16:43 17.11.2021
Քեմբրիջի անգլերեն լեզվի բառարանը (Cambridge Dictionary) «հաստատակամությունը» (perseverance) համարել է 2021 թվականի գլխավոր բառ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք կարող ենք 2021 թվականի բառ, ըստ Cambridge Dictionary-ի վարկածի, պաշտոնապես հայտարարել «հաստատակամություն» (perseverance) բառը»,-ասվում է Twitter-ում բառարանի էջում հրապարակված հաղորդագրության մեջ: Բառարանային սահմանման համաձայն, «հաստատակամությունը» (perseverance) գոյական է, որը նշանակում է մշտական ջանքեր՝ ուղղված ինչ-որ բանի հասնելուն, […]
16:38 17.11.2021
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Հրայր Ճէպէճեանին: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային արխիվ ՊՈԱԿ-ից, մանրամասնելով, որ Գրիգոր Արշակյանը հյուրին է ներկայացրել արխիվի գործունեությունն ու ընդգծել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փաստաթղթային ահռելի հավաքածուի կարևորությունը, պատմամշակութային ժառանգությունը պահպանելու […]
16:18 17.11.2021
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի խոսքերով, ուրբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, ընդդիմադիր կուսակցությունները Թբիլիսիի երեք վայրերում ցույցեր կանցկացնեն, փոխանցում է Aliq.ge-ն։ Ցույցերը կմեկնարկեն ուրբաթ օրը՝ ժամը 15:00-ին, մետրոյի Ավլաբարի (ՄԱՇ), Սադգուրի («Լելո»), Համալսարան («Ավելի շատ ազատություն» և «Ժամանակն է») կայարանների մոտ։ Մյուս ընդդիմադիր կուսակցությունները նույնպես միանում են հանրահավաքներին, այդ թվում՝ «Ավելի շատ ազատություն» և […]
16:00 17.11.2021
Սերխիո Տիեմպոն Հայաստանում առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում: Անվանի դաշնակահարը կկատարի Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտը, որը փայլուն, վիրտուոզ տեխնիկա է պահանջում, բայց միևնույն ժամանակ պոետիկ և քնարական է: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Մալերի թիվ 1 սիմֆոնիան, որում մարմնավորված են կոմպոզիտորի երիտասարդ, […]
15:30 17.11.2021
Նոյեմբերի 17-ին հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը նշել է, որ կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, ինչի […]
15:12 17.11.2021
Բրուզգի անցակետի տարածքում ոչ մի ներգաղթյալ չի մնացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Փախստականների մի մասը տեղափոխվել է տրանսպորտա-նյութատեխնիկական ապահովման կենտրոն, որտեղ բելառուսները կազմակերպել են գիշերակաց, մի մասն էլ վերադարձել է անտառ՝ ինքնաբուխ ճամբար։ Հանրապետական Կարմիր խաչի տվյալներով՝ կենտրոնում տեղավորված է ավելի քան հազար մարդ։ Ավելի վաղ Վարշավայում հայտնել էին, որ գիշերը միգրանտները կրկին փորձել […]
14:41 17.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ցուցահանդեսի բացման խոսքում ցավով նշել է, որ նկարչի 80-ամյակը նշվում է առանց նրա ֆիզիկական ներկայության, սակայն նա ապրում է իր ջերմ և գունեղ աշխատանքներով: «Վլադիմիր Աբրահամյանը […]
14:31 17.11.2021
Բեյրութում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է Լիբանանի իր գործընկերոջ՝ Աբդալլահ Բուհաբիբի հետ։ Երկու երկրների արտգործնախարարներն այնուհետև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ իր այցի նպատակը Թուրքիայի աջակցության հայտնումն է Լիբանանին, ինչպես նաև վարչապետ Նեջիփ Միքաթի այցի նախապատրաստումը Թուրքիա։ Չավուշօղլուն նաև ընդգծել է, […]
13:53 17.11.2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի սրացումը, լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում։ Նրա խոսքերով՝ իրավիճակը հնարավոր է կայունացնել միայն Ղարաբաղի շուրջ ընդհանուր պայմանավորվածությունների կատարման հաշվին: «Ռուսական կողմը շարունակելու է դա անել (միջնորդել բանակցություններում-խմբ․)։ Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ […]
13:50 17.11.2021
Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովն սկսել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագիծն ԱԺ մշտական հանձնաժողովներում շահագրգիռ կերպով քննարկելու և առաջարկներ ներկայացնելու համար: Նշվել է, որ բյուջեի նախագիծը ձևավորվել է՝ հիմքում ունենալով կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված՝ անվտանգությանը, տնտեսական և սոցիալական ոլորտներին վերաբերող հստակ […]
13:38 17.11.2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 9-րդ ամենամյա հանդիպումը:
13:33 17.11.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն հանդիպում է ունեցել մեր երկրում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատի հետ: Ողջունելով պարոն դեսպանին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արթուր Դավթյանն ընդգծել է բոլոր ոլորտներում հայ-եգիպտական հարաբերությունների բարձր մակարդակը և բարեկամական բնույթը՝ շեշտելով, որ չնայած դրան՝ իրավական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացման չիրացված ներուժ կա: […]
13:21 17.11.2021
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն արձանագրել է, որ ՀԱՊԿ-ի տարածքում ռազմական վտանգի մակարդակը չի նվազում: Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը դարձել է երկրների իրադրության վրա ապակառուցողական ազդեցության գործիք։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ մեծ է հավանականությունը, որ մոտ ժամանակներս Աֆղանստանում տնտեսության, սոցոլորտում լիակատար փլուզում կլինի, հումանիտար աղետ կառաջանա:
12:49 17.11.2021
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը: «Ես մտահոգ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող և մարդկային կյանքերի կորստի պատճառ դարձած միջադեպերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Հրադադարի մասին տեղեկությունը ողջունելի է, և ես կոչ եմ անում երկու կողմերին էլ պահպանել այն: Ավելի քան 20 […]
11:18 17.11.2021
Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոսկվայում մասնակցում են ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների ամենամյա հանդիպմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը: «Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 9-րդ ամենամյա հանդիպումը: Դրան մասնակցում են Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար […]
11:02 17.11.2021
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին․ Ռուսաստանի Դաշնությանը դիմելու վերաբերյալ – Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը: Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ […]
10:38 17.11.2021
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 […]
23:54 16.11.2021
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Վաղարշապատի բաժնի ոստիկանները։ Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի 55-ամյա մի բնակիչ տանը մարիխուանա է պահում և օգտագործում: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց և փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո հարուցվեց քրեական գործ։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի […]
23:10 16.11.2021
Հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան և անվտանգային մարտահրավերները՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը չեղյալ է հայտարարում ս․ թ․ դեկտեմբերի 11-ին Գլենդեյլի Արցախ պողոտայում նախատեսված <<Հայկական փառատոն>>-ը։ «Երախտագիտություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, աջակիցներին և Գլենդեյլ քաղաքի աշխատակազմին ցուցաբերած օժանդակության համար։ Այս դժվար պահին մեր բոլորի համախմբվածությունը և օժանդակությունը պետք է ուղղված լինի հայրենիքին սատարելու նպատակին»,- […]
22:44 16.11.2021
ՄԱԿ-ը կոչ է անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել, հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: «Այս պահին մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և գործել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան, լուծել բոլոր համապատասխան հակասությունները խաղաղ ճանապարհով։ Մենք ցանկանում ենք խուսափել ցանկացած էսկալացիայի վերադառնալուց, […]
22:12 16.11.2021
Նոյեմբերի 16-ին դեսպան Մակունցը հեռախոսազանգ ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ և ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքում ներկայումս ստեղծված իրավիճակը: Դեսպանն ընդգծեց միջազգային հանրության թիրախային դատապարտող հայտարարությունների անհրաժեշտությունը:
21:39 16.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Վարչապետը նիստի սկզբում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, որում մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի […]
21:18 16.11.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պայմանավորվածություն է ձեռք […]
20:58 16.11.2021
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ նախարարներ Սուրեն Պապիկյանին և Զաքիր Հասանովին կոչ է արել դադարեցնել սահմանային սրացում հրահրելը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: «Շոյգուն երկու կողմերին կոչ է արել դադարեցնել գործողությունները, որոնք հրահրում են իրադրության էսկալացիա», – ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական […]
20:16 16.11.2021
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը առայժմ չի պլանավորել նիստ գումարել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հարցով, բայց Անվտանգության խորհրդի անդամները կարող են դա քննարկել, հայտարարել է Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը ՄԱԿ-ում։ «Օրակարգում ոչինչ չկա: Բայց տեսնենք: Մենք կարող ենք դա քննարկել», – ասել է Ռիվյերը լրագրողներին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական […]
19:59 16.11.2021
Կատարը խստացրել է ռուս զբոսաշրջիկների համար երկիր մուտքի պայմանները՝ Ռուսաստանը ներառելով կորոնավիրուսի տարածման սպառնալիքի մակարդակի «կարմիր ցուցակում»։ Այս մասին ասվում է Կատարի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Նոյեմբերի 15-ից ուժի մեջ են մտել ռուսաստանցիների մուտքի նոր պայմանները։ «Կարմիր ցուցակի» երկրների պատվաստված զբոսաշրջիկները Կատար ժամանելուն պես պետք է հանձնեն ՊՇՌ թեստ և հյուրանոցներից մեկում անցնեն երկօրյա պարտադիր […]
19:55 16.11.2021
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Կանաչները և Ազատ դեմոկրատները ակնկալում են, որ Գերմանիայի նոր կանցլերը կնշանակվի մինչև դեկտեմբերի 12-ը, իսկ նոր նախարարների կաբինետը կսկսի աշխատանքը «որքան հնարավոր է շուտ», ասել է Սոցիալ-դեմոկրատների գլխավոր քարտուղար Լարս Քլինգբեյլը։ «Մենք ի սկզբանե ունեինք հավակնոտ ծրագիր, և դրանից չշեղվեցինք և դեռ հավակնոտ ենք։ Ակնկալում ենք նոր կանցլեր ընտրել հաջորդ շաբաթ։ Նոր […]
19:48 16.11.2021
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը: Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի […]