11:06 17.08.2021
Օգոստոսի 17-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեին: Անդրադարձ կատարելով դարերի խորքից եկող հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին՝ Արմեն Գրիգորյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա համագործակցության ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ։ Կողմերը վերահաստատել են իրենց […]
09:36 17.08.2021
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի աջակցի Աֆղանստանի նոր իշխանություններին, եթե նրանք չերաշխավորեն մարդու իրավունքների պահպանումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Փրայսի խոսքով՝ այդ հանրապետության հետ ԱՄՆ -ի հարաբերությունները կախված կլինեն արմատական «Թալիբան» շարժման զինյալների գործողություններից: «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,-ասել է նա: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը […]
08:23 17.08.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թալիբների կողմից Աֆղանստանի գրավման և երկրում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատությունը դրել է աֆղանական կառավարության և երկրի անվտանգության ուժերի վրա։ «Աֆղանստանի քաղաքական առաջնորդներին չհաջողվեց իրենց ժողովրդի անունից համախմբվել և բանակցել իրենց ապագայի շուրջ»,-ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։ Նա նշել է, որ չի ափսոսում Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման համար: […]
23:59 16.08.2021
Օգոստոսի 15-ից 16-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 7000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1300 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Արարատի մարզի Նորաշեն գյուղում՝ 1500 […]
22:54 16.08.2021
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտնագության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 16-ի և 17-ի երեկոյան ժամերին, 20-21-ի կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 18-19-ը սպասվում […]
22:10 16.08.2021
Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել: Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց […]
21:13 16.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյին, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Ողջունելով հյուրին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախարար, հարգելի հյուրեր, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում՝ Կառավարության նստավայրում: Մեր հարաբերությունները, մեր երկրների միջև հարաբերությունների ջերմությունը ենթադրում է, որ մենք ավելի հաճախ պիտի տեսնվենք, ավելի հաճախ պիտի […]
21:10 16.08.2021
Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է […]
20:09 16.08.2021
Այսօր առաջադրվել եմ որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Սիմոն Բաբայանը: «2006 թվականից պատիվ ունեմ լինելու փաստաբանական համայնքի անդամ, 2009 թվականից հանդիսացել եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, իսկ 2014 թվականից ղեկավարում եմ ՀՀ փաստաբանական դպրոցը: Շուրջ տասներկու տարիների ընթացքում անմիջական մասնակցություն եմ ունեցել մեր ինստիտուտի պահպանման […]
20:01 16.08.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է աշխատել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն, անդրադառնալով Աֆղանստանում Թուրքիայի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների և Թուրքիայի քաղաքացիների անվտանգության հարցին, նշել է. «Մեր դիվանագիտական առաքելությունների և բոլոր աշխատակիցների համար անհրաժեշտ միջոցառումները ի սկզբանե էինք ձեռնարկել: Քաբուլում մեր դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը: Այսինքն՝ լինի դա […]
19:50 16.08.2021
Դիղոմիի օլիմպիական ավանում տեղակայված դաշտային հիվանդանոցը կսպասարկի մինչև 500 հիվանդի: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նրա խոսքերով՝ մահճակալների մեծ մասը հագեցած կլինի թթվածնով: Տեղադրված է երկու հինգ տոննանոց ցիստեռն, որոնք մահճակալները կապահովեն թթվածնով: Նախարարը կենտրոնացել է նաև բուժանձնակազմի որակավորման վրա և նշել է, որ վրացի պրակտիկ մասնագետների մեծամասնությունը դաշտային պայմաններում […]
19:37 16.08.2021
Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների կողմից տեղադրված ականի պայթյունից սպանվել է 3 թուրք զինվոր, 2-ը՝ վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Իրաքի Ավաշին շրջանում։ Ավելի վաղ այդ շրջանում և ոչ միայն, Թուրքիայի զինված ուժերը իրականացրել էին «Մագիլ-կայծակ» ռազմական գործողությունը քուրդ զինյալների դեմ, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ թուրք-քրդական […]
19:22 16.08.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Իլհամ Ալիևի` թուրքական «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցին, «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում, մասնավորապես, նշել է. «Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում: Այժմ Արցախում ապրում է 120 հազար բնակիչ, ոչ թե 25 հազար: Արցախը երբեք չի լինի […]
16:47 16.08.2021
Թալիբներն այսօրվանից սկսել են Քաբուլում քաղաքացիական բնակչությունից հավաքել զենքերը,-հաղորդում են ԶԼՄ-ները: «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ՝ «Թալիբան» շարժման անդամները հայտարարել են, որ խաղաղ բնակիչներն այլևս ինքնապաշտպանության համար զենքի կարիք չունեն: «Մենք հասկանում ենք, որ մարդիկ զենք են պահել իրենց անվտանգության համար: Այժմ նրանք կարող են իրենց ապահով զգալ: Մենք այստեղ ենք, որպեսզի ապահովենք խաղաղ բնակչության անվտանգությունը»,- ասել […]
16:00 16.08.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 16-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման խնդիրներին: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ջրամատակարարման համակարգում խափանումների պատճառների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան կառույցների ղեկավարներն ու փորձագետները։ Մասնավորապես նշվել է, որ իրավիճակը պայմանավորված է նախորդ տարիների համեմատ տեղումների քանակի, հետևաբար և […]
15:57 16.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի՝ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հայաստանի օլիմպիական հավաքականին ուղղված ողջույնի […]
15:51 16.08.2021
ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցին Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ Ճշգրտող աշխատանքները շարունակվում […]
15:43 16.08.2021
ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը Ուրուգվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ մասնավորապես ասել է. «Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը… Արցախի ժողովրդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել։ Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդիրների, դեռևս չեն […]
15:23 16.08.2021
Աֆղանստանում այժմ ՌԴ դեսպանատան 100 աշխատակից կա, մի մասը արձակուրդ կուղարկվի և կտեղափոխվի Քաբուլից: Աֆղանական ծագմամբ ռուսները, որոնց թիվը մի քանի հարյուր է, առայժմ չեն տեղափոխվի, հայտարարել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը: «Իրավիճակն այսպիսին է՝ ունենք դեսպանատուն, մոտ 100 աշխատակից կա. նրանց մի մասը կտեղափոխվի՝ պարզապես որպեսզի չծանրաբեռնեն իրենց ներկայությամբ»,- ասել է Քաբուլովը: Ինչ […]
14:46 16.08.2021
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանն անդրադարձել է իր անձնական պատմությունը՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածի թոռնուհի՝ կրկնելով Ավստրալիային ուղղված իր կոչերը՝ միանալու աշխարհում աճող այն ազգերի թվին, որոնք հայերի, ասորիների և հույների կոտորածները ճանաչել են որպես ցեղասպանություններ, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU): Վարչապետ Բերեջիկլյանն ասորիների ցեղասպանության օրվա և ասորի նահատակների վիրտուալ […]
14:23 16.08.2021
«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ Աֆղանստանի կառավարական շենքերի ավելի քան 90%-ը գտնվում է թալիբների վերահսկողության տակ: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ «Թալիբանի» անանուն ներկայացուցիչը հայտարարել է, որ թալիբները վերահսկում են կառավարական շենքերի 90%-ը, մինչդեռ գրոհայիններին հրահանգ է տրվել դրանց վնաս չպատճառել: Թալիբները նաև հայտնել են, որ Քաբուլի գրեթե բոլոր հիմնական անցակետերը գտնվում են իրենց վերահսկողության […]
13:43 16.08.2021
Եվրոպայում և ԱՄՆ-ում քաղաքական գործիչները մեկնաբանում են Բելառուսի և Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունների միջև համագործակցության համաձայնագրի ակտիվացումը, փոխանցում է newsgeorgia.ge-ն։ Փաստաթուղթը նախատեսում է, որ հատուկ ծառայությունները կփոխանակեն տեղեկատվություն պետական անվտանգության ոլորտում, կհամագործակցեն սահմանադրական կարգին, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում, անդրազգային կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, կիբերահաբեկչություն և զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարում: Մինսկի և Թբիլիսիի հատուկ […]
13:11 16.08.2021
Թալիբները (Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպության՝ «Թալիբանի» զինյալները) հաղորդել են, որ եկել է աֆղանների կյանքում խաղաղություն հաստատելու ժամանակը: Այս մասին երկուշաբթի օրը՝ օգոստոսի 16-ին, ասել է շարժման առաջնորդներից մոլլա Ախունդը: «Հիմա եկել է փորձարկումների ժամանակը. Մենք կծառայենք ժողովրդին, խաղաղություն կբերենք ժողովրդի կյանք, հնարավորինս հեռու կգնանք մարդկանց կյանքը բարելավելու համար»,- նրա խոսքերն է մեջբերում BBC-ն: Նա […]
11:31 16.08.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 13.00-24.00-ն, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռի 1-17 փողոցներ, Ֆանարջյան և Զաքյան փողոցներ, Ծարավ Աղբյուրի փողոցի 1-53 համարներ, Բեստ Լայֆ բժշկական կենտրոն, Ուռուցքաբանության ազգային կենտրոն և Սարկավագի փողոց՝ բացառությամբ 126, 128, 145-151 շենքերի՝ իրենց կոտորակներով: […]
10:30 16.08.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին ամոթով հրաժարական տալ՝ Աֆղանստանում իրադարձությունների նման շրջադարձ թույլ տալու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Թրամփը հայտարարել է, որ Աֆղանստանում տեղի ունեցողը, որտեղ «Թալիբան» շարժման զինյալները վերահսկողություն են հաստատել մայրաքաղաքի վրա, կդառնա ԱՄՆ-ի պատմության մեծագույն պարտություններից մեկը։ Նրա խոսքով՝ այն, ինչ Բայդենն […]
00:09 16.08.2021
«Թալիբան» շարժման գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել Քաբուլի պետական հեռուստատեսությունը և իրենց ուղերձում քաղաքացիներին հանդարտության կոչ են արել, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը: «Թալիբանը» վերահսկում է Քաբուլում պետական հեռուստատեսությունը և քաղաքացիներին կոչ է անում հանդարտվել», – հաղորդում է հեռուստաալիքը: Աֆղանստանում իրավիճակը վերջին շաբաթներին սրվել է երկրի խոշոր քաղաքներում «Թալիբան» շարժման հարձակումից հետո: Կիրակի ԶԼՄ-ները և աղբյուրները […]
23:41 15.08.2021
Օգոստոսի 14-ից 15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Օհանավան և Մուղնի գյուղերում, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, Լոռու մարզի Օձուն-Ալավերդի ավտոճանապարհին և Ալավերդի քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ […]
21:30 15.08.2021
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես եկել ելույթով, որում մասնավորապես ասել է․ «Հարգարժան դոկտո՛ր Սահարսաբուդհե, Ձերդ Գերազանցություն պարո՛ն դեսպան և տիկին Դևալ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սիրելի՛ բարեկամներ, Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ ողջունել Հնդկաստանի մշակութային […]
21:18 15.08.2021
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին ինքնաթիռով մեկնել է երկրից։ Համացանցում օդանավակայանում արված կադրեր են հրապարակվել: Աֆղանստանում իրավիճակը վերջին շաբաթներին սրվել է երկրի խոշոր քաղաքներում «Թալիբան» շարժման հարձակումից հետո: Կիրակի ԶԼՄ-ները և աղբյուրները հայտնել են, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը։ Գրոհայիններն ավելի ուշ հայտարարել են, որ կառավարության հետ բանակցություններ են վարում Քաբուլ խաղաղ մուտք […]
19:04 15.08.2021
Հայիթիում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 724-ի։ Այս մասին հայտնում է Հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունը։ «Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 724: 500 մարդ մահացել է Հարավ դեպարտամենտում, 100-ը՝ Գրանդ Անս դեպարտամենտում, 122-ը ՝ Նիպպ դեպարտամենտում, երկու մարդ զոհվել է երկրի հյուսիս-արևմուտքում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: