«Թուրքիան պարտավոր է ենթարկվել ԵԽ կառույցների որոշումներին»․ ԵՄ ներկայացուցիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

«Թուրքիան պարտավոր է ենթարկվել ԵԽ կառույցների որոշումներին»․ ԵՄ ներկայացուցիչ

19:46 25.10.2021

Եվրամիության (ԵՄ) Թուրքիայի պատվիրակության նախագահ, դեսպան Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտը անդրադարձել է Օսման Կավալային ազատ արձակելու կոչ արած 10 երկրների դեսպաններին վտարելու Թուրքիայի որոշմանը։ Այս մասին է գրում  Ermenihaber.am-ը։

Մեյեր-Լանդրուտը նշել է, որ Թուրքիան՝ որպես Եվրախորհրդի հիմնադիր անդամ, ինչպես և մյուս անդամ երկրները, պարտավոր է ենթարկվել ԵԽ կառույցների որոշումներին։ «Այդ կառույցներից մեկն էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է (ՄԻԵԴ), և ակնկալվում է, որ Թուրքիան պետք է ենթարկվի նրա որոշումներին»,- նշել է դեսպանը։

Նշենք, որ Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտը մասնակցել  է հոկտեմբերի 21-22-ին Դալյանում և Բոդրումում կազմակերպված միջազգային միջոցառումներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով 10 երկրների դեսպանների՝ Օսման Կավալային ազատ արձակելու կոչ անող համատեղ հայտարարությանը, նշել էր․ «Այդ Սորոսի մնացորդին պաշտպանողները մտատանջվում են, թե ինչպես կարող են հասնել դրա ազատ արձակմանը։ Բայց ես մեր արտգործնախարարին ասել եմ, որ մենք չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ՝ դրանց մեր երկրում պահելու»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

12:36 24.06.2025

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:20 24.06.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

12:07 24.06.2025

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...

SHANTNEWS

12:00 24.06.2025

SHANTNEWS

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

11:57 24.06.2025

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

11:49 24.06.2025

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների արևելյան ափի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաոյի Բիսլիգ քաղաքից 390 կմ արևելք։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «ավերիչ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է […] ...

BACK_TO_TOP