TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը, ՌԴ-ն, Թուրքիան կարող են տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանել տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ

19:15 28.11.2021

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցությամբ կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում, ըստ իրանական վարչակազմի կայքի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim լրատվական գործակալությունը, նա նաև նշել է. «Սպիտակ տունը սովորեցնում և զինում է […]

̰
ՀԱՀ-ից Նիդեռլանդներ ժամանած 13 ուղևորի մոտ կորոնավիրուսի օմիկրոն շտամ են հայտնաբերել

17:30 28.11.2021

Կորոնավիրուսի օմիկրոն շտամ է հայտնաբերվել ՀԱՀ-ից Նիդեռլանդներ ժամանած առնվազն 13 ուղևորի մոտ։ Այս մասին հայտնել է առողջապահության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտը։ Այս պահին վերցված նմուշների հետազոտությունը շարունակվում է։ Նոյեմբերի 26-ին ՀԱՀ-ից երկու չվերթ է իրականացվել Նիդեռլանդներ։ Աֆրիկայի հարավում կորոնավիրուսի նոր շտամի տարածման ֆոնին, որը կարող է ավելի վտանգավոր լինել, քան նախկինում հայտնի տարբերակները, իշխանությունները […]

̰
Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը

17:06 28.11.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին: ՀՀ ԱԺ նախագահը նոյեմբերի 28-ի նիստում ելույթ է ունեցել: Նա շնորհակալություն է հայտնել իսպանացի գործընկերներին՝ երկու տարվա ընդմիջումից հետո համաժողովի գերազանց կազմակերպման եւ ջերմ հյուրընկալության համար: Խորհրդարանի նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը […]

̰
Ու կրկին մոդելների սննդակարգի ու մոդելային աշխատանքի առասպելների մասին

16:45 28.11.2021

Բրիտանական Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էննիֆուլը ցրել է մոդելների սննդակարգի մասին առասպելները, -այդ մասին նա խոսել է  iHeart’s ռադիոկայանի  River Cafe Table 4 հաղորդաշարում։ Էննիֆուլն ընդգծել է, որ մոդելային բիզնեսում աշխատելն այժմ չի պահանջում  սահմանափակումներ։ «Կա միֆ, որ մոդելներն ընդհանրապես չեն ուտում, բայց դա ճիշտ չէ»,- ասել է Էննիֆուլը։ Նաև, նրա խոսքով, նորաձևությունը դարձել […]

̰
Սոցիալական ցանցերը և միջին տարիքի ճգնաժամը

15:40 28.11.2021

  Ինչու՞  է TikTok-ը վրդովեցնում է մեծահասակներին Բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցել են, որ սոցիալական ցանցերում չափազանց շատ ժամանակ անցկացնելը  վնասակար է զարգացման տարիքի երեխաների ուղեղի համար: Այնուամենայնիվ, նույնիսկ միջին տարիքի մարդիկ  հակված են դեպրեսիայի՝ սոցիալական ցանցերի պատճառով: Հարվարդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մեծահասակներն ավելի տխրում են, երբ օգտագործում են երիտասարդների նախընտրած հարթակները, ինչպիսիք են TikTok-ը […]

̰
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:50 28.11.2021

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան 2-5 մ/վ, […]

̰
Բրիտանիայում թողարկվել է 3D տպիչով ստեղծված աչքի առաջին պրոթեզը

22:31 27.11.2021

Բրիտանական Մուրֆիլդս ակնաբուժական կլինիկայի ակնաբույժները 3D տպիչով ստեղծել են աչքի՝  աշխարհում առաջին պրոթեզը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Սթիվ Վերսը կորցրել էր ձախ աչքը 20 տարեկանում և դրանից հետո օգտագործել է պրոթեզներ, որոնք պետք է փոխվեին հինգ տարին մեկ։ Նոր պրոթեզն ավելի դիմացկուն է, և դրա ստեղծման և տեղադրման համար շատ ավելի քիչ ժամանակ […]

̰
Պետդուման կքննարկի ֆիլմերում բռնության տեսարանների ցուցադրումն արգելող օրինագիծը

22:10 27.11.2021

Ֆիլմերում բռնության տեսարաններն արգելող օրինագիծը Պետդումայում կքննարկվի գարնանային նստաշրջանում, հայտարարել է ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի ղեկավար Նինա Օստանինան։Նա նշել է, որ լրատվամիջոցները և իրավապահ մարմինները պետք է ակտիվորեն պաշտպանեն մատաղ սերնդին վնասակար ազդեցություններից։ Այսպիսով, դեկտեմբերին կստեղծվի աշխատանքային խումբ, որը կքննարկի այս օրինագիծը։ «Մենք կարծում ենք, որ ԶԼՄ-ները և իրավապահ մարմինները նույնպես պետք է […]

̰
Մենք լիովին վերահսկում ենք մեր սահմանները և պատրաստ ենք ցանկացած էսկալացիայի․ Զելենսկի

21:20 27.11.2021

Ուկրաինան ութ տարի պատերազմական վիճակում է Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա նաև պատասխանել է ռուսական հնարավոր ներխուժման մասին հարցին. «Որոշ լրատվամիջոցներ մտավախություն ունեն, որ վաղը պատերազմ է լինելու։ Դուք կարող եք վստահ լինել, որ մենք լիովին վերահսկում ենք մեր սահմանները և լիովին պատրաստ ենք ցանկացած էսկալացիայի»,- ասել է Ուկրաինայի […]

̰
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն

20:58 27.11.2021

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Պաշտպանության նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը և վստահեցրել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում։ Միևնույն ժամանակ, […]

̰
Նոր շտամի տարածման պատճառով Վրաստան մուտք գործող 8 երկրների քաղաքացիների համար կգործի սահմանի հատման կանոնակարգ

20:10 27.11.2021

Կորոնավիրուսի նոր շտամի տարածման կապակցությամբ, Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, ութ երկրների քաղաքացիների համար կգործի սահմանը հատելու կանոնակարգը, որն ուժի մեջ կմտնի վաղը՝ նոյեմբերի 28-ից։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը։ Համաձայն որոշման՝ ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, ով ունի վերջին 14 օրվա ընթացքում հետևյալ երկրներ մեկնելու պատմություն, Վրաստան մուտք գործելիս կենթակվի 14-օրյա […]

̰
Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ

19:51 27.11.2021

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,-ասված է որոշման մեջ։ Նշենք, 2020-  2021թվականներին Էդվարդ Հովհաննիսյանը եղել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն է վերընտրվել Հայկակ Արշամյանը

19:46 27.11.2021

Այսօր` նոյեմբերի 27-ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 23 անդամները, որից 4-ը՝ հեռավար: Նիստի բացմանը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը: Նիստի առաջին […]

̰
Վրաստանի 6 քաղաքացիներ են ձերբակալվել՝ լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելուն աջակցելու համար  

18:15 27.11.2021

1tv.ge-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի սահմանային ծառայությունում հայտարարել են են, որ Վրաստանի վեց և Ռուսաստանի մեկ քաղաքացի է ձերբակալվել՝ լեհ-բելառուսական սահմանի ապօրինի հատմանը աջակցելու համար։ Սահմանային ծառայության տվյալներով՝ նախօրեին լեհ սահմանապահները կանխել են սահմանն ապօրինի հատելու 206 փորձ։ Միաժամանակ, ըստ նրանց, ավելի քան 100 միգրանտներ փորձել են գրոհով հատել լեհ-բելառուսական սահմանը։ Սահմանային ծառայության տվյալներով՝ միգրանտների կողմից իրականացված […]

̰
Իրանի առևտրաշրջանառությունը Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների հետ կազմել է 9,2 մլրդ դոլար

18:08 27.11.2021

Նոյեմբերի 28-ին Աշխաբադում թուրքմենական կողմի նախագահությամբ տեղի կունենա Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների ղեկավարների 15-րդ գագաթնաժողովը։ Այս գագաթնաժողովին կիրակի օրը կմասնակցի Իրանի պատվիրակությունը՝ նախագահ Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ) բաղկացած է 10 անդամ երկրներից՝ ներառյալ Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, Աֆղանստանը և Պակիստանը։ 400 միլիոնից […]

̰
Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակին

17:42 27.11.2021

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական առճակատում է հասունանում միգրացիոն ճգնաժամի պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զայրույթով է արձագանքել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նամակին, որում Մեծ Բրիտանիայի վարչապետը Ֆրանսիայի իշխանություններին կոչ էր արել հետ տանել Լա Մանշ նեղուցով դեպի Բրիտանիա շարժվող փախստականներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է բրիտանական BBC-ն: Մակրոնի խոսքով՝ Բորիս Ջոնսոնի […]

̰
Մեծ Բրիտանիայի ԶՈՒ ԳՇ ղեկավարը համարում է, որ Ռուսաստանը իրենց համար ավելի մեծ սպառնալիք է, քան ծայրահեղականությունը

17:00 27.11.2021

Մեծ Բրիտանիայի ԶՈՒ ԳՇ ղեկավար Նիկոլաս Քարթերը կարծում է, որ Ռուսաստանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում թագավորության համար, քան ծայրահեղական խմբավորումները։ Այս տեսակետը գեներալն ասել է ուրբաթ օրը Daily Telegraph-ին տված հարցազրույցում։ «Մենք ապրում ենք ֆենոմենալ փոփոխությունների դարաշրջանում: Ես կարծում եմ, որ աշխարհն այժմ ավելի ու ավելի արագ է փոխվում, քան անցյալ դարի երկու համաշխարհային […]

̰
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

15:57 27.11.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստանում ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Չավուշօղլուն հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում: «Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկեցինք տարածաշրջանային վերջին զարգացումները: Շարունակելու ենք համատեղ աշխատանքը»,- գրել է նա:

̰
Քանյե Ուեսթը ցանկանում է վերամիավորվել Քիմ Քարդաշյանի հետ

12:47 27.11.2021

Քանյե Ուեսթը խոստովանել է, որ վատ ամուսին է եղել, սակայն Աստծո կամքով ցանկանում է վերամիավորվել կնոջ հետ: Ռեփերն այդ  խոստովանությունն արել է Լոս Անջելեսում՝ պատարագի ժամանակ: Twitter-ում ռեփերի ելույթի տեսագրություն է հայտնվել։ «Աստված ցանկանում է, որ դուք տեսնեք, որ ամեն ինչ կարելի է փրկել: Բոլոր այն հարաբերությունները, որոնք մենք ստեղծել ենք, որոնցում մենք սխալներ ենք […]

̰
Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կայանալիք «Հանուն ժողովրդավարության» միջազգային գագաթնաժողովի գաղափարին

12:43 27.11.2021

Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության» միջազգային գագաթնաժողովի գաղափարին։ Այս մասին ասվում է երկու պետությունների դեսպանների համատեղ հայտարարությունում։ «Սառը պատերազմի մենթալիտետի այս ակնհայտ արդյունքը կառաջացնի գաղափարական առճակատում և պառակտում աշխարհում՝ ստեղծելով նոր «բաժանարար գծեր»։ Այս միտումը հակասում է ժամանակակից աշխարհի զարգացմանը։ Հնարավոր չէ կանխել գլոբալ բազմակենտրոն ճարտարապետության ձևավորումը»,- նշվում […]

̰
Նոր շտամի վերաբերյալ արձագանքները չհիմնավորված են․ ՀԱՀ առողջապահության նախարար

11:57 27.11.2021

Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարար Ջո Պաահլան «չհիմնավորված» է անվանել Մեծ Բրիտանիայի և եվրոպական այլ երկրների արձագանքը COVID-19-ի նոր շտամի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ եվրոպական կողմի կայացրած որոշումները հակասում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերին։ «Մենք կարծում ենք, որ որոշ արձագանքներ չարդարացված էին, այս դեպքում ես նկատի ունեմ եվրոպական երկրների՝ Բրիտանիայի և այլ երկրների արձագանքը: Մուտքի սահմանափակման […]

̰
ՀՀ վարչապետն ամփոփել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

23:15 26.11.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամփոփել են Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ նշված է. «Վլադիմիր Վլադիմիրի, Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ հրավերի և, իհարկե, աշխատանքային դրական մթնոլորտի համար։ Ուզում եմ հաստատել, […]

̰
Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ

23:10 26.11.2021

Կառավարության որոշմամբ՝ ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»։ Համբարձում Մաթևոսյանն օրեր առաջ է ազատվել Արմավիրի մարզպետի պաշտոնից […]

̰
Սուրեն Պապիկյանն Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է իրադրությունն արցախա-ադրբեջանական շփման գծում

22:41 26.11.2021

Նոյեմբերի 26-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Արայիկ Հարությունյանը Սուրեն Պապիկյանին հաջողություն է մաղթել երկրի համար բարդ այս ժամանակահատվածում պատասախանատու առաքելության իրականացման ընթացքում։ Հանդիպմանը քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությանը, ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելության ընթացքին և Արցախի […]

̰
Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը. Պուտին

22:19 26.11.2021

Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ՝ հույս հայտնելով, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կհասնի մինչհամավարակային ցուցանիշի, փոխանցում է RIA Novosti-ն։ «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ, պատմական խորը արմատներ ունեն։ Մենք դա մեծապես […]

̰
Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն է ընդունվել

21:37 26.11.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի […]

̰ ̰
Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

20:34 26.11.2021

Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մինչ այդ կայացել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  առանձին հանդիպումը, ինչպես նաև Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը:

̰
Պուտին-Փաշինյան -Ալիև բանակցությունները տևել են երեք ժամ

20:30 26.11.2021

Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ, Ռիա Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, եռակողմ հանդիպումն ավարտվել է»,- ասել է նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը […]

̰
Զելենսկին նշել է, թե ով է իր թշնամին և ով՝ դաշնակիցը

19:56 26.11.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը գտնվում է գործարար Ռինատ Ախմետովի կողմից վերահսկվող լրատվամիջոցների մեդիա հարձակման տակ։ Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ տեղեկություն է ստացել, որ դեկտեմբերի 1-ին Ուկրաինայում պետական ​​հեղաշրջում է նախատեսվում, որում ներգրավված է նաև Ախմետովը։ Միաժամանակ նա կարծում է, որ Ախմետովին ներքաշում են այս ամբողջ պատմության մեջ։ «Ես պայքարելու […]

̰
BACK_TO_TOP