Ընթացիկ տարվա համեմատ կավելանա ՀՀ ԱԳՆ-ի 2022-ի բյուջեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Ընթացիկ տարվա համեմատ կավելանա ՀՀ ԱԳՆ-ի 2022-ի բյուջեն

13:53 04.11.2021

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով արտաքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումները:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ արտաքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 18 մլրդ 653 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեի համեմատությամբ ավելի 412 մլն դրամով կամ 2.26 տոկոսով: Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար բյուջեի նախագծով կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ՝ 2021-ի պետբյուջեով հաստատված 2 մլրդ 197 մլն դրամի փոխարեն: Նախարարի խոսքերով՝ աճը կազմել է 4.47 տոկոս:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է, որ նախարարությունը 2022-ին կիրականացնի 5 ծրագիր՝ 8 միջոցառում:

«Արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակում և իրականացում» ծրագրով նախատեսվել է 1 մլրդ 953 մլն դրամ:

«Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրի իրականացման համար հատկացվելու է 2 մլրդ 295 մլն դրամ:

«Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայությունների մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրով նախատեսվել է 13 մլրդ 996 մլն 300 հազար դրամ:

«ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում» ծրագրով նախատեսվել է 183,6 մլն դրամ:

Նշվել է, որ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են ՀՀ-ի և Արցախի անվտանգության ապահովումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը, գերեվարված անձանց վերադարձը:

Վահե Գևորգյանի հավաստմամբ՝ 2022-ին գերատեսչությունը շարունակելու է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Մեր երկիրը գործակցում է 106 միջազգային կազմակերպությունների հետ: Հայաստանը հինգ բարեխիղճ վճարողների թվում է ՄԱԿ-ի ամենամյա անդամավճարները ժամանակին վճարելու գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP