TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են սահմանային իրավիճակը

20:02 02.12.2021

Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Դեսպան Թրեյսին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման […]

̰
Ստորագրվել է 2022 թվականի Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը

19:48 02.12.2021

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Անդրիուս Պուրվանեցկասի գլխավորած պատվիրակությունները: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև  Հայաստանի […]

̰
«Աշխատանքը և կրթությունը մեր իրավունքն են». աֆղանցի կանանց բողոքի ակցիան

19:40 02.12.2021

Քաբուլում առնվազն 30 կին ցույցի է դուրս եկել՝ պահանջելով հարգել աշխատանքի և կրթության իրենց իրավունքները։ Այս մասին հայտնում է Aamaj News գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Աֆղան կանայք դժգոհ են իրենց նկատմամբ թալիբների իրականացրած քաղաքականությունից։ «Աշխատանքը և կրթությունը մեր իրավունքներն են, կառավարությունը պետք է վերջ տա ճնշումներին»,- վանկարկել են ցուցարարները։ Բացի դրանից, ցուցարարները կոչ են արել […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

19:32 02.12.2021

Դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակն ու զարգացման դինամիկան։ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական զարգացմանը, պետական կառույցների կարողությունների հզորացմանը, օրենքի գերակայությանը և կոռուպցիայի դեմ պայքարին ԱՄՆ ցուցաբերած օժանդակության […]

̰
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության անցկացման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ

18:55 02.12.2021

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության անցկացման  միջազգային ինստիտուտի (INTERNATIONAL IDEA) ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` Վլադիմիր Վարդանյանը կարևորել է համագործակցությունը միջազգային փորձագետների և ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ: «Դուք այցելել եք Հայաստան մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը փորձում է հաղթահարել պատերազմի […]

̰
Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում արդյունավետ հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի հետ

18:49 02.12.2021

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում արդյունավետ հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու […]

̰
Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի. Հունաստանի «Kathimerini» օրաթերթը հրապարակել է դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը

15:59 02.12.2021

Դեկտեմբերի 1-ին Հունաստանի ամենամեծ լսարանն ունեցող խոշորագույն օրաթերթերից «Kathimerini»-ում հրապարակվել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանի «Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի» վերնագրով խմբագրական հոդվածը։ «Արմենպրես»-ը հոդվածը ներկայացնում է ամբողջությամբ: «Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի» Մեկ տարի է անցել 2020 թվականի 44-օրյա` (սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը) Արցախի նկատմամբ սանձազերծված վերջին պատերազմից։ Սա Ադրբեջանի կողմից […]

̰
Դեկտեմբերի 4-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

14:40 02.12.2021

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 4-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի նախորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17։30, երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ […]

̰
Կառավարությունը շարունակում է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը

14:14 02.12.2021

Գործադիրն ընդունել է որոշում պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ընդհանուր առմամբ ուսման վարձի փոխհատուցում ստացել է 6663 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,420.178.8 հազար դրամ և միջին […]

̰
Կառավարությունը նախատեսում է ներդնել կառուցապատման թույլտվությունների ստացման առցանց համակարգ

14:03 02.12.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և վիճակագրական տվյալներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին. «Էդվարդ Հովհաննիսյանն այս տարի մինչև ամառ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր: Պարոն Հովհաննիսյան, շնորհավորում ենք […]

̰
Կառուցապատման թույլտվությունները կդառնան առցանց

12:55 02.12.2021

Կառավարությունը նախատեսում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացը մինչև 2024 թվականի վերջն իրականացնել բացառապես առցանց: Կառավարության նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշեց, որ նախ էլեկտրոնային եղանակով կիրականացվի Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասը։ Դրանք կդիտարկվեն որպես   էլեկտրոնային մեկ պատուհան, որում կգործեն […]

̰
Լուկաշենկոն նշել է Բելառուսի նոր Սահմանադրության քվեարկման մոտավոր ժամկետը

12:53 02.12.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն РИА Новости-ին տված հարցազրույցում նշել է երկրի նոր Սահմանադրության՝ քվեարկության դնելու մոտավոր ժամկետը։ Նրա խոսքով, այն նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա փետրվարի երրորդ տասնօրյակում։ «Փետրվարին, գուցե 20-ին, մենք դեռ կմտածենք, կտեսնենք, թե օրենքով ինչպես է մեզ հարմար, և Սահմանադրությունը կներկայացվի հանրաքվեի»,- ասել է նա՝ հավելելով, որ քվեարկությունը տեղի կունենա, «եթե պատերազմը […]

̰
Նախկին ՊԵԿ նախագահը՝ Արմավիրի մարզպետ

12:37 02.12.2021

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ գրավոր ընթացակարգով Արմավիրի մարզպետի պաշտոնում  նշանակել են ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ  Էդվարդ Հովհաննիսյանին: «Մարզային, տարածքային արդյունավետ կառավարումը մեր երկրի տնտեսության զարգացման, առհասարակ պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է, և այդպիսի հնարավորության ընձեռնման համար, պարոն Վարչապետ, շնորհակալ եմ»,- ասաց նորանշանակ մարզպետը:

̰
Լուկաշենկոն բարձր է գնահատել ռուս-բելառուսական միասնական արժույթ ստեղծելու գաղափարը

12:28 02.12.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր է գնահատել Միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի հետ միասնական արժույթ ստեղծելու գաղափարը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նրա խոսքով, սա ինտեգրման ավելի բարձր մակարդակ է, որին երկու երկրները դեռ չեն մոտեցել և, առայժմ կարիք չկա այդ հարցը բարձրացնելու։ «Մենք կորոշենք: Պետք է քայլ առ քայլ գանք այս հարցին»,-նշել է Լուկաշենկոն։ […]

̰
Օմիկրոն չկա, կորոնավիրուսային իրավիճակի որոշակի մեղմացում կա. Նիկոլ Փաշինյան

12:15 02.12.2021

Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում որոշակի մեղմացում կա, սակայն առաջիկայում չպետք է  թուլացնել զգոնությունը, «մինչև նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»։ «Մյուս կողմից, սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ նոր շտամ է հայտնաբերվել, որը դեռևս Հայաստանում չկա, բայց դեռևս հստակ չէ, թե […]

̰
Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի հետ

10:05 02.12.2021

Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ։ Զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ 2019 թվականին Հայաստան կատարած պաշտոնական այցը։ Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության […]

̰
Սենատոր Էդ Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու հայ ռազմագերիների վերադարձմանը

09:21 02.12.2021

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ: Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային միջավայրին և այդ համատեքստում դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և գնահատականը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Դեսպան Մակունցը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ […]

̰
Նուլանդը սպառնացել է Ռուսաստանին «աննախադեպ պատժամիջոցներով»` Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման դեպքում

08:20 02.12.2021

ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և «արդար եվրոպական ապագայի» ձգտումներին, ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։ Նրա խոսքով, եթե Ռուսաստանը որոշի ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում, ապա նրան սպառնում են պատժամիջոցներ, «ինչպիսիք դեռ չեն եղել»: Նուլանդը տեսակապով մասնակցել է Կիևի անվտանգության ֆորումին։ Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները համերաշխություն են հայտնում […]

̰
Միչիգանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

23:52 01.12.2021

ԱՄՆ Միչիգան նահանգի դպրոցում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ Միչիգան նահանգում 15-ամյա տղան հրաձգություն է իրականացրել դպրոցում։ Ոստիկանները ձերբակալել են հրաձիգին, ատրճանակը՝ առգրավել։ Կրակոցներից տուժել է նաև ուսուցիչը։ Ըստ դպրոցում հայտնաբերված կրակված փամփուշտների՝ իրավապահները կարծում են, որ արձակվել է 15-20 կրակոց։  

̰
Թալիբները հայտնել են իրանցի սահմանապահների հետ մարտերի դադարեցման մասին

23:40 01.12.2021

Թալիբների և իրանցի սահմանապահների միջև բախումները Աֆղանստանի և Իրանի սահմանի Նիմրոզ նահանգում դադարել են, հաղորդել է թալիբների ներկայացուցիչ Բիլալ Քարիմին Tolo News հեռուստաալիքին: Ավելի վաղ Աֆղանական Anna News գործակալությունը հաղորդել էր, որ թալիբները բախման մեջ են մտել իրանցի սահմանապահների հետ, ինչի արդյունքում գրավել են Իրանի հետ սահմանին գտնվող հսկիչ-անցագրային կետ: Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, […]

̰
Լավրովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումներ գտնելու գործում ՌԴ դերակատարության մասին

22:27 01.12.2021

Ռուսաստանը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանային տարբեր հակամարտությունների, այդ թվում և ղարաբաղյան հարցի լուծմանն ուղղված ջանքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում դեկտեմբերի 1-ին ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ռուսաստանը հստակ ներդրում է ունենում նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Խոսքը ահաբեկիչներին հաղթելու և Սիրիայում քաղաքական երկխոսության խթանմանն ուղղված մեր […]

̰
Խորհրդարանականները Մադրիդում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ

22:14 01.12.2021

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մադրիդում Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ դեկտեմբերի 1-ին հանդիպել է Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության անդամներ Հասմիկ Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանն անդրադարձել են հայ համայնքի ներկայացուցիչների մտահոգություններին: Դրանք հիմնականում առնչվել են Արցախի […]

̰
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն Էստոնիայում տանկ է նստել

20:49 01.12.2021

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Էստոնիա կատարած այցի ժամանակ տանկ է նստել։ Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը Էստոնիա է ժամանել Լատվիա կատարած այցից առաջ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, գրում է The Times-ը։ Գագաթնաժողովից առաջ Թրասն ասել է, որ իր հիմնական թեման Ուկրաինայի հետ սահմանին «ռուսական ռազմական հզորության ստեղծումն» է, ինչպես նաև լեհ-բելառուսական սահմանին […]

̰
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են զարգացումները Կովկասում

20:38 01.12.2021

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռիգայում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման մտադրության մասին Բլինկենը դեռևս հանդիպումից առաջ ասել էր լրագրողների համար իր հայտարարության ընթացքում: «Երկուսս էլ կարևորում ենք տարբեր հարցերում մեր տեսակետները համեմատելը, այդ թվում և իրադրությունն Ուկրաինայում և […]

̰
Միրզոյանը և Բայրամովը վաղը Ստոկհոլմում հանդիպում կունենան

20:28 01.12.2021

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում: Այս մասին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը:

̰
Դասընթաց՝ 18-63 տարեկան անձանց աշխատանքի որոնման և ինքնաներկայացման հմտությունների վերաբերյալ

20:07 01.12.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացնում է «Հմտությունների և գիտելիքի զարգացում» դասընթացը, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան աշխատանքի որոնման և ինքնաներկայացման հմտություններին։ Դասընթացը նախատեսված է 18-ից 63 տարեկան աշխատանք փնտրող անձանց համար և կիրականացվի առցանց ձևաչափով՝ 2021թ․ դեկտեմբերի 8-10-ը, յուրաքանչյուր օր՝ 2 ժամ տևողությամբ: Եռօրյա դասընթացի […]

̰
Իրան-Աֆղանստան սահմանին մարտեր են թալիբների և իրանցի սահմանապահների միջև

20:00 01.12.2021

Չորեքշաբթի օրը Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր զինատեսակների կիրառմամբ լայնածավալ բախումներ են տեղի ունեցել իրանցի սահմանապահների և «Թալիբան» արմատական ​​շարժման  միջև։ Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աֆղանական Aamaj News գործակալությանը։ Ինտենսիվ զինված բախումներ են ընթանում Աֆղանստանի հյուսիսում՝ Նիմրոզ նահանգի Կանգ շրջանում։ Թալիբանի ներկայացուցիչները տեղի բնակիչներին խնդրում են լքել իրենց տները։ Արմատականները սահմանին են տեղակայում […]

̰
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց քննարկմանը

19:53 01.12.2021

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 1-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց կլոր սեղան-քննարկմանը: Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ վերջին տարիների մարտահրավերներն ու սպառնալիքները վկայում են ջանքերի համախմբման անհրաժեշտության մասին՝ անվտանգության ապահովման և […]

̰
«Internatiօnal IDEA» միջազգային հեղինակավոր կազմակերպությունն աջակցելու է արդարադատության նախարարությանը Սահմանադրական բարեփոխումների գործընթացում

19:42 01.12.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ընդունել է ամբողջ աշխարհում հայտնի  «Internatiօnal IDEA»  (International Institute for Democracy and Electoral Assistance) միջկառավարական կազմակերպության ներկայացուցիչներին։ «Internatiօnal IDEA»-ն աջակցում է ժողովրդավարության կայունությանն ամբողջ աշխարհում։ Հանրահայտ այս կազմակերպությունը երկու տասնյակից ավելի երկրների աջակցել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացում՝ այն ավելի թափանցիկ և ժողովրդավարական դարձնելու համար։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել […]

̰
Հարավային Օսիան հավանություն է տվել Ռուսաստանի հետ երկքաղաքացիության մասին համաձայնագրին

19:25 01.12.2021

Հարավային Օսիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ երկքաղաքացիության մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Հանրապետության օրենսդիր մարմինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Խորհրդարանը հայտնել է, որ պատգամավորները հավանություն են տվել համապատասխան պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագծին, որը թույլ է տալիս  քաղաքացիներին պարզեցված ձևով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն և նրանց տրամադրում է լրացուցիչ սոցիալական երաշխիքներ։ Սեպտեմբերին Հարավային Օսիայի արտաքին […]

̰
BACK_TO_TOP