TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ն չլուծված խնդիրները կարգավորելու հարցում կանգնած է Հայաստանի և Ադրբեջանի կողքին․ Տոյվո Կլաար

18:33 09.11.2021

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ  Եվրամիությունը չլուծված խնդիրները կարգավորելու հարցում կանգնած է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ տարածաշրջանի կողքին: «Այսօր հիշում ենք բոլոր նրանց, ովքեր սպանվել և տուժել են ավելի քան 30 տարի տևած հակամարտության ընթացքում: Չլուծված հարցերը պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները […]

̰
Օմբուդսմենը Սաակաշվիլիին այլ բուժհաստատություն տեղափոխելու կոչ է անում

18:15 09.11.2021

Միխեիլ Սաակաշվիլիին թիվ 18 բուժհաստատություն տեղափոխելն ակնհայտորեն խախտում է մարդու արժանապատվությունը հարգելու պետության պարտավորությունը: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան։ Նա Քրեակատարողական ծառայության ղեկավարին կոչ է արել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել այլ բուժհաստատություն։ Հանրային պաշտպանը նշում է, որ Գլդանիի թիվ 18 քրեակատարողական հիմնարկի բուժհաստատությունը չի […]

̰
Լիտվան հայտարարել է արտակարգ դրություն մտցնելու մասին

16:42 09.11.2021

Վիլնյուսը երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, հայտարարել է Բելառուսի հետ սահմանակից շրջաններում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ անօրինական  ներգաղթյալներով պայմանավորված  ճգնաժամի պատճառով: «Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով սահմանային գոտում իրավիճակի սրումը, մենք այն ներկայացնում ենք խորհրդարանի հաստատմանը»,- ասել է վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն՝ մեկնաբանելով Լիտվայի կառավարության որոշումը։ Նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Բելառուսում ճամպրուկներով բեռնված փախստականների մի մեծ խումբ […]

̰
Լեհաստանը և Գերմանիան օգնություն են խնդրում ԵՄ-ից

16:16 09.11.2021

Գերմանիան և Լեհաստանը հայտարարել են, որ չեն կարող ինքնուրույն «գլուխ հանել» Բելառուսի հետ սահմանին տիրող իրավիճակից և խնդրել են Եվրամիությանը օգնել լուծել այս հարցը։ Այս մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Հորստ Զեեհոֆերը՝ գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։ «Մենք պետք է օգնենք Լեհաստանի կառավարությանը՝ ապահով պահելու արտաքին սահմանը։ Իրականում սա Եվրահանձնաժողովի աշխատանքն է, […]

̰
Նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին

15:41 09.11.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին։ Կարևորելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ կառույցը նախարարության կարևոր գործընկերներից է, որի օգնությամբ մինչ օրս հաջողությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր։ «Բարձր ենք գնահատում հետպատերազմական իրավիճակում մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ նաև Համաշխարհային բանկի […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Փարիզ

15:30 09.11.2021

Նոյեմբերի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ այցի շրջանակներում նախարարը կունենա երկկողմ հանդիպումներ: Նախարար Միրզոյանը մասնակցելու է նաև Փարիզի Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը:

̰
Իսրայելի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ են ներկայացրել

15:12 09.11.2021

Իսրայելի խորհրդարանի մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու օրինագիծ են ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: Օրինագծի հեղինակներն են «Շաս» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Յաակով Մարգին, Հաիմ Բիտոնը, Մոշե Արբելը, ինչպես նաև «Լապիդ» կուսակցության պատգամավորներ Յուլի Էդելշտեյնը, Իսրայել Կացը և Յոավ Կիշը:

̰
Թուրք հայտնի գրողը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունը հեռանալու է

14:50 09.11.2021

Թուրք հայտնի գրող Ահմեթ Ումիթը թուրքական Halk TV-ի եթերում վստահություն է հայտնել, որ Թուրքիայում իշխանափոխություն է լինելու։ Նա նշել է, որ այդ մասին են վկայում իրականացվող սոցհարցումները և մարդկանց սոցիալական ծանր վիճակը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Ես վստահ եմ, որ այսօրվա իշխանությունը հեռանալու է։ Եթե նայեք սոցհարցումներին, ապա դուք էլ կհամոզվեք։ Եթե շուկա գնաք, կտեսնեք, որ […]

̰
Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անցյալ տարվա հայտարարությունը չափազանց կարևոր է․ Պեսկով

14:37 09.11.2021

2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը չափազանց կարևոր է, դրա նշանակությունը դժվար է գերագնահատել։ Նման դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ «Մեկամյա վաղեմության փաստաթղթերը գնահատում ենք որպես չափազանց կարևոր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի համար կարևոր փաստաթղթեր, որոնք թույլ են տվել դադարեցնել պատերազմը և կանգնել տարածաշրջանային […]

̰
Կրեմլում մեկնաբանել են Ղարաբաղի հարցով առաջնորդների հանդիպման հեռանկարը

14:07 09.11.2021

Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ընդունման 1 տարվա կապակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումներ նախատեսված չեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր ոչ մի շփում նախատեսված չէ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պլանավորվում են արդյոք երեք երկրների ղեկավարների շփումները պայմանավորվածությունների ընդունման 1 տարվա կապակցությամբ: Նա հստակեցրել է, որ Մոսկվայի շփումը […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց

14:00 09.11.2021

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական կողմը նախապես դիմել է դատարանին և տեղեկացրել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոր հուղարկավորության արարողությանը։ Դատարանը բավարարել է պաշտպանների դիմումը։ Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։

̰
Վերականգնվել է պետությանը հասցված 33․7 մլն դրամի վնասը. ՊՎԾ

12:48 09.11.2021

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա, 2021 թվականի առաջին կիսամյակում, ՀՀ ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: Ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով դրանց առնչվող փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեին, որից հետո ՀՀ […]

̰
Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

11:35 09.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»։

̰
Վարչապետն այցելել է «Եռաբլուր»

11:06 09.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ լուսաբացին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է դրել հերոսների շիրիմներին, խոնարհվել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:

̰
ԼՂ Հակամարտության համապարփակ լուծումը հնարավոր է միայն Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. ԱԳՆ

09:51 09.11.2021

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախյան 44-օրյա պատերազմի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ. «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական […]

̰
Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանին նոտա է հղել Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու կապակցությամբ

23:59 08.11.2021

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիասթափված է Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի՝ Գլդանի թիվ 18 քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց և այդ մասին պաշտոնական Կիևի չտեղեկացնելուց: Այս մասին ասված է ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։ «Վրացական կողմին կոչ ենք անում Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել քաղաքացիական բժշկական հաստատություն, որն անհրաժեշտ բոլոր հնարավորությունները կունենար պատշաճ բժշկական խնամք […]

̰
«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում

23:05 08.11.2021

«Հայաստան» դաշինքն այսօր՝ ժամը 18-ին, հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում: Մինչ հանրահավաքի սկսվելը հրապարակում հնչել է երաժշտություն, հիմնականում հայրենասիրական երգեր։ Կազմակերպիչները խնդրել են հավաքվածներին պահպանել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակներ և պահել հեռավորություն: Հանրահավաքը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում զոհված հերոսների: Այնուհետ ելույթներ են հնչել: Ելույթներ ունեցողները հիմանակոնւմ «Հայաստան» խմբակցության անդամներն էին՝ Իշխան […]

̰
Հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը․ Միրզոյանը՝ Լավրովին

22:52 08.11.2021

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում […]

̰
̰
Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

22:12 08.11.2021

Նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Նախարարները շարունակել են կարծիքների փոխանակումը 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարության ընդունման 1 տարվա նախաշեմին: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև ռուս-հայկական […]

̰
Էդուարդ Աղաջանյանը Միացյալ Թագավորության դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է գերիների վերադարձի խնդրին

19:53 08.11.2021

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 8-ին  հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրենսդիրն ու գործադիրը չափազանց կարևորում են Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: Լինելով Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար՝ […]

̰
Վրաստանի խորհրդարանում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում

19:39 08.11.2021

Վրաստանի խորհրդարանը անվտանգության լրացուցիչ միջոցների մասին տարածել է հայտարարություն: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի հաղորդագրության համաձայն՝ անվտանգության լրացուցիչ միջոցառումների նպատակն է կանխել հնարավոր սադրանքները, ապահովել խորհրդարանի անդամների և գրասենյակի աշխատակիցների աշխատանքային պայմանների անվտանգություն։ «Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ից, Վրաստանի խորհրդարանի նստավայրի և հարակից տարածքում անվտանգության ապահովման պահպանման ռեժիմի մասին» Վրաստանի խորհրդարանի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N259 / […]

̰
Մարդինում Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այժմ միայն մեկ հայ է աղոթում

19:33 08.11.2021

Թուրքիայում Մարդինի նահանգի Դերիքի շրջանում 1650 թվականին կառուցված Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի։ Եկեղեցու միակ այցելուն շրջանում մնացած վերջին հայերից Զեքերիյա Սաբունջին է, իսկ այն մաքրում և խնամում են մուսուլման կանայք։Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը։ Եկեղեցու հարևանությամբ բնակվող Նեջլա Փիրսին, որը հետևում է եկեղեցուն, նշել է, որ […]

̰
ԱԺ-ում ներկայացվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին տրամադրվող միջոցները և ծրագրերը

19:18 08.11.2021

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022 թ. բյուջետային հատկացումներն ու ծախսային ծրագրերն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է հանձնակատար Զարեհ Սինանյանը: Գրասենյակին կտրամադրվի շուրջ 578 մլն 945 հազար դրամ: Գրասենյակը գործունեություն կիրականացնի երկու ուղղություններով: Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրին կուղղվի շուրջ 374 […]

̰
Նոբելյան մրցանակակիր Փամուքի դեմ կրկին քրեական գործ է բացվել

18:07 08.11.2021

Թուրքիայում վերաբացվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուքի դեմ քրեական գործը: Նա մեղադրվում է իր նոր «Ժանտախտի գիշերներ» վեպում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու, թուրքական դրոշն անարգելու մեջ: Գրում է Ermenihaber.am-ը։ Փամուքի դեմ այս մեղադրանքներով բողոք էր ներկայացրել փաստաբան Թարջան Ուլյուքը՝ պնդելով, որ Աթաթուրքին վիրավորելով՝ Փամուքը ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք է […]

̰
Ամփոփվել է «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը. ԿԳՄՍՆ

17:55 08.11.2021

Նոյեմբերի 5-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառման մեկնարկը տրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, Լոռիի փոխմարզպետ Գոռ Ասրյանի, Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության (համագործակցության) պատասխանատու Բրունո Մոնտարիոլի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան […]

̰
Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

14:47 08.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող տնակում ենթադրյալ հանցագործություն կատարած […]

̰
Թուրքիայի մեջլիսում կքննարկվի Ադրբեջանում թուրք զինվորների ծառայության երկարացման հարցը

14:38 08.11.2021

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր խորհրդի նիստում երեքշաբթի օրը քննարկվելու է Ադրբեջանում թուրք զինծառայողների ծառայության ժամկետի երկարացման վերաբերյալ երկրի նախագահի որոշումը։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։ Նշվում է, որ խորհրդարանում քննարկվելու են նաև Թուրքիա-Կատար համագործակցությանը և դատաիրավական ոլորտին առնչվող հարցեր։ Ավելի վաղ, Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը […]

̰
Կրեմլում խոսել են Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման նախապատրաստման մասին

13:56 08.11.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գագաթնաժողովը տեսակոնֆերանսի ռեժիմով պատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք, իրոք, հաստատել ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, բայց այստեղ մենք ցանկանում ենք նշել, որ առայժմ […]

̰
Իրանի ԱԳՆ-ն երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ միջուկային գործարքին վերադառնալու համար

13:00 08.11.2021

Իրանի իշխանությունները կարծում են, որ Միացյալ Նահանգները կկարողանա վերադառնալ միջուկային համաձայնագրին միայն այն դեպքում, եթե Թեհրանի նկատմամբ չեղարկվեն տնտեսական պատժամիջոցները, ընդունի իր մեղքը գործարքի փլուզման մեջ, ինչպես նաև հավաստիացնի Թեհրանին, որ ԱՄՆ-ի դուրս գալը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից այլևս չի կարող կրկնվել։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։ «ԱՄՆ-ի համար ՀԳՀԾ-ին […]

̰
BACK_TO_TOP