19:23 03.11.2021
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում, որը տեսակապի միջոցով տեղի կունենա նոյեմբերի 4-ին, նախատեսում են հաստատել միության ծրագրերը, նորացված ռազմական դոկտրինը և միգրացիոն քաղաքականության հայեցակարգը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նախատեսվում է հաստատել ինտեգրացիոն կարևոր փաստաթղթերի փաթեթ. «Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի […]
19:15 03.11.2021
Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամ Էկա Խերխեուլիձեն երրորդ նախագահ, կալանավորված ու հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Սաակաշվիլին շարունակում է կարծել, որ ընդդիմադիրները պետք է բոյկոտեն խորհրդարանի աշխատանքները։ Հաղորդում է aliq.ge-ն։ Նոյեմբերի 1-ին Սաակաշվիլին նամակ է հղել ընդդիմադիր պատգամավորներին՝ կոչ անելով լքել խորհրդարանը՝ հավելելով, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը […]
18:53 03.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում ու բարձր է գնահատում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2019 թվականից սկսվել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը միտված է հարաբերությունների հետագա զարգացմանն ու առաջմղմանը: «Ցանկանում եմ […]
18:44 03.11.2021
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Nouvelles d’Arménie» ամսագրին՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային իրավիճակին, Թուրքիայի հետ հարաբերություններին առնչվող հայկական կողմի դիրքորոշումներին․ -Ինչպիսի՞ աշխարհաքաղաքական վիճակում է գտնվում Հայաստանը 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց: Ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանի ապագան: Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ծանր հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, […]
16:53 03.11.2021
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը շփոթել է ամերիկյան երկու հայտնի հրատարակությունները. Գլազգոյում կայացած մամուլի ասուլիսում ամերիկացի առաջնորդը խոսքը տվել է լրագրողներից մեկին՝ նրան անվանելով The Wall Street Journal-ի աշխատակից։ Կինն իր հերթին ուղղել է Բայդենին ու բացատրել, որ աշխատում է Bloomberg-ում։ Գլազգոյում ԱՄՆ նախագահի ելույթի տեսանյութը հրապարակվել է We Look մեդիա հարթակում։ Ավելի վաղ Բայդենը հայտարարել […]
16:23 03.11.2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր նախարարությունում խորհրդակցություն է հրավիրել հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ խորհրդի անդամ Գոհար Նավասարդյանը, «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Սարգիս Ստեփանյանը, «Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Ստաս Նազարյանը, «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ նախագահ Սամվել Ռոստոմյանը, ֆեդերացիայի անդամ Վարդուհի Արամյանը, […]
16:09 03.11.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի խոսքերը այրվող տունդրայի մասին։ Խոսելով Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովում Բայդենի ելույթի մասին` Պեսկովը նշել է, որ ՌԴ իշխանությունները համաձայն չեն հարցի նման ձևակերպման հետ։ Կրեմլի խոսնակը հիշեցրել է հենց նահանգներում բռնկված անտառային հրդեհները: «Տունդրան իսկապես այրվում է, բայց եկեք […]
16:02 03.11.2021
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2022թ. բյուջետային նախագիծը կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Հակակոռուպցիոն կոմիտեն նոր է ստեղծվել, այդ պատճառով գալիք տարվա բյուջեն դեռևս մշակման փուլում է: Սասուն Խաչատրյանը ներկայացրել է նախագծի նախնական տարբերակը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, կառույցն իրականացնելու է «Կոռուպցիոն հանցագործությունների […]
15:20 03.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՎՍՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպանությունում կայացավ (համատեղության կարգով) Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի (Vahram Kazhoyan) հավատարմագրերի հանձնման արարողությունը՝ ՎՍՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպան Չայ Նավուտին (H.E. Mr. Chay NAVUTH): Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնումը նման ձևաչափով պայմանավորված էր COVID-19 համավարակի տարածման և Վիետնամ-Կամբոջա ցամաքային և […]
15:07 03.11.2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարությունը Ռուսաստանի կողմից սահմանին ռազմական ներկայության պահպանման մասին՝ նշելով, որ ՌԴ-ն անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում իր տարածքում։ «Ռուսաստանը պահպանում է ռազմական ներկայությունը իր տարածքում, որտեղ դա անհրաժեշտ է համարում»,- ասել է նա լրագրողներին։ Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով երկրի գլխավոր […]
15:00 03.11.2021
2020թ. օգոստոսից 2021թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ, ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում 7 քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայողների կողմից պաշտոնեական տարաբնույթ հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ, որոնցով նախաքննությունը, դատախազական պատշաճ հսկողության ներքո, կատարվել է ՀՀ ՀՔԾ-ում: Վերոնշյալ քրեական գործերից 3-ով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն վարչության «Բագրատաշեն» մաքսային […]
14:30 03.11.2021
Թուրքիայում Իսրայելի դեսպանությունը հայտնել է, որ Instagram-ում դեսպանատան պաշտոնական էջը հակերային հարձակման է ենթարկվել և F-35-երի խնդրին առնչվող աղմկահարույց հրապարկումը որևէ կապ չունի իրենց հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Իսրայելի դեսպանատան ինստագրամյան հաշվում լուսանկար էր հրապարակվել Մեծ քսանյակի (G-20) գագաթնաժողովի շրջանակում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպումից։ Լուսանկարը, որի անկյունում արհեստականորեն փակցված է եղել iPhone 13 Pro-ի նկար, պարունակել […]
14:24 03.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 2-3-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:58 03.11.2021
Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովը մերժել է գրանցել ադրբեջանական ազգանունների վերադարձի մասին օրենքի նախագիծը՝ ստորագրությունների անբավարար քանակի պատճառով, սակայն ասել է, որ իշխող թիմը նույնպես նախատեսում է պատրաստել նմանատիպ օրինագիծ, որը թույլ կտա Ադրբեջանի քաղաքացիներին «իրենց ավանդական ազգանվանը նման ազգանուն ընտրել»։ Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Նախապատմությունը Վրաստանի էթնիկ ադրբեջանցի քաղաքացիների մի մասը վաղուց է […]
13:52 03.11.2021
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վահագն Հովակիմյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 3-ին պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը ներկայացրել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով օրենսդիր մարմնի համար նախատեսված ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները: […]
13:20 03.11.2021
Նոյեմբերի 3-ին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի բյուջետային հայտը: 2022 թ. պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 19 մլրդ 675 մլն դրամ, իրականացվելու է 11 ծրագիր և 45 միջոցառում: Դրամաշնորհային մեկ ծրագիր և միջոցառում է իրականացվելու՝ շուրջ 122 […]
13:10 03.11.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոր արտահերթ զեկույցին վերաբերող մամուլի ասուլիս է տվել։ Ըստ նրա՝ զեկույցն ամբողջությամբ, փաստերով հիմնավորում է սահմանին անվտանգության գոտու առկայության անհրաժեշտությունը։ Արման Թաթոյանը խոսել է սահմանային բնակավայրեր կատարած իրենց այցերից, Սյունիքում և Գեղարքունիքում մեկ տարի շարունակ կատարած ուսումնասիրությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:49 03.11.2021
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը: Կառավարությունը պարզաբանում է տարածել՝ կապված ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարության հետ, թե քննարկվում է Տիգրան Ավինյանին կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը: Պարզաբանման մեջ նշվում է, որ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի […]
10:26 03.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ տեսնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: 44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցն է լրանում: Իհարկե, այս ընթացքում էլ այդ աշխատանքը երբեք չի դադարել, բայց տարելիցի կապակցությամբ նաև այս ընթացքում […]
09:32 03.11.2021
Սիրիայի պետական SANA գործակալությունը հայտնում է, որ իսրայելական ռազմաօդային ուժերը Գոլանի բարձունքների կողմից հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի արվարձանի թիրախներին` Զաքիա շրջանում։ Պատճառվել է նյութական վնաս։ Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանում այս տեղեկությունը։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
22:39 02.11.2021
ԵՄ-ն 1 մլրդ եվրո կներդնի կլիմայի գլոբալ տաքացման դեմ պայքարի համար նորարարական տեխնոլոգիաների մշակման գործում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP26) կողմերի 26-րդ խորհրդաժողովում՝ ներկայացնելով կանաչ տեխնոլոգիաներում ներդրումների վերաբերյալ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությունը։ Նա նաև նշել է, որ մինչև 2030 թվականը Եվրամիությունը […]
22:02 02.11.2021
Ստամբուլից Համբուրգ ժամանած Airbus A320 ինքնաթիռում մահացել է կորոնավիրուսով վարակված 51-ամյա ուղևորը, հաղորդում է գերմանական Hamburger Abendblatt թերթը: T-online ինտերնետ պորտալի տվյալներով՝ օդանավը Համբուրգում վայրէջք է կատարել հոկտեմբերի 25-ին։ Առողջապահության քաղաքային վարչության մամուլի քարտուղարը հաստատել է ուղևորներից մեկի մահվան մասին տեղեկությունը: «Դա ճիշտ է.օդաչուն մահացել է անցած շաբաթ թռիչքի ժամանակ։ Համբուրգ հասնելուց հետո նրան արդեն […]
21:32 02.11.2021
Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ուկրաինայի Գերագույն Ռադա։ Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։ Ավելի վաղ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արահամիան հայտարարել էր, որ Անդրեյ Տարանն առողջական խնդիրներ ունի։ Անդրեյ Տարանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի մարտի 4-ից։ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու են […]
21:25 02.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գոռ Ալեքսանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը […]
21:05 02.11.2021
Եթովպիայի նախարարների խորհուրդը երեքշաբթի երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հայտնում է Եթովպիայի Fana հեռուստաալիքը։ Այս կապակցությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Եթովպիայի հանրային կապերի կառավարական ծառայության ղեկավար Լեգես Տուլուն և երկրի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Գիդեոն Թիմոտիոսը: Ռեժիմն ուժի մեջ է մտնում այսօրվանից։ Այդ միջոցն ընդունվել է Թիգրայայի ազատագրման ժողովրդական ճակատի ապստամբներից […]
20:52 02.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գուրգեն Մարտիրոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Գուրգեն Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:
20:42 02.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահրամ Խաչատրյանին Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:
20:38 02.11.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի ղեկավարած պատվիրակությանը, որում ընդգրկված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմի համանախագահ Էնդրյու Շոֆերը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին և այլ պաշտոնյաներ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին […]
20:23 02.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Ավետիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Արմեն Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ: