TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+32.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԻԵԴ-ը 5000-ական եվրո է պարգևատրում 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին

19:34 23.11.2021

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2016 թվականի հուլիսի 15-ի պետական ​​հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալված ավելի քան 400 դատավորներից և դատախազներից յուրաքանչյուրին 5000 եվրո է հատկացրել։ Սա բխում է երեքշաբթի օրը ՄԻԵԴ կայքում հրապարակված դատարանի որոշումից։ Նշվում է, որ դատարանը «միաձայն հայտնաբերել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում («Անձի ազատության և […]

̰
ԱՄՆ-ն մշակել է Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառելու սցենար․ Շոյգու

19:03 23.11.2021

ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչները Ռուսաստանի դեմ հրթիռային հարվածներ հասցնելու մարտավարություն են կիրառում, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 30 թռիչք է իրականացվել դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ, ինչը 2,5 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,- ասել է գերատեսչության ղեկավարը չինացի գործընկեր Վեյ Ֆենհեի հետ բանակցությունների ընթացքում։ […]

̰
Աբխազիայի խորհրդարանի անդամներն այցելել են Թուրքիա

18:41 23.11.2021

Վրաց-աբխազական 1990-ականների պատերազմից հետո առաջին անգամ Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի անդամներն այցելել են Թուրքիայի խորհրդարան։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 21-ին հաղորդել են աբխազական լրատվամիջոցները։ Ըստ Աբխազիայի խորհրդարանի դե ֆակտո փոխխոսնակ Ասթամուր Լոգուայի՝ աբխազ պատգամավորները Թուրքիայի խորհրդարանում հանդիպումներ են ունեցել ոչ միայն ծագումով աբխազ, այլ նաև այլ պատգամավորների հետ։ «Մենք քննարկել ենք մի քանի […]

̰
Պատրուշևն Արևմուտքին մեղադրում է միգրանտների չվերահսկվող հոսքերի ի հայտ գալու մեջ

18:34 23.11.2021

Արևմուտքի միջամտությունն այլ երկրների գործերին դարձել է աշխարհի տարբեր մասերում միգրանտների չվերահսկվող հոսքերի ի հայտ գալու հիմնական պատճառը, և դրանք դադարեցնելու համար հարկավոր է խնդիրը հիմնովին լուծել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: «Չվերահսկվող միգրացիոն հոսքն ընդմիշտ դադարեցնելու համար պահանջվում է  խնդիրը լուծել հիմնովին: Արևմուտքը պետք է […]

̰
 «Թայիփ Էրդողանի ռեժիմն արդեն ծնկի է եկել»․ Սելահաթթին Դեմիրթաշ

18:27 23.11.2021

Թուրքիայում ավելի քան երեք տարի անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը թուրքական Artı TV-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, թե «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն արդեն ծնկի է եկել։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Դեմիրթաշն ընդգծել է, որ պետության ներսի ուժային կենտրոններն այլևս չեն աջակցելու Էրդողանին […]

̰
Վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ զրույցում կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը ԼՂ ու հարակից շրջաններ

15:36 23.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին: Վարչապետը նշել է, որ սա ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի այսպիսի բարձր մակարդակով առաջին այցելությունն է Հայաստանի Հանրապետություն և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև երկխոսությանը: Բարձր ներկայացուցիչ Մորատինոսը ներկայացրել է Քաղաքակրթությունների դաշինքի […]

̰
Էրդողանը բացառել է Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորությունը

14:57 23.11.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բացառել է Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ չնայած թուրքական լիրայի անկման ֆոնին ընդդիմության համապատասխան կոչերին: «Մենք բոլոր ընտրություններում հաղթանակած դուրս եկանք՝ առանց բացառության։ Եվ ես հայտարարում եմ, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, դրանք տեղի կունենան 2023 թվականին, ինչպես և նախատեսված է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: […]

̰
Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել առանց նախապայմանների. ԱԳՆ

14:50 23.11.2021

Հայաստանի իշխանությունները ՌԴ-ին տեղեկացրել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների սկսելու պատրաստակամության մասին` այդ գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին Մոսկվայի հայտարարությունից հետո: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ «Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ ՌԴ-ի մեր դաշնակիցը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Եվ մեր […]

̰
Պապիկյանն ու Կոպիրկինը քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը վերաբերող հարցեր

14:38 23.11.2021

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում […]

̰
Սաակաշվիլիի նամակը «Վարդերի հեղափոխության» օրվա կապակցությամբ

14:23 23.11.2021

Գորիի զինվորական հոսպիտալից Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակ է հրապարակել՝ Վարդերի հեղափոխության 18-րդ տարվա կապակցությամբ։ Ինչպես փոխանցում է «Ալիք մեդիան», նամակում Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանը կվերագտնի իր նախկին փառքն ու շքեղությունը, և 18 տարի անց նորից է տալիս այդ երդումը։ Ըստ Սաակաշվիլիի՝ մինչ «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանը խավարի մեջ էր, իսկ հեղափոխությունից հետո` […]

̰
Հունաստանի արտգործնախարարը Գերմանիային կոչ է արել զենք չվաճառել Թուրքիային

14:09 23.11.2021

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Naftemporiki թերթին տված հարցազրույցում նշել է, որ Գերմանիայում ձևավորվելիք նոր կառավարությունից իր երկրի սպասելիքը Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումն է։ «Թող դադարեցվի զենքի վաճառքը Թուրքիային։ Փախստականների հարցում Անկարայի նկատմամբ ավելի խիստ մոտեցում թող ցուցաբերվի։ ԵՄ-ում Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում թող որդեգրվի»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշել է Դենդիասը և ընդգծել, որ […]

̰
Թուրք ընդդիմադիր գործիչն Էրդողանին մեղադրել է իրականությունից կտրված լինելու մեջ

13:42 23.11.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) կրկին կոշտ են արձագանքել երեկ կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ԺՀԿ-ին ուղղված ոչ հասցեական քննադատությանը, տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Բազմակուսակցական քաղաքական համակարգին անցում կատարելուց հետո միշտ եղել են ազգային կամքի գերակայությունը ճանաչելու փոխարեն միակուսակցական ֆաշիզմին աջակցողներ (նկատի […]

̰
Նոյեմբերի 22-23-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:15 23.11.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 22-23-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
ԱՄՆ-ը չի թուլացնի Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի վերադառնա միջուկային գործարքի շուրջ բանակցություններին

13:07 23.11.2021

Միացյալ Նահանգները միակողմանի միջոցներ չի ձեռնարկի՝ ինչպիսիք են պատժամիջոցների վերացումը՝ Իրանին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադարձնելու համար: Այս մասին երկուշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Մենք շատ պարզ ասացինք՝ ինչ կողմից էլ նայեք, որ պատրաստ չենք և միակողմանի քայլեր չենք ձեռնարկի որպես խայծ միայն նրա համար, […]

̰
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հյուրընկալել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը

12:31 23.11.2021

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ժերար Լարշեին «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին մասնակցելու հրավերի համար: Ֆրանսիայի Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար՝ նշելով, որ հանգամանորեն հետեւում են հայաստանյան իրավիճակին եւ քաջատեղյակ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

00:00 23.11.2021

Նոյեմբերի 20-22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում և Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 2 քմ) և տրանսպորտային միջոցներում […]

̰
«Դու ո՞վ ես, որ ում էլ ներես․ Ձեր ամեն ինչը սուտ է»․ Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

23:15 22.11.2021

Թուրքիայում «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կոշտ պատասխան է տվել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ ինքը ներում է Քըլըչդարօղլուին և ետ է վերցնում նրա դեմ ներկայացրած 17 հայցերը։ «Դու ո՞վ ես, որ ում էլ ներես։ Այդ հայցերդ ետ մի՛ վերցրու, մինչև վերջ տա՛ր։ […]

̰
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը հրապարակվել է որպես ՄԱԿ ԱԽ-ի պաշտոնական փաստաթուղթ

22:40 22.11.2021

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին հասցեագրված ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը հրապարակվել է որպես ԱԽ պաշտոնական փաստաթուղթ և հասանելի է հետևյալ հղումով։

̰
Իրանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ արտգործնախարարին

21:14 22.11.2021

Նոյեմբերի 22-ին ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Այս մասին տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից։

̰ ̰
Թուրքական մամուլին անհանգստացրել է Սիրիայի քրդական պատվիրակության այցը Ռուսաստան

20:15 22.11.2021

Առաջիկայում Ռուսաստան է մեկնելու քրդական պատվիրակություն: Այդ մասին հայտնում են քրդական աղբյուրները` նշելով, որ Մոսկվա է մեկնելու մասնավորապես «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) համանախագահ Իլհամ Ամեդը, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ նա հանդիպում է ունենալու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև այլ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվելու են Թուրքիայի զինված ուժերի ու նրանց […]

̰
Սաակաշվիլին պետք է ազատ արձակվի, և նրան պետք է թույլ տրվի ազատ բուժվել․ փաստաբան

19:31 22.11.2021

Քանի որ Միխեիլ Սաակաշվիլին խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ է դարձել, բնականաբար, նա պետք է ազատ արձակվի, և առողջությունը վերականգնելու հնարավորություն ընձեռվի, նա պետք է ազատ բուժվի»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Գորիի զինվորական հոսպիտալում Միխեիլ Սաակաշվիլիին այցելելուց հետո ասել է փաստաբան Դիմիտրի Սաձագլիշվիլին։   «Չպետք է մոռանալ, որ Միխեիլ Սաակաշվիլին դարձել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ, […]

̰
Ռաֆայել Հակոբյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

19:17 22.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին որոշում է ստորագրել: ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Ռաֆայել Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ 58-րդ լիագումար առցանց նստաշրջանը

19:05 22.11.2021

Նոյեմբերի 22-ին ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, ԱԺ պատվիրակության անդամներ Անուշ Բեղլոյանն ու Սերգեյ Բագրատյանը տեսակապով մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ 58-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր: Բաբկեն Թունյանը հանդես է եկել «Թվայնացման եւ նորարարական զարգացման արագացում՝ օրենսդրական գործընթացի արդյունավետության եւ խորհրդարանական գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացման համար» ելույթով: Նշվել […]

̰
ԱԳՆ-ն անդրադարձել է Փաշինյան-Ալիև Սոչիում հնարավոր հանդիպման մասին լուրերին

18:30 22.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ քննարկվում են: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ են նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին շրջանառվող լուրերը: «Տարբեր ձևաչափերով  տարբեր հանդիպումների առաջարկներ […]

̰
Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգը կայցելի Թուրքիա

18:27 22.11.2021

Արաբական Միացյալ Էմիրությունների  (ԱՄԷ) թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը նոյեմբերի 24-ին այցելելու է Թուրքիա: Ermnihaber.am-ի հաղորդմամբ՝ նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սպասվում է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը: Տնտեսական համագործակցության տեսանկյունից նշվել է, որ ԱՄԷ թագաժառանգը պատրաստվում է 10 մլրդ դոլարի ներդրումներ կատարել […]

̰
Մհեր Գրիգորյանը և ԵՏՀ նախարար Սերգեյ Գլազևը քննարկել են ԵԱՏՄ համատեղ կոոպերացիոն ծրագրերի իրականացման հեռանկարները

18:13 22.11.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև մինչև 2025 թվականի եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը: Մհեր Գրիգորյանը և Սերգեյ Գլազևը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր […]

̰
«ՍոլիդԱրտ»՝ նոր հնարավորություններ կինոոլորտում

16:00 22.11.2021

Երևանում (Կինոյի տուն) նոյեմբերի 22-27-ը կկայանա ««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարը։ Հայաստանի Հանրապետության, ԱՊՀ երկրների, ԵԱՏՄ-ի, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և կինոարդյունաբերության ոլորտային մասնագետները համատեղ կքննարկեն կինոոլորտում միջպետական համագործակցության կարգավորման հնարավորությունները: Սեմինարն ուղղված է կինեմատոգրաֆիայի բնագավառում պետական և մասնավոր հատվածների համագործակցության համակարգի արդիականացմանն ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ միջազգային մակարդակում: […]

̰
Նոյեմբերի 21-22-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

15:15 22.11.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 21-22-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Թուրքիայի կառավարության նիստում քննարկվելու են «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները»

15:02 22.11.2021

Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Թուրքիայի կառավարության նիստը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական պետական TRT լրատվականի՝ նիստում քննարկվելու են Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում տիրող իրավիճակը: Ըստ հրապարակման՝ սպասվում է, որ օրակարգում լինելու է նաև «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները»: Կառավարության օրակարգում ընդգրկված են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարում […]

̰
BACK_TO_TOP