08:07 08.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի դեռևս ուշացման հարցում կան խոչընդոտներ ադրբեջանական կողմից: Փաշինյանն այս մասին ասաց «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելելու հայտարարությունից հետո ինչո՞ւ այց չի եղել դեռ: Փաշինյանը հիշեցրեց, որ վերջերս ԱՄՆ-ից պատվիրակություն էր ժամանել Հայաստան, որի կազմում […]
23:23 07.11.2021
Անգելա Մերկելը հաստատել է, որ պաշտոնը լքելուց հետո այլևս մտադիր չէ զբաղվել քաղաքականությամբ։ Այդ մասին նա հայտարարել է Deutsche Welle ին կիրակի օրը տված հարցազրույցում։ «Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ եմ անելու… Ես այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվելու»,- ասել է Մերկելը։ «Արդեն ասացի, որ նախ մի փոքր կհանգստանամ, հետո կտեսնենք, թե ինչ կգա մտքիս»,- […]
21:45 07.11.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է կորոնավիրուսի դեմ պայքարի գագաթնաժողով գումարել 2022 թվականի սկզբին։ Այս մասին կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհդական Ջեյք Սալիվանը։ «Սա այն է, ինչ ԱՀԿ-ն և համաճարակաբաններն ասում են, որ անհրաժեշտ է համաճարակը վերջնականապես հաղթահարելու համար: ԱՄՆ-ին առաջարկվել է պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ […]
21:05 07.11.2021
ԱՄՆ-ը պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին, սակայն Թեհրանը դեռևս որևէ կամք չի դրսևորել այդ ուղղությամբ։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ին կիրակի օրը տված հարցազրույցում։ «Մենք ասացինք, որ կվերադառնանք համաձայնագրին, եթե Իրանը պատրաստ լինի վերադառնալ համաձայնագրի իրականացմանը: Փաստն այն է, որ […]
20:00 07.11.2021
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հրաժարական կտա այս շաբաթվա սկզբին։ Այս մասին կիրակի հայտնել է SVT հեռուստաալիքը՝ հղում անելով նրա մամուլի քարտուղարին։ Միաժամանակ, դեռ պարզ չէ, թե երբ կարող է ընտրվել կառավարության նոր ղեկավարը։ «Հաջորդ շաբաթվա սկզբին նա խորհրդարանի նախագահին կներկայացնի վարչապետի պաշտոնից ազատվելու իր խնդրանքը»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղար Մարիա Սուլենգը։ Օգոստոսի 22-ին վարչապետ, […]
19:25 07.11.2021
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է լեհ-բելառուսական սահմանին լարվածության աճի մասին՝ անօրինական միգրանտների հոսքի պատճառով։ Գործակալությունը Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ մի խումբ միգրանտներ փշալարերի հետևում են, որոնցից մեկը ճյուղ է նետում լեհ սահմանապահների ուղղությամբ: «Լեհ զինվորներն ու սահմանապահ սպաները ամեն օր բախվում են նման իրավիճակների։ Մի խումբ միգրանտ երիտասարդներ, այսօր հարձակվել են […]
19:07 07.11.2021
Եվրամիությունը դատապարտել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի մահափորձը և կոչ արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ «ԵՄ-ն խստորեն դատապարտում է Իրաքի կառավարության ղեկավար Մուստաֆա ալ-Քազիմիի դեմ իրականացված մահափորձը: Այս հանցագործության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ցանկացած բռնություն անընդունելի է և չպետք է թույլ տալ, որ խաթարի քաղաքական գործընթացը»,- այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության հայտարարության մեջ, […]
18:50 07.11.2021
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եռակողմ հանդիպում այս պահին նախատեսված չէ՝ Հայաստանի հանրային ռադիոյին հայտնել են կառավարությունից: Ավելի վաղ ռուսական Ինտերֆաքս գործակալությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպումը:
18:45 07.11.2021
Իտալական Ա Սերիայի 12-րդ տուրի շրջանակում «Վենեցիան» այսօր սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոմային»։ Հանդիպումն ավարտվեց Ա Սերիայի նորեկի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի ընկան Կալդարան Արամուն և Օկերեկեն, հյուրերի կազմում՝ Շոմուրոդովն ու Աբրահամը։ Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 12 միավոր և մրցաշարային աղյուսակում 14-րդն են։ Հյուրերը 19 միավորով 5-րդն են։ Հայաստանի […]
18:28 07.11.2021
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ մահափորձը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատապարտող հայտարարությունը ԱԳՆ-ն տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Մենք խստորեն դատապարտում ենք մահափորձը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ։ Մենք մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Իրաքի՝ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային և ներքին անվտանգությանն ու կայունությանը միտված ջանքերին»,- ասվում է […]
17:13 07.11.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արձագանքել է բանտից տեսանյութի հայտնվելուն, որտեղ նա հացադուլի ժամանակ ուտում է։ Քաղաքական գործչի խոսքով՝ թույլատրվում է սնունդ ընդունել միայն բանտախցերում, իսկ բուժկետում դեղ են ընդունում՝ հաբերի կամ հեղուկի տեսքով։ Սաակաշվիլին շեշտել է, որ այն, ինչ ստացել է բժշկի նշանակման ժամանակ, «կերակուր չէ», և ինքը, իբր, շարունակում է հացադուլը, գրում է […]
16:35 07.11.2021
Անօդաչու թռչող սարքը պայթուցիկ է նետել Կիևի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի տարածք, հաղորդել է ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը : Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին շփման գծից ոչ հեռու գտնվող գյուղի մոտ։ Մինչ այդ, առաքելության խումբը լսել է կրակոցների չորս կրակոց նրանցից 50 մետրից պակաս հեռավորության վրա, ինչի համար նրանք ստիպված են եղել լքել վայրը։ Զեկույցում […]
16:18 07.11.2021
Կիրակի օրը չպայթած արկ է հայտնաբերվել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի նստավայրի տանիքում՝ Բաղդադի կենտրոնում: Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սակրավորները ներկայում փորձում են վնասազերծել այն։ Հիշեցնենք, երեկ երեկոյան Բաղդադում ականապատ անօդաչու թռչող սարքերի միջոցով մահափորձ է իրականացվել կառավարության ղեկավարի դեմ։ Ալ-Քազիմին չի տուժել, իսկ հարձակման հետևանքով վիրավորվել են վարչապետի անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ։Տարածքը նյութական […]
14:43 07.11.2021
Առնվազն երեք մարդ է զոհվել կիրակի օրը Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգի Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով։ Այս մասին հայտնում է տեղական Salam Watandar ռադիոկայանը։ Ըստ աղբյուրի՝ քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել երկրում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման կազմավորումների և «Իսլամական պետություն» Խորասանում խմբավորման գրոհայինների միջև։ […]
14:25 07.11.2021
Իրանի զինված ուժերը կիրակի օրը սկսել են «Զոլֆաղար-1400» զորավարժությունները Հորմուզի նեղուցում։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Զորավարժություններին մասնակցում են Իսլամական Հանրապետության հետևակային ստորաբաժանումները, մեքենայացված ստորաբաժանումները, ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը։ Բացի դրանից, զորավարժություններում ներառված են ռադիոլակացիոն միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Իրանի ռազմական ուժերը այդ տարածքում ամեն տարի վարժանքներ են անցկացնում։
12:27 07.11.2021
Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի դեմ մահափորձն իրականացվել է երեք անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Այս մասին նշվում է կիրակի օրը Al Jazeera-ի թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրությունում։ Գերատեսչությունից հայտնել են նաև, որ անօդաչու թռչող սարքերից երկուսը ոչնչացվել են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իրաքի կառավարության ղեկավարի դեմ մահափորձը կատարվել է կիրակի […]
10:52 07.11.2021
Ռուսթավիում ցուցարարները մի քանի վրաններ են տեղադրել 12-րդ քրեակատարողական հիմնարկի մոտ։ Մի քանի ցուցարարներ տեղավորվել են հաստատության կենտրոնական մուտքի մոտ տեղադրված վրաններում։Հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հայտարարել են, որ չեն դադարեցնի բողոքի ակցիան, քանի դեռ նրան չեն տեղափոխել քաղաքացիական կլինիկա։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համախոհները պահանջում են Սաակաշվիլիին հոսպիտալացնել քաղաքացիական […]
10:40 07.11.2021
Գլազգոյում, որտեղ ընթանում էԿլիմայի փոփոխության շուրջ համաժաղովը, հազարավոր էկոակտիվիստներ դուրս են եկել երթի։ Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 էկոակտիվիստների։ Այս մասին ասվում է Շոտլանդիայի ոստիկանության հայտարարության մեջ։ Ուրբաթ և շաբաթ օրը լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Գլազգոյում, որտեղ այս օրերին ընթանում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP26) կողմերի համաժողովի 26-րդ նստաշրջանը։ […]
10:25 07.11.2021
Հրթիռը հարվածել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի նստավայրին, նա չի տուժել, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով անվտանգության կառույցների աղբյուրները։ INA գործակալությունը, վկայակոչելով Իրաքի անվտանգության մարմիններին, հայտնել է, որ վարչապետի դեմ «անհաջող մահափորձ» է իրականացվել՝ օգտագործելով անօդաչու թռչող սարք։ Ալ-Քազեմին չի տուժել, «Անվտանգության ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ»,- ասվում է Իրաքի անվտանգության մարմինների մամուլի ծառայության հայտարարության […]
22:22 06.11.2021
Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելլատին այցելել է Վենետիկի հայկական Սուրբ Ղազար կղզի։ Իտալիայի Սենատի նախագահին ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը։ Հանդիպմանը ներկա են եղել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, Վենետիկի Պրեֆեկտ Վիտտորիո Զապպալորտոն, Վենետիկում ՀՀ Պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև տարածքային և ազգային իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Նշվում […]
21:37 06.11.2021
Իրանը սատարում է «3+3» ձևաչափը և կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները կարելի է լուծել ներտարածաշրջանային մեխանիզմների միջոցով։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները», – ասված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության […]
21:04 06.11.2021
Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը շաբաթ տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սնունդ ընդունում: Տեսանյութը հրապարակվել է Facebook-ի պաշտոնական էջում։ «Ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից՝ մենք հրապարակում ենք Միխեիլ Սաակաշվիլիի սննդի ընդունման տեսանյութը։ Տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունում է սնունդ և բնական […]
20:38 06.11.2021
Նոյեմբերի 4-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Կիևի մարզպետ Վասիլ Վոլոդինի հետ: Քննարկեցին տնտեսական համագործակցության հնարավորություններն ինչպես մարզային, այնպես էլ պետական համակարգմամբ: Զրուցակիցներն անդրադարձել են հնարավոր համագործակցությանը հայկական կողմին վերաբերող հարցերում: Դեսպան Կարապետյանը խոսել է միջտարածաշրջանային համագործակցության հնարավորությունների, տուրիզմի ոլորտում գործակցության հեռանկարների մասին:
19:40 06.11.2021
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին ասել է, որ ինքը չի խոսել իր ուկրաինացի գործընկերոջ կամ երկրի նախագահի հետ Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու մասին։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Զալկալիանին նման մեկնաբանություն է արել պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված տարածված տեղեկատվության հետ, թե նախօրեին Ուկրաինայում արտակարգ խորհրդակցություն է տեղի ունեցել Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու և Ուկրաինա տեղափոխելու համար։ […]
19:29 06.11.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մեկնաբանել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա վիճակը։Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ ԱՄՆ նախագահին, ով Սպիտակ տանը խոսել է ենթակառուցվածքների զարգացման նպատակին ավելի քան 1 տրիլիոն դոլար հատկացնելու մասին Կոնգրեսի հաստատած նախագծից, հարցրել են, թե ինչպիսի դիրքորոշում ունի Իրանի հետ ներկա բանակցությունների վերաբերյալ, և արդյոք նա ունի որևէ այլ ծրագիր, […]
19:02 06.11.2021
Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել է, որ Օդեսայի երկրամասի մայրուղում ծեծի են ենթարկել Խերսոնի շրջանի պատգամավորի և նրա կնոջը։ Հաղորդում է Ռիա Նովոստին։ Հարձակվողները մայրուղու վրա կանգնեցրել են պաշտոնյայի մեքենան, որից հետո դաժան ծեծի են ենթարկել ամուսիններին։ Քաղաքական գործիչը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել դիտավորությամբ առողջությանը […]
18:34 06.11.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիաներ են սկսել, ցույցն ընթանում է Ռուսթավիի բանտի մոտ, որտեղ գտնվում է քաղաքական գործիչը, հայտնում է ՌԻա Նովոստին-ն։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համախոհները ակցիա են անցկացնում՝ պահանջելով Սաակաշվիլիին հոսպիտալացնել քաղաքացիական կլինիկայում, մինչդեռ իշխանությունները պատրաստ են նրան անհրաժեշտության դեպքում տեղափոխել միայն բանտային հիվանդանոց։ Միաժամանակ, արդարադատության նախարարության ղեկավար Ռատի […]
17:49 06.11.2021
Հատուկ քրեակատարողական ծառայության բժշկական վարչության պետի տեղակալ Գիորգի Չիդրաշվիլին նշել է, որ Միխեիլ Սաակաշվիլին ստանում է անհրաժեշտ սննդային հավելումներ, այդ թվում՝ հեղուկ տեսքով։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Գիորգի Չիդրաշվիլիի խոսքով, Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության տակ, այդ թվում՝ հրավիրված բժիշկների։ «Նրա առողջական վիճակը կայուն է, կենսական հիմնական նշանները՝ նորմայի սահմաններում։ Հիվանդը ստանում է […]
00:35 06.11.2021
Տրամադրված ենք շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա) գծով։ Համոզված ենք, որ այս համընդհանուր ընդունված ձևաչափի ներուժը հեռու է սպառված լինելուց։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը՝ ամփոփելով խաղաղապահ ուժերի մեկ տարվա աշխատանքը։ «Դրա վկայությունն է 2020թ. նոյեմբերից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ ս. թ. սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում […]
23:50 05.11.2021
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ (կետ 9) արձանագրվել է կարևոր դրույթ՝ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը տարածաշրջանում։ Այդ խնդիրը հստակեցվել է 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ, որի համաձայն՝ ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը՝ ամփոփելով խաղաղապահ ուժերի մեկ տարվա […]