TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանն աչք չի փակի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կոպիտ սադրանքների վրա. Լավրով

17:00 19.11.2021

Ռուսաստանը չի անտեսի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կոպիտ սադրանքները, այդ թվում՝ Ուկրաինայում միլիտարիստների հետ խաղալու նրանց փորձերը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում։ «Մենք բաց ենք մեր արևմտյան գործընկերների հետ երկխոսության համար։ Այդ մասին երեկ շատ մանրամասն […]

̰
ԵԱՀԿ-ն ներգրավված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի հետ․ ԵԱՀԿ գործող նախագահ

16:40 19.11.2021

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Մոսկվայի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվող հակամարտության կարգավորմանը։ «Մենք կխոսենք նաև այն մասին, թե ինչպես կարող ենք միասին աշխատել տարածաշրջանային հակամարտությունների լուծման համար կառուցողական լուծումների վրա, ինչպիսին է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ջանքերը մեկ շաբաթ առաջ զինադադարի հասնելու և […]

̰
Լավրովը վստահ է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումը կկայանա

16:26 19.11.2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի կունենա, դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը։ «Դուք ասացիք, որ առաջիկա եռակողմ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունն այն էր, որ հանդիպմանը պետք է կոնսենսուս։ Ես կարող եմ հաստատել, որ կոնսենսուսի առկայության համար բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, պետք է […]

̰
ՌԴ վարչապետը կարևորեց ԵԱՏՄ-ում կլիմայական օրակարգի ձևավորումը

16:20 19.11.2021

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կլիմայական օրակարգը ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության նոր և հեռանկարային ուղղություններից մեկն է համարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին իր ելույթում Միշուստինը նշեց, որ ԵԱՏՄ-ում բոլորը շատ լավ հասկանում են իրենց պատասխանատվությունը շրջակա միջավայրի վիճակի համար։ «Պետք է առավել ակտիվ լինենք և մասնակցենք գլոբալ օրակարգի ձևավորմանը։ Կլիմայի խնդիրները միայնակ […]

̰
Արցախում հատուկ նշանակություն են տալիս Աբխազիայի հետ հարաբերություններին․ ԱՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Աբխազիայի ԱԳ նախարարին

16:13 19.11.2021

Նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ինալ Արձինբային։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հարգելի պարոն Արձինբա Արտաքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու առթիվ։ Այդ բարձր և պատասխանատու պետական պաշտոնում մաղթում […]

̰
Վրաստանի արդարադատության նախարարությունն առաջարկել է Սաակաշվիլիին տեղափոխել զինվորական հոսպիտալ

16:11 19.11.2021

Վրաստանի արդարադատության նախարարությունը բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկում է  բանտային հիվանդանոցից տեղափոխել Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, հայտարարել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ «Մենք առաջարկում ենք նրան տեղափոխել պաշտպանության նախարարության Գիորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ: Սա այն վայրն է, որտեղ նրա առողջությունն ու անվտանգությունն առավելագույնս պաշտպանված կլինեն պետության կողմից»,- ճեպազրույցում ասել է Բրեգաձեն։ Արդարադատության նախարար […]

̰
Եվրամիությունը հավելյալ օգնություն կտրամադրի սիրիացի փախստականներին

16:08 19.11.2021

ԵՄ-ն Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին հավելյալ օգնության կտրամադրի: Այս առիթով Եվրախորհրդարանի բյուջեի հանձնաժողովը փոփոխություններ է կատարել ԵՄ-ի 2021թ. բյուջեում: Ըստ այդմ՝ հաստատվել է Թուրքիայում ապաստանած փախստականների օգնության ծրագրին հավելյալ 150 միլիոն եվրո հատկացնելու մասին նախագիծը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ բյուջեի փոփոխության նպատակն է շարունակել մարդասիրական օգնությունը խոցելի խմբերին: Ֆինանսավորումը […]

̰
Կայացել է ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

15:50 19.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, կայացել է արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը հրավիրել և նախագահել է ԱԻ նախարար, խորհրդի նախագահ Անդրանիկ Փիլոյանը: Խորհրդի այսօրվա նիստի օրակարգում «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումն էր: Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության քաղաքականության մշակման բաժնի […]

̰
Դընի Ջորկաեֆը նշանակվել է Նանտում ՀՀ պատվավոր հյուպատոս

15:16 19.11.2021

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ֆրանսահայ գործիչ Դընի Ջորկաեֆին է հանձնել Նանտում ՀՀ պատվավոր հյուպատոս նշանակվելու մասին պաշտոնական արտոնագիրը։ Պարոն Ջորկաեֆի նշանակումը նպատակ ունի նպաստել Հայաստանի և Նանտի միջև առևտրական, տնտեսական, մշակութային և գիտական կապերի զարգացմանը։

̰
ԵԱՏՄ-ն առաջին քայլն է արել ընդհանուր վարկային համակարգ ունենալու համար

15:11 19.11.2021

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները վարկային պատմությունների մասին տվյալների փոխանակման համաձայնագիր են ստորագրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը։ Ըստ համաձայնագրի՝ մոտ ժամանակներս Միության անդամ-պետությունների կենտրոնական բանկերը կհաստատեն այդ տվյալների փոխանակման տեխնիկական կանոնները, որոնք պահվում են վարկային պատմությունների ազգային բյուրոյում: Այդ տվյալները պետք է […]

̰
Լեհաստանի վարչապետն առաջարկել է ֆինանսավորել միգրանտների վերադարձը հայրենիք

14:44 19.11.2021

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է միգրանտներին Վարշավայի դիրքորոշումը փոխանցելու և նրանց հայրենիք վերադառնալու համոզման անհրաժեշտության մասին։ Դրա համար լեհական կողմը պատրաստ է ֆինանսավորել թռիչքները Բելառուսից դեպի միգրանտների հայրենիք, նոյեմբերի 18-ին հաղորդել է TVP Info հեռուստաալիքը։ «Կարծում եմ, որ մենք պետք է, շնորհիվ մեր համերաշխության և սահմանների պաշտպանության վճռական քաղաքականության, հասնենք միգրանտների վերադարձին: Մենք կարող […]

̰
Թուրքիայում ևս մեկ լրագրողի են ձերբակալել

14:26 19.11.2021

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Ուրֆայի շրջանում նոյեմբերի 19-ի առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալության լրագրող Էմրուլլահ Աջարին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշենք, որ Մալաթիայի հանրապետական դատախազությունն ավելի վաղ լրագրողի դեմ հետաքննություն էր սկսել։ Վերջինս մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ»։ Աջարի տանը կատարվել է խուզարկություն, որի ընթացքում ոստիկանությունն առգրավել է նրա համակարգիչն […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն կրկին քննարկել են ԵՄ-ի հետ Բելառուսի սահմաններին միգրացիոն իրավիճակը

14:21 19.11.2021

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում կրկին քննարկել են ԵՄ երկրների հետ Բելառուսի սահմանի իրավիճակը՝ մտահոգություն հայտնելով լեհ սահմանապահների անընդունելի գործողությունների առնչությամբ, որոնք կիրառում են բիրտ ուժ և հատուկ միջոցներ:  Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության հետ կապված վիճակագրության պատկերը Սյունիքում

14:15 19.11.2021

Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է նոր կորոնավիրուսային հիվանդության հետ կապված վիճակագրության պատկերը Սյունիքում։ Նոյեմբերի 18-ի դրությամբ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 220 նոր դեպք, առողջացել է 310 հոգի, 96 հոգի բուժվում է Կապանի և Գորիսի ԲԿ-ներում, 588 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։ Գրանցվել է 11 մահ։ Նոյեմբերի 18-ի դրությամբ մարզում […]

̰
Նոր դիվանագիտական լարվածություն թուրք-բուլղարական հարաբերություններում

13:32 19.11.2021

Թուրքիայում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառն այն է, որ նախօրեին պաշտոնական Սոֆիան Թուրքիային մեղադրել էր Բուլղարիայում նոյեմբերի 14-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև ներքին գործերին միջամտելու մեջ: Այդ հարցով նույնիսկ Բուլղարիայի արտգործնախարարություն էր կանչվել Թուրքիայի դեսպանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ արտգործնախարարությունում տեղի ունեցած զրույցի ժամանակ թուրքական կողմը հերքել […]

̰
Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են ՀՀ տարածքային ամբողջականության խախտմանը և եռակողմ պայմանավորվածությունների վիժեցմանը. վարչապետ

12:58 19.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։ Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ […]

̰
Դիլիջանում ապօրինի որս կատարելու կասկածանքով կանգնեցված մեքենայից առգրավվել է «ՏՈԶ-120» հրացան

09:58 19.11.2021

Որսի կանոնների խախտումների կանխարգելման, ապօրինի որսի դեպքերը բացառելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համատեղ ստուգայցի ընթացքում նոյեմբերի 17-ի գիշերն ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքում ապօրինի որս կատարելու կասկածանքով, կանգնեցրել են Երևան քաղաքի բնակիչ Վ.Հ.-ի վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։ Մեքենայում հայտնաբերված «ՏՈԶ-120» տիպի որսորդական երկփող հրացանը, 31 հատ […]

̰ ̰
Թուրքիայում ստուգում են ԱՄՆ-ում քարոզիչ Գյուլենի մահվան մասին հաղորդագրությունները

22:40 18.11.2021

ԱՄՆ-ում ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահվան մասին տեղեկատվությունը ստուգվում է, ոստիկանությունը դեռևս մեկնաբանություններ չի տալիս, հայտարարել է Վաշինգտոնում թուրքական Anadolu գործակալության ներկայացուցչության ղեկավար Հաքան Ջոփուրը: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գյուլենին թունավորել են Փենսիլվանիայում գտնվող իր կալվածքում, մուտքն ու ելքը փակ են: Գյուլենի կազմակերպությունը հերքել է այդ տեղեկությունը և հրապարակել տեսանյութ, որում […]

̰
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

22:28 18.11.2021

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական հերթական ագրեսիային նախորդել են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի […]

̰
Կարմիր խաչը կոչ է արել պաշտպանել Լեհաստանի սահմանին գտնվող միգրանտներին

20:53 18.11.2021

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) և Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան  կոչ են արել ստեղծել պայմանններ Բելառուսի և ԵՄ-ի սահմանին միգրանտներին մարդասիրական և բժշկական օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց պաշտպանությունը ապահովելու համար։ Հինգշաբթի Ժնևում հրապարակված համատեղ հայտարարությունում նրանք ընդգծել են, որ իշխանությունները չպետք է բաժանեն միգրանտների ընտանիքներին և վտանգի ենթարկեն նրանց կյանքն […]

̰
Գիտակցությունը կորցրած Միխեիլ Սաակաշվիլիի վիճակն այժմ կայուն է

20:37 18.11.2021

Հատուկ քրեակատարողական ծառայությունը նշում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը կայուն է։   «Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է։ Շուտով ռեանիմատոլոգը մեկնաբանություն կտա լրատվամիջոցների համար»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել են Հատուկ քրեակատարողական ծառայությունից։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայան ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլին փաստաբանների հետ հանդիպելուց հետո վայր է ընկել։ Ինչպես […]

̰
Պեսկովը հնարավոր է համարել Պուտինի և Բայդենի միջև նոր շփումները մինչ Նոր տարի

20:32 18.11.2021

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նոր շփումները հնարավոր է և տեղի ունենան մինչ Նոր տարի, բայց կարող են տեղի ունենալ նաև դրանից հետո: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ռուսական Առաջին ալիքին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կոնկրետ ամսաթվեր դեռևս չկան, անհրաժեշտ է համբերությամբ լցվել: Իսկապես, երեկ տեղի է […]

̰
Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի  հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

20:25 18.11.2021

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հերթական ագրեսիան ընթացիկ տարվա մայիսի 12-ից Գեղարքունիքի և […]

̰
Վրաստանի օմբուդսմենը դիմել է ՄԻԵԴ-ին՝ Սաակաշվիլիին օգնություն ցուցաբերելու խնդրանքով

20:10 18.11.2021

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը պաշտոնապես դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործում ընդգրկվելու խնդրանքով։ Аliq.ge-ի փոխանցմամբ՝այս մասին նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է օմբուդսմեն Նինո Լոմջարիան։ Լոմջարիան նշել է, որ իր խնդրանքը բավարարվելու դեպքում, նա կկարողանա ՄԻԵԴ-ին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել գործի վերաբերյալ։ Նաև օմբուդսմենը պատրաստվում է Ստրասբուրգի դատարանին […]

̰
Մերկելը Լուկաշենկոյի հետ զրույցում հրաժարվել է ընդունել միգրանտների

20:02 18.11.2021

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում հրաժարվել է միգրանտներ ընդունել բելառուսալեհական սահմանից՝ նշելով, որ խոսք է գնում եվրոպական խնդրի մասին , որը Գերմանիան միայնակ չի լուծում, Ria.ru-ին  հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի աղբյուրը։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մի քանի հազար միգրանտներ են կուտակվել Բելառուսի և Լեհաստանի սահմանին՝ ԵՄ երկրներ […]

̰
Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

19:50 18.11.2021

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հիմնախնդիրների կարգավորման հարցում: Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: «Ենթադրաբար կշոշափվեն Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի կոնֆլիկտների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության միջնորդությունը Անդրկովկասում անվտանգության և […]

̰
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ

19:27 18.11.2021

Նոյեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Գրում է Ermenihaber.am-ը։ Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Իսրայել հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կարևորություն ունեն նաև Միջին Արևելքի անվտանգության և կայունության տեսանկյունից։

̰
Արարատ Միրզոյանը և Ստանիսլավ Զասը քննարկել են  ՀՀ արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով ՀԱՊԿ գործող մեխանիզմների ու գործիքակազմի հնարավոր քայլերը

19:12 18.11.2021

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սադրիչ գործողություններով խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և իրավիճակի […]

̰
Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

19:06 18.11.2021

Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Նախ՝ վարչապետ Փաշինյանը դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների գործընկերներին, ապա տեղի է ունեցել  արարողակարգային […]

̰
BACK_TO_TOP