14:10 24.11.2021
Ս.թ. նոյեմբերի 23-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը Միլանում մասնակցեց «Ցեղասպանությունների կանխարգելում Արդարների օրինակով» վերնագրով Գարիվո ցանցի (Gariwo – Gardens of the Righteous Worldwide) հինգերորդ համաժողովին և հանդես եկավ ելույթով։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
Համաժողովը տեղի ունեցավ բազմամարդ դահլիճում, ավելի քան վեց հարյուր մասնակից համաժողովի աշխատանքներին հետևում էր առցանց։
Բանախոսները կարևորեցին ցեղասպանությունների կանխարգելումը տարբեր միջոցներով, այդ թվում Արդարների գործի և նրանց հիշատակի պահպանման միջոցով, և նշեցին այդ ուղղությամբ Գարիվոյի ցանցի կատարած մեծ աշխատանքը։
Դեսպանն իր խոսքում նշեց.
«Մենք՝ հայերս, հանցագործների ժառանգների կողմից մինչ այժմ չճանաչված ցեղասպանության հիշատակի կրողներ ենք։ Ինչպես ասել է Էլի Վիզելը, չճանաչված ցեղասպանության ենթարկված ժողովուրդն ավելի հեշտությամբ կարող է երկրորդ անգամ ցեղասպանության զոհ դառնալ։ Այս պնդումն այսօր հաստատում են Էրդողանի խոսքերը, ով ամիսներ առաջ, Բաքվում, իր ադրբեջանցի դաշնակից Ալիևի ներկայությամբ բառացիորեն ասել է. «Մենք ավարտին կհասցնենք հարյուր տարի առաջ սկսած գործը»։
18:24 09.07.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության18:24 09.07.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-ԹրագուտինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը ողջունել […] ...
18:18 09.07.2025
Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողելՀուլիսի 5-ին Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արավուս գյուղի վարչական տարածքում պարկով զենք-զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում կատարած զննությամբ հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր երկու ատրճանակ, ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, 14 դիֆուզիոն քուղ, տարբեր տրամաչափի շուրջ 3800 փամփուշտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում […] ...
18:12 09.07.2025
«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է«Չելսին» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի առաջին մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի գեղեցիկ գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեին»։ Բրազիլացի ֆուտբոլիստն օրեր առաջ էր 63,7 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» և նոր ակումբում նորամուտի հանդիպումը անցկացնում էր մեկնարկային րոպեներից։ Էնցո Մարեսկայի թիմը եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի ՊՍԺ – «Ռեալ […] ...
18:06 09.07.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 29-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաստանցու տան բակում հայտնաբերվել է կանեփի 110 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
17:55 09.07.2025
Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցըՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ […] ...