TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+35.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոչիում մեկնարկել է Հայաստան-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հանդիպումը

17:38 26.11.2021

Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 26-ին նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այն անցկացվում է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: Նախատեսված են նաև Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

̰
Հարկ է ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան կայունացնել իրավիճակը և կընձեռեն բարձր որակի զարգացում. Պուտին

17:30 26.11.2021

Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանն ընդառաջ ՌԴ նախագահը երկկողմ ձևաչափում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին ու տեղի ունեցած ռազմական գործողություններին: «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին մենք կխոսենք եռակողմ հանդիպման ձևաչափով, մեզ շուտով կմիանա Հայաստանի վարչապետը, և մենք կշարունակենք այդ քննարկումը: Ես կարծում եմ, որ այստեղ դերակատարում ունեն մեր խաղաղապահները, ակտիվ աշխատում է կրակի դադարեցման […]

̰
Թուրքիայում ճնշել են կանանց երթը

16:53 26.11.2021

Թուրքիայում հինգշաբթի օրը` նոյեմբերի 25-ին, կանանց նկատմամբ բռնության դեմ երթի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, հաղորդում է Associated Press-ը: Երթի մասնակիցները պահանջել են որպեսզի Թուրքիան վերադառնա կանանց բռնությունից պաշտպանող Ստամբուլյան միջազգային կոնվենցիա: Անվտանգության ուժերը փողոցներում բարիկադներ են տեղադրել՝ կանխելու երթի ընթացքը և արցունքաբեր գազ են կիրառել, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել ցանկապատը։ […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը հանդիպում է ունեցել Արցախի նախագահի հետ

16:44 26.11.2021

Այցի շրջանակներում Արթուր Դավթյանը ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են 2020թ. պատերազմից հետո Արցախում իրավակարգի ապահովման, արցախցիների հումանիտար, առաջնային իրավունքների պաշտպանության, հակառակորդի կողմից հրադադարի պարբերաբար խախտման հետևանքով շփման գծին հարակից շրջանների հայ ազգաբնակչության կյանքի, բնական կենսագործունեության համար առաջացած ռիսկերի չեզոքացման, այս նպատակով ռուսական խաղաղապահ […]

̰
Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

16:29 26.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Հեռագրում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու […]

̰
ՀՀ ԶՈՒ-ն կարևոր օղակ է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգում․ Զասը՝ Պապիկյանին

16:26 26.11.2021

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Սուրեն Ռաֆիկի Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը վկայում է կառավարման ոլորտում Ձեր ունակությունների, մասնագիտական ձեռքբերումների, խորը գիտելիքների […]

̰
Քըլըչդարօղլուն հեգնել է Էրդողանին Էմիրությունների նկատմամբ դիրքորոշման փոփոխության համար

16:21 26.11.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հեգնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշման կտրուկ փոփոխությունն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նկատմամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ «Միշտ ասում եմ․ Պալատի ամեն ինչը սուտ ու կեղծիք է, դատարկ ընկալում։ Ակնթարթ չանցած կդավաճանեն իրենց գործին, եթե դրա վերջում փող լինի»,- ընդգծել է Քըլըչդարօղլուն՝ մեղադրելով […]

̰
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում 2 խախտում է հայտնաբերել

16:07 26.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարող 28 տրանսպորտային միջոց։ Արդյունքում հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 2 դեպք, […]

̰
Հայաստան վերադարձված գերիներից մեկը մարտական դիրքում վիրավորված և գերեվարված զինծառայողն է

15:56 26.11.2021

Հայաստան վերադարձված գերիներից մեկը օրեր առաջ մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված Արցախի բնակիչն է, մյուսը՝ նոյեմբերի 16-ին մարտական դիրքում վիրավորված և գերեվարված զինծառայող: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել երեք օր առաջ մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի […]

̰
Սոչիում մեկնարկել են Պուտինի և Ալիևի երկկողմ բանակցությունները

15:49 26.11.2021

Սոչիում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ բանակցությունները: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Քիչ առաջ մեկնարկել է նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը Սոչիում։ Դրա ավարտից հետո սպասելու ենք Պուտինի, Ալիևի ևՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը»,- ասել է Պեսկովը։ Դրանից […]

̰
ՌԴ-ն ակնկալում է, որ Սոչիում կնախանշվեն Երևանի և Բաքվի հարաբերությունների նորմալացման հեռանկարային ուղղությունները. Ռուդենկո

15:14 26.11.2021

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Հայաստանի, ՌԴ -ի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ակնկալիքների մասին է խոսել: «Հանդիպումն, ընդհանուր առմամբ, ուղղված է նրան, որ ամփոփվեն նոյեմբերի 9-ի կրակի դադարեցումից հետո անցած մեկ տարվա ընթացքում արվածի արդյունքները, տեսնել, թե ինչ է արվել, և ինչ կարելի է անել, որպեսզի առաջ մղվի խաղաղ գործընթացը, ընդհանուր առմամբ ինչպես առաջ մղել […]

̰ ̰
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Սոչիում են

13:56 26.11.2021

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում են: Երկու կողմի մամուլի ծառայությունները լուսանկարներ և տեսանյութեր են տարածել: Սոչիում նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հանդիպումն անցկացվում է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: Նախատեսված են նաև Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:  

̰
Սերգեյ Մեղրյանը մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության համաժողովին և լիագումար նիստին

13:40 26.11.2021

Դատական կատարողների միջազգային միության (ԴԿՄՄ) նախագահ Մարկ Շմիցի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը նոյեմբերի 22-25-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մասնակցել է «Թվային արդարադատությունը․ նոր հնարավորություններ հարկադիր կատարողների համար» խորագիրը կրող Միության 24-րդ համաժողովին և լիագումար նիստին, որին ներկա է եղել աշխարհի շուրջ 90 երկրի պատվիրակություն։ «Համաժողովի ընթացքում Գլխավոր հարկադիր կատարողը մի շարք հանդիպումներ է […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Սոչի

13:34 26.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Սոչի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Այստեղ նախատեսված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

̰
ՍԴ-ի նիստը  առողջապահության նախարարի որոշման վիճարկման հարցով հետաձգվեց

13:17 26.11.2021

Սահմանադրական դատարանն այսօր շարունակել է բանավոր ընթացակարգով քննել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա առողջապահության նախարարի՝ 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանի վիճարկման գործը: Հիշեցնենք՝ այդ հրամանով գործատուները պարտավոր են 14 օրը մեկ աշխատողներից պահանջել ՊՇՌ թեստավորման պատասխան այն դեպքում, եթե աշխատողը կորոնավիրուսի դեմ […]

̰
Ղրղզստանում հեղաշրջման փորձ է կանխվել

12:49 26.11.2021

Ղրղզստանի հատուկ ծառայությունները ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, հայտնել են, որ հեղաշրջման փորձ են կանխել։ Այս մասին հայտնում է АКИpress հրատարակությունը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ կիրակի կայացած խորհրդարանական ընտրություններից հետո  հարձակվողները պատրաստվում էին զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել, որին պետք է հաջորդեր իշխանության զավթումը։ Ծրագրի իրականացման համար խումբը հավաքել էր մոտ 1000 երիտասարդի։ Արդյունքում նոյեմբերի 26-ին քննիչները […]

̰
2020 թվականի լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Արտաշատի բաժինը

12:40 26.11.2021

2020 թվականի լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Արտաշատի բաժինը:

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է համաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

12:33 26.11.2021

Նոյեմբերի 25-26-ը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ տեղի ունեցած «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» խորագրով համաժողովին: ԱՊՀ մասնակից երկրների խորհրդարանների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, առողջապահական ոլորտի փորձագետների մասնակցությամբ քննարկման են […]

̰
ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են իրականացրել իրացման ցանցում և հանրային սննդի կետերում

11:47 26.11.2021

Նոյեմբերի 25-ի երեկոյան ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են իրականացրել իրացման ցանցում և հանրային սննդի կետերում՝ կանխարգելելու համար կորոնավարակի տարածումը մարզերում: Մարզային 13 օբյեկտներում ստուգումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, […]

̰
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու

11:41 26.11.2021

Նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու. Միհրան Էռնեստի Մուսայելյան (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյան (ծնվ. 1993թ.): Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

̰
Սյունիքի մարզում այլընտրանքային 7 ճանապարհ է կառուցվում

11:36 26.11.2021

Սյունիքի մարզում այլընտրանքային 7 ճանապարհ է կառուցվում Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքներում։ Իսկ Տաթև-Աղվանի միջպետական ճանապարհն ամբողջովին պատրաստ է։ Լուսանկարները՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից

̰
Դավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

11:22 26.11.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է  ստորագրել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար նշանակելու մասին։ «Սաշա Կատվալյանին 2021 թվականի նոյեմբերի 25-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար»,-ասված է քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակված որոշման մեջ։

̰
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

10:46 26.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

̰
Սյունիքին և Արցախին կտրվի օժանդակություն, կրթության ոլորտը դարձյալ կբարեփոխվի․ կառավարության հերթական նիստը

20:58 25.11.2021

Կառավարության այսօրվա նիստին ընդունվել  են Սյունիքին և Արցախին ֆինանսապես օժանդակելու, հանրակրթության ոլորտում դարձյալ բարեփոխումներ կատարելու և այլ հարցերի վերաբերող նախագծեր։ Սյունիքի համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևոր, հրատապ հարցեր լուծելու համար, մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին այս փուլի աշխատանքների կատարման համար պետբյուջեից կհատկացվի ևս 400 մլն դրամ։ Արցախի հանրապետության […]

̰
Մատվիենկոն առաջարկում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծումն իրականացնել ՌԴ ՊՆ-ում պահվող քարտեզների հիման վրա

20:50 25.11.2021

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարծիքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն է այնպես իրականացնել սահմանների դելիմիտացիան՝ սահմանագծումը, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով senatinform.ru-ն այդ մասին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը ասել է Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցությունների նախօրեին՝ նոյեմբերի 25-ին, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի […]

̰
Վրացական կողմը չի քննարկում «3+3» ձևաչափին մասնակցելու հարցը. Աբաշիձե-Կարասին հանդիպում

19:57 25.11.2021

Նոյեմբերի 24-ին վրաց-ռուսական ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի առցանց ձևաչափով հանդիպումը ՌԴ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Հանդիպմանը ռուսական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է վրացական կողմը վերաբերում տարածաշրջանային խորհրդակցությունների նոր մեխանիզմին և այս համատեքստում նախատեսված միջոցառումներին, […]

̰
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ վերանորոգվել է Ղարիբջանյան գյուղի մշակույթի տան տանիքը

19:41 25.11.2021

Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտին են մոտենում Ղարիբջանյան համայնքի մշակույթի տան տանիքի չվերակառուցված հատվածի վերանորոգման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքի, որակի համապատասխանությունն ու թերությունները վերահսկող մարզային հանձնաժողովի ներկայացուցիչները եղել են համայնքում, հետևել ավարտական աշխատանքների ընթացքին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլն 818 հազար դրամ է, որից պետության […]

̰
Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է նաև ընդդիմության հետ համագործակցության մասին

19:27 25.11.2021

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր կուսակցությունների հետ: Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին Կալաձեն ասել է լրագրողների հետ զրույցում՝ ներկայացնելով հետընտրական իրավիճակը: Ինչպես լրագրողներին ասել է Կախա Կալաձեն, ինքը դրան պատրաստ է եղել դեռ 2017 թվականից, սակայն համագործակցության փոխարեն ընդդիմությունը սկսել է «քաղաքական շոուներ» կազմակերպել։ «Եթե հիշում […]

̰ ̰
BACK_TO_TOP