19:58 04.11.2021
Դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Օլսոնը, Կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին մասնակցել են հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին, որը տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: «Անցած տարի […]
19:52 04.11.2021
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակիցները նոյեմբերի 4-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին նահանգի Մաբաթա շրջանին հարակից Գեմրուք գյուղից երկու տղամարդու են առևանգել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը։ Նշվում է, որ քաղաքացիներից մեկը՝ 55, իսկ մյուսը 56 տարեկան է։ Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրք ուժայինները առևանգված քաղաքացիներին ազատ արձակելու համար վերջիններիս ընտանիքներից […]
19:39 04.11.2021
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցն է բարձրացրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ հանդիպման ժամանակ: Նախարարը շնորհակալություն է հայտնել 2021 թվականի սեպտեմբերի 27-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ընդունված բանաձևի համար և համազեկուցողներին […]
19:33 04.11.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ թեև Ռուսաստանի հետ ունեցած մի շարք հարցերում գոյություն ունեն տարաձայնություններ, այնուամենայնիվ, Անկարան մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Ռուսաստանի հետ կապ է պահպանում այնպիսի գոտիներում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան և Ղարաբաղը: Այնուամենայնիվ, ըստ նրա՝ Մոսկվան ու Անկարան շարունակում են «կառուցողական երկխոսությունը»: Որպես […]
19:26 04.11.2021
Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը երդման արարողությունից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում խոսել է այն ծրագրերի մասին , որոնք պատրաստվում է իրականացնել իր ղեկավարման տարիներին։ Քաղաքապետը հայտնել է, որ պատրաստ է համագործակցել ավագանու կազմում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի հետ։ «Ես կոչ եմ անում համերաշխության և միասնության։ Եթե բոլոր ուժերը, ցանկացած մարդ, քաղաքի շահերով հետաքրքրված […]
19:20 04.11.2021
Սուբվենցիոն ծրագրերի շարունակականության ապահովում, հայ գիտնականներին միջազգային ծրագրերում ներգրավելու պետական աջակցություն, ճանապարհների սպասարկման որակի բարձրացում․ նախագծեր, որոնք ընդունվել են կառավարության այսօրվա նիստին։ 1 մլրդ 6 մլն ընդհանուր արժեքով 27 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին միասին պետբյուջեից կհատկացվի 532 մլն դրամ։ Թվարկված մարզերի ցանկում բացակայում […]
19:11 04.11.2021
Համայն Վրաստանի պատրիարք Իլիա II-ը երկրի երրորդ նախագահ, կալանավորված ու հացադուլ հայտարարած Միխեիլ Սաակաշվիլիին հացադուլը դադարեցնելու կոչ է արել։ Այս մասին է գրում aliq.ge-ն։ Պատրիարքի քարտուղար Միխեիլ Բոտկովելն այցելել է Ռուսթավիի բանտում գտնվող Սաակաշվիլին ու փոխանցել պատրիարքի ուղերձը։ «Նամակի բովանդակությունը վերաբերում է նախկին նախագահի հացադուլին»,- ասել է Բոտկովելը։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրիարքը դիմելու […]
18:37 04.11.2021
Հովհաննես Հարությունյանն այսօր, իր դիմումի համաձայն, ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից։ Այս մասին որոշում է կայացվել կառավարության այսօրվա նիստում։ Այն, որ մարզպետի պաշտոնից հեռանալու է, իրեն պարզ է եղել, երբ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների մասնակցության առաջարկն ընդունել է ու գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցանկը։ Այս մասին Հովհաննես Հարությունյանն ասել է այսօր հրավիրած մամուլի ասուլիսի […]
15:58 04.11.2021
Չնայած կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանափակումներին՝ հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունները 2021-ին ակտիվացել են, հաջորդ տարի ակնկալվում է բարձրաստիճան և բարձր այցերի հաճախականության ավելացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: 2022-ին լրանալու է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական […]
15:56 04.11.2021
Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 4-ին տեղի են ունեցել երկու դատարանների ընդլայնված կազմերով աշխատանքային քննարկումներ: Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ քննարկումների շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական գանգատի ինստիտուտի առանձնահատկություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարանների և այլ դատարանների միջև փոխհարաբերություններին: […]
15:52 04.11.2021
Նոյեմբերի 4-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը: Խորհուրդը փոփոխություն է կատարել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի ԱԺԽՈ-018-Ա որոշման մեջ, ըստ որի` Միջխորհրդարանական միությունում ԱԺ ութերորդ գումարման պատվիրակության կազմում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին կփոխարինի նույն խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
15:39 04.11.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թիրախավորված աշխատանքներ է տանում՝ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը: Նա նախ վստահեցրեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանի տարբեր գերատեսչությունների համագործակցությունը կրում է շարունակական բնույթ: […]
15:25 04.11.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Ալեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցելու 20-ամյակը: Նա մեծապես կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս […]
15:13 04.11.2021
«Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար: Այս մասին տեղեկացանք e-draft դատական տեղեկատվական համակարգից: Տիգրան Գրիշայի Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների […]
14:18 04.11.2021
Թուրքիայում իրավական գործընթաց է սկսվել Twitter-ի թուրք օգտատերերի դեմ, որոնք երեկ երեկոյան լուրեր են տարածել այն մասին, թե մահացել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի նախագահի փաստաբանը՝ Հյուսեյին Այդընը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական գլխավոր դատախազություն։ Նա պնդել է, որ երեկ Twitter-ում […]
14:05 04.11.2021
Լոռու մարզի դատախազությունում հաստատվել է Մարց գյուղի մոտ օգոստոսի 14-ին փայտանյութով բարձված մեքենայի ողբերգական ավտովթարից հետո մի խումբ անձանց կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու մասով քրեական գործի մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը, ըստ մեղադրանքի 4 անձի, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության: Պատշաճ դատախազական հսկողության ներքո Լոռու մարզային […]
13:53 04.11.2021
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով արտաքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումները: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ արտաքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 18 մլրդ 653 մլն դրամ՝ 2021-ի […]
13:02 04.11.2021
2021 թվականի նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի առանձնազրույցը, տեղեկացնում են ՍԴ-ից։ Ողջունելով իր վրացի գործընկերոջը՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի Սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությունը և հույս հայտնել, որ պաշտոնական այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Մերաբ Տուրավան իր հերթին […]
12:36 04.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մհեր Խաչատրյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը և Մհեր Խաչատրյանի դիմումը՝ Մհեր Աշոտի Խաչատրյանին նշանակել կադաստրի կոմիտեի գլխավոր […]
12:25 04.11.2021
1 մլրդ 6 մլն ընդհանուր արժեքով 27 սուբվենցոն ծրագրեր համաֆինանսավորելու նպատակով 9 մարզպետարաններին միասին պետբյուջեից կհատկացվի 532 մլն դրամ։ Այս մասին որոշում է կայացվել Կառավարության այսօրվա նիստում։ Համայնքերի համաչափ զարգացմանը միտված սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության և ամփոփ թվերի մասին է խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:17 04.11.2021
Կառավարությունն ընդունեց որոշում, որով պաշտոնից ազատվեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հովհաննես Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»:
12:01 04.11.2021
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը 2022 թվական պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանից, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվեց նաև, թե ՀՀ-ն ինչ դիրքորոշում ունի «3+3» տարածաշրջանային ձևաչափի վերաբերյալ։ Փոխնախարարը պատասխանեց․ «Վերջին ժամանակներում ականատես ենք, որ միջազգային քաղաքականությունում տարածաշրջանացման գործընթացներ կան։ Եթե մի ժամանակ կարող էինք համաշխարհային խաղացողների հետ […]
23:55 03.11.2021
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության հետ 2022-2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հետևում է կառավարության կարգադրությունից: «Ընդունել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության առաջարկը, որը համաձայնեցված է Ռուսաստանի ԱԳՆ-ի և գործադիր իշխանության այլ շահագրգիռ դաշնային մարմինների հետ, Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2022-2027 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրման մասին»,- ասված […]
23:37 03.11.2021
Նախկին նախագահին համաներում շնորհելու վերաբերյալ իմ դիրքորոշումը հաստատուն է և անփոփոխ, ոչ և երբեք, 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Նախկին նախագահը չի համապատասխանում քաղաքական բանտարկության կամ անմեղության զոհի չափանիշներից որեւէ մեկին։ Նա կամավոր և ապօրինի երկիր մուտք գործած դատապարտյալ է, ում մուտքը ապակայունացման նպատակ ուներ։ Ես երբեք չեմ վերադառնա այս հարցին»,- ասել […]
23:29 03.11.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ 1) Մեր 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների, բազմաթիվ սահմանային այցերի արդյունքներն անգլերենով ԻՆՏԵՐԱԿՏԻՎ՝ GOOGLE EARTH-ի ՔԱՐՏԵԶԻ վրա` https://earth.google.com/…/data… Քարտեզի (Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի օրինակով) վրա ադրբեջանական տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով: Առկա նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ: 2) Արտահերթ զեկույց ադրբեջանական զինվորական ուժերի […]
22:44 03.11.2021
Նոյեմբերի 3-ին Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպել են ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները: Հանդիպմանը հեռավար ձեւաչափով մասնակցել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում մեր […]
20:58 03.11.2021
Կոտայքի մարզպետարանի և Հայ-Չինական գործընկերության կենտրոն հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է՝ ստեղծել և զարգացնել Հայաստան-Չինաստան գործարար, տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերն ու համագործակցությունը՝ ներդրումային ներգրավվածության, տնտեսական և գործարար կապերի խթանման, կրթական ծրագրերի փոխանակման, զբոսաշրջության զարգացման, մշակույթի ու պատմության ճանաչելիության բարձրացման ու տարածման միջոցով: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Կոտայքի մարզպետ Ահարոն […]
19:53 03.11.2021
Թուրքիայում 9 տարվա ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատական գործերն աճել են 9 հազար տոկոսով։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարության վիճակագրական բաժնի տվյալների համաձայն՝ 2019 թվականին 36066 դատական գործ էր բացվել «նախագահին վիրավորելու» մեղադրանքով, մինչդեռ 2010 թվականին նույն մեղադրանքով գրանցված գործերի թիվն ընդամենը 4-ն է եղել։ Այս 9 տարիների ընթացքում տվյալ մեղադրանքով գործերի […]
19:34 03.11.2021
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը և դրա հետագա սահմանագծմամբ հնարավորություն կտա համապարփակ լուծում գտնել առկա խնդրին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքերով` աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով։ Նա տեղեկացրել, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։ «Նախարարները միակարծիք […]