20:45 26.10.2021
Անիտա Անանդը նշանակվել է Կանադայի ազգային պաշտպանության նախարարության ղեկավար։ Այս մասին ասված է վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայության տարածած փաստաթղթերում: Անանդը ծնվել է 1967 թվականին։ Ավելի վաղ նա զբաղեցրել է հանրային աշխատանքների և գնումների նախարարի պաշտոնը։ Անանդը կդառնա Կանադայի պատմության մեջ երկրորդ կին պաշտպանության նախարարը Կիմ Քեմփբելից հետո, որը գերատեսչությունը գլխավորել է 1993 թվականին:
20:00 26.10.2021
Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սադրիչ հարձակումներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն: «Երբ այցելեցի Արցախ 2019 թվականին, ես ապշած էի հարևանի կողմից մշտապես սպառնալիքի տակ գտնվող տարածքի բնականոն կյանքով ապրելու փաստից: Ապշած էի իմ այցելած քաղաքների բնակիչների հանդուրժողականությունից ու տոկունությունից»,- […]
19:43 26.10.2021
Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամը ուսումնասիրել է 2015-2019թթ․ ընթացքում Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության ոտնահարման դեպքերը։ Արդյունքները հրապարակվել են «Լռեցնելով քննադատությունը» խորագրով զեկույցում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ այդմ՝ հինգ տարում Թուրքիայում խոսքի ազատության 2․779 խախտում է արձանագրվել։ Այդ խախտումների արդյունքում 6․479 մարդ ձերբակալվել, 2․801 մարդ կալանավորվել է։ Հարուցված 1․372 դատական գործերի շրջանակներում 727 մարդ դատապարտվել է […]
19:00 26.10.2021
«Քրդական համայնքների միության» գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը պատասխանել է արաբալեզու «Al Nahar» թերթի հարցերին։ Նա ընդգծել է քուրդ-արաբական հարաբերությունների կարևորությունը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Քուրդ-արաբական հարաբերությունների մասին հարցին Բայըքը պատասխանել է. «Մենք նպատակադրվել ենք արաբաքրդական դաշինք ձևավորել: Մենք ամեն առիթով դրա մասին հայտարարել ենք: Դրա հեռանկարը արտահայտել ենք թե՛ դիվանագիտական ուսումնասիրությունների մեջ և թե՛ ներկայացրել […]
18:37 26.10.2021
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ տարածաշրջաններում։ Տասնօրյա ժամկետում կուսակցություններն ու դաշինքները տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացնելու ավագանու թեկնածուների ցուցակները, որին հաջորդելու են պաշտոնապես առաջադրումները։ Խոշորացման և կրկնակի խոշորացման ենթարկվող գյուղական բնակավայրերում ՏԻՄ ընտրություններն առաջին անգամ լինելու են համամասնական ընտրակարգով։ Մարզի 4 տարածքային ընտրական հանձնաժողովներից երեքն են այս անգամ զբաղված […]
18:30 26.10.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի համանախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական հանդիպումը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող մի շարք երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները: Հաշվի առնելով, որ այս ձևաչափով սա առաջին քննարկումն էր կառավարության ձևավորումից հետո՝ փոխվարչապետ Մհեր […]
18:18 26.10.2021
Հոկտեմբերին տարբեր հետազոտական կենտրոններ սոցհարցումներ են իրականացրել Թուրքիայի մի շարք շրջաններում ընտրությունների դեպքում բնակչության կողմնորոշվածությունը պարզելու նպատակով: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) համակիրների թիվը նվազել է: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ ORC հետազոտական կենտրոնի տնօրեն Մեհմեթ Փյոսթեքին հրապարակել […]
15:59 26.10.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը երկամսյա դադարից հետո վերսկսել է աշխատանքը՝ Գյումրիի օդանավակայանի վերագործարկման և կանոնավոր չվերթների իրականացմանը զուգահեռ։ Մասնավորապես, ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ), ստուգվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ […]
15:52 26.10.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում: ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 94 տրանսպորտային միջոց։ Արդյունքում՝ հայտնաբերվել է 5 խախտում, որոնք վերաբերել են դիմակ չկրելուն։ Դրանց վերաբերյալ կազմվել […]
14:51 26.10.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 26-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն իններորդ անգամ միաձայն դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը: Դոնթի բանաձևի […]
14:45 26.10.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 25-26-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:38 26.10.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հոկտեմբերի 26-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 27.4 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 0.30 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 11.4 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում` 0.60 մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.03 մլն մ³-ով:
14:04 26.10.2021
Կիպրոս կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Նախագահի հանձնակատարը, ողջունելով հյուրերին, Կիպրոսի նախագահի բարեմաղթանքներն է փոխանցել` ափսոսանք հայտնելով, որ նա աշխատանքային այցով օրեր առաջ մեկնել է երկրից: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման և ջերմ […]
13:49 26.10.2021
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի Youtube-ի պաշտոնական ալիքը մասամբ արգելափակվել է։ Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, հայտնել է CNN Brasil-ը: Համայնքային կանոնների կրկնակի խախտման պատճառով հարթակը նրան մեկ շաբաթով զրկել է նոր հրապարակումներ անելու հնարավորությունից։ «Մենք հեռացրել ենք տեսանյութը Ժաիր Բոլսոնարոյի ալիքից՝ COVID-19-ի վերաբերյալ բժշկական բնույթի ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածման վերաբերյալ մեր կանոնները խախտելու համար, որոնք պնդում են, […]
13:41 26.10.2021
Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման կապակցությամբ այդ քաղաքում գտնվող` Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ս․թ․ հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիայի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև տնտեսական, մշակութային, սպորտային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության ձևավորման հնարավորությունները։ Քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիան […]
13:10 26.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահան Զարոյանին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ նշանակելու վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահան Զարոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
12:59 26.10.2021
Երևանի ավագանին այսօր սկսել է 7-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, որի օրակարգում 18 հարց է: Բայց մինչ օրակարագին անցնելը քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի մանդատը տրվել է նույն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Զարուհի Աղաջանյանին: Օրակարագային 5-րդ հարցով ավագանին որոշեց […]
11:41 26.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է բանտում հացադուլ հայտարարած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը. «Եթե Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը հանգեցնի մահացու հետևանքների, ապա պատմական համատեքստում դա աղետ կլինի պետության համար»,- հայտարարել է նախագահի պաշտոնում Սաակաշվիլիին հաջորդած Մարգվելաշվիլին TV Pirveli-ի եթերում։ «Նա կանգնած է մահվան վտանգի առաջ: Կարծում եմ՝ մեր երկրի […]
10:49 26.10.2021
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունության մասին խոսակցությունն ընթանում է ճիշտ ուղով և ունի մասնագիտական և առարկայական բնույթ։ Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։ Անտոնովն ասել է, որ Մոսկվան պատրաստվում է Վաշինգտոնի հետ երկխոսության շրջանակներում հարցեր բարձրացնել պաշտպանական սպառազինւթյան և ռազմավարական հարձակման հետ կապված։ Դեսպանի խոսքով, Ռուսաստանը նաև կողմ է Երկրի ցանկացած […]
21:16 25.10.2021
Թուրքիայի տնտեսության նախկին պատասխանատուներից մեկը՝ պետնախարարի պաշտոնը զբաղեցրած, իսկ այժմ էլ ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը, հայտարարել է, որ Թուրքիայի առաջիկա ամիսներին գնաճն ավելանալու է։ Իսկ դրա պատճառը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կայացրած որոշումներն են։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Ալի Բաբաջանն իր կուսակցության Արնավութքյոյի շրջանային համագումարում ներկայացրել է Էրդողանի և Թուրքիայի ֆինանսների […]
20:26 25.10.2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Այդ մասին նա նշել է իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր աշխատանքային այց եմ կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Նկատի ունենալով, որ կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոսի բաժնետերն է` որպես կառավարության ներկայացուցիչներ` ծանոթացել ենք կոմբինատի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև զրուցել հետագա ընդհանուր ծրագրերի շուրջ»,- գրել է նա:
19:46 25.10.2021
Եվրամիության (ԵՄ) Թուրքիայի պատվիրակության նախագահ, դեսպան Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտը անդրադարձել է Օսման Կավալային ազատ արձակելու կոչ արած 10 երկրների դեսպաններին վտարելու Թուրքիայի որոշմանը։ Այս մասին է գրում Ermenihaber.am-ը։ Մեյեր-Լանդրուտը նշել է, որ Թուրքիան՝ որպես Եվրախորհրդի հիմնադիր անդամ, ինչպես և մյուս անդամ երկրները, պարտավոր է ենթարկվել ԵԽ կառույցների որոշումներին։ «Այդ կառույցներից մեկն էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն […]
19:13 25.10.2021
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր Մեհմեդ Մեթիները Twitter-ի իր էջում ծաղրանկար է հրապարակել՝ այս անգամ այդպես քննադատելով Թուրքիայի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Մեթիները նկարը հրապարակել է «իմաստալից և նույնքան էլ ծիծաղելի ծաղրանկար» մեկնաբանությամբ։ Դրանում ծաղրանքի է ենթարկվում Թուրքիայում ավտոմեքենաների գների օրեցօր բարձրացումը, ինչը պայմանավորված է դոլարի […]
19:06 25.10.2021
Կիպրոս կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին: Քաղաքապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են բոլոր ասպարեզներում: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար՝ նշելով, որ հայ-կիպրական բարեկամական հարաբերություններին նպաստող գործոններից է նաև Կիպրոսի հայ համայնքը: Կողմերը քննարկել են մայրաքաղաքային կյանքում հայ […]
19:01 25.10.2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կարեն Անդրեասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում, բարձր գնահատել երկու ռազմավարական և գործընկերային հարաբերություններն ու դեսպան Կոպիրկինին ներկայացրել նախարարության բարեփոխումների լայն օրակարգը։ Այն վերաբերել է Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության բարեփոխումներին և այլ ոլորտներին: Կարևորելով նաև հանրային ծառայությունների բնագավառում […]
18:48 25.10.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափով երկու երկրների արդյունավետ համագործակցությունը: Նա մեծապես կարևորել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափի շուտափույթ մեկնարկը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային […]
18:35 25.10.2021
Թուրքիայում ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի դեսպանները նոր հայտարարություն են տարածել: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Twitter-ում այս երկրների դեսպանները նույնաբովանդակ գրառումն են կատարել՝ նշելով, որ հոկտեմբերի 18-ին արված հայտարարության վերաբերյալ հարցերին ի պատասխան վերահաստատում են իրենց հավատարմությունը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին: Թուրքական մամուլը դեսպանների այս հայտարարությունը համարել է հետքայլ հոկտեմբերի […]