.2021
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ի արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի որոշման նախագիծը: Առաջարկվում է դեկտեմբերի 17-ին հրավիրել Ֆինանսավարկային և բյուջետային և Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվելու են Հաշվեքննիչ պալատի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների […]
14:18 08.12.2021
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու և տալու դեպքեր: «Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2021թ. նոյեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պարեկը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում կանգնեցրել է չամրակապված և ոչ սթափ վիճակում երթևեկող Ստյոպա Կիրակոսյանի ավտոմեքենան: Վարչական իրավախախտումների վերաբերյալ […]
14:09 08.12.2021
«Իրանի անլուրջությունը Վիեննայի հետ բանակցություններում կհանգեցնի մեկուսացման»,- ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: «Որքան Իրանը ցույց տա բանակցությունների սեղանի շուրջ իր լուրջ վերաբերմունքի բացակայությունը, այնքան ավելի շատ միասնություն կլինի վեցյակի միջև, և այնքան ավելի շատ Իրանը կլինի բանակցությունների մեկուսացված կողմ»,- լրագրողներին ասել է Սալիվանը:
13:15 08.12.2021
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցում գտնվող նախկին «Ագաթ» գործարանի 3-րդ հարկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շրջանային փողոցի թիվ 17/2 հասցեում գտնվող 5 հարկանի շինության 3-րդ […]
12:52 08.12.2021
Դեկտեմբերի 1-ին, ժամը 20-ի սահմաններում, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Ալավերդի քաղաքում երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել էին Լճկաձոր գյուղի 50-ամյա բնակչի «ԲՄՎ» մակնիշի մեքենան և սրահում նկատել մոտ մեկ տարեկան խոշոր եղջերավոր անասուն։ Վարորդը կենդանու պատկանելության և տեղափոխման համար փաստաթուղթ չէր ներկայացրել՝ հայտնելով, թե այն իրենն է, տեղափոխում է Լոռու մարզի Ուռուտ գյուղ՝ վաճառելու: […]
12:39 08.12.2021
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին դիտարկում է Ռուսաստանը համաշխարհային ֆինանսական համակարգից ամբողջությամբ մեկուսացնելու տարբերակը։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով, այս քայլը ազդեցություն կունենա Ռուսաստանի բնակիչների աշխատանքի, ճանապարհորդության և առևտրի հնարավորությունների վրա: Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվային ագրեսիայից զերծ պահելու համար […]
12:36 08.12.2021
ՀՀ ազգային ժողովն այսօր քվեարկության է դրել նախորդ օրը քննարկված մի շարք օրենքների նախագծերի փաթեթները, դրանց թվում են «Պետական պաշոններ զբաղեցնող անձնաց վարձատրության մասին», «ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ […]