19:07 01.12.2021
Առնվազն չորս մարդ տուժել է Գերմանիայի հարավում՝ Մյունխենում Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի շինհրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Շինարարական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել: Վտանգավոր գոտին շրջափակված է, դրա սահմաններից դուրս վտանգ չկա։ Միաժամանակ, ինչպես շեշտել են իրավապահները, ներկայումս դադարեցված է գնացքների շարժը Մյունխենի […]
18:59 01.12.2021
Ստոկհոլմի արբիտրաժը պարտավորեցրել է Վրաստանի կառավարությանը 80,5 մլն դոլար վճարել ռուսական «Ինտեր-ՌԱՕ» էներգետիկ ընկերությանը։ Ռուսական Россия 24 պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ «Ինտեր-ՌԱՕ»-ի և Վրաստանի կառավարության միջև երկարատև վեճն ավարտվել է ընկերության հաղթանակով։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է Վրաստանի կառավարությանը հօգուտ ընկերության վճարել մոտ 80 մլն դոլար։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ […]
17:42 01.12.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 23-ին, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով լրատվամիջոցների ներկայացուցիչների թիվը սահմանվել է 500: «Տեղերի թիվը, ցավոք, սահմանափակվելու է հինգ հարյուրով: Սովորաբար մենք ունենք հազարից ավելի լրագրողներ: Քանի որ տեղերը սահմանափակ են լինելու, մենք անվճար հավատարմագրում չենք անի»,- ասել է […]
16:58 01.12.2021
Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է։ Բացի նրանից, որ որևէ հիմք չունեցող ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով մարդիկ զրկվել են Գորիս-Կապան ճանապարհով (M2) ազատ ու անվտանգ տեղաշարժվելու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից, այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի […]
16:44 01.12.2021
Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե Հունաստանն անհանգստացած է Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների ջերմացումից՝ որպես հիմք ներկայացնելով Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հեռախոսազրույցը Միացյալ Էմիրությունների իր պաշտոնակցի՝ Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ։ Նշվում է, թե Դենդիասը զրույցի ժամանակ տեղեկություններ է ցանկացել ստանալ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի՝ Անկարա կատարած այցի մանրամասների […]
16:40 01.12.2021
Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման ուժայինները ոչնչացրել են զինված հանցախմբի առնվազն երկու անդամների, որոնք առևանգում էին մարդկանց արևելյան Նանգարհար նահանգի մայրաքաղաք Ջալալաբադ քաղաքում։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով թալիբների կողմից ձևավորված Գլխավոր հետախուզական վարչությանը, բանդան ոչնչացվել է հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում։ «Ջալալաբադում հատուկջոկատայինները գործողություն են իրականացրել առևանգողների հանցախմբի դեմ, […]
16:32 01.12.2021
Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր շրջանները, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել էին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել, որ Էրդողանին ներկայացված թյուրքական աշխարհի քարտեզի […]
16:13 01.12.2021
Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում կատարած գրառմամբ նախագահ Էրդողանին խնդրել է այլևս չխոսել լիրայի կուրսի վերաբերյալ, քանի որ դրանից հետո ավելի է արժեզրկվում թուրքական արժույթը, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ Էրդողանը նոյեմբերի 30-ին թուրքական TRT-ի կազմակերպած եթերի ժամանակ մեկնաբանելով ազգային արժույթի շարունակական արժեզրկումը, կրկին ասել էր, որ իր […]
15:53 01.12.2021
Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկացավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով:
15:15 01.12.2021
Մոսկվան օգտակար է գնահատում ԵԱՀԿ-ի դերը Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասված է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: «ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Մենք կարծում ենք, որ ցանկացած հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի քաղաքական և դիվանագիտական խաղաղ […]
15:02 01.12.2021
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ նախատեսվում է հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, քննարկվելու է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մտադրությունը դրսևորվել է նախագահ Էրդողանի վերջին հայտարարության մեջ, այն մասին, որ ինքը պատրաստ է միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև։ Կրեմլը՝ ի դեմս նախագահի մամուլի […]
14:55 01.12.2021
Տավուշի մարզում անցնող տարվա ընթացքում շարունակվել է հետևողական պայքարը ապօրինի անտառահատումների, դրանց կանխարգելման համար պատասխանատու պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների դեմ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, 2021թ առաջին 10 ամիսների ընթացքում մարզի տարածքում գրանցվել է ապօրինի ծառահատման, ինչպես նաև փայտանյութի ապօրինի տեղափոխման 210 հանցագործության դեպք։ Դրանցից 113-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հիմնականում […]
14:31 01.12.2021
Գերմանական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» խմբավորման նախկին անդամին՝ իրաքցի Թահու ալ-Ջումայլիին, Հյուսիսային Իրաքում ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների ցեղասպանության մեղադրանքով,- հայտնում է BBC news-ը։ Ալ-Ջումաիլին ԻՊ-ի առաջին անդամն է, որ դատապարտվում է եզդիների դեմ հանցագործությունների համար: Նա մեղավոր է ճանաչվել 5-ամյա եզդի աղջկա սպանության մեջ, որին գնել և ստրկացրել է 2015 թվականին, որոշ […]
14:10 01.12.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է իր պատրաստակամությունը դադարեցնել էներգետիկ ռեսուրսների տարանցումը, եթե Լեհաստանը փակի սահմանը,ասել է Բելառուսի ղեկավարը դեկտեմբերի 1-ին RIA Novosti-ին տված հարցազրույցում։ Նախագահի խոսքերով՝ Ռուսաստանն ու Չինաստանը ներկայումս Բելառուսի համար հիմնական առաջնահերթ ուղղություններն են։ «Լեհերը որոշել են փակել Բելառուսի հետ սահմանը մեզ համար։ Լավ, փակիր: Մենք այնքան էլ հաճախ չենք գնում Եվրամիություն։ […]
12:27 01.12.2021
Շվեդիայում կրթության նոր նախարար է նշանակվել Լինա Ակսելսոն Քիլբլոմ անունով տրանսգենդեր կինը, որը դարձել է երկրի առաջին տրանսգենդեր պաշտոնյան, հայտնում է Expressen-ը։ Նախկինում 51-ամյա Քիլբլոմը եղել է դպրոցի հանձնաժողովի անդամ և մեծ փորձ ունի կրթական ոլորտում։ 2015 թվականին նա խոստովանել էր, որ դարձել է տրանսգենդեր։ Քիլբլոմը նաև «Իսկ հիմա քեզ դուր գալի՞ս եմ», «Պատմություն ինքնության […]
11:32 01.12.2021
Նոյեմբերի 30-ին կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը։ Վկայագրերն ու խորհրդանշական սպայական դաշույնները ֆակուլտետի շրջանավարտներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Իր խոսքում Արման Սարգսյանն ընդգծել է, որ գիտական մտքի և արդի տեխնոլոգիաների դարաշրջանում մարտունակ կարող են լինել բացառապես գրագետ և ուսյալ […]
09:37 01.12.2021
Դեկտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
21:13 30.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-3-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, Եվրասիական 2-րդ համագումարին մասնակցելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում ենք կառավարության կայքից: Ըստ վարչապետի 1363 – Ա որոշման՝ էկոնոմիկայի նախարարը գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին […]
21:00 30.11.2021
Չինաստանում գաղտնի փաստաթղթերի զանգվածային արտահոսք է տեղի ունեցել, որոնք պետության բարձրագույն ղեկավարներին, մասնավորապես, ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինին կապում են ույղուր մահմեդականների դեմ իշխանության բռնաճնշումների հետ: Այս մասին հայտնել է BBC-ն։ Սինցզյան թղթեր անվանված փաստաթղթերը, ի պատիվ այն տարածաշրջանի, որտեղ բնակվում է Չինաստանի ույղուրների մեծամասնությունը, վկայում են այն մասին, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) առաջնորդները, ներառյալ […]
19:52 30.11.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարին պատասխան այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ակնարկելով, որ օրեր առաջ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի այցն Անկարա նոր սկիզբ է դարձել 2 երկրների հարաբերություններում: Էրդողանը հիշեցրել է, որ Մուհամմեդ բին-Զայեդի հետ վերջին անգամ հանդիպել է 2011-ին, որից հետո 2 […]
19:39 30.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է ՌԱԿ ներկայացուցիչներին կառավարությունում և կարևորել նման ձևաչափով շփումներն ու քննարկումները: «Մենք բարձր ենք գնահատում Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, ինչպես նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական կյանքի կազմակերպման մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Միքայել […]
19:09 30.11.2021
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նոյեմբերի 26-29-ը Մադրիդում մասնակցել է Միջխորհրդարանական միության 143-րդ վեհաժողովի շրջանակում անցկացվող Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նիստին: Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիան խորհրդարանների գլխավոր քարտուղարների համագործակցության, փորձի և գիտելիքների փոխանակման, խորհրդարանների աշխատակազմերի միջև բարիդրացիական և գործընկերային հարաբերությունների ստեղծման ու ամրապնդման հարթակ է: Քննարկվել են համավարակի պայմաններում խորհրդարանների աշխատակազմերի բնականոն […]
19:05 30.11.2021
Թուրքական պատկան մարմինները արդեն 4 տարի կալանքի տակ գտնվող թուրք հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալային շարունակում են կալանքի տակ պահել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներն անտեսող Թուրքիայի դեմ պատժամիջոցներն այս անգամ օրակարգում են, և նախատեսվում է կոնկրետ քայլեր իրականացնել։ Վաղը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Գործարար և իրավապաշտպան […]
18:28 30.11.2021
Նոյեմբերի 30-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը և պատվիրակության անդամները հանդիպել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրիկ Պոպի հետ: Ողջունելով հյուրին` Արման Եղոյանը շնորհավորել է Էրիկ Պոպին տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կառույցում հայկական պատվիրակության ղեկավարի խոսքերով` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամներից […]
18:21 30.11.2021
Ֆրանսիայի և Իրանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրի վերականգնման համապարփակ պլանին, որը քննարկվում է «հնգյակի» և ԵՄ-ի հետ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցերը և Covid-19-ի դեմ համատեղ պայքարը։ Էբրահիմ Ռաիսին ևս մեկ անգամ հայտարարել է Իրանի […]
18:15 30.11.2021
Լեհ սահմանապահներն ու զինվորականները հետ են մղել միգրանտների լեհ-բելառուսական սահմանը ներխուժելու փորձը, երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 30-ին, հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։ «Այսօր՝ տեղական ժամանակով մոտ 02:30-ին, մի խումբ ագրեսիվ միգրանտներ փորձել են ներխուժել սահմանը Լեհաստանի սահմանապահ ջոկատի կողմից հսկվող տարածքում։ Անվտանգության ուժերի վրա քարեր, մետաղական խողովակներ ու ճայթրուկներ են նետել։ Հարձակման փորձը կանխվել է»,- ասվում […]
15:58 30.11.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր հրապարակեց 11 տարի առաջ Չարենցավանի դպրոցներից մեկում ծեծկռտուքի պատճառով մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործով վճիռը, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։ Ստրասբուրգյան դատարան չի համարում, որ խախտվել է դպրոցականի կյանքի իրավունքը։ «Բավարար ապացույցներ չկային՝ եզրակացնելու, որ դպրոցի իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ […]
15:36 30.11.2021
Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա հանդիպմանը, որը մեկնարկում է այսօր՝ նոյեմբերի 30-ին, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Դավիթ Զալկալիանին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլենի հետ կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին և ելույթ կունենա իր գործընկեր նախարարների համար, փոխանցում է Ermenihaber-ը։ ՆԱՏՕ-ի նախարարական […]
15:29 30.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և երկկողմ գործընկերության զարգացման համատեքստում կարևորել առաջիկայում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ […]
14:03 30.11.2021
Նոյեմբերի 29-ին Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության չորս մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների թափուր տեղերի ընտրությունները: Խաղաղության և միջազգային անվտանգության մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ, ապա փոխնախագահ է ընտրվել պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ է ընտրվել պատգամավոր Ծովինար Վարդանյանը, իսկ Ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի բյուրոյի անդամ է ընտրվել պատգամավոր […]