TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանը մեկնաբանել է Լավրովի՝ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու գաղափարը

14:29 08.10.2021

Վրաստանի համար դժվար կլինի մասնակցել «3+3» ձևաչափով Ռուսաստանի հետ, սակայն Հանրապետությունն այսպես թե այնպես պետք է ներկայացված լինի աշխարհաքաղաքական խոշոր նախագծերում։ Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։ Այսպիսով՝ Զալկալիանին մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած գաղափարը բանակցային նոր ձևաչափի ստեղծման մասին, որի մեջ կմտնեն Ռուսաստանը, […]

̰
Հայտնի են Հաագայի դատարանում գերիների վերադարձի և Ադրբեջանի դեմ այլ հրատապ միջոցներ կիրառելու պահանջի քննության օրերը

13:57 08.10.2021

Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի հարցով լսումները ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում տեղի կունենան հոկտեմբերի 14-15-ին. Հայաստանը խնդրում է դատարանին Ադրբեջանի դեմ կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը, ռազմավարի պուրակի փակումը: Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում Ադրբեջանի դեմ Հայաստանի […]

̰
Դեսպան Խարազյանն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահին

13:51 08.10.2021

Հոկտեմբերի 7-ին Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը «Օղուզխան» նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Շնորհավորելով Ռուբեն Խարազյանին Թուրքմենստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ փոխգործակցության […]

̰
Մակունցը հանդիպում է ունեցել Դանիել Թվինինգի և Սթիվեն Նիքսի հետ

13:35 08.10.2021

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ընդունեց IRI (International Republican Institute) կազմակերպության նախագահ Դանիել Թվինինգին և Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ Դանիել Թվինինգը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին և բարձր գնահատել ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի ստանձնած հանձնառությունը դրա իրականացման գործում։ […]

̰
Վիեննայում քրդերը դատապարտել են Թուրքիայի կողմից քիմիական զենքի կիրառումը

12:56 08.10.2021

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում քրդերը «Միացեք ազատության պատերազմին» (Werin Cenga Azadiyê) նախաձեռնության շրջանակում բողոքի ակցիա են արել Թուրքիայի դեմ։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, ցուցարարները դատապարտել են քուրդ զինյալների դեմ թուրքական զինուժի կողմից քիմիական զենքի կիրառումը։ Նրանք շեշտել են, որ թուրքական պետության այդ գործելակերպը լռության մատնող բոլոր երկրները համարվում են Թուրքիայի հանցակիցները։ Բողոքի ակցիան առաջնորդել են «Հեղափոխական […]

̰
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում Պետդեպի կողմից ՀՀ-ի և Արցախի հետ քաղաքականության ձախողման համար կոնգրեսական հետաքննություն սկսել

12:33 08.10.2021

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովներին կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտի և հարակից գործակալությունների նկատմամբ գործադրել կոնգրեսական վերահսկողության միջոցներ և հետաքննել ԱՄՆ-Հայաստան երկկողմանի և տարաշաշրջանային քաղաքականության համակարգային անհաջողությունները։ Հոկտեմբեր 7-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի նախագահ Գրեգ Միքսին և առանցքային այլ հանձնաժողովների անդամներին ուղղված […]

̰
ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային բանակցությունների շուտափույթ վերսկսման հույս ունի

09:47 08.10.2021

ԱՄՆ-ն ակնկալում է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսում։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Մենք կցանկանայինք, որ Վիեննայի բանակցությունները վերսկսվեին հնարավորինս շուտ: Լսել ենք իրանցիներից, որ նրանք ակնկալում են բանակցությունների արագ վերսկսում: Հուսով ենք, որ «շուտով» բառի նրանց ընկալումը համընկնում է մեր ընկալմանը»,-Փրայսի խոսքն է մեջբերել РИА Новости-ն: Նա նշել […]

̰ ̰
Թալիբները Աֆղանստանում հարսանիքների հետ կապված սահմանափակումներ են մտցրել

21:15 07.10.2021

Թալիբներն արգելել են Աֆղանստանում հարսանիքներին կենդանի երաժշտությունը, տղամարդիկ և կանայք այժմ պետք է տոնեն տարբեր դահլիճներում, РИА Новости-ին ասել է հյուրանոցներից մեկի սեփականատերը: Հարսանիքներ անցկացնելու համար հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ սահմանել է Իսլամական կողմնորոշման նախարարությունը, որը ստեղծվել է Կանանց գործերի նախարարությանը փոխարինելու համար: «Երեկ մենք հանդիպում ունեցանք թալիբների հետ: Նրանք սահմանափակումներ են մտցրել […]

̰
Զախարովան խոսել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխության միտումների մասին

20:33 07.10.2021

Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է Մոսկվայի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի այն հայտարարությանը, որ Թեհրանը Այսրկովկասում աշխարհաքաղաքական իրադրության փոփոխման միտումներ է տեսնում: Մարիա Զախարովան այդ համատեքստում անդրադարձել է նախորդ […]

̰
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

20:18 07.10.2021

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, ընդգծել երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության անհրաժեշտությունը: Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Արմեն Գևորգյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու […]

̰
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն այցելել է Վրաստան

19:30 07.10.2021

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ներկայացուցիչների այցը գլխավորում է կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը: Հաղորդում է 1tv.ge-ն։ Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրագույն ռազմական մարմնի պատվիրակությանը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի պաշտպանության ուժերի ղեկավարները՝ պատվո պահակախմբի ուղեկցությամբ: Այցի ընթացքում տեղի կունենա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի և Վրաստանի լիագումար նիստը, որտեղ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչները մանրամասն կծանոթանան տարածաշրջանի անվտանգության միջավայրին […]

̰
Թուրքիան փակել է բոլոր անցակետերն իրանական բեռնատարների համար

18:46 07.10.2021

Իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի և Անկարայի միջև առևտրային հարաբերությունների վրա։

̰
Մոսկովյան բոլոր հանդիպումների օրակարգում կար հայ ռազմագերիների խնդիրը․ Ալեն Սիմոնյանի բացառիկ հարցազրույցը SHANTNEWS-ին

16:32 07.10.2021

Ավարտվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպումներ է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, Դաշնային խորհրդի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այցի ավարտին Մոսկվայում Ալեն Սիմոնյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին, որում ամփոփվում են հայկական պատվիրակության եռօրյա աշխատանքների արդյունքները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

15:55 07.10.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ: Տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ […]

̰
Թուրքիայի և Իրանի միջև մեկնարկում են քաղաքական խորհրդակցություններ

14:47 07.10.2021

Հոկտեմբերի 8-ին Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են իրականացվելու։ Այդ մասին հայտնում են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Հիշյալ խորհրդակցությունները կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և մտքերի փոխանակում անել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների վերաբերյալ:

̰
«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 30-ին

14:35 07.10.2021

Հոկտեմբերի 30-ին կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի  մրցաշար` Արմավիրի մարզի Երևան-Էջմիածնի ճանապարհահատվածի տարածքում: Մրցաշարի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում ԿԳՄՍ նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 35 մլն 710 հազար դրամ գումար է հատկացվել: Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հատկացված միջոցներից 15 մլն դրամը նախատեսված է մրցաշարի հաղթողների պարգևատրման, […]

̰
Մեր քաղաքական իշխանության պարտավորությունն է լիարժեք ապահովել ընտրողների ազատ կամարտահայտությունը. վարչապետ

14:28 07.10.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է հոկտեմբերի 6-ին գրավոր ընթացակարգով ընդունված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն նշանակելու վերաբերյալ որոշումներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշումներն երեկ են ընդունվել՝ ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ […]

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը

13:59 07.10.2021

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի կապակցությամբ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն: Ընդունելությանը ներկա են եղել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելությունը պաշտոնապես մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ողջույնի խոսքերով:

̰
Հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5. կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

13:43 07.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ ՏԻՄ ընտրությունների անցկացման հարցին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նկատեց, որ երկու որոշում են կայացրել՝ կապված ժամկետների պահպանման հետ: «Դեկտեմբերի 5-ին նշանակված են ընտրություններ, և 60-օրյա ժամկետը պետք էր պահպանել: Մենք երեք օր ունենք ընտրությունների անցկացման՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5: Հայաստանում կունենանք 79 […]

̰
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր

13:35 07.10.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Ալիևն ու Պուտինը հեռախոսով քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

13:18 07.10.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ կապերի զարգացման հեռանկարները և տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին,ТАСС-ի փոխանցմամբ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Ընդգծելով տարբեր ոլորտներում ադրբեջանա-ռուսական երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը` պետությունների ղեկավարները վստահություն հայտնեցին համագործակցության հետագա ամրապնդման հարցում, մտքեր փոխանակեցին հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել […]

̰
ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է մեղադրյալ Ա. Մինասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառման վերաբերյալ դատախազության բողոքը

13:08 07.10.2021

ՀՀ վճռաբեկ դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին ընդունած որոշմամբ մասնակիորեն բավարարել է 2020թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը: Այս քրեական գործով ի թիվս այլոց, վերոնշյալ երեք հոդվածներով իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

12:56 07.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Ռուսաստանի Դաշնության զարգացման շահերից բխող նպատակների իրագործմանը միտված պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում երկրի դերի առավել ամրապնդմանը միտված Ձեր հետևողական ջանքերը Ձեզ […]

̰
Հացադուլի յոթերորդ օրը. Բժիշկներն անհանգստացած են Սաակաշվիլիի առողջությամբ

12:52 07.10.2021

Վրացի բժիշկները վախենում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության համար․ արդեն  7-րդ օրն է՝ նա հրաժարվում է սննդից: Վրաստանի երրորդ նախագահ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1 -ին, Թբիլիսիում։ Նույն երեկոյան նա հացադուլ է հայտարարել: Իր նամակներից մեկում Սաակաշվիլին զգուշացրել է, որ առողջության վատթարացման կամ ուշագնացության դեպքում հրաժարվում է բժիշկների օգնությունից: New Hospitals կլինիկայի վերակենդանացման […]

̰
Գնացե՛ք, լուծե՛ք, ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել. վարչապետը՝ պատվաստումների մասին

12:39 07.10.2021

Կառավարության նիստի օրակարգային առաջին հարցով պետական բյուջեից լրացուցիչ 2 մլրդ 365 մլն դրամ է  հատկացվել Առողջապահության նախարարությանը՝ հանրապետությունում կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման ու բուժման անհրաժեշտ ծախսեր կատարելու համար: Առողջապահության նախարարը նկատել է, որ եթե պատվաստման գործընթացը բավարար լիներ՝ լրացուցիչ գումարի անհրաժշտություն չէր լինի: Անահիտ Ավանեսյանն ասել է,  որ այս պահին ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176 հոգին […]

̰
Բագրատ Բադալյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում

12:04 07.10.2021

Բագրատ Բադալյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Բագրատ Բադալյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,-ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

̰
Վարչապետի որոշմամբ Նարեկ Մանուկյանը նշանակվել է ՏԿԵ փոխնախարար

12:02 07.10.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Մանուկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մանուկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

̰
Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել

11:45 07.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 7-ին, որոշում է ստորագրել Արտաշատի համայնքապետի պաշտոնակատարի նշանակման մասին: Որոշման մեջ նշվում է․ «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Կառլեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:  

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի նորընտիր վարչապետին

11:30 07.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ անցած տարիներին Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, տարեցտարի ընդլայնվում է երկկողմ փոխգործակցությունը՝ ընդգրկելով տնտեսական և մշակութային […]

̰
BACK_TO_TOP