14:41 28.10.2021
Թուրքական «MOTTO և Bulgu» հետազոտական ընկերությունը նոր սոցհարցման արդյունքներ է հրապարակել, որոնք վերաբերում են Թուրքիայում ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ ընտրողների սպասումներին և քաղաքական նախապատվություններին: Հարցումն անցկացվել է Թուրքիայի 26 նահանգում, մասնակցել է ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1808 քաղաքացի: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ նրանց ուղղվել է 2 առանցքային հարց. 1. Արդյո՞ք կցանկանան, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն: […]
13:31 28.10.2021
Հ Հոկտեմբերի 28-ի ԱԺ նիստում խորհրդարանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Փաստաթուղթը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու […]
12:57 28.10.2021
Ազգային ժողովն այսօր աշխատանքը սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկությամբ։ ԱԺ-ն չի հաստատել իրավունքի ուժով ստեղծված ընդդիմության ևս մեկ քննիչ հանձնաժողովի կազմը։ Հիշեցնենք, որ ընդդիմությունն այդ հանձնաժողովի միջոցով ցանկանում է պարզել՝ Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները և օրենքի խախտմամբ գործերի մակագրումներն արդյո՞ք խոչընդոտում են արդար դատաքննությանը։ Իշխանությունը քրեական գործերին միջամտելու վտանգ տեսնելու պատճառաբանությամբ […]
12:06 28.10.2021
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է․ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ «այս պահին Հայաստանում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին»: «3050 մահճակալ այս պահին զբաղված է, ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 307-ը, թոքային օդափոխության […]
11:55 28.10.2021
Կառավարության այսօրվա նիստը կրկին սկսվեց կորոնավիրուսային իրավիճակի գնահատմամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԶԼՄ-ներում վերջերս քննարկման թեմա դարձած պետական միջոցառումներից մեկի լուսանկարին, որն օգտատերերը տարածում էին ու գրում՝ «վայ, տեսեք, պաշտոնյաները դիմակ չեն կրում»: «Հարգելինե՛րս, քաղաքացիներն էլ հարսանիք են անում, սեղանի շուրջ սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են մարդիկ»,-նշեց վարչապետը: Փաշինյանի խոսքով՝ «էժան շահարկումներին» պետք չէ տրվել: […]
11:54 28.10.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աֆղանստանի հարևան երկրներին կոչ է արել թույլ չտալ ՆԱՏՕ-ի ուժերին մուտք գործել իրենց տարածք։ Այս մասին նա հայտարարել է իսլամական հանրապետության հարևան երկրների մասնակցությամբ նախարարական հանդիպմանը։ «Մենք կոչ ենք անում Աֆղանստանի հարևան երկրներին թույլ չտալ իրենց տարածքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի ռազմական ներկայություն, որոնք ծրագրում են այնտեղ տեղափոխվել Աֆղանստանի տարածքը լքելուց […]
11:37 28.10.2021
ԱՄՆ-ում հայտարարել են ռուսական Բալթյան նավատորմը ոչնչացնելու և Սևծովյան նավատորմը «հրաձգարանի» վերածելու հնարավորության մասին։ Այս մասին ասվում է լրագրող Դեյվիդ Էքսի հոդվածում, որը հրապարակվել է Forbes-ում։ Նշվում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-1B Lancer ռմբակոծիչները մշակում են Բալթյան և Սևծովյան նավատորմի նավերի ոչնչացման մարտավարություն։ «Երկու B-1 կարող են 48 LRASM արձակել Բալթյան նավատորմի վրա: Սա […]
11:28 28.10.2021
2021թ. հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչը ընտրակաշառք է տվել նույն համայնքի Գլաձոր բնակավայրի մի բնակչուհու, որպեսզի վերջինիս ընտանիքի անդամները 2021թ. հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ քվեարկեն «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում […]
20:15 27.10.2021
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) Էդգար Պենյա Պառայի հետ: ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել հայ-վատիկանյան՝ ընդհանուր արժեքների, պատմական և մշակութային ամուր կապերի վրա հիմնված միջպետական համագործակցության զարգացման դրական դինամիկան, ինչի վառ ապացույցն են բարձր մակարդակի փոխայցելությունները և շփումները: […]
19:59 27.10.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևելյան Ասիայի տարածաշրջանը սպառազինությունների մրցավազքի վտանգի առաջ է կանգնել այն բանից հետո, երբ դադարել է գործել Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը (INF): «Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի դադարեցմամբ տարածաշրջանը բախվեց այդ հարվածային զենքերի հայտնվելու հնարավորությանը իր հսկայական տարածքում և, համապատասխանաբար, սպառազինությունների մրցավազքի […]
19:32 27.10.2021
«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» պահանջում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է կուսակցության թվիթերյան էջում։ «Մեզ անհանգստացնում է Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացումը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանությանը նախկին նախագահ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել համապատասխան քաղաքացիական հիվանդանոց: Դա չանելով, իշխանությունը պատասխանատվություն է կրելու նրա առողջական վիճակի ցանկացած վատթարացման […]
19:08 27.10.2021
Ուկրաինացի լրագրող Դիմիտրի Գորդոնն այսօր առավոտյան Կիևից ինքնաթիռով ժամանել է Թբիլիսի, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Մեկ ժամ առաջ ժամանեցի Թբիլիսի, այս ամբողջ ընթացքում անձնագրումս կնիքի էի սպասում։ Հենց նոր ինձ պաշտոնապես ասացին, որ ինձ արգելում են մուտք գործել Վրաստան։ Պատճառը չի նշվում։ Ես այս փաստը միանշանակ կապում […]
18:50 27.10.2021
Ուկրաինայի հանրային պաշտպան Լյուդմիլա Դենիսովային, որը Վրաստան էր ժամանել նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, կալանավորված Միխեիլ Սաակաշվիլիին տեսակցության նպատակով, ավելի քան 40 րոպե սահմանին սպասեցրել են: Aliq. ge-ի հաղորդմամբ՝ այս մասին Լյուդմիլա Դենիսովան հայտարարել է Սաակաշվիլիին տեսակցությունից հետո: «Պետք է նշեմ, որ երեկ 40 րոպե է տևել հարցումն այն մասին, թե ինչու եմ եկել Վրաստան, և […]
18:44 27.10.2021
ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակ և հանդիպել ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի, ռազմավարական գծով խորհրդական Գրիգոր Հովհաննիսյանի ու մյուս պատասխանատուների հետ։ Քննարկվել են Արցախի զարգացմանն ու հզորացմանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և մի շարք այլ հարցերի առնչվող թեմաներ։ Նախարարը […]
18:38 27.10.2021
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական ուժերը կարևորում են հայ-իրանական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Արմեն Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովի հիմնական առաջնահերթություններից են […]
18:08 27.10.2021
ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին Չինաստանի կողմից հիպերձայնային զենքի փորձարկումները համեմատել է 1957 թվականին ԽՍՀՄ-ում առաջին արհեստական արբանյակի արձակման հետ: Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Չինաստանն օգոստոսին միջուկային զենք կրելու ունակ հիպերձայնային հրթիռ է փորձարկել, և դա նկատել է ԱՄՆ հետախուզությունը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո […]
17:44 27.10.2021
ՆԱՏՕ-ն վտանգավոր խաղեր է խաղում՝ հայտարարելով իր առաքելությունն ամբողջ աշխարհում ընդլայնելու ցանկության մասին, Ռուսաստանն ամեն ինչ կանի նման միտումներին դիմակայելու համար։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Ապացույցներ կան, որ ՆԱՏՕ-ի պլանավորողներն այժմ ուշադրություն են դարձնում Արևելքին, նրանք արդեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջոցով խոսում են այն […]
16:30 27.10.2021
Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին այցելելուց հետո ասել է, որ նա հրաժարվել է տեղափոխվել բանտային հիվանդանոց՝ համարելով, որ այնտեղ անվտանգ չէ։ «Նա չի տեղափոխվի բանտային հիվանդանոց, որը գտնվում է գաղութում: Նա կարծում է, որ այնտեղ իր կյանքի համար անվտանգ չէ»,- այցից հետո լրագրողներին ասել է […]
16:23 27.10.2021
Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունն Անկարայում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում։ Թուրքիայում ԱՄՆ գործող դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը մոտ օրերս կփոխանցի իր լիազորությունները Ֆլեյքին, փոխանցում է Ermenihaber-ը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունն առաջադրել է 2021թ․ հուլիսին, ինչից հետո՝ հոկտեմբերի 20-ին, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է նրա թեկնածությունը՝ վերջնական որոշումը թողնելով Սենատի […]
16:14 27.10.2021
ԱՄՆ Կոնգրեսի 11 անդամներ Թուրքիայի վերաբերյալ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին։ Նամակում նշվել է, որ Թուրքիան վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար և կոչ է արվել Թուրքիային չվաճառել F-16 ռազմական ինքնաթիռները։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ կոնգրեսականներն ընդգծել են, որ իրենք մտահոգությամբ են հետևում Թուրքիայի՝ ԱՄՆ-ից 40 F-16 գնելու մտադրության մասին լուրերին։ Նրանք […]
16:08 27.10.2021
Հոկտեմբերի 26-ին Վայոց ձորի Մալիշկա համայնքում տեղի ունեցավ Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն: Կենտրոնը բացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ և բարերար Արամ Աբրահամյանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը, ՀՀ-ում […]
16:01 27.10.2021
Խորհրդարանը հոկտեմբերի 27-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է Արտակ Չուբարի Մանուկյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական հմտություններն ու աշխատանքային ուղին: […]
15:38 27.10.2021
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները Ղրիմը «վերադարձնելու» մտադրության մասին տարածքային պահանջներ են Ռուսաստանի դեմ և կարող են բացասական հետևանքներ ունենալ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Զելենսկին արդարացի էր համարել Ամստերդամի դատարանի որոշումը, որը կարգադրել էր սկյութների ոսկին վերադարձնել Ուկրաինային։ Նա նաև նշել է, որ ոսկու վերադարձից […]
15:17 27.10.2021
Արագածոտնի մարզպետ է նշանակվելու «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է ինքը՝ Պետրոսյանը: «Առաջարկն այսօր եմ ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից»,- տեղեկացրել է նա: Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի փոխմարզպետն է: Նա այդ պաշտոնին նշանակվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին: Պետրոսյանն անկուսակցական է:
15:11 27.10.2021
Հոկտեմբերի 25-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպանություն այցելեցին արվեստի տարբեր ճյուղերի մի խումբ ներկայացուցիչներ՝ երաժշտագետ Ռազմիկ Օհանյանը, պարուսույց Արուս Ավագյանը, կինոպրոդյուսեր Սիմոն Սիմոնյանը, գեղանկարիչ Լոլիտա Բաղդասարյանը, արծաթագործ Սարո Մկրտչյանը։ Ինչպես տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից` նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին դեսպան Թումանյանին մշակույթի ոլորտում Հայաստան-Իրան կապերի ամրապնդման և հայ համայնքի մշակութային գործիչների հետ […]
15:01 27.10.2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան մասնակցեցին «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։