21:10 15.11.2021
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-իր էջը: Նշվում է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում պաշտպանական հարցերի ու անվտանգության խնդիրների, նախ և առաջ՝ Սիրիայում վերջերս ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
20:58 15.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Service Titan, Vineti, Robomart, Krisp, SuperAnnotate, Podcastle ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը կարևորել է ՏՏ ոլորտում գործող վերոնշյալ ընկերությունների հաջողություններն ու հույս հայտնել, որ նրանց հաջողությունները մյուս կազմակերպությունների համար կդառնան օրինակելի: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է, որպեսզի հաջողակ ընկերությունների թիվը մեր երկրում գնալով […]
20:15 15.11.2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը․ «Պարո՛ն Բարձր հանձնակատար, Պարո՛ն Պետքարտուղար, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ, որ մենք, ի վերջո, կարողացանք հանդիպել Covid-19 համավարակով պայմանավորված երկար ձգձգվող սահմանափակումներից հետո։ Մենք նաև անհամբեր սպասում ենք գալիք գագաթնաժողովին, որտեղ մեր պետությունների և կառավարությունների ղեկավարները հնարավորություն կունենան քննարկելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) ապագան, […]
19:53 15.11.2021
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը Բելառուսի հետ սահմանին անօրինական միգրանտների հետ կապված իրադրությունը քննարկել է Լեհաստանի իր գործընկեր Զբիգնև Ռաուի հետ և հայտնել է նրա երկրին օգնելու պատրաստակամության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ես խոսել եմ իմ լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ: Մենք քննարկել ենք լեհ-բելառուսական սահմանին ստեղծված ահավոր իրադրությունը: Ես մեր համերաշխությունն եմ հայտնել […]
19:36 15.11.2021
2021 թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողների կողմից առանց թույլտվության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքին հարող ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ առաջանալու, ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին մոտենալու, այնտեղ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու, ՀՀ տարածքի […]
19:30 15.11.2021
Նոյեմբերի 15-ին Ստամբուլում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ա․ Ռուդենկոյի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ս. Օնալի միջև։ Տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցերի լայն շրջանակ։ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների […]
19:22 15.11.2021
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար է ընտրվել պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։
19:13 15.11.2021
Թեհրան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային իրավիճակին: Հաղորդում է IRNA գործակալությունը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իրանի և Թուրքիայի սերտ հարաբերություններն անվանել է տարածաշրջանում խաղաղության և կայունության շահ և ասել, որ Իրանը և Թուրքիան պետք է պատրաստ […]
19:00 15.11.2021
Հայաստանի Զինված ուժերի չորս մարտական դիրքերը որևէ մեկի կողմից չի վերահսկվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է Սիսիանի և Ջերմուկի հատվածներում: «Որևէ բան հիմա չի կատարվում, բանակցությունների միջոցով այն զորախումբը (ադրբեջանական- խմբ.), որն առաջ է եկել, հետ է քաշվել: Այդ տարածքներում […]
18:52 15.11.2021
ԱՄՆ-ի պետքարտուղարության պատվիրակությունը Սիրիայում հանդիպել է քրդական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի տեղակալ Իթան Գոլդրիչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատար Մազլում Քոբանին և «Սիրիայի դեմոկրատական մեջլիսի» գործադիր խորհրդի նախագահ Իլհամ Ահմեդը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր օժանդակությանը վերաբերող հարցեր: Նշվել […]
18:17 15.11.2021
Սահմանազատման և սահմանագծման գործընթացի պարագայում եթե պարզվի, որ ինչ-որ հատվածներից Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ գնան, նրանք միանշանակ հետ կգնան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ հիմքով են Սյունիքի մարզի որոշ տարածքներ անցել Ադրբեջանին, եթե դեռևս դեմարկացիոն և դելիմիտացիոն աշխատանքներ չեն իրականացվել: […]
18:11 15.11.2021
Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ու ԵՄ խորհրդում նախագահող Սլովենիայի ԱԳ պետքարտուղար Ստանիսլավ Ռասչանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Սիրելի՛ գործընկերներ, Այսօր Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի ստորագրումը […]
18:07 15.11.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի իր գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով պաշտոնական այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Տեղեկացնում է Ermenihaber.am-ը։ Թեհրանում Աբդոլլահիանի հետ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Իրանի հետ ցանկանում է զարգացնել հարաբերությունները և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակում։ Չավուշօղլուն նշել է, որ երկու երկրների […]
16:00 15.11.2021
Թուրքիայի Չանաքքալե նահանգում երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ ցանկանում է, որ իրենք վերադարձնեն C-400 հակաօդային պաշտպանության համակարգը, որը Թուրքիան գնել է Ռուսաստանից: Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ի պատասխան ԱՄՆ-ի այդ պահանջի՝ հայտարարել է, որ իրենք որևէ պատճառ չունեն հետ կանգնելու Ռուսաստանի հետ գործարքից, քանի որ եթե ԱՄՆ-ն չի […]
15:22 15.11.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փոխել է Ֆրանսիայի դրոշի կապույտ երանգը ավելի մուգ գույնի, հայտնում է Le Parisen թերթը: Ֆրանսիական եռագույնն այժմ մուգ կապույտ, սպիտակ և կարմիր է: Կապույտից մուգ կապույտի փոփոխությունն աննկատ մնաց ավելի քան մեկ տարի, քանի որ դրա մասին պաշտոնապես չէր հայտարարվել, հաղորդում է Europe 1-ը: Հրապարակումը հայտնում է նաև, որ դրոշի այս […]
15:08 15.11.2021
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է բյուջետային միջոցների խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիայի դատավարությունը։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն՝ նախկին նախագահը, չնայած իր ցանկությանը և պահանջին, չի ներկայացել նիստին, քանի որ քրեակատարողական ծառայությունը կրկին մերժել է նրան դատարան տանել։ Երկրորդ ամբաստանյալը՝ Թեյմուրազ Ջանաշիան […]
15:02 15.11.2021
Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում ավելի քան երկու տարի տևող հավաքների և ցույցերի կազմակերպման արգելքը կրկին երկարաձգվել է: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են Վանի նահանգապետարանից: Արգելքը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 29: Հիշեցնենք, որ Վանում կա մեծ թվով քուրդ բնակչություն և ոչ վաղ անցյալում այնտեղ տեղի էին ունենում թուրք-քրդական բախումներ: Թե ինչ պատճառով է այժմ երկարաձգվել […]
14:56 15.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 14-15-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:38 15.11.2021
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը և խմբի անդամները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 15-ին մասնակցել են Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) հիմնադրման 20-ամյակին նվիրված աշխատանքային համաժողովին: Հրաչյա Հակոբյանը ողջույնի խոսքում համոզմունք է հայտնել, որ համաժողովը նոր շունչ կհաղորդի հայ-ուկրաինական հարաբերություններին: Պատգամավորը կարևորել է հայ համայնքի դերակատարությունն Ուկրաինայի կյանքում` նշելով, որ այն երկրի […]
13:54 15.11.2021
Իսրայելական ԶԼՄ-ները Թուրքիայի դեմ բոյկոտի կոչ են արեն այն բանից հետո, երբ Թուրքիայում իսրայելցի ամուսիններին ձերբակալել են Ստամբուլի Չամլըջա աշտարակում լուսանկարվելիս «Էրդողանի տունը լուսանկարելու» պատճառաբանությամբ՝ լրտեսության կասկածանքով։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ «Jerusalem Post» թերթը գրել է. «Եթե միայն բոյկոտը բավարար չէ, որ Թուրքիան ազատ արձակի իսրայելացի զույգին, ապա ավելի կոշտ միջոցների պետք է դիմել»: Կոշտ […]
13:35 15.11.2021
ՀՀ անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սույն թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը […]
12:58 15.11.2021
Երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի կունենա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից պետական միջոցների յուրացման գործով դատական նիստը։ Սակայն Արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը կրկին հրաժարվում է Սաակաշվիլիին բերել դատարան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի՝ անվտանգության նկատառումներից ելնելով դատարանի դահլիճում ներկայացված լինելը կապված է որոշակի ռիսկերի հետ։ […]
12:50 15.11.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,-ասված է հրամանագրում: Ավելի վաղ նախագահի հրամանագրով Պապիկյանն ազատվել էր ՀՀ փոխվարչապետի, իսկ Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնից։
12:27 15.11.2021
Պատվաստումների առավելությունների մասին Եկատերինա II-ի նամակն աճուրդի կհանվի։ Այն Ռուսաստանում զանգվածային պատվաստումների արշավի մասին առաջին հայտնի փաստաթուղթն է։ Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում անելով MacDougalls’s աճուրդի տան հաղորդագրությանը։ «Եկատերինայի նամակի և ստորագրության իսկությունը հաստատել է ակադեմիկոս Խրոմովը: Այս փաստաթուղթը բացարձակապես ապշեցուցիչ է. դա պարզապես գրչի հարված չէ, այլ մանրամասն նկարագրություն: Եկատերինան առաջին մարդն էր […]
10:27 15.11.2021
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ 2021թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Լերմոնտովո համայնքներում, Սյունիքի մարզի Կապան համայնքում, Լոռու մարզի Արզնի համայնքում կայացած տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության ամբողջ օրը ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ, ահազանգեր իրավապահ մարմինները […]
10:23 15.11.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա, որի շրջանակներում, գնումների գործընթացում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումարներ։ Մասնավորապես, նախապատրաստված […]
10:01 15.11.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2021 թվականի նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: Կապան համայնքում վստահ հաղթանակ է տարել «Շանթ» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 13 962, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝՝ 5791 ընտրող: Կապանում 31 հազար 673 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 20 հազար […]
08:24 15.11.2021
«Շանթ Դաշինքի» ֆեյսբուքյան էջը գրում է․ ««Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության Կապան համայնքի ավագանու ցուցակը գլխավորող Գևորգ Փարսյանը վստահ հաղթանակ է տոնում Կապան համայնքի ավագանու ընտրություններում: Գևորգ Փարսյան- «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցություն՝ 70%-14000 քվե «Քաղաքացիական պայմանագիր»՝ 30%- 5784 քվե»։
08:15 15.11.2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը ներկայացրել է Իջևանում ընտրությունների արդյունքները։ « Իջևանում վերջնական արդյունքները՝ «Քաղաքացիական պայմանագիր» -80.78% «Հայ հեղափոխական դաշնակցություն»-15.87% Անվավեր- 3.35%»: Իջևանում ընտրություններին մասնակցել են ՀՅԴ-ն՝ Վահան Ղազումյանի գլխավորությամբ, ՔՊ-ն՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։
08:09 15.11.2021
Ստեփանավանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` հավաքելով ձայների 78,4 տոկոսը: «Ստեփանավանի վերջնական արդյունքները՝ «Քաղաքացիական պայմանագիր» – 78,4 % «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» – 13,8% «Հայ ազգային կոնգրես» – 4,25 % Անվավեր- 3,5%»,-նշված է ՔՊ ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը: