15:42 18.11.2021
Նոյեմբերի 17-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Ինտեգրման զարգացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների քաղաքացիների համար» թեմայով միջազգային պանելային քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները, Հայ-ռուսական համալսարանի դասախոսապրոֆեսորական կազմն ու ուսանողները։ Պանելային քննարկման ընթացքում խոսվել է մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերում են […]
15:33 18.11.2021
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ վարչապետին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ՌԴ վարչապետը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը: Նիստին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: Երևանում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի […]
15:25 18.11.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես և իշխող կուսակցությունը, խոսում է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու վտանգների մասին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նա արտահերթ ճեպազրույցի ժամանակ խոսել է Սաակաշվիլիի նկատմամբ կառավարության ունեցած պատասխանատվության մասին։ «Խնդրանք կա, որ նախկին նախագահը, մյուս սովորական բանտարկյալների նման, տեղափոխվի քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկա։ Այս խոսքերը կրկնում է ամբողջ ազգը` իրական պատկերացում չունենալով, […]
15:08 18.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ակիլբեկ Ժապարովի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Ողջունելով Ղրղզստանի վարչապետին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ակիլբեկ Ուսենբեկի Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում: Ցանկանում եմ անձամբ շնորհավորել Ձեզ Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի […]
14:44 18.11.2021
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել իրականացվող աշխատանքների վերաբերյալ: «Փաստացի ունենք 7 ճանապարհ: Ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանին է, որը համարում ենք ավարտված՝ երթևեկելի է: Նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը, եթե որոշ թերություններ լինեն՝ կշտկենք, […]
14:24 18.11.2021
Կառավարության որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացվի 462,256.1 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ 2020 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2021-ին՝ 678 ծրագիր: Ինչպես նշել […]
13:31 18.11.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում Բահրեյնի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանն առ այն, որ Թուրքիան և Ռուսաստանը պետք է հետ քաշեն իրենց զորքերը Լիբիայից։ «Մեր պայմանագիրը Լիբիայի օրինական կառավարության հետ է։ Դրա դեմ խոսք ասելը Ֆրանսիայի գործը չէ։ Դա անարգանք է Թուրքիայի և […]
13:23 18.11.2021
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հանդիպել է Երևանում գտնվող Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991 թվականի նոյեմբերին: Լիտվան մերձբալթյան միակ երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Անուշ Բեղլոյանն ընդգծել է հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների […]
13:15 18.11.2021
Դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու Քննչական կոմիտեի միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: ՔԿ մամուլի խոսնակը հայտնեց, որ Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը կլրանա նոյեմբերի 21-22-ին: 2021թ․ հուլիսի 14-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում կրակոցներ […]
12:25 18.11.2021
Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց Կառավարության՝ 2021-26թթ․-ի գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը։ 439 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից բաղկացած միջոցառումների ծրագիրը հիմնված է Կառավարության հանձնառությունների, ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման՝ մինչև 2020-50 թթ․-ի ռազմավարության թիրախների վրա։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հավաստմամբ՝ նախագիծն արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված […]
11:34 18.11.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի […]
23:44 17.11.2021
Նոյեմբերի 17-ի երեկոյան ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին: Նոյեմբերի 17-ին գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում […]
23:42 17.11.2021
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են որևէ հայտարարություն չանել C-400 զենիթահրթիռային համակարգերի բաղադրիչների համատեղ արտադրության վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի Անկարայում Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Ինչ վերաբերում է C-400-ի մասերի համատեղ արտադրությանը, ապա երկու կողմերը` Թուրքիան եւ Ռուսաստանը, պայմանավորվել են չբացահայտել մանրամասներ», – ընդգծել է նա: […]
23:28 17.11.2021
Հայաստանը կոչ է ուղղում միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող Ադրբեջանի գործողությունները։ Միակ լուծումը Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 15-ին և 16-ին տեղական լրատվամիջոցներում մեկնաբանություններով հանդես է եկել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։ Նա մասնավորապես նշել է․ «Մինչ […]
23:02 17.11.2021
«Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր: Որն է մեր պատասխանը»,-կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լենա Նազարյանը: «Մեր նպատակը ևս խաղաղության պայմանագրի ստորագրումն է, խաղաղության պայմանագրի ստորագրմանը պետք է նախորդի խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց նաև, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին […]
22:58 17.11.2021
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Խոսեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արեցի: Խորապես ցավում եմ […]
22:47 17.11.2021
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, իսկ նոյեմբերի 17-ին՝ Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը գործընկերներին մանրամասն ներկայացրել է նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի […]
22:44 17.11.2021
Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ներկայացրել է «թյուրքական աշխարհի» քարտեզը, որում, ենթադրաբար, ներառված են Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններ: Նվեր քարտով երկու քաղաքական գործիչների լուսանկարը հրապարակվել է Twitter-ի ԱԺԿ պաշտոնական էջում: Քարտեզի վրա մի շարք երկրներ, ներառյալ Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը, կարմիր գույնով են նշված։ […]
22:35 17.11.2021
Բատկիվշչինայից ժողովրդական պատգամավոր Անժելիկա Լաբունսկայան քնել է Գերագույն Ռադայի լիագումար նիստի ժամանակ։ Համապատասխան տեսանյութը Facebook-ում հրապարակել է լուսանկարիչ Ալեքսանդր Գոնչարովը։ Ինչպես գրում է Сегодня-ը, 2020 թվականին Անժելիկա Լաբունսկայան օնլայն խաղեր է խաղացել հենց լիագումար նիստի ժամանակ։
21:30 17.11.2021
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգնել՝ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը, քանի դեռ ավելի շատ մարդկային զոհեր չեն գրանցվել: Ամերիկան պետք […]
21:10 17.11.2021
Կառավարության հետ ԱԺ պատգամավորների հերթական հարցուպատասխանի ժամանակ այսօր հիմնականում բարձրաձայնվել են սահմանային իրավիճակի, Ադրբեջանի կողմից կրկին սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքներին ու պատճառներին վերաբերող հարցեր: Հարցերի հիմնական հասցեատերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է եղել: Նա խոսել է նաև դեմարկացիայի և դելիմիտացիայի անհրաժեշտության մասին: Վարչապետը նշել է. «Պատրաստ եմ ստորագրել սեղանին դրված առաջարկությունը դեմարկրացիայի և դելիմիտացիայի մասին: […]
20:55 17.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սայեն Հայրապետյանը նշանակվել է Մասիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր վերջինիս ներկայացրել են Մասիսի համայնքապետարանի աշխատակազմին: Նախարարն ու մարզպետը շնորհավորել են Սայեն Հայրապետյանին և ընդգծել, որ համայնքի ծառայողները պետք է շարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը՝ հանուն համայնքի ու երկրի շենացման: Վերջիններս շնորհակալություն […]
20:46 17.11.2021
ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը, ինչպես նաև Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչեվն ու Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի փոխանցմամբ, հայտարարության մեջ ասված է, որ պատգամավորները․ – հստակ արձանագրել են, որ երեկվա ռազմական էսկալացիան նախաձեռնել է Ադրբեջանը, […]
20:39 17.11.2021
«Մենք իրական ժամանակում ականատես ենք Ալիևի հողազավթման փորձին», գրել է կոնգրեսական Ջեքի Սփեյերը՝ Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակումների մասին։ Նա հորդորում է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին ԱՄՆ-ի ողջ ռազմական օգնությունը դադարեցնելու համար։
19:58 17.11.2021
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խիստ մտահոգված է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի սանձազերծած գործողությունների հետևանքով ստեղծված իրադրության առնչությամբ: «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահման խախտումները: Միանշանակ կերպով չենք ընդունում, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը կարող է միջոց հանդիսանալ՝ տարածաշրջանում հասնելու քաղաքական նպատակների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է կուսակցության հայտարարության մեջ: ԵԺԿ-ն […]
19:54 17.11.2021
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժամանի Երևան: Ադրբեջանական իշխանամետ Caliber պարբերականի տվյալներով՝ նա իր հետ բերում է սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված հայ զինվորականների դիերը։ Sputnik Արմենիայի տվյալներով` ինքնաթիռում գերիներ չկան։ Աղբյուրը հայտնում է, որ Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջև զինված միջադեպերի կանխման մեխանիզմի մշակման շուրջ: Խոսքը հայ-ադրբեջանական […]
19:43 17.11.2021
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել է, որ Թուրքիան ձեռք է բերել ևս մեկ հորատող նավ: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Թուրք նախարարը հայտնել է, որ նոր ձեռք բերված նավը հորատման աշխատանքներ կարող է անել մինչև 12200 մետր խորության վրա: Նշենք, որ դա Թուրքիայի չորրորդն նավն է, որը հագեցած է հորատման աշխատանքների համար նախատեսված […]
19:30 17.11.2021
Սուրբ Աթոռի պաշտոնական լրատվականը՝ «Վատիկան Նյուզ»-ը, նոյեմբերի 17-ին տպագրել է հոդված՝ անդրադառնալով Հայաստանի արևելյան սահմանին ադրբեջանական կողմից նոյեմբերի 14-16-ի ընթացքում իրականացված ագրեսիվ գործողություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոդվածի «Արվեստի ու մշակույթի ժառանգություն» բաժնում նշվում է, որ նախորդ տարվա զինադադարից հետո հազարավոր տեղահանվածների ապագայի հանդեպ խորը մտահոգությանը զուգահեռ միջազգային հանրության կողմից դրսևորվում էր տարածաշրջանի հոգևոր մշակութային ժառանգության նկատմամբ […]
19:16 17.11.2021
Նոյեմբերի 18-19-ին Երևանում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: