Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

14:17 29.10.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռնարկված անհետաձգելի և մեծածավալ քննչական ու դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից 8-ի ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի նույն թաղամասի բնակիչներ են, ընկերներ:

Քննությամբ հիմնավորվել է, որ խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Երևան քաղաքի 28-ամյա բնակչի սպանության պատճառ է դարձել գումարային հարցի շուրջ ծագած անհամաձայնությունը:

Պարզվել է, որ Հրազդան քաղաքի բնակիչը միջնորդել է Երևանում բնակվող իր ծանոթների համար մոտոցիկլետ գնելու հարցում՝ գումարը երկօրյա ժամկետում վճարելու պայմանով, սակայն գնորդների կողմից այդ պայմանը չի կատարվել, իսկ երբ ապրանքի դիմաց վճարելու պահանջ է ներկայացվել, վերջիններս, գումարը տալու նպատակով, պայմանավորվել են հանդիպել, որը տեղի է ունեցել 2020թ. հունիսի 9-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 9 շենքի բակում, Հրազդան քաղաքի բնակչի՝ նույն հասցեում բնակվող 28-ամյա ընկերոջ ներկայությամբ:

Երիտասարդները, հանդիպման ժամանակ համաձայնության չգալով խնդրո առարկա գումարի շուրջ, հեռացել են՝ հետագայում փորձելով խնդիրը պարզել հեռախոսային խոսակցությունների ընթացքում, ինչը վերածվել է վիճաբանության, որի արդյունքում առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Սակայն կարճ ժամանակ անց՝ նույն օրը՝ ժամը 16:55-ին, 28-ամյա երիտասարդի և Հրազդանի բնակչի համար անսպասելի, մոտոցիկլետը գնել ցանկացող երիտասարդը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, նախապես զինվելով ապօրինի կերպով ձեռք բերված տարբեր տեսակի և տրամաչափերի ատրճանակներով, ինքնաձիգներով և հրացանով, առկա տարաձայնությունների կապակցությամբ պարզաբանումներն ուժի, զենքի ցուցադրման ազդեցությամբ և զենքի գործադրմամբ լուծելու, անհրաժեշտության դեպքում՝ 28-ամյա երիտասարդին ընդհուպ կյանքից զրկելու վճռականությամբ, ավտոմեքենաներով վերադարձել են նույն վայր, դրանք կայանել բակի ելքի ուղղությամբ՝ նպատակ ունենալով դեպքից հետո ապահովել իրենց անվտանգ ու արագ հեռացումը և արգելել այլ տրանսպորտային միջոցների մուտքը շենքի բակ՝ դրանով իսկ ապահովելով իրենց գործողությունների անխափան ընթացքը:

Հանդիպման ժամանակ կողմերի միջև տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության, և 28-ամյա երիտասարդը, կանխազգալով կյանքի և առողջության համար սպառնացող վտանգը, իրեն պատկանող բնակարանից վերցրել է ապօրինի պահվող «Մակարով» տեսակի 9մմ տրամաչափի ակոսափող ատրճանակն ու ներկաներից պահանջել հեռանալ: Վերջիններս, անտեսելով իրենց ներկայացված պահանջը, 28-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով իրենց գործողությունների արդյունքում բակում աշխատանքներ կատարող և գտնվող անձանց, հարակից շենքերի բնակիչների կյանքը և առողջությունը վտանգի տակ դնելու հանգամանքը, խմբի կազմում միմյանց գործողությունները փոխլրացնելով, իրենց մոտ ապօրինի պահվող հրազեններով, 28-ամյա երիտասարդին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, գրեթե միաժամանակ կրակոցներ են արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

Բացի դրանից՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է նաև, որ միջադեպի մասնակիցներից երկուսը, հիշյալ սպանության կատարման համար գտնվելով հետախուզման մեջ, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և կրել տարբեր տրամաչափի և տեսակի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ-գնդացիրներ, «ПМ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, որոնք հայտնաբերվել և առգրավվել են՝ կատարված խուզարկությունների արդյունքում:

Ավելի վաղ զինված միջադեպի 6 մասնակիցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ևս 2-ը ՀՀ Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով որպես մեղադրյալ էին ներգրավվել և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը: Իրականացված քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հետախուզվողներից 7-ը հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննության մարմին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 4-ին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մեկին՝ 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով:

Քրեական գործով 7 մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, նրանց վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՀՀ Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հետախուզվողի, ինչպես նաև սպանությանը մասնակից գործով չպարզված անձի և ապօրինի կերպով հրազեններ իրացնելու մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկով. Ռուսաստանը հույս ունի պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետ

14:20 07.07.2025

Պեսկով. Ռուսաստանը հույս ունի պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետ

Մոսկվան ցանկանում է Բաքվի հետ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների մեջ և կարծում է, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք դեռևս կարծում ենք, որ տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին. Ռուսաստանը և Ադրբեջանը ամենամոտ գործընկերներն են, դաշնակիցներն ու երկրները, […] ...

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

14:12 07.07.2025

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Գրիլյան» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Երևան, Թումանյան փ․) հանրային սննդի օբյեկտում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ օբյեկտի (մսի կտրատման, աղալու) պահեստային տարածքում կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգին միացված է եղել օդամղիչ արհեստական հեռացման […] ...

Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

14:05 07.07.2025

Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

Ազգային ժողովը հուլիսի 7-ի արտահերթ նստաշրջանում շարունակել է քննարկել «Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հուլիսի 4-ի քննարկումը՝ այստեղ: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այս գործի հիմնավորումներն ապօրինի ու շինծու են որակել, նշել, որ քաղաքական պատվեր է կատարվում, ինչի առնչությամբ անհամաձայնություն են հայտնել իշխող քաղաքական ուժի պատգամավորները, […] ...

Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը. այն կշարունակվի 12 օր

13:58 07.07.2025

Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը. այն կշարունակվի 12 օր

Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ​​ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ […] ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

13:50 07.07.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում։ ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով

13:42 07.07.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով

Երևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով ամիսներին իրականացվել է գործող առանձնացված գոտիների շարունակականության ապահովում Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով հասարակական տրանսպորտի անարգել երթևեկը դեպի «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով։ Այս նախագծով մի շարք խաչմերուկներում տեղի են ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակն է, նշված փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրմամբ […] ...

BACK_TO_TOP