13:51 30.11.2021
14-րդ փորձից ևս այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվել։ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել է նույն թեկնածուին։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը ընդդիմությանն է։ Իսկ ընդդիմադիրները իրենց որոշումը ներկայացնելուց հետո լքել են նիստերի դահլիճը։ Քվեարկությանը մասնակցել են միայն իշխող խմբակցության պատգամավորները և դեմ են քվեարկել։
13:15 30.11.2021
Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսը և նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ նոյեմբերի 30-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Դիմիտրիոս Մարկոպուլոսն ու պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Այնուհետև հյուրերը ծանոթացել են հուշահամալիրի ստեղծման պատմությանը: […]
12:51 30.11.2021
Բելառուսի իշխանությունների դեմ Եվրամիության սահմանափակող միջոցների հինգերորդ փաթեթը գրեթե պատրաստ է, դաշինքը նախատեսում է այն ընդունել դեկտեմբերի 2-ին։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին, տեղական ERR պորտալին հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Եվա-Մարիա Լիիմեցը։ «Բելառուսի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի պատրաստումը մոտենում է ավարտին, և նախատեսվում է այն ընդունել այս շաբաթ»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքով, […]
09:38 30.11.2021
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը լրատվամիջոցների հարցերին Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում: Առաջին՝ Սոչիի հայտարարությունով կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։ Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների […]
23:51 29.11.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզության բաժնի պետ Ալեքսանդր Ռուսնակին։ Հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում: «Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության պետի պաշտոնից ազատել Ռուսնակ Ալեքսանդր Վասիլևիչին», – ասված է հրամանագրի տեքստում: Նման որոշման պատճառների մասին չի հաղորդվում։ Ալեքսանդր Ռուսնակը ռուսական հատուկ ծառայության հակահետախուզության վարչության պետ է նշանակվել 2019 թվականի […]
23:47 29.11.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցներ են ունեցել, որոնց ընթացքում քննարկել են լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կայացել է Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը։ Նախագահները քննարկել են լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակը»,- հայտնել է Պեսկովը։ Բացի այդ, նախագահները քննարկել են […]
23:44 29.11.2021
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարծում է, որ չի կարելի թույլ տալ երկրի տարածքում էթնիկ անկլավների առաջացում: Այս մասին նա հայտարարել Է ՌԴ միգրացիոն քաղաքականության իրականացման խնդիրների և դրա արդյունավետության բարձրացման խնդիրների մասին խորհրդակցության ժամանակ։ «Անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ, որոնք թույլ կտան օտարերկրացիներին ավելի լավ հարմարվել մեր երկրում։ Չի կարելի թույլ տալ նրանց մեկուսացումը, […]
23:02 29.11.2021
ՆԱՏՕ-ն հետևողականորեն իրականացնում է ընդհանուր պաշտպանության համակարգի առավել ընդգրկուն ընդլայնումը սառը պատերազմի ժամանակներից ի վեր, Ռիգայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ։ «Մենք հետևողականորեն իրականացնում ենք Ընդհանուր պաշտպանության համակարգի առավել ընդգրկուն ընդլայնումը սառը պատերազմի ժամանակներից ի […]
22:40 29.11.2021
2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունն էր։ 2 տարի անց էլեկտրակայանը բացվեց․ կարմիր ժապավենի կտրման արարողություն, ծափողջույններ։ Նիկոլ Փաշինյանը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարում նոր էլեկտրակայանով, ծանոթանում իրականացված աշխատանքներին: 250 Մվտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի նախագիծն իրականացվել է «Ռենկո» ընկերության, «Սեյս Սիմեստ» իտալական պետական արտահանման-վարկային […]
20:39 29.11.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին: Այս մասին տեղեկացրին կառավարությունից։ Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մշտապես ունեցել են առանձնահատուկ նշանակություն Հայաստանի համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Մհեր Գրիգորյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել բոլոր դժվար ժամանակահատվածներում Ֆրանսիայի կողմից […]
19:46 29.11.2021
Միխեիլ Սաակաշվիլին քաղաքային դատարանի նիստում ուկրաիներենով դիմել է ուկրաինացի ժողովրդին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաիներեն ելույթը բողոքել է գործով դատախազ Ջարջի Ծիկլաուրին։ Նա նշել է, որ չի հասկանում Միխեիլ Սաակաշվիլիի ելույթը և փաստաբանից բացատրություն է խնդրել։ Փաստաբան Բեքա Բասիլայան ասել է, որ սա քաղաքական հայտարարություն է և «եկեք չընդհատենք»։ Միևնույն ժամանակ, Վրաստանի նախկին նախագահը […]
19:41 29.11.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստինի ժողովուրդների հետ համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, որ Թուրքիան միշտ լինելու է պաղեստինցիների կողքին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն Twitter-ի միկրոբլոգի իր էջում արել է հետևյալ գրառումը. «Պաղեստինը երբեք միայնակ չի լինի, մենք միշտ կկանգնենք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի կողքին։ Նրանք պայքարում են իրենց արդար […]
19:35 29.11.2021
Այսօր Վիեննայում մեկնարկում է Իրանի Իսլամական Հանրապետության և «Վեցյակի» ներկայացուցիչների միջև բանակցությունների նոր փուլը, որն ուղղված է պատժամիջոցների վերացմանը։ Իրանական պատվիրակությունը Վիեննա է ժամանել իրավական և տնտեսական թիմով, որպեսզի լրջորեն կենտրոնանա Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցների վերացման ուղղությամբ: Հաղորդում է IRNA գործակալությունը։ Բանակցությունների այս փուլի մեկնարկը համանախագահել են Իրանի բանակցային կոմիտեի նախագահ Ալի Բաղերին և ԵՄ […]
19:15 29.11.2021
ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 29-ին հանդիպել են Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին` հայ խորհրդարանականները բարձր են գնահատել հայ-հունական հարաբերությունները, կարևորել երկու խորհրդարանների փոխգործակցության հետագա զարգացումը, բարեկամական խմբերի […]
18:54 29.11.2021
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում նոյեմբերի 24-26-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին: Քննարկվել են առողջապահական, սոցիալական և մարդու իրավունքներին վերաբերող մոդելային օրենքներ: Նիստի ընթացքում Նարեկ Զեյնալյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:
18:30 29.11.2021
Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը գազի մատակարարման եռակողմ համաձայնագիր են ստորագրել։ Աշխաբադում ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Ադրբեջանը Թուրքմենստանից Իրանի տարածքով տարեկան կստանա 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Համաձայնագիրը ստորագրվել է Իրանի և Ադրբեջանի նախագահների ներկայությամբ Աշխաբադում, որտեղ նրանք ավելի վաղ բանակցություններ են վարել Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
18:16 29.11.2021
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ,- այդ մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի […]
17:00 29.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 22-28-ը: «Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.47 մ (28.11.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 5 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի […]
16:00 29.11.2021
Գերձայնային զենքով նոր ինքնաթիռները Օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) ավիացիոն զորամասերին կմատակարարվեն հաջորդ տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՕՏՈւ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Յուդինը հայտնել է «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում: «Հաջորդ տարին ՕՏՈւ-ի ավիացիոն զորամասերում հայտարարվել է թռիչքի նախապատրաստման տարի, իսկ հակաօդային, հակահրթիռային պաշտպանության և տիեզերական զորքերի համար՝ մարտական հերթապահության տարի: Նաև այնտեղ […]
15:52 29.11.2021
Նոյեմբերի 29-ին Մոսկվայում առցանց տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստը: Նիստի օրակարգում է եղել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության մասին» հարցը: ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարելով նիստը, ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահի թեկնածու է առաջադրել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի […]
15:37 29.11.2021
Թուրքիան ակնկալում է իր մասնակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի լուծմանը և մտադիր է այդ թեմայի քննարկումը շարունակել Մոսկվայի և Կիևի հետ: Այդ մասին թուրք լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին, հատկապես, երբ խոսքը առաջին հերթին վերաբերում է Ղրիմի թուրքերին։ Մենք այդ հարցերը […]
15:14 29.11.2021
Թուրքիայում դեկտեմբերի 1-ին գումարվելու է նվազագույն աշխատավարձի սահմանման հանձնաժողովի նիստը։ Հնգական աշխատողից, գործատուից և կառավարության ներկայացուցչից բաղկացած հանձնաժողովի նիստի ընթացքում կորոշվի 2022 թվականի հունվարի 1-ից աշխատողներին վճարվելիք նվազագույն աշխատավարձի չափը, փոխանցում է ermenihaber-ը։ Թուրք փորձագետները, հաշվի առնելով թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկմամբ պայմանավորված գնաճը, կանխատեսում են, որ նվազագույն աշխատավարձը կբարձրացվի 30-35 տոկոսով՝ հասցվելով 3․500-4․000 լիրայի (280-320 […]
15:08 29.11.2021
Կորոնավիրուսի նոր շտամի տարածման բարձր ցուցանիշ գրանցած երկրներից Վրաստան մուտք գործող անձինք պարտավոր են 14 օր մեկուսանալ կարանտինային հատուկ տարածքում։ Ինչպես տեղեկացնում է «Ալիք մեդիա»-ն՝ նոյեմբերի 28-ից սկսած ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, որը վերջին 14 օրվա ընթացքում մեկնել է հետևյալ երկրներ, Վրաստան մուտք գործելիս պետք է 14 օր մեկուսանա կարանտինային հատուկ տարածքում․ Հարավային Աֆրիկա Բոտսվանա […]
14:59 29.11.2021
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանը Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանին: Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով Դավթաշենի նոր ղեկավարին և ընդգծելով նախկին ղեկավար Միքայել Թումասյանի՝ երեք տարիների արդյունավետ պաշտոնավարումը, Դավիթ Համբարյանը նկատել է, որ մի շարք ոլորտներում Դավթաշենը եղել […]
14:40 29.11.2021
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպման ժամանակ որոշվել է զարգացնել երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ նշելով, որ հանդիպումն անցել է բարեկամական և անկեղծ մթնոլորտում։ […]
14:34 29.11.2021
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել տեղեկատվությունն այն մասին, որ Ուկրաինան, իբր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջոցով Ռուսաստանին է փոխանցել ցուցակը՝ պահված անձանց փոխանակման համար: Ուրբաթ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքերով ՝ Կիևը Թուրքիայի ղեկավարի միջոցով Մոսկվային է փոխանցել Ուկրաինայի 450 քաղաքացիների ցուցակը, որոնք իբր պահվում […]
13:58 29.11.2021
Նոյեմբերի 22-25-ն առցանց ձևաչափով կայացավ ՀՕԿ Կրթության և վերապատրաստման 14-րդ սիմպոզիումը (SYMET-14), որին մասնակցում էր նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Ն․ Ստեփանյանը։ ՀՕԿ միջազգային սիմպոզիումի այս տարվա թեման էր «Կրթությունը և վերապատրաստումը արագ փոփոխվող ժամանակաշրջանում»։ ՀՕԿ Կրթության և վերապատրաստման սիմպոզիումը (SYMET) տեղի է ունենում յուրաքանչյուր 4 […]
13:54 29.11.2021
Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է արտահայտվել բանաձևին, որով կոչ է արվում դաշնային կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: «Ներկայացուցիչների պալատն ասաց իր խոսքը: Ավստրալիայի խորհրդարանի ամենամեծ ու ամենաներկայացուցչական օրենսդիր պալատը միաձայն կոչ է արել […]
10:48 29.11.2021
Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 5,01%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 75,18 դոլարի։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները։ WTI նավթի ֆյուչերսներն աճել են 5,62%-ով՝ հասնելով 71,98 դոլարի։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Brent նավթի գինն իջել էր 73 դոլարից՝ սեպտեմբերի 12-ից ի վեր առաջին անգամ։
10:04 29.11.2021
Կանադայում հաստատվել է կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամով վարակման առաջին երկու դեպքը։ Վարակակիրներն Օտտավա են ժամանել Նիգերիայից։ Այս մասին հայտնում է Օնտարիո նահանգի առողջապահության նախարար Քրիստին Էլիոթը։ Պացիենտները գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Նրանց հետ շփված անձինք գտնվում են Հանրային առողջապահության դեպարտամենտի վերահսկողության տակ։ Էլիոթը վստահեցրել է, որ նահանգը պատրաստ է արձագանքել նոր շտամին, նահանգում առկա է […]