TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

19:36 10.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, կառավարության տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը և այլք: Խորհրդակցության սկզբում վարչապետ […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ-ում մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

19:00 10.11.2021

Նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում բազմակողմ փոխգործակցության զարգացման, ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-2022» համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման, ՌՔԿՊ զորքերի՝ համաճարակի դեմ ուղղված պայքարի, համատեղ ինժեներական ստորաբաժանումների մարդասիրական […]

̰
Դատախազը միջնորդություն է ներկայացրել Սաակաշվիլիին դատական նիստերին ներգրավել քրեակատարողական հիմնարկում կամ հեռակա

18:53 10.11.2021

Թբիլիսիի քաղաքային դատարանում 2007 թվականի նոյեմբերի 7-ի դրվագով ընթացող դատավարության ժամանակ գործի դատախազ Ջարջի Ծիկլաուրին միջնորդություն է ներկայացրել դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկում կամ հեռակա կարգով ներգրավելու վերաբերյալ։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ դատախազը պարզաբանել է, որ եթե ինչ-ինչ պատճառներով բանտարկյալին չի հաջողվում ուղեկցել, հնարավոր է, որ դատաքննությունն անցկացվի մեղադրյալի անմիջական մասնակցությամբ՝ կալանավայրում։ «Միխեիլ Սաակաշվիլիին չեն կարողացել ուղեկցել, […]

̰
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալին

18:46 10.11.2021

Նոյեմբերի 10-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին: Արթուր Թովմասյանը ողջունել է Իշխան Սաղաթելյանին հայրենիքում գտնվելու առիթով և խոսել 2 եղբայրական խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ: ԱԺ նախագահը  ներկայացրել է  2020թ. ավերիչ  պատերազմի  հետևանքները, անդրադարձել գերխնդիրների շուրջ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միասնական տեսակետով միջազգային տարբեր կառույցներում ներկայանալը: Իշխան Սաղաթելյանը  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար […]

̰
Այն գյուղապետները, որոնք առաջադրվել են, պետք է գնան արձակուրդ և անցկացնեն  իրենց քարոզարշավը․ Գնել Սանոսյանը՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների մասին

18:38 10.11.2021

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները պետք է անցնեն թափանցիկ և բաց։ Այս մասին այսօր ասել է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Շիրակի մարզի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ։ Կարևորվել են ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և համայնքապետների հետ համատեղ աշխատանքը։ Ընտրությունների արդյունքներով Շիրակի մարզում ձևավորվելու են 4՝ Աշոցք, Ամասիա, Ախուրյան և Արթիկ խոշորացված համայնքները։ Ի դեպ, այսօր […]

̰
Սահմանվելու են օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը

16:55 10.11.2021

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին հրավիրած նիստում քննարկել է ««Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ օրինագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության և oտարերկրյա օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը՝ նրանց […]

̰
Վերաքննիչ վարչական և Վճռաբեկ դատարանների բեռնաթափմանն ուղղված նախագիծը մերժվել է

16:53 10.11.2021

ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է բեռնաթափել ՀՀ վերաքննիչ վարչական և ՀՀ վճռաբեկ դատարանները: Հեղինակն առաջարկում է օրենսգրքի 130-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով, որի համաձայն վարչական մարմինները տուգանքների վերաբերյալ վարչական դատարանի՝ գործն […]

̰
Վահե Դավթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ

16:49 10.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Դավթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահե Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման տեքստի մեջ:

̰
Այսօր ՏԻՄ համակարգը բազմաթիվ վերափոխումների ենթարկվելուց հետո հասել է համայնքների խոշորացման վերջին փուլին․ Սանոսյան

16:44 10.11.2021

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր Արմավիրում ներկա է գտնվել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման արարողությանը։ Նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ օրը պատահական չէ ընտրված․ նոյեմբերի 10-ը Տեղական ինքնակառավարման մարմինների օրն է։ Նախարարը շնորհավորել է ներկաներին և մաղթել բեղմնավոր ու անձնվեր աշխատանք։ «Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանն ու […]

̰
ԱԱԾ-ն ամփոփ հաղորդագրություն է տարածել

16:40 10.11.2021

ԱԱԾ-ն 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների կատարած աշխատանքների, ՀՀ պետական իրավասու մարմիններին փոխանցված նյութերի և դրանց արդյունքների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։ 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական տարբեր իրավասու մարմիններին փոխանցվել է 772 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց […]

̰
Փարիզում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

16:16 10.11.2021

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Ֆրանսիան խստացրել է պատվաստման անձնագիր ստանալու պահանջները

15:51 10.11.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների նոր պահանջների մասին՝ երկրում  հիվանդության դեպքերի աճի պատճառով: Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, հայտնում է Politico-ն։Ֆրանսիայում առանց պատվաստման  երրորդ՝ խթանող չափաբաժնի տարեցների պատվաստման անձնագիրն անվավեր կհամարվի: Դեկտեմբերի 15-ից 65 տարին լրացած անձանց պատվաստման անձնագրերն այլևս չեն գործում, եթե նրանք չեն վերապատվաստվել։ Առայժմ սա միակ տարիքային խումբն […]

̰
Միցոտակիսը Թուրքիային մեղադրել է փախստականների խնդիրը որպես գործիք օգտագործելու մեջ

15:42 10.11.2021

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը փախստականների խնդրի հետ կապված բանավեճի է բռնվել հոլանդացի լրագրող Ինգեբորգ Բյուգելի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ Միցոտակիսին լրագրողի ուղղած «Ե՞րբ եք դադարելու ստել միգրանտներին ետ ուղարկելու և Հունաստանում գտնվող փախստականների հարցերում» հարցին նա զայրալից պատասխան է տվել և փախստականների […]

̰
Շվեդիայի վարչապետը հրաժարական կտա

15:19 10.11.2021

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հրաժարականի դիմում կներկայացնի խորհրդարանի խոսնակին։ Այս մասին ասվում է Թագավորության օրենսդիր մարմնի մամուլի հաղորդագրությունում։ Օգոստոսի 22-ին Շվեդիայի վարչապետ և Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության ղեկավար Ստեֆան Լյովենը հայտարարել է իր հրաժարականի մասին: ՍԴՀԿ համագումարը նոյեմբերի 4-ին ֆինանսների նախարար Մագդալենա Անդերսոնին ընտրել է կուսակցության նոր առաջնորդ Լյովենի փոխարեն։ Այն բանից հետո, երբ վարչապետը հրաժարականի […]

̰
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

15:09 10.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, որն ավարտում է առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը բարձր է գնահատել պարոն Շարփի կատարած աշխատանքը՝ Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի օժանդակությունը մեր երկրին կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում և ափսոսանք […]

̰
Ֆումիո Կիսիդան վերընտրվեց Ճապոնիայի վարչապետի պաշտոնում

14:33 10.11.2021

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի անդամները չորեքշաբթի վերընտրել են իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (LDP) նախագահ Ֆումիո Կիսիդային վարչապետի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ Կիսիդայի թեկնածությանը կողմ է քվեարկել 465 պատգամավորներից 297-ը՝ հիմնականում LDP-ից և իշխող կոալիցիայի նրա գործընկերները Կոմեիտո կուսակցությունից, որոնք միասին բացարձակ մեծամասնություն ունեն ստորին պալատում։ Ճապոնիայի ընդդիմադիր Սահմանադրական դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն ստացել […]

̰
Դեսպան Թրեյսին խոսել է մասնագիտական տիրույթում կանանց ներգրավմամբ ձևավորվող հեռանկարների մասին

14:28 10.11.2021

Դեսպան Թրեյսին մասնակցել է կին իրավապահների ուսումնական դասընթացի բացմանը, որը կազմակերպվել էր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային հետաքննությունների հարցերով ուսումնական աջակցության ծրագրի շրջանակում և ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ։ Դասընթացին մասնակցում են Հայաստանի քրեական արդարադատության համակարգի կին աշխատակիցներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, մասնակիցներին ուղղված իր խոսքում դեսպան Թրեյսին խոսել է […]

̰
Նոյեմբերի 9-10-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:07 10.11.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 9-10-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Կանադան թույլատրել է պատվաստման երրորդ դեղաչափը

13:31 10.11.2021

Կանադան թույլատրել է Pfizer խթանող (երրորդ) COVID պատվաստումները 18 տարեկան և բարձր մարդկանց համար: Այս մասին հայտնում է Health Canada-ն։ Նշվում է, որ վերապատվաստում կարելի է անել երկրորդ պատվաստումից առնվազն վեց ամիս հետո։ Խթանիչ պատվաստանյութը սովորական պատվաստանյութի ամբողջական չափաբաժինն է (30 մկգ): Վրաստանում նույնպես թույլատրվել է COVID-ի դեմ պատվաստումների խթանման չափաբաժին։ Այս մասին հայտնում է […]

̰
Փոփոխություններ՝ ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի վերաբերյալ

10:56 10.11.2021

«Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքում փոփոխություններ մտցնելու մասին դաշնային օրենքի և Ռուսաստանի Դաշնությունում պետական մատնադրոշմային գրանցման մասին 2021 թ. հուլիսի 1-ի դաշնային օրենքի՝ աշխատանքային գործունեության նպատակով ՌԴ ժամանած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները 2021 թ. դեկտեմբերի 29-ից պարտավոր են. – մեկանգամյա պետական մատնադրոշմային գրանցում ու լուսանկարահանում անցնել ՌԴ մուտք գործելու […]

̰
Քանյե  Ուեսթի ընկերությունը կտուգանվի մոտ 1 մլն դոլարով

23:30 09.11.2021

Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշը, որը վերջերս փոխել է իր անունը Ye, կվճարի 950,000 դոլար առաքման ժամկետների խախտման համար:  Այս մասին հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի դատախազ Ջորջ Գասկոնի հայտարարությունը։ Նշվում է, որ վեճը լուծվել է քաղաքացիական հայցի շրջանակներում։ Բրենդը դատի են տվել այն բանից հետո, երբ հաճախորդները բողոքել են, […]

̰
Ստալինի ժառանգներից փորձում են խլել ունեցվածքը

23:01 09.11.2021

Իոսիֆ Ստալինի խուլ-համր ծոռը՝ Սելիմ Բենսաադը, անտուն է դարձել հոր հետ կոնֆլիկտի պատճառով։ Այժմ տղամարդը ստիպված է գիշերել իր մեքենայում, երկուշաբթի՝ նոյեմբերի 8-ին, հայտնել է 360 հեռուստաալիքը։ Բանն այն է, որ ալժիրցի հայրը՝ Հոսին Բենսադը, Սելիմ Բենսադին  վտարել է փողոց, փոխել կողպեքները և փորձում է տիրանալ Մոսկվայում գտնվող  նրա բնակարանին։ Իոսիֆ Ստալինի ծոռան մամուլի խոսնակը՝ […]

̰
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Շուշիի մերձակայքում քաղաքացիական անձի սպանության փաստը

22:20 09.11.2021

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ըստ ՌԴ ՊՆ-ի տեղեկագրի՝ նոյեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13.40-ին, ադրբեջանական կողմից Շուշիի շրջանում կրակ է բացվել բանվորների չորս հոգանոց խմբի վրա, որի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել: «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի […]

̰
ԱՄՆ Պետքարտուղարության բյուրոն դատապարտել է Շուշիի մերձակայքում քաղաքացիական անձի սպանությունը

21:41 09.11.2021

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոն դատապարտել է Շուշիի մերձակայքում քաղաքացիական անձի սպանությունը։ «Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,- ասված է գերատեսչության Тwitter-ում […]

̰
ՌԴ դեսպանի խոսքով՝ հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող

21:32 09.11.2021

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ պահպանվում են՝ չնայած որ ողբերգական միջադեպեր և խնդիրներ զինադադարի հաստատումից հետո էլ են գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել է […]

̰
Ուկրաինայի ԱԳՆ արձագանքը Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ

19:59 09.11.2021

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի բանտային հիվանդանոց տեղափոխելու հարցին` նշելով, որ Ուկրաինայի քաղաքացու՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։ Aliq. ge-ի փոխանցմամբ՝ նախարարությունն իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել։ «Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիասթափված է իրենց երկրի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի №18 քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու և ուկրաինական կողմին տեղյակ չպահելու […]

̰
Լավրովը Սուրբ Աթոռի քարտուղարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

19:53 09.11.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ ասուլիսում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հարավային Կովկասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքը, Լավրովը նշել է, որ քննարկվել է իրավիճակն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որտեղ նկատվում են ճգնաժամային գործընթացներ: «Մենք մանրամասնորեն […]

̰
Ուկրաինայում Վրաստանի դեսպանը հրաժարվել է Սաակաշվիլիի գործով ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպումից 

19:40 09.11.2021

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին հրաժարվել է Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի հետ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ հանդիպում անցկացնելու իր առաջարկից՝ երկրի արտաքին գործերի նախարարության հետ լրացուցիչ խորհրդակցությունների անհրաժեշտության պատճառով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ուկրաինայի օմբուդսմենն իր Telegram ալիքում։ «Ես տեղեկություն ստացա, որ Ուկրաինայում Վրաստանի  արտակարգ և […]

̰
Սահմանել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ. Եվրահանձնաժողովի ղեկավար

18:47 09.11.2021

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ԵՄ երկրներին միգրացիոն ճգնաժամի պատճառով հաստատել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։ Հայտարարությունը հրապարակվել է ԵՀ-ի կայքում երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին։ «Բելառուսը պետք է դադարի վտանգել մարդկանց կյանքը: Բելառուսի կողմից քաղաքական նպատակներով միգրանտների շահարկումն անընդունելի է: Բելառուսի իշխանությունները պետք է հասկանան, որ միգրանտների հարցի շահարկման միջոցով Եվրամիության վրա […]

̰
Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի փոխնախագահ է ընտրվել Հայաստանը

18:41 09.11.2021

Նոյեմբերի 9-ին Փարիզում մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի բացման նիստին կայացան համաժողովի նախագահի և տարածաշրջանային խմբերը ներկայացնող փոխնախագահների ընտրությունները։ Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբից համաժողովի փոխնախագահ ընտրվեց Հայաստանը։ Տեղեկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը։  Գլխավոր համաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն ղեկավար մարմինն է՝ բաղկացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներից։ Այն հավաքվում է երկու տարին մեկ անգամ և […]

̰
BACK_TO_TOP