11:32 25.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նախ ներկայացրել է նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, նրան շնորհավորել է և հաջողություններ մաղթել։ Հիշեցնենք, Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելուց հետո, փոխվարչապետի պաշտոնը մնացել էր թափուր։ Մանրամասները ՝ տեսանյութում։
10:52 25.11.2021
Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել «Երեխաների խնամքի ազգային բարեփոխումների նախաձեռնություններն ուղղված ապաինստիտուցիոնալացման գործընթացներին» թեմայով առցանց աշխատաժողով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի (UNICEF ECARO) նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են տարածաշրջանի 6 երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Չեռնոգորիայի, Ռումինիայի և Սերբիայի երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետներ և ներկայացրել տարբեր երկրներում ապաինստիտուցիոնալացման գործընթացի կազմակերպման փուլերը։ Աշխատաժողովի ընթացքում […]
10:15 25.11.2021
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթեւոսյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է հրամանագրում: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշանակվել էր պաշտպանության նախարար։ Երեկ Համբարձում Մաթևոսյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից:
22:38 24.11.2021
Կապան համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 14-ի ընտրությունների արդյունքում Կապան համայնքի ավագանու ընտրված անդամներ են գրանցվում՝ Շանթ դաշինք ազգայնական կուսակցություն՝ 1. Փարսյան Գևորգ Ռազմիկի 2. Մեժլումյան Անուշ Ռազմիկի 3. Թադևոսյան Գոռ Հովհաննեսի 4. Զաքարյան Սպարտակ Շմավոնի 5. Գալստյան Զորայր Ապրեսի 6. Ղազարյան Վահան Ռաֆիկի 7. Հարությունյան Յուրիկ Դավիթի 8. Ալեքսանյան Անժելա Գևորգի 9. Հարությունյան Արշակ […]
21:20 24.11.2021
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա հավելել […]
21:00 24.11.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հանգամանորեն քննարկվել են մի շարք հրատապ միջազգային խնդիրներ։ Շարլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հարցով 2020թ.նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, […]
20:40 24.11.2021
Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) մշակում է ինքնաոչնչացող հրթիռներ և արբանյակներ, որոնք չեն աղտոտի շրջակա միջավայրը կամ Երկրի ուղեծիրը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ISRO-ի ղեկավար Կայլասավադիվ Սիվանը։ «Մեր բոլոր հրթիռներն ունեն մետաղական կորպուսներ, որոնք մեկնարկից հետո նետվում են ծովը կամ վերջնական փուլում դառնում տիեզերական բեկորներ: Մենք մշակում ենք այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հրթիռները արդյունավետ […]
19:56 24.11.2021
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Արարատ Միրզոյանն իր զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են նաև հայ-տաջիկական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ:
19:38 24.11.2021
Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայում նոյեմբերի 24-ին մասնակցել է «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին, որի մեկնարկից առաջ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, մասնավորապես Սենատի նախագահ Ժերար Լարշեին միջոցառման անցկացման ու պարզապես հայերի կողքին լինելու համար: Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից Թուրքիայի լայնածավալ […]
19:25 24.11.2021
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից […]
19:20 24.11.2021
Ամերիկյան CNBC-ի հրապարակած վերլուծական հոդվածի համաձայն՝ եթե թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակի արժեզրկվել, Թուրքիան առաջիկայում դժվարանալու է վճարել իր պարտքերը, որոնց մեծ մասը (օգոստոս ամսի դրությամբ 57 տոկոսը) կապված է արտարժույթի հետ կամ արտահայտված է դրանով։ Գրում է Ermenihaber.am-ը։ Հոդվածում ընդգծվել է, որ լիրան սկսել է արագ արժեզրկվել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ […]
19:09 24.11.2021
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Համբարձում Մաթևոսյանն ազատվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Համբարձում Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
18:50 24.11.2021
Նոյեմբերի 23-ից Ստամբուլում, Անկարայում, իսկ այսօր արդեն Էսքիշեհիր և Իզմիր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ կապված թուրքական տարադրամի՝ լիրայի արժեզրկման հետ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ցուցարարները պահանջում են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և կառավարության հրաժարականը և անձամբ Թուրքիայի նախագահի հրաժարականը: Ստամբուլում բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Թաքսիմ հրապարակում, սակայն ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել […]
18:43 24.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին […]
16:48 24.11.2021
Պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչություններում որպես ԱՏԳ մասնակից հաշվառվելու համար անհրաժեշտ է Ձեր կազմակերպության իրավաբանական հասցեի տարածաշրջանում գործունեություն իրականացնող մաքսատուն-վարչության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել կազմակերպության պետական գրանցման վկայականը, տնօրենի անձնագիրը։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ եթե մաքսային ձևակերպումներն իրականացնելու է լիազոր անձը, ապա նշված փաստաթղթերից բացի անհրաժեշտ է ուղարկել նաև անձ. լիազորագիր և լիազորվող անձի անձնագիրը։ Մաքսատուն-վարչություններում […]
16:31 24.11.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Ողջունելով դեսպանին` Իշխան Սաղաթելյանը կարևորել է Հայաստանի և Արգենտինայի միջև խորհրդարանական կապերի զարգացումը, նորաստեղծ բարեկամական խմբերի համագործակցության խորացումը, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: «Չնայած երկու երկրների միջև առկա մեծ հեռավորությանը` […]
16:00 24.11.2021
ԱՄՆ-ը փորձում է սեփականաշնորհել ժողովրդավարությունը և նոր բաժանարար գծեր գծել երկրների միջև՝ նախապատրաստելով «ժողովրդավարության գագաթնաժողով»՝ առանց Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի մասնակցության, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, իհարկե, բացասաբար ենք վերաբերվում այս գալիք իրադարձությանը: Սա ոչ այլ ինչ է, քան, գիտեք, որոշ նոր բաժանարար գծեր գծելու փորձ: Այժմ ԱՄՆ-ը, ցավոք, նախընտրում […]
15:24 24.11.2021
Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարից պարզ է դառնում, որ հանդիպմանը մասնակցել է նաև աշխատանքային խմբի ադրբեջանցի համանախագահ, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Պաշտոնական Բաքուն դեռ չի հայտնել հանդիպման մանրամասների մասին։
15:10 24.11.2021
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Շնորհավորելով Վիկտոր Ռիխտերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանի գործունեությունը մեծ ներդրում կունենա հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման գործում։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման, հատկապես՝ էներգետիկայի, կրթության և գիտության, […]
14:37 24.11.2021
2021 թ. նոյեմբերի 15-ին Ճամբարակ համայնքում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Ավետյանի՝ մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, արթուն հերթափոխի ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով որովայնի շրջանում ստացած վիրավորումներից մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ […]
14:10 24.11.2021
Ս.թ. նոյեմբերի 23-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը Միլանում մասնակցեց «Ցեղասպանությունների կանխարգելում Արդարների օրինակով» վերնագրով Գարիվո ցանցի (Gariwo – Gardens of the Righteous Worldwide) հինգերորդ համաժողովին և հանդես եկավ ելույթով։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Համաժողովը տեղի ունեցավ բազմամարդ դահլիճում, ավելի քան վեց հարյուր մասնակից համաժողովի աշխատանքներին հետևում էր առցանց։ Բանախոսները կարևորեցին ցեղասպանությունների կանխարգելումը տարբեր միջոցներով, […]
14:03 24.11.2021
Չորեքշաբթի Ռիկսդագը (Շվեդիայի միապալատ խորհրդարան) քվեարկել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնին վարչապետ նշանակելու օգտին: Մագդալենա Անդերսոնը երկրի պատմության մեջ առաջին կինն է, ով ստանձնում է այդ պաշտոնը։ Անդերսոնի թեկնածությունը հաստատելու համար պահանջվում էր առնվազն 175 կողմ կամ ձեռնպահ ձայն։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 117, դեմ՝ 174, ձեռնպահ՝ 57 պատգամավոր, մեկ պատգամավոր […]
13:13 24.11.2021
Կապսի ջրամբարի մրցութային փաթեթի կազմման աշխատանքները ավարտվել են և 2021-ի նոյեմբերի 1-ին մեկնարկել է մրցութային գործընթացը, որի վերջնաժամկետ է սահմանվել 2022-ի հունվարի 10-ը։ Մրցույթի առաջարկների ներկայացման հրավերներն ուղարկվել են նախաորակավորում անցած հետևյալ կազմակերպություններին՝ 1. ՀՁ “Shanxi Construction Investment Group” (“SCIG”, ՀՁ գլխավոր գործընկեր, Չինաստան) և “SHANXI Hydrologic Construction Bureau” (“SHECB”, Չինաստան) 2. ՀՁ “Dongfang Electric […]
12:38 24.11.2021
Կոլումբիայի Նարինո նահանգում՝ Էկվադորի հետ սահմանի մոտ, նոյեմբերի 23-ին առգրավվել է ավելի քան 300 մլն դոլար արժողությամբ 10 տոննա կոկաին, որն առգրավված թմրանյութերի ամենամեծ խմբաքանակն է այս տարի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոյին։ Բացի դրանից, թմրամիջոցների դեմ պայքարի գործողության ընթացքում լուծարվել է երկու նարկոլաբորատորիա։ Ավելի վաղ կոլումբացի […]
12:34 24.11.2021
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, Եվրոպայում գազի արժեքը 1000 խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 1080 դոլարը՝ նախորդ օրվա համեմատ գրանցելով 2%-ի աճ։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։ Այսպիսով, Նիդեռլանդների TTF հանգույցում գազի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն առևտրային օրվա ավարտին կանգ է առել 1082 դոլարի վրա։ Եվրոպական գազի գինը սկսել է արագ աճել այն բանից հետո, […]
12:25 24.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները: Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկություններով, մասնագիտական դիտողություններով: Նշենք, որ ՀՀ տարբեր համայնքներից, հասարակական և մշակութային […]
09:45 24.11.2021
ՌԴ պաշտպանույան նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սուրեն Ռաֆիկի Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Համոզմունք եմ հայտնում, որ Ձեր գործունեությունն այս բարձր և պատասխանատու պաշտոնում կնպաստի մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը՝ ի […]
22:29 23.11.2021
Նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։ Բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում կառավարությանը համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարժ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։ Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, […]