Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում Պետդեպի կողմից ՀՀ-ի և Արցախի հետ քաղաքականության ձախողման համար կոնգրեսական հետաքննություն սկսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+29.09 oC

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում Պետդեպի կողմից ՀՀ-ի և Արցախի հետ քաղաքականության ձախողման համար կոնգրեսական հետաքննություն սկսել

12:33 08.10.2021

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովներին կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտի և հարակից գործակալությունների նկատմամբ գործադրել կոնգրեսական վերահսկողության միջոցներ և հետաքննել ԱՄՆ-Հայաստան երկկողմանի և տարաշաշրջանային քաղաքականության համակարգային անհաջողությունները։

Հոկտեմբեր 7-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի նախագահ Գրեգ Միքսին և առանցքային այլ հանձնաժողովների անդամներին ուղղված նամակով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը կոչ է արել հետաքննել ՀՀ հետ ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային դիվանագիտության բազմակի, հիմնարար և կրկնվող ձախողումները` նախորդ տարվա սեպտեմբերին, դրանից առաջ և հետո Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակվող հարձակումների ընթացքում, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայի ժամանակ: Հետաքննությունը կվերանայի ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վարքագիծը՝ ներքոշարադրյալ թերութությունները վերացնելու ուղղությամբ․

• Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի և Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակության օրենսդրական խախտումների չկանխարգելումը։
• Ադրբեջանի կողմից գործածված թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան պահեստամասերի հայտնաբերման հետ կապված՝ ամերիկյան արտադրողներին, թուրքական կառավարությանը և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերին պատասխանատվության չենթարկումը, ինչն ամերիկյան օրենսդրության խախտում է։
• Օտարերկրյա ահաբեկիչ զինյալների, այդ թվում՝ Սիրիայից եկած ջիհադիստների հավաքագրման և Արցախի դեմ ադրբեջանական ուժերի կողմից օգտագործման համար՝ Թուրքիային պատասխանատվության չենթարկելը։
• Արցախի դեմ կասետային ռումբեր, սպիտակ ֆոսֆոր և արգելված այլ զինամթերք օգտագործելու համար՝ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը։
• Հայ ռազմագերիների անօրինական պահման, խոշտանգումների և նույնիսկ սպանությունների համար Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը։
• Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման և օկուպացիայի համար՝ Ադրբեջանի ղեկավարներին պատասխանատվության չենթարկելը:
• Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերի խաղաղ լուծման գործում ԱՄՆ շահերը համարժեք չներկայացնելու առումով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ձախողումները։
• ԱՄՆ կառավարության նախապես իմացության և/կամ Ադրբեջանի հարձակման մասին նախազգուշացման ձախողումները։
• Իրենց բնիօրրանից տեղահանված ավելի քան 100․000 հայերին համարժեք մարդասիրական օգնության չտրամադրումը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական անհաջողությունների հետևանքների վրա՝ նկատելով, որ «ԱՄՆ-ի ներգրավվածության ձախողումը տարածաշրջան է հրավիրել չարագործ դերակատարներին, որոնցից առաջինը Թուրքիան է, որը բռնի ուժով փորձում է նախագծել Կովկասի ապագան։

Ր․ Համբարյանի նամակի անգլերեն տեքստը հասանելի է հետյալ հղմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

20:06 21.07.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

Հուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...

SHANTNEWS

20:00 21.07.2025

SHANTNEWS

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

19:49 21.07.2025

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...

Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալ

19:40 21.07.2025

Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալ

Թուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար

19:30 21.07.2025

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի պաշտպանության նախարարներին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի տեսակոնֆերանսի ժամանակ ավելի շատ զենք գնել Միացյալ Նահանգներից Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հանդիպումից հետո։ «Դիմելով պաշտպանության նախարարներին՝ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն նախաձեռնության վրա, որի մասին նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին անցյալ […] ...

Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

19:20 21.07.2025

Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

Բուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...

BACK_TO_TOP