TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գյումրիի քաղաքապետի լիազորությունների ժամկետը լրացել է․ նշանակվել է քաղաքապետի պաշտոնակատար

18:05 12.10.2021

Գյումրին, մինչև ՏԻՄ ընտրությունների ավարտն ու նոր քաղաքապետի և ավագանու լիազորությունների ստանձնումը, կղեկավարի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը:  Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը քաղաքապետարանի աշխատակազմին այսօր ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին: Նա մարզպետարանի քաղաքաշինության վարչության արդեն նախկին պետ Ալբերտ Մարգարյանն է: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամկետը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին է լրացել: Ինքը՝ քաղաքապետը, մոտ […]

̰
Սադիր Ժապարովը Ակիլբեկ Ժապարովին նշանակել է Ղրղզստանի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնակատար

15:30 12.10.2021

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը այսօր աշխատանքից ազատել է նախարարների կաբինետի ղեկավար Ուլուկբեկ Մարիպովին և ամբողջ կառավարությանը: Այս մասին հայտնում է Ղրղզստանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: «Նախագահը հրամանագիր է ստորագրել «Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետը ցրելու մասին»: Հրամանագրի համաձայն՝ նախարարների կաբինետի ներկայիս կազմը ցրվել է»,- ասված է հաղորդագրության մեջ: Մեկ այլ հրամանագրով Ժապարովն աշխատանքից ազատել է նախարարների […]

̰
Սասուն Խաչատրյանն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտին առնչվող հարցեր

15:22 12.10.2021

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Դեսպանը շնորհավորել է Սասուն Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ իտալական կողմի համար կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ակտիվ համագործակցային կապերի ձևավորումը: Անդրադառնալով նորաստեղծ կառույցի գործունեության առաջնահերթություններին` կողմերը քննարկել են կոռուպցիոն բնույթի գործերի քննության ոլորտում, հատկապես […]

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ

15:07 12.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի հանդիպման ձևաչափից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ:

̰
Սիմոնյանն ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը

14:28 12.10.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ ՀՀ ԱԺ նախագահը փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում կարևորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` վստահեցնելով, որ Ազգային ժողովը շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանցքային նշանակությունը […]

̰
Պեսկովը մանրամասներ է ներկայացրել Փաշինյանի հետ Պուտինի հանդիպման ձևաչափից

14:18 12.10.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի հանդիպման ձևաչափից: Այդ մասին գրում է ТАСС-ը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ: Այս մասին լրագրողներին հայտնել է Պեսկովը: «Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի հայ-ռուսական հարաբերություններին՝ այստեղ […]

̰
Լուսինե Սահակյանը միջնորդեց վերացնել Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի սահմանափակումները

14:13 12.10.2021

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց վերացնել Գևորգյանի սահմանային տեղաշարժի սահմանափակումներն ընդհանրապես կամ առնվազն 2021-ի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ թույլատրելով նրան բացակայել Հայաստանից, տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Պաշտպանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում նախատեսված է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստը, որին, […]

̰
Փորձ 7-րդ․ ընդդիմության թեկնածուն դարձյալ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

13:48 12.10.2021

Ընդդիմության թեկնածուն 7-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ «Հայաստան» խմբակցությունն այս անգամ ևս առաջադրել է նույն թեկնածուին։ Հիշեցնենք՝ այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը ընդդիմությանն է։ Այսօր, սակայն, հանձնաժողովի արտահերթ նիստը կայացել է առանց ընդդիմադիրների ներկայության։ Առանձնապես որևէ քննարկում չի ծավալվել։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ընթերցել է «Հայաստան» խմբակցության […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

12:01 12.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը մեծապես արժևորում է փոխըմբռնման և բարեկամության ոգով զարգացող հայ-իսպանական հարաբերությունները: Բարձր եմ գնահատում նաև Ձեր երկրի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը: […]

̰
Այսօր Հայաստան կժամանի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը

10:51 12.10.2021

Հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:

̰
Կայացել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը

09:38 12.10.2021

Հոկտեմբերի 11-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջամական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

̰
ՀՀ ՄԻՊ-ը փաստագրել է ադրբեջանական ապօրինի ներխուժման 3-րդ դեպքը (հոկտեմբեր, 2020թ.)

23:45 11.10.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը փաստագրել է ադրբեջանական ապօրինի ներխուժման 3-րդ դեպքը (հոկտեմբեր, 2020թ.)՝ ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների կոպիտ խախտումներով Կապանում, տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ «Մեր շարունակվող փաստահավաք աշխատանքները վեր են հանել, որ դեռ պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի վերջերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ գյուղին հարող սահմանային […]

̰
Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը

22:33 11.10.2021

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հոկտեմբերին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն։ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կրոնական առաջնորդների եռակողմ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին և 13-ին։ Պատրիարք Կիրիլը, Գարեգին […]

̰
Թուրքիայի համբերության բաժակը լցվել է Սիրիայում ահաբեկիչների վերջին «հարձակումների» պատճառով․ Էրդողան

22:17 11.10.2021

Թուրքիայի համբերության բաժակը լցվել է Սիրիայում ահաբեկիչների վերջին «հարձակումների» պատճառով, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք առաջիկայում անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք, որպեսզի սեփական ուժերով վերացնենք Սիրիայից բխող սպառնալիքները», – ասել է նա ազգին ուղղված հեռուստաուղերձում: Ինչպես հինգշաբթի օրը հայտարարել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, երկրի զինված ուժերը հարևան պետության հյուսիսում ոչնչացրել են հինգ ահաբեկչի՝ ի […]

̰
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Մերկելի հետ

21:58 11.10.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։ Զրույցի ընթացքում կարևորվել է «նորմանդական ձևաչափով» երեք երկրների ջանքերի հետագա համակարգումը։ Պետությունների ղեկավարներն անդրադարձել են նաև աֆրիկյան մայրցամաքում ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցերին: Բացի այդ, ընդգծվել է 2015 թվականի Մինսկի պայմանավորվածությունների […]

̰
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

21:17 11.10.2021

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը ժամանել է Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի ռուս պաշտոնյաների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Մոսկվայում նախատեսված են Նուլանդի բանակցությունները Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ, ինչպես նաև հանդիպումներ Ռուսաստանի այլ գերատեսչությունների պաշտոնյաների հետ: Նուլանդի այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ուղեկցվել էին նրա վիզայի հարցի  քննարկմամբ, քանի որ ի […]

̰
Էրդողանը կրկին հայտարարել է Սիրիայում սպառնալիքները վերացնելու Թուրքիայի պատրաստակամությաբ մասին

20:35 11.10.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը կրկին հայտարարել է, որ Անկարան պատրաստ է «վերացնել սպառնալիքները» Սիրիայում: «Մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք Սիրիայում: Մենք վճռական ենք տրամադրված՝ այնտեղ սպառնալիքները վերացնելու համար», – ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսում: Թուրք առաջնորդը սակայն  չի հստակեցրել, թե ինչպես է հանրապետությունը պատրաստվում դա անել:

̰
Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

19:42 11.10.2021

Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, դանիականը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Քրիտինա Մարկուս Լասսենը։ Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ […]

̰
Թուրքիայի քաղաքացիների 53.7%-ի կարծիքով՝ Էրդողանը գալիք ընտրություններում կկորցնի իշխանությունը

19:27 11.10.2021

Թուրքիայում գործող «MetroPOLL» հետազոտությունների կենտրոնի հիմնադիր ղեկավար Օզեր Սենջարը ներկայացրել է 2021թ․ սեպտեմբերին անցկացված սոցհարցման արդյունքները։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ կենտրոնը հարցում է արել քաղաքացիներին, թե, ըստ իրենց՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կհաղթի, թե կպարտվի գալիք ընտրություններում։ Հարցման մասնակիցների 53.7 տոկոսը կարծիք է հայտնել, որ ԱԶԿ-ն գալիք ընտրություններում կորցնելու է իշխանությունը, իսկ 37.8 տոկոսը նշել […]

̰
ՆԱՏՕ-ի երկրները պետք է որոշեն, թե երբ Վրաստանը և Ուկրաինան  պատրաստ կլինեն անդամակցել․ Ստոլտենբերգ

18:52 11.10.2021

ՆԱՏՕ-ի երկրները պետք է որոշեն, թե ձգտող երկրները՝ Վրաստանը և Ուկրաինան, երբ կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին և պատրաստ կլինեն անդամակցել ՆԱՏՕ-ին, ուրիշ ոչ ոք չի կարող դա անել,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթի ժամանակ: Ըստ Յենս Ստոլտենբերգի՝ Ռուսաստանը ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Բարենցի ծովից մինչև […]

̰
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է, թե ինչու է անհնար Սաակաշվիլիի արտահանձնումը

18:32 11.10.2021

Վրաստանի  նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումն Ուկրաինա բացառվում է, Կիևից ոչ մի հարցում չի ստացվել, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Դա բացառվում է․ ես հաստատում եմ 100%-ով: Նախ՝ ոչ ոք ( Ուկրաինայում՝ խմբ.) չի պահանջում նրա արտահանձնումը, և նույնիսկ եթե նրանք խնդրեն, ոչ ոք նրան չի հանձնի: Նա ստիպված կլինի առնվազն վեց տարվա պատիժ […]

̰
Օկուպացված Հադրութը Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ ատելության և էթնիկ զտման քաղաքականության անհերքելի ապացույցն է․ Արցախի ՄԻՊ

18:25 11.10.2021

Արդեն մեկ տարի է՝ Ադրբեջանը օկուպացիայի տակ է պահում Արցախի Հանրապետության ողջ Հադրութի շրջանը, որը մշտական հայկական բնակչություն ունեցող կարևորագույն բնակավայրերից է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը․ «Այն, որ մինչև Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելը Հադրութը բնակեցված էր բացառապես հայկական բնակչությամբ, փաստագրված է բազմաթիվ պատմական աղբյուրներում և նյութերում։ […]

̰
ՀՀ գլխավոր դատախազի հրավերով Հայաստան է ժամանում Իրանի գլխավոր դատախազը

18:19 11.10.2021

Հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:   Աշխատանքային այցը տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով՝ ի հավաստումն ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև հաջողությամբ զարգացող համագործակցությանը նոր խթան հաղորդելու փոխադարձ շահագրգռության:   Այցի շրջանակներում նախատեսված են ընդլայնված կազմով բանակցություններ երկու երկրների գլխավոր դատախազների միջև, […]

̰
Բելգրադում Լավրովը հանդիպել է Չավուշօղլուին

18:07 11.10.2021

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է «Չմիավորման շարժման» 60-ամյակի գագաթնաժողովը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Բելգրադում է գտնվում Թուրքիայի արտաքին գործերին նախարար Մևլութ Չավուշօղլուն: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի արտգործնախարարը գագաթնաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրները ներկայացնող իր գործընկերների հետ: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը Twitter-ում տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մասին: Չավուշօղլուն […]

̰
Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները տարածաշրջանային հարցեր են քննարկել

15:55 11.10.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ժամանակ տարածաշրջանային հարցեր են քննարկել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի որոշ հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ:

̰
Պակիստանը դադարեցրել է Աֆղանստանի հետ ավիահաղորդակցությունը

14:24 11.10.2021

Պակիստանը դադարեցրել է Աֆղանստանի հետ ավիահաղորդակցությունը։ Այս մասին հայտնում է A amaj News-ը ՝ վկայակոչելով աֆղանական Comair Hair ավիաընկերության ներկայացուցչին։ «Երկու օր առաջ Պակիստանի կառավարությունը դադարեցրել էր Աֆղանստանի և Պակիստանի միջ7+ թռիչքները։ Մենք սպասում ենք այդ սահմանափակման վերացմանը»,- հայտարարել է Comair Air-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Սուլեյման Օմարը։ Քաբուլի օդանավակայանի գործունեության վերականգնումից հետո առաջին ներքին չվերթները […]

̰
«ԵՄ-ը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը սկսել է ընդունել մասնակցության հայտեր

14:18 11.10.2021

Հայաստանում ԵՄ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ «ԵՄ-ը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը սկսել է ընդունել մասնակցության հայտեր։ Ծրագրի նպատակել է աջակցել միգրանտներին, այդ թվում՝ աշխատանքային միգրանտներին, վերադարձած միգրանտների և Հայաստանում բնակվող նրանց ընտանիքների անդամներին հիմնելու բիզնես կամ զարգացնելու արդեն իսկ գործող իրենց բիզնեսը: Ծրագիրը տրամադրելու է 2.000-ից մինչև 10.000 եվրո դրամաշնորհ-համաֆինանսավորում […]

̰
Մերկելն ու Էրդողանը կհանդիպեն

14:06 11.10.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16-ին կմեկնի Թուրքիա։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Ստեֆան Սեյբերտը հայտնել է, որ Մերկելը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի պատճառով մեզ միմյանց հետ կապող բազմաթիվ միջազգային հարցեր կան։ Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր գործընկերն է»,- նշել է նա։ Թուրքական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում […]

̰
«Էրդողանը խուճապի մեջ է, նա ինքն իրեն կոչնչացնի». թուրք նախկին նախարար

13:35 11.10.2021

Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սադեթթին Թանթանը երկրի քաղաքական ընդդիմությանը խորհուրդ է տվել բանավեճի մեջ չմտնել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա պարզապես նշել է, որ եթե ընդդիմությունը չխոսի, Էրդողանը կինքնաոչնչանա։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ այս մասին իր սյունակում գրում է թուրքական «Sözcü» թերթի լրագրող Սայգը Օզթյուրքը։ Վերջինս հատվածներ է […]

̰
Մոսկվայում տեղի կունենա Փաշինյանի և Պուտինի հանդիպումը

13:07 11.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող […]

̰
BACK_TO_TOP