Ի՞նչ քաղաքական գին է սպասում Բաքուն Մոսկվայից մարդատար ինքնաթիռի խոցման դիմաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+37.09 oC

Ի՞նչ քաղաքական գին է սպասում Բաքուն Մոսկվայից մարդատար ինքնաթիռի խոցման դիմաց

22:47 27.12.2024

Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պատրաստվո՞ւմ է գնահատական տալ տեղի մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված:

Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Առայժմ քաղաքական ղեկավարության կողմից որևէ գնահատական չի հնչել, սակայն նախագահի աշխատակազմը, հավանաբար լիազորել է հայտարարությամբ հանդես գալ մեջլիսի պատգամավոր, միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռասիմ Մուսաբեկովին, և նրա հայտարարությունները կարող ենք պաշտոնական տեսակետ համարվել:

Հարցազրույցում նա ասել է, որ ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ ծառայությունների կողմից և որ դա այլևս հնարավոր չէ ժխտել:
Նա մեղադրել է ռուսական կողմին իրողությունը թաքցնելու փորձեր ձեռնարկելու մեջ և պահանջել է, որ Մոսկվան նախ ներողություն խնդրի, 2-րդը՝ երաշխիքներ ապահովի, որ մեղավորները պատժվելու են և 3-րդը՝ հատուցում վճարի Ադրբեջանին: Մուսաբեկովն իրեն թույլ է տվել բացառիկ սպառնալիք Մոսկվայի հասցեին, մեջբերեմ նրա խոսքերը.

«Եթե այդ ամենը չարվի, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կանցնեն այլ տիրույթ»:

Մուսաբեկովը զուգահեռ է անցկացրել տեղի ունեցածի և 2020թ.-ի նոյեմբերին տեղի ունեցածի հետ, երբ ադրբեջանական զինված ուժերը խոցել էին ռուսաստանյան ռազմական ուղղաթիռը, այն էլ Հայաստանի օդային տարածքում: Մուսաբեկովը պնդում է, որ այդ միջադեպից հետո Ադրբեջանն արել է այն ամենը, ինչ պարտավոր է եղել, այդ թվում՝ պատժել մեղավորներին:
Իրականում պատժել է, թե ոչ, մինչ օրս հայտնի չէ, քանի որ ռուսական կողմն ինչ-որ երաշխիքներ կամ զիջումներ ստանալուց հետո համաձայնել է աղմուկ չբարձրացնել և այդ հարցն այսպես անցել, «ջրվել» գնացել է»:

Իսկ Իլհամ Ալիևը տեղի ունեցածի մեջ մեղքի իր բաժինը չի՞ ընդունում: Չէ՞ որ եթե նա չկարգադրեր  ցամաքային սահմանները փակ պահել, ողբերություն կարող էր նաև չլինել։ Ի՞նչ են պատրաստվում անել Մոսկվայում առաջացած խնդիրը լուծելու համար: Բաքվի իշխանությունները ինչ-որ կերպ գնահատեցի՞ն այն, որ Հայաստանի ղեկավարը ցավակցություն հղեց:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել է

16:40 08.08.2025

«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել է

Բիլբաոյի «Աթլետիկն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն ակումբին տուգանել է 9000 եվրոյով: Տուգանքի պատճառը բասկյան թիմի երկրպագուների` կատալոնական «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 38-րդ տուրի (0-3) տնային խաղի ընթացքում բազմիցս հնչեցրած վիրավորական վանկարկումներն են: Կարգապահական կոմիտեի հաղորդագրության համաձայն «Աթլետիկի» երկրպագուների վանկարկումներում եղել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին ուղղված ատելության […] ...

Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համար

16:29 08.08.2025

Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համար

Իսրայելի պաշտպանության ուժերը զորքեր և ռազմական տեխնիկա են կուտակում Գազայի հատվածի հետ սահմանի մոտ՝ անկլավում ռազմական գործողությունը ընդլայնելու հնարավոր ծրագրերի համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Անանուն ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ռազմական ստորաբաժանումների շարժը և դրանց կենտրոնացումը պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ, ինչը վկայում է, որ իսրայելական ուժերը պատրաստվում […] ...

Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:20 08.08.2025

Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մեղրաձոր գյուղի բնակիչ 67-ամյա տղամարդը բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 26 թուփ։ Հանգամանքները պարզվում են։ ...

Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները

16:13 08.08.2025

Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է Լև Յաշինի անվան մրցանակի 10 հավակնորդների անունները: Տարվա լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում են՝ Ալիսոն Բեկերը – «Լիվերպուլ» Յասին Բունուն – «Ալ-Հիլալ» Լուկա Շևալյեն – «Լիլ» Տիբո Կուրտուան – «Ռեալ Մադրիդ» Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Էմիլիանո Մարտինեսը – «Ասթոն Վիլա» Յան Օբլակը – «Աթլետիկո Մադրիդ» Դավիդ Ռայան – «Արսենալ» Մաթս Սելսը – […] ...

Fox News-ը հաղորդում է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 11-ին

16:05 08.08.2025

Fox News-ը հաղորդում է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 11-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ երկուշաբթի, որի հնարավոր վայրը համարվում է Հռոմը, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երկու աղբյուրների։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի […] ...

Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

15:58 08.08.2025

Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդել է, որ հեռախոսազրույցի ընթացքում բարձր են գնահատել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը։ «Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել Չինաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական վստահության և ռազմավարական համագործակցության բարձր մակարդակը և միաձայն համաձայնել են համատեղ առաջ մղել երկու երկրների […] ...

BACK_TO_TOP