TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է լինել զգոն, անուշադրության մատնել հնարավոր կասկածելի զանգերը և հաղորդագրությունները

18:51 16.11.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով տարբեր սոցիալական հարթակներում և կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում, որոնցում մասնավորապես կոչ է արվում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ (Друзья, просим Вас начать компанию телефонного террора против армян): Այդ հաղորդագրություններում խորհուրդ է տրվում հավաքել +374 […]

̰
ԱԽ քարտուղարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ հարձակման հետևանքով սահմանին ստեղծված մարտավարական իրավիճակը

18:43 16.11.2021

Նոյեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին: Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակը: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները հարված են՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը: Ա. Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ […]

̰
Բելառուսի ԱԳՆ-ն հերքում է Մոսկվայի օդային տարածքով ներգաղթյալների տեղափոխման մասին լուրերը

18:36 16.11.2021

Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազը հերքել է Լիտվայի իշխանությունների հայտարարությունները, թե ապօրինի միգրանտները Մինսկ են ժամանում Մոսկվայի տարածքով, նրա խոսքերով, երկուշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաքից «Բելավիա» ավիաընկերության հինգ չվերթում ընդամենը մեկ օտարերկրացի է եղել։ «Ստուգումից հետո պարզվել է, որ երեկ Մոսկվայից «Բելավիա» ավիաընկերության հինգ չվերթում ընդամենը մեկ օտարերկրացի է եղել»,- ասել է Գլազը «Ռոսիա 24» […]

̰
ԱԽ քարտուղարը  և Իրանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

18:30 16.11.2021

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման սկզբում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին մարտավարական իրավիճակը: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը: Երկուստեք համոզվածություն են հայտնել, որ հնարավորինս շուտ կարելի է նվազեցնել սահմանային լարվածությունը և սկսել խաղաղ կարգավորման գործընթացը:

̰
Վրաստանում է ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարը

18:23 16.11.2021

Վրաստանում է Եվրոպայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Դեյվիդ Թաբորը։ Aliq.ge-ի հաղորդմամբ՝ պաշտպանության նախարարության տվյալներով՝ սա գեներալ Թաբորի առաջին աշխատանքային այցն է Վրաստան։ Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Դեյվիդ Թաբորը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի և պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլիի հետ։ Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ինչպես ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի, այդպես […]

̰
Տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխություն ընդունելի չէ․ Ռաիսի

18:16 16.11.2021

Իրանական կողմը ողջունում է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ռուսական նախաձեռնությունը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Իրանի նախագահը ողջունել է Կովկասում հանգստություն և կայունություն հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը»,- հաղորդում է Ռաիսիի մամուլի ծառայությունը։ «Ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն կամ տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություններ ընդունելի չեն»,- հավելել […]

̰
Թալիբները կարծում են, որ իրենք բոլոր հիմքերն ունեն ՄԱԿ-ում Աֆղանստանը ներկայացնելու համար

18:10 16.11.2021

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը բոլոր հիմքերն ունի, որպեսզի երկիրը ներկայացնի Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ): Նոյեմբերի 16-ին Twitter-ի իր էջում այս կարծիքն է հայտնել թալիբների ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը, որն ավելի վաղ արմատականների կողմից առաջադրվել է համաշխարհային կազմակերպությունում Աֆղանստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «(Թալիբների) ներկայիս կառավարությունը սուվերենություն և իշխանություն ունի ամբողջ երկրում, […]

̰
Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունների մասին

17:55 16.11.2021

Թուրքական ռազմական պատվիրակությունը ԱՄՆ-ում բանակցություններ է վարում F-16 կործանիչների մատակարարման շուրջ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենն իրեն խոստացել է բոլոր ջանքերը գործադրել՝ համոզելու ԱՄՆ Սենատին վաճառել F-16-ը։ «Թուրքական ռազմական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ՝ բանակցելու F-16 կործանիչների մատակարարման և արդիականացման […]

̰
Միգրանտները փորձում են ճեղքել Լեհաստանի սահմանը. անվտանգության ուժերը օդ են բարձրացրել ուղղաթիռ

15:35 16.11.2021

Լեհ-բելառուսական սահմանին միգրանտները փորձել են ներթափանցել Լեհաստան, լեհ անվտանգության ուժերը գազ և ջրցան մեքենաներ են կիրառել։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Հաղորդվում է, որ ճեղքման փորձը սկսվել է Կուզնիցայի սահմանային անցակետի մոտ։ Միգրանտները փայտերով ու քարերով շտապել են դեպի լեհական կողմի ցանկապատը՝ փորձելով կոտրել այն։ Ի պատասխան՝ Լեհաստանի անվտանգության ուժերը միգրանտների դեմ արցունքաբեր գազ […]

̰
Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը

15:08 16.11.2021

Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը։ Ինչպես տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին: […]

̰
Լեհաստանի անվտանգության ուժերը միգրանտների դեմ արցունքաբեր գազ են կիրառել

15:03 16.11.2021

Լեհաստանի և Բելառուսի սահմանին փախստականները սկսել են կոտրել ցանկապատը և քարեր նետել Լեհաստանի անվտանգության ուժերի վրա, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Ի պատասխան՝ նրանք օգտագործել են արցունքաբեր գազ, խլացուցիչ նռնակներ և ջրցան մեքենաներ։ Նրանք նաև օդ են բարձրացրել ուղղաթիռ։ Միջադեպը տեղի է ունեցել Բրուզգի ավտոմոբիլային անցակետի մոտ։ Ամռանը Բելառուսի սահմանին Լեհաստանի և Բալթյան երկրների հետ […]

̰
Հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ. Էդուարդ Աղաջանյան

14:52 16.11.2021

ԱԺ այսօրվա նիստում, օրակարգային հարցերից շեղվելով, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն հայտարարություն է ներկայացրեց նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին: «Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողություններ իրականացնելու քաղաքականությունը։ Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԽ-ը, նոյեմբերի 14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական ԶՈւ-ը տեխնիկայի […]

̰
ՀՀ ԱԺ նախագահն ու ՄԹ դեսպանն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը

14:36 16.11.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: ԱԺ նախագահն ընդգծել է Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա շեշտել է Ազգային ժողովի դերը կառուցողական քաղաքական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության մասնակցությունը և ֆինանսական […]

̰
Հերթական անգամ մշտական հանձնաժողովը չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ

14:30 16.11.2021

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 16-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ ներկայացրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին: Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը գործընկերներին տեղեկացրել է, որ արդեն շրջանառության մեջ է դրվել ««ՀՀ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 14-ը

14:19 16.11.2021

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) մեկ ամսով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը, տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։ Ինչպես տեղեկացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դիմում է ներկայացրել դատարանին և տեղեկացրել, որ մեկ այլ նիստին մասնակցելու պատճառով այսօր չի կարող ներկայանալ այս նիստին։ Գևորգյանի մյուս պաշտպան […]

̰
Արարատ Միրզոյանն ու Օլիվեր Վարհեին քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր

14:10 16.11.2021

Նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, այդ թվում՝ Եվրամիության հետ ոլորտային համագործակցության վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային […]

̰
Փայլանը Էրդողանին նմանեցրել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին

13:30 16.11.2021

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր Կարո Փայլանը թուրքական Halk TV-ի եթերում կոշտ քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի նախագահի և ընդդիմադիր կուսակցապետերի հասցեին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նմանեցրել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին։ Նրա խոսքերով՝ Թուրքիայում նախագահի պաշտոնը պետք է անպայման դեմոկրատական արժեքներ դավանող գործիչ զբաղեցնի և […]

̰
Փոփոխություններ՝ ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը

13:23 16.11.2021

Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և կից մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները: Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի՝ մասնավորապես առաջակվում է հստակեցնել հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումներին վերաբերող կարգավորումները: Նախատեսվում է ամրագրել հանձնաժողովի գործունեության անկախության երաշխիքները և հանձնաժողովի անդամների լիազորությունները հստակ […]

̰
Բորելը միգրանտներին հորդորել է Բելառուսից վերադառնալ իրենց երկրներ

13:16 16.11.2021

Բելառուսի սահմաններին գտնվող միգրանտները պետք է ստանան հումանիտար օգնություն և վերադառնան իրենց երկրներ։ Այդ մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 16-ին, հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը: «Եվրամիություն տանող ճանապարհը Բելառուսով չի անցնում: Մեր պատվիրակություններն ամբողջ աշխարհում, հատկապես առավել տուժած երկրներում, տարածում են այս […]

̰
Բելառուսական ծառայությունները քանդում են սահմանի պարիսպը. Լեհաստանի ՊՆ

12:55 16.11.2021

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը բելառուսական ծառայություններին մեղադրել է գիշերը պետական ​​սահմանի պարիսպը միտումնավոր քանդելու մեջ։ Այս մասին հայտնում է գերատեսչության Twitter-ում։ «Բելառուսական ծառայությունները գիշերը քանդում են ցանկապատը, որպեսզի միգրանտները կարողանան ապօրինի հատել սահմանը»,- ասվում է ՊՆ-ում։ Նախօրեին հաղորդվել էր, որ միգրանտները ծակել են լեհ ոստիկանի սաղավարտը։ Մի քանի հարյուր միգրանտներ փորձել են ներխուժել Լեհաստանի սահմանը՝ […]

̰
Արման Աջամօղլյանը նշանակվել է Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

12:42 16.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Աջամօղլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Արման Աջամօղլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-նշված է որոշման մեջ:

̰
Սի Ցզինպինն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել տնտեսական հարցերի քաղաքականացումը

12:36 16.11.2021

Միացյալ Նահանգները պետք է դադարի թաքնվել ազգային անվտանգության հարցի հետևում՝ չինական ընկերությունների վրա ճնշում գործադրելու համար, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ։ «Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերություններն իրենց բնույթով փոխշահավետ են, բիզնեսը բիզնես է, և կարիք չկա քաղաքականացնել առևտրատնտեսական խնդիրները», – ասել է Չինաստանի […]

̰
Արմեն Գրիգորյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը

12:26 16.11.2021

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման առանցքում եղել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով: Հանդիպման ընթացքում […]

̰
ԱԺ-ն դռնփակ նիստ կանցկացնի ռազմագերիների և անհետ կորածների հարցերով

10:59 16.11.2021

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քննարկում կազմակերպել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ առաջարկվել է նիստն անցկացնել դռնփակ: Պատգամավորները 61 կողմ ձայնով ընդունել են առաջարկը: Նիստին […]

̰
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը մահացել է

10:48 16.11.2021

Նոյեմբերի 15-ին, ժամը 22.20-ին, Երևանի Էրեբունու և Նոր Արեշի 24-րդ փողոցների խաչմերուկում «ԲՄՎ-740» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա Լիդա Պապյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
ԱԺ նիստ

10:00 16.11.2021

̰
Պուտինը փոխել է Ելցինի հրամանագիրը

23:10 15.11.2021

2022 թվականի հունվարի 1-ից Կարելիայի որոշ տարածքներ այլևս չեն պատկանի Հեռավոր Հյուսիսի շրջաններին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։ Նախագահի հրամանագրում փոփոխությունները կատարվել են Ռուսաստանի Դաշնության Արկտիկայի գոտու զարգացման և մինչև 2035 թվականը ազգային անվտանգության ապահովման ռազմավարության համաձայն։ Վլադիմիր Պուտինն այս որոշմամբ փոխում է Բորիս Ելցինի՝ 1993 թվականի […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել ՀՀ-ին ու Ադրբեջանին կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ

22:58 15.11.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆեր ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Հովաևը՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրայս Ռոքֆեյը՝ Ֆրանսիայից այսօր հայտարարություն են հրապարակել, որում խորը մտահոգությամբ են դիտարկում վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերը։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։ Համանախագահները նաև կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և […]

̰
Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

22:47 15.11.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը։ Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր կձեռնարկել, որոնք կնպաստեն իրադրության կայունացմանը և ռուսական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Բելառուսի հետ սահմանին […]

̰
ԱՄՆ-ը «Աէրոֆլոտի» անձնակազմին առաջարկել է ամերիկյան վիզաների համար մեկնել Երևան

21:37 15.11.2021

ԱՄՆ-ը ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության անձնակազմին առաջարկել է ամերիկյան վիզաների համար մեկնել Երևան ՝ դա ներկայացնելով որպես «հսկայական քայլ առաջ»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում դիվանագիտական աղբյուրը։ «Այստեղ < … > ուղղակի ինչ-որ ծաղր է։ Այն, որ նրանք համաձայնել են Երևանում «Աէրոֆլոտի» անձնակազմերին ընդունել իրենց դեսպանատանը, նրանք ներկայացնում են որպես հսկայական քայլ առաջ։ Այսինքն՝ մարդիկ […]

̰
BACK_TO_TOP