TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

̰
Թուրքական բանակը կրակել է Սիրիայի հյուսիսում գտնվող երկու բնակավայրերի վրա

16:44 29.10.2021

Թուրքական բանակը հրթիռներից կրակ է բացել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Էյն Դաքնա և Բիյլունիա բնակավայրերի ուղղությամբ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է քրդական ANHA լրատվական գործակալությունը: «Թուրքական բանակը և նրանց կողմից վերահսկվող վարձկանները հինգշաբթի երեկոյան արկեր և հրթիռներ են արձակել Էյն Դաքնա և Բիյլունիա բնակավայրերի ուղղությամբ։ Տասնյակ արկեր են պայթել այդ բնակավայրերում»,- գրում է գործակալությունը։ […]

̰
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԵՄ «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառմանը

16:14 29.10.2021

2021թ. հոկտեմբերի 29-ին կայացել է «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառումը, որին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը. «ԵՄ պատվիրակության ղեկավար, մեծարգո՛ տիկին Վիկտորին, հարգարժա՛ն դեսպաններ, հարգելի՛ հյուրեր, Ողջունում եմ Ձեզ ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ԵՄ «Թվինինգ» […]

̰
Բենալմադենայի քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն է տվել Բենալմադենայի և Էջմիածնի միջև քույր քաղաքների հռչակման գործընթացին

15:58 29.10.2021

Լիագումար նիստի ընթացքում Բենալմադենայի (Անդալուսիա) քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն է տվել Բենալմադենայի և Էջմիածնի միջև քույր քաղաքների հռչակման գործընթացին։ Այս որոշմանը կհետևի համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ երկու քաղաքների միջև առևտրային, զբոսաշրջային, տնտեսական և մարզական ոլորտներում կապերի ամրապնդման համար։ Այս մասին տեղեկացնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից։

̰
Ի՞նչ է քննարկել ընդդիմությունը խորհրդարանում ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

15:06 29.10.2021

Խորհրդարանում այսօր ճեպազրույցների օր էր։ Երեք խմբակցությունների ներկայացուցիչներն ամփոփել են լիագումար նիստերի աշխատանքներն ու պատասխանել նաև լրագրողների հարցերին։ Քանի որ օրերս խորհրդարանում է եղել ՀՀ-ում ՌԴ դեսպանը, ընդդիմությունից հետաքրքրվել են, թե ինչ քննարկում են ունեցել դեսպանի հետ։ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նշել է այն թեմաները, որոնց շուրջ քննարկում է ծավալվել, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամը տեղեկացրել […]

̰
Այդ քարտեզները մենք էլ ունենք. Անդրանիկ Քոչարյանը՝ Պուտինի մատնանշած քարտեզների մասին

14:42 29.10.2021

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից հարցրել են Վլադիմիր Պուտինի այն հայտարարության մասին, թե Հայաստանը և Ադրբեջանը կարող են լուծել սահմանազատման հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա, որոնք կան ռուսական բանակի գլխավոր շտաբում։ «Այդ քարտեզները մենք էլ ունենք»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

̰
Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

14:17 29.10.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռնարկված անհետաձգելի և մեծածավալ քննչական ու դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական […]

̰
«Մենք գիտենք Թուրքիայի ռազմական կարիքների մասին». Պենտագոն

13:47 29.10.2021

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, նախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր: ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը հայտնել է, որ ԱՄՆ-ն տեղյակ […]

̰
ՀՀ ԱԺ նախագահն ու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարքը քննարկել են աշխարհասփյուռ հայերին և հայ կաթողիկե համայնքին վերաբերող հարցեր

13:24 29.10.2021

Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին: Շնորհավորելով հոգևոր Տիրոջը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարք ընտրվելու առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է հաջողություններ բարձր և աստվածահաճո առաքելության մեջ: Այս մասին տեղեկացրին ԱԺ մամուլի ծառայությունից։ Զրուցակիցները քննարկել են աշխարհասփյուռ հայերին և հայ կաթողիկե համայնքին վերաբերող հոգևոր, […]

̰
ԱԳ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի 38-րդ արտահերթ նիստին

10:50 29.10.2021

Հոկտեմբերի 28-ին առցանց ձևաչափով կայացավ Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի 38-րդ արտահերթ նիստը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի անցկացմանը: Նիստին անդամ երկրները հավանություն տվեցին Թունիսի առաջարկին՝ հետաձգել ս.թ. նոյեմբերին Թունիսում նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը հաջորդ տարի և այն անցկացնել 2022թ. նոյեմբերին: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ներկայացրեց նաև կազմակերպության օրակարգը գալիք գագաթնաժողովին ընդառաջ: Գլխավոր քարտուղարն իր երախտագիտությունը հայտնեց […]

̰
Գեղարքունիքի մարզում պատվաստվել է 32 666 անձ

23:42 28.10.2021

Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով 2021 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ մարզում առաջին և երկրորդ դեղաչափերով կատարվել է 50 126 պատվաստում, իսկ ընդհանուր հաշվարկով պատվաստվել է 32 666 անձ: Նույն աղբյուրի հավաստմամբ մարզում, նշված օրվա դրությամբ, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր չեն գրանցվել:

̰
Վանաձոր, Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 17-23-ը

23:34 28.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկացրել է Վանաձոր, Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 17-23-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում և Հրազդանում հոկտեմբերի 18-ին, Ալավերդիում` հոկտեմբերի 23-ին:

̰
Հրդեհ Դավթաշենի բնակարաններից մեկում․ այրվել է բնակարանի գույքը

23:10 28.10.2021

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 3-րդ թաղամասի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկից նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:28-ին։ Այրվել է բնակարանի գույքը (մոտ 250 քմ):

̰ ̰ ̰
«Հայաստանին վերաբերող բոլոր որոշումները Թուրքիան ընդունելու է Ադրբեջանի հետ միասին». Չավուշօղլու

21:40 28.10.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «CNNTürk»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա մասնավորապես նշել է. «Այս հարցերում (Հայաստանի վերաբերյալ) Ադրբեջանի հետ միասին խորհրդակցում ենք: Հայաստանից էլ շատ դրական ուղերձներ են գալիս: Մենք ասել ենք, որ նույն կերպ կպատասխանենք այն դրական քայլերին, որոնք Հայաստանը կանի»: Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանի […]

̰
Ֆրանսիան անհանգստացած է Դոնբասում Ուկրաինայի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքի կիրառման փաստով

21:00 28.10.2021

Ֆրանսիան անհանգստացած է Դոնբասում ուկրաինական բանակի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի կիրառման մասին տեղեկությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ «Մենք անհանգստացած ենք Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ակտիվացմամբ, ներառյալ մինսկյան համաձայնագրերով արգելված ծանր սպառազինության հաճախակի կիրառումով, ինչպես նաև «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին ուկրաինական բանակի գլխավոր շտաբի […]

̰
Լոնդոնի դատարանում ավարտվել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով լսումները

20:40 28.10.2021

Լոնդոնի Գերագույն դատարանում ավարտվել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման հարցով երկօրյա լսումները, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու՝ չնշելով, թե կոնկրետ երբ այն  կկայացվի, հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Լոնդոնի Գերագույն դատարանը հոկտեմբերի 27-28-ը քննարկել է ԱՄՆ-ի բողոքն ընդդեմ Ասանժի ԱՄՆ արտահանձնման արգելքի։ ԱՄՆ կառավարությունը վիճարկում է  2021 թվականի հունվարի 4-ին Լոնդոնի Կենտրոնական […]

̰
Հետևում ենք Սաակաշվիլիի գործին, որ նրա՝ որպես բանտարկյալի, հիմնարար իրավունքները լիովին պաշտպանված լինեն․ ԵՄ դեսպան

20:12 28.10.2021

Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելի խոսքով, ուշադիր հետևում են Միխեիլ Սաակաշվիլիի գործին: Հողորդում է 1tv.ge-ն։ Դեսպանի խոսքով, առանցքային խնդիրը Սաակաշվիլիի՝ որպես բանտարկյալի, հիմնարար իրավունքները լիովին պաշտպանելն է։ «Մենք մինչ այժմ ևս ասել ենք, որ շատ ուշադիր հետևում ենք երրորդ նախագահի գործին։ Առանցքային հարցն այն է, որ նրա՝ որպես բանտարկյալի հիմնարար իրավունքները լիովին պաշտպանված լինեն, սա […]

̰
«Սիրիայում Թուրքիայի նպատակը Քոբանին գրավելն է». Bloomberg

19:50 28.10.2021

Ամերիկյան Bloomberg-ի հետ զրույցում թուրքական աղբյուրները հայտնել են, որ Ռոժավայում ռազմական գործողություն սկսելու նպատակով Թուրքիան մեծացրել է նախապատրաստական աշխատանքները։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Թուրքիայի նպատակը Եփրատի արևելքը և արևմտյան շրջանները վերահսկողության տակ վերցնելու նկատառումով Քոբանին գրավելն է։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ «Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակցի դեմ հնարավոր հարձակման համար ամրացնում է իր […]

̰
Աբխազիան փակել է Վրաստանին կապող Էնգուրիի կամուրջը

19:43 28.10.2021

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը հոկտեմբերի 28-ի առավոտից միակողմանիորեն փակել է Էնգուրիի կամուրջը, որն Աբխազիան կապում է Վրաստանին։ Շրջանի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածք, մինչդեռ ներկայումս տարածքում գտնվողները կարող են Սամեգրելոյի շրջանից վերադառնալ Աբխազիա։ Հաղորդում է Aliq. Media-ն։ Հատկանշական է նաև, որ սահմանը միակողմանի փակվել էր նաև […]

̰
Վրաստանում մեկնարկում է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան GI-4 ինքնաձիգի արտադրությունը

19:23 28.10.2021

«Դելտա» բազայում բացվել է վրաց-իսրայելական արտադրական ընկերություն, որը կոչվում է «Delta САА»։ Ընկերությունը արտադրելու է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան ավտոմատ զենքեր։ Փոխանցում է jnews.ge-ն։ Վրաստանի ՊՆ-ի տեղեկատվության համաձայն GI-4 (5.56)՝ ինքնաձիգները, որոնք կարտադրվեն տվյալ գործարանում, կտրամադրվեն Վրաստանի զինված ուժերին, ինչը կապահովի զորամասերի ժամանակակից սպառազինությամբ հագեցվածություն։ GI-4 (5.56) հրազենային զենքերի արտադրությունը սկսվել էր դեռևս այն ժամանակ, երբ […]

̰
Վարչապետն ընդունել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին

19:05 28.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ:

̰
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում ներկայացվել է 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարողականը

18:53 28.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը նախ հաստատել է նիստի օրակարգը, ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարողականը: Զեկուցվել է, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացման շրջանակում հաշվետու ժամանակահատվածում ԱԺ-ի կողմից ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Չեխիայի դեսպանին

18:50 28.10.2021

Հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կապեցկուն և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Միխալ Սոբառնային (նստավայրը` ք. Թբիլիսի): Շնորհավորելով փոխգնդապետ Միխալ Սոբառնային նշանակման կապակցությամբ՝ Արշակ Կարապետյանը հաջողություններ է մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Հանդիպման ընթացքում Արշակ Կարապետյանն ու դեսպան Կապեցկին քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական երկկողմ […]

̰
Պենտագոնի պատվիրակությունը Թուրքիայում խորհրդակցություններ է անցկացրել F-35-երի ծրագրի շուրջ

18:44 28.10.2021

Պենտագոնի և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները քննարկել են ամերիկյան F-35 կործանիչների ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, որից Անկարան դուրս է մնացել ռուսական «C-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետևանքով։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ քննարկում-հանդիպումը կայացել է Անկարայում: Թուրքական լրատվամիջոցներն առայժմ մանրամասներ չեն հաղորդում կայացած հանդիպումից: Ըստ թուրքական մամուլի՝  պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ […]

̰
Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները

16:00 28.10.2021

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է, թե ինչպես կարող են առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք սկսել քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ: Նաև, ինչպես ասել եմ, Ռուսաստանի մեր գործընկերների հետ ենք […]

̰
Գործադիրն ընդունել է որոշում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով

15:56 28.10.2021

Կառավարությունն ընդունել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կանոնադրական կապիտալում 822,084,793 ՀՀ դրամ արժեքով 377.4 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր ներդնելու վերաբերյալ որոշում՝ արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով: Կայանների կառուցումը նախատեսվում է Դաշտադեմ համայնքի տարածքում: Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, և նպաստելու է Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի […]

̰
Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կկառուցվի խմելու ջրի գիծ

15:54 28.10.2021

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և 67,832.0 հազար դրամ հատկացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում խմելու ջրագիծ կառուցելու համար սուբվենցիա տրամադրելու նպատակով: Ըստ հիմնավորման, Ենոքավան համայնքում 159 ընտանիք՝ շուրջ 545 մարդ, խմելու ջուր չունի: Բնակիչներն օգտվում են […]

̰
Քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

15:29 28.10.2021

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ […]

̰
BACK_TO_TOP