10:40 08.12.2021
Տարածաշրջանում կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, համաձայն որի պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել քայլեր հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև աշխատել […]
10:29 08.12.2021
Իսրայելը պետք է պատրաստ լինի գործելու անկախ՝ Իրանի միջուկային ծրագրից պաշտպանվելու համար: Նման հայտարարություն է արել այդ երկրի ընդդիմության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն։ «Իրանի հետ կարելի է դիտարկել միայն մեկ գործարք: Միակ գործարքը, որը մենք կարող ենք ընդունել, Իրանի միջուկային ներուժը վերացնելու գործարքն է», – ասել է նա: Նեթանյահուի խոսքերով, Իսրայելը պետք է գործի առանց մտավախությունների։ […]
09:38 08.12.2021
Դեկտեմբերի 8-10 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի (այգու)» պաշտոնական բացման արարողությանը: Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ:
00:14 08.12.2021
Բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի շուրջ ապաէսկալացիային։ Սպիտակ տնից նաև կոչ են արել Ուկրաինայի հարցով վերադառնալ դիվանագիտության, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ Ամերիկացի առաջնորդն իր գործընկերոջը բարձրաձայնել է ԱՄՆ-ի և եվրոպացի դաշնակիցների մտահոգությունը՝ կապված ուկրաինական սահմանի մոտ ռուսական ուժերի կենտրոնացման հետ։ «Նախագահ Բայդենը <…> հասկացրել […]
21:16 07.12.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախահգահ Ջոզեֆ Բայդենի բանակցություններն ավարտվել են։ Դրանք տևել են ավելի քան երկու ժամ: Հանդիպումն անցկացվել է տեսակամուրջի ձևաչափով։ Պուտինը Սոչիի իր նստավայրից է կապ հաստատել իր ամերիկացի գործընկերոջ հետ։ ՌԴ նախագահն այնտեղ է ժամանել Նյու Դելիից, որտեղ նա այցելել էր նախորդ օրը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հանդիպմանը պլանավորվում […]
20:53 07.12.2021
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի սպանության գործով կասկածյալներից մեկին ՝ 33-ամյա Խալեդ Իդ ալ Ութեյբիին: Այս մասին երեքշաբթի հայտնել է RTL ռադիոկայանը։ Նրա տվյալներով ՝ Սաուդյան Արաբիայի թագավորական գվարդիայի նախկին անդամը ձերբակալվել է Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանում երեքշաբթի առավոտյան, որտեղ նա սպասում էր Էր Ռիադ չվերթին: Նրա մոտ եղել են համապատասխան […]
19:47 07.12.2021
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ներկայացմամբ՝ խորհրդարանը դեկտեմբերի 7-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. մայիսին Մոսկվայում: Փաստաթղթի վավերացմամբ […]
19:20 07.12.2021
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը սկսել են երկկողմ բանակցությունները, որոնք առաջին անգամ են անցկացվում տեսակապի ձևաչափով։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դեպի արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացումը, ռազմավարական կայունության հարցերը և երկկողմ օրակարգի այլ հարցեր։ Նրանք կարող են անդրադառնալ նաև տարածաշրջանային անվտանգության թեմաներին, այդ թվում՝ […]
19:16 07.12.2021
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Կանադայի խորհրդարանական կենտրոնի Տարածքային, ինչպես նաև Եվրոպայի ու Ասիայի խորհրդարանական կենտրոնի տարածաշրջանային տնօրեն Իվո Բալինովի և կենտրոնի զարգացման գլխավոր խորհրդական, Կանադայի Սենատի նախկին գլխավոր քարտուղար Փոլ Բելայիլի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներ Աննա […]
19:08 07.12.2021
Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով այսպես կոչված խթանիչ՝ բուստեր դոզայի ընդունման ժամկետը կրճատվել է 6-ից մինչև 5 ամիս: Հաղորդում է aliq.ge-ն։ Հրամանի համաձայն՝ Pfizer/BioNTech խթանող դոզան երկրում պետք է կիրառվի պատվաստման նախնական կուրսի ավարտից առնվազն 5 ամիս հետո, որը հաշվարկվում է երկրորդ դոզայի օրվանից: Գործակալությունը նշում է, որ որպես բուստեր դոզա կարելի է ընդունել նույն կամ այլ […]
18:54 07.12.2021
Սպիտակ տունը երեկ հայտարարել է , որ պաշտոնական պատվիրակություն չի ուղարկի Պեկին՝ 2022թ. ձմեռային խաղեր։ Դիվանագիտական բոյկոտը, ինչպես այն անվանել են Վաշինգտոնում, չի վերաբերում ամերիկացի մարզիկների մասնակցությանը։ ՉԺՀ դեսպանությունն իր հերթին ասել է, որ հասկանալի չէ նման հայտարարությունը, քանի որ ԱՄՆ-ի քաղաքական ներկայացուցիչներ չեն հրավիրվել խաղեր: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն այս առթիվ […]
18:47 07.12.2021
Պաշտոնական այցով Կատարում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ Երկրների ղեկավարներից բացի, հանդիպում բանակցություններ են տեղի ունեցել նաև ընդլայնված պատվիրակությունների կազմով: Դրանց ավարտին Թուրքիայի ու Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ստորագրված համաձայնագրերն ու պայմանագրերը ստորև. Համագործակցության համաձայնագիր Թուրքիայի պետական Anadolu գործակալության և […]
18:33 07.12.2021
Չնայած սպառնալիքներին ու պատժամիջոցներին, նավթի վաճառքը լավ մակարդակի վրա է, իսկ նավթի ու կոնդենսատի արտահանման ցուցանիշներն ավելի բարձր են, քան նախկինում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանում Ուսանողության օրվա արարողության ժամանակ, հայտնում է IRNA-ն։ «Մենք ոչ մի պետական ընկերության թույլ չենք տա ներմուծել այնպիսի ապրանքներ, որոնք արտադրվում […]
18:20 07.12.2021
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում միաձայն վերընտրվել է մահապատժի վերացման վերաբերյալ գլխավոր զեկուցող:
16:00 07.12.2021
ՀՀ Ազգային ժողովում փակ նիստում մեկնարկեց և կարճ ժամանակ անց ավարտվեց «Հայաստան» խմբակցության առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկումը: Քննարկումն ավարտվել է, քանի որ ընդդիմադիր պատգամավորները, չտեսնելով համապատասխան գերատեսչություններից պատշաճ ներկայացվածություն, լքել են դահլիճը: «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ դեռ […]
15:43 07.12.2021
Ս.թ. դեկտեմբերի 7-ին Վիետնամում Ֆիլիպինների Հանրապետության դեսպանի նստավայրում տեղի ունեցավ համատեղության կարգով Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի (Vahram Kazhoyan) հավատարմագրերի հանձնման արարողությունը՝ ՎՍՀ-ում Ֆիլիպինների Հանրապետության դեսպան Մեյնարդո Մոնտեալեգրեն (H.E. Mr. Meynardo LB Montealegre): Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնումը նման ձևաչափով պայմանավորված էր COVID-19 համավարակի տարածման, Ֆիլիպիններում […]
15:32 07.12.2021
ՆԳ նախարարի տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը, այսօր` դեկտեմբերի 7-ին, տեղակալների և համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
14:32 07.12.2021
Դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքերով՝ նախաձեռնության ընդունումից հետո այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման հիման վրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի […]
13:20 07.12.2021
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը հանդես է եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի […]
13:12 07.12.2021
Վերականգնվել է ՀՀ սահմանի անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը: ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի n 1514-ն որոշման մեջ փոփոխություններին կարելի է ծանոթանալ այստեղ։
12:42 07.12.2021
Խորհրդարանականները այսօր լիագումար նիստերի ժամանակ քննարկել են նաև սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը հիմնական օրակարգում ընդգրկելու հարցը, ինչը, սակայն, մերժվել է մեծամասնության կողմից։ «Մենք պահանջում ենք գնահատական տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային, բոլոր պայմանավորվածությունները կատարել ՀՀ-ում գործող օրենսդրական կարգերի համաձայն, սահմանազատման և սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին»,- ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար […]
12:39 07.12.2021
Խորհրդարանն այսօր սկսել է հերթական նիստերի աշխատանքը։ Պատգամավորները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը: Այնուհետև «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնել է լիազորությունները: Նա խորհրդարանում փոխարինել է Դավիթ Սեդրակյանին: Կրպեյանը ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն է։ «Հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի, երդվում եմ. հավատարիմ մնալ […]
12:37 07.12.2021
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:40–ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 26-ամյա Արթուր Առաքելյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2.2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ա. Առաքելյանն ու նրա ուղևոր, […]
12:35 07.12.2021
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը 2021թ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ․ «Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի մասնակցությունը հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, գնահատանքի է արժանի նաև Հայաստանի` ժողովրդավարական ուղուն հետևելու հայ ժողովրդի ցուցաբերած շարունակական նվիրվածությունը։ Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։ Ուրախ ենք […]
11:55 07.12.2021
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ուղիները։ Նրա կարծիքով՝ իրավիճակը դեռ կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կարծում ենք, որ կա դիվանագիտական լուծման հնարավորություն՝ առաջին հերթին Մինսկի պայմանավորվածությունների կատարման միջոցով։ Դա մեր առաջնահերթությունն է»,- ասել է Փրայսը` հավելելով, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համար դիմելու […]
10:51 07.12.2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելինե՛րս, Քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում ՄԵԿ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, եւ վերլուծելով նաեւ տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ եւ ամփոփիչ […]
10:24 07.12.2021
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանաձևը՝ ընդդեմ հանցավոր նպատակներով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) օգտագործման, հայտնում է RIA Novosti-ն: Փաստաթուղթն ընդունվել է առանց քվեարկության։ Փաստաթղթի համահեղինակն են եղել մի շարք պետություններ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ավստրալիան, Հարավային Կորեան, Հարավային Աֆրիկան և այլն։ Բանաձևում նշվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մտահոգված է […]