08:23 23.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. […]
14:20 22.12.2024
2024 թվականի դեկտեմբերի 20-ին, ուրբաթ օրը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Ատտիկայի Վարի շրջանում գտնվող Հունաստանի ռազմական ակադեմիայում (Στρατιωτική Σχολή Ευελπίδων, ՍΣΕ) տեղի ունեցած 2028 թվականի առաջին կուրսեցիների՝ «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա են եղել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ գեներալ Դիմիտրիոս Խուփիսը, Հունաստանի […]
21:40 21.12.2024
Այս շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագրի հարցով հայտարարություններ արեցին թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը: Միաժամանակ նոր տեղեկություններ հնչեցին հայ-թուրքական օրակարգի վերաբերյալ: Ի՞նչ են նշանակում այդ հայտարարությունները. այս ու այլ հարցերի անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
16:30 21.12.2024
Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակիցը սպանվել է դեկտեմբերի 15-ին՝ իր մեքենայի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, ահաբեկչական տարրերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակից Սեյյեդ Դաուդ Բիթարաֆի ավտոմեքենան, ինչի հետևանքով նա զոհվել է», – ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ […]
15:40 21.12.2024
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հաստատել է, որ ծրագրում է այցելել Դամասկոս՝ Սիրիայի նոր իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին նա ասել է ֆրանսիական «France 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այո, ես նախատեսում եմ հանդիպել Դամասկոսում նոր վարչակազմի հետ», – ասել է Ֆիդանը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը […]
14:55 21.12.2024
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները՝ արձանագրելով որոշ խախտումներ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչում է ընտրություններն այնպես, ինչպես վրացական հասարակությունը, սա է կարևորը։ Առաջինը, ով լեգիտիմություն է տալիս ընտրություններին, վրացի ժողովուրդն է։ Դուք տեսնում եք, որ վրացի ժողովուրդը ճանաչում է ընտրությունների լեգիտիմությունը», – […]
14:37 21.12.2024
Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարված է հասցրել Թել Ավիվում գտնվող ռազմական թիրախին։ «Հրթիռային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային հրթիռ են արձակել օկուպացված Յաֆֆայում (Թել Ավիվ – խմբ.): Հիպերձայնային հրթիռը ճշգրիտ հարվածել է թիրախին, և հակառակորդի համակարգերը չեն կարողացել չեզոքացնել այն», – նշված է հութիների զինված […]
14:07 21.12.2024
Բրիտանացի զինվորական հրահանգիչների Ուկրաինա ուղարկելը կարող է պատերազմի հանգեցնել Ռուսաստանի հետ, գրում է Spectator-ը։ «Եթե դա ձախողվի, կա հավանականություն, որ այս առաքելությունը կարող է հանգեցնել բրիտանական և ռուսական ուժերի ուղիղ բախման»,- զգուշացրել է հոդվածագիրը։ Ինչպես նշել է լրագրողը, առաջխաղացման ժամանակ ռուս զինվորականները կարող են ուկրաինական ստորաբաժանումներում բախվել բրիտանացի մասնագետներին, ինչն էլ կհանգեցնի Ռուսաստանի և Մեծ […]
13:56 21.12.2024
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մտադիր է դեկտեմբերի 23-ին բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարացնելուց հրաժարվելու ֆոնին։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Որքան գիտեմ ոչ պաշտոնապես, իսկ երբ ասում եմ «ոչ պաշտոնապես», դա նշանակում է, որ տեղեկությունը գրեթե ճշգրիտ է, երկուշաբթի օրը Ռոբերտ Ֆիցոն կգնա […]
12:26 21.12.2024
Տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը, այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն: Քննարկվել է իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում: Լրատվամիջոցների փոպանցմամբ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասին: Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական հնարավորություն է […]
12:07 21.12.2024
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ՝ քննարկելու Կիևին ԱՄՆ ռազմական օգնությունը, ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։ «Լոյդ Օսթինն այսօր զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ՝ քննարկելու ռազմական գործողությունների դինամիկան և ԱՄՆ-ի՝ անվտանգության ապահովմանն ուղղված աջակցությունը Ուկրաինային»,-նշված է հայտարարության մեջ։
22:57 20.12.2024
Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությունները: Դրանք վերաբերվում էին պաշտպանության ոլորտում Երևանի, Աթենքի ու Նիկոսիայի համագործակցությանը: Ի՞նչ հարցեր են քննարկվել և ի՞նչ լուծումներ են տրվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Աթենքում նախ կայացել են ռազմական ոլորտին վերաբերող Հայաստան-Հունաստան երկկողմ խորհրդակցությունները, այնուհետ նաև եռակողմ՝ Կիպրոսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայկական կողմը ներկայացնում էր ներկայացուցչական պատվիրակություն, […]
22:39 20.12.2024
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովի լիագումար նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրել են փոխհամաձայնեցված արձանագրությունը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք ընդգծել են ՀՀ և ՌԴ միջև առևտրաշրջանառության գրեթե կրկնապատկված […]
20:55 20.12.2024
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱՄ հանձնաժողովի նախագահ Մուսսա Ֆաքի Մահամաթին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ԱՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին: ԱՄՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության ընթացքում: Սահակ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս ԱՄ-ի և […]
17:12 20.12.2024
2024 թ․ դեկտեմբերին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացավ արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել է 1920-ական թթ․։ Նվիրատաուն բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, ԱՄՆ) դասախոս Վահրամ Շեմասյանն է։ Նա գորգը ձեռք է բերել էլետրոնային աճուրդից։ Գորգը բուսածաղկային հորինվածքով է, երիզված հինգ գոտով, որի գեղազարդման համակարգում օգտագործված են Սպահանաի դպրոցի […]
17:09 20.12.2024
Վրաստանի ներքին գործերի նախարարության ղեկավարության, այդ թվում՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի դեմ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները վնասում են երկու երկրների բարեկամությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի հետ հանդիպմանը։ «Հանդիպման ժամանակ վրացական կողմը մտահոգություն է հայտնել Միացյալ Թագավորության կողմից վրացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառման կապակցությամբ, պարզաբանել է, որ նման գործողությունները […]
15:53 20.12.2024
Իրանցի ռազմական խորհրդականների ներկայությունը Սիրիայում ուղղված էր «Իսլամական պետության» դեմ պայքարելուն, և Թեհրանը հաջողությամբ կատարել է իր խնդիրը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահության ներկայացուցիչ Ալիռեզա Սալիմին։ «Նրանք, ովքեր կասկածում էին Սիրիայում մեր ներկայության օգուտների վրա, պետք է իմանան, որ այն ապահովել է մեր երկրի անվտանգությունը։ «Իսլամական պետությունը» ձգտում է տիրել տարածաշրջանի երկրներին և […]
15:30 20.12.2024
Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանությունների հետ համատեղ աշխատանքային խումբ կստեղծի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունները որոշելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը։ «Ես ողջունում եմ վրացական կառավարության հավաստիացումները, որ փոփոխություններ կկատարվեն այսպես կոչված արտաքին ազդեցության մասին օրենքում, մենք այժմ կստեղծենք աշխատանքային խումբ Վրաստանի և Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի […]
14:48 20.12.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ պատրաստ է քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքում փոփոխությունները։ «Մենք պետք է հիմնավորենք, թե որքանով է այս օրենքը (օտարերկրյա գործակալների մասին) խախտում իրավունքի սկզբունքները։ Եթե նման իրավական սխալները մեզ համար պատճառաբանված լինեն, մենք պատրաստ ենք վերանայել այն», – ասել է Կոբախիձեն մամուլի ասուլիսում:
14:03 20.12.2024
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ազատվել է պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
14:00 20.12.2024
Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Առնակ Ավետիսյանին վերանշանակել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:
13:41 20.12.2024
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդին այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել հանրապետության ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դեսպանն արդեն ժամանել է Վրաստանի ԱԳՆ շենք, սակայն լրատվամիջոցներին որեւէ մեկնաբանություն չի տվել։ Դիվանագետի հետ […]
11:55 20.12.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Սիմոնյանը, Նարեկ Մանուկյանը և Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալների պաշտոններում։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
11:36 20.12.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին նշանակել է կառավարության փոխվարչապետ։ Դա այն բանից հետո, երբ նա հայտնվել է բրիտանական և ամերիկյան պատժամիջոցների տակ։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի վարչապետը Վրաստանի փոխվարչապետի պաշտոնում նշանակել է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, այսօր ստորագրել է համապատասխան հրամանը»,- ասվում է կառավարության հաղորդագրության […]
10:55 20.12.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ Միացյալ Նահանգների գործող վարչակազմի և պետքարտուղարի համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատել։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել դրա վրա մինչև իր պաշտոնավարման վերջին օրը։ Արդյո՞ք ԱՄՆ-ն հիասթափված չէ, որ հայ-ադրբեջանական կարգավորման […]
10:45 20.12.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kazinform գործակալությունը։ Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխգործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը հաստատել են Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության համակողմանի ամրապնդման և հետագա […]
10:33 20.12.2024
Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։ Այս մասին kp.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Բոլորի շահերից է բխում, որ իրավիճակը չհանգեցնի նման ելքի, Ռուսաստանը հետևողականորեն հավատարիմ է մնացել ուղիղ առճակատման կանխարգելման քաղաքականությանը։ Ամփոփելով, ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության։ Ռազմական անվտանգության ամրապնդման մեր առաջարկները մերժվեցին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից։ […]
09:18 20.12.2024
Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։ Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե […]