13:49 15.08.2021
«Թալիբան» շարժման զինյալների պատվիրակությունը ժամանել է Քաբուլի նախագահական պալատ՝ կառավարության հետ բանակցություններ վարելու, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով աղբյուրներին: Ավելի վաղ «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել էր, որ կառավարության հետ բանակցություններ է վարում Քաբուլ խաղաղ մուտք գործելու հնարավորության շուրջ: Թալիբները նաևհայտարարել են, որ Աֆղանստանի կառավարությունը Քաբուլի անվտանգության համար պատասխանատու կլինի մինչև անցումային գործընթացի ավարտը: […]
13:41 15.08.2021
Աֆղանստանի նախագահն առաջիկա ժամերին վայր կդնի իր լիազորությունները, հաղորդում է Al Arabiya-ն: Աղբյուրի տվյալներով ՝ իշխանության փոխանցումը Աֆղանստանի գործող իշխանություններից անցումային շրջանի վարչակազմին տեղի կունենա այսօր երկրի մայրաքաղաքի նախագահական պալատում: Որոշ ժամանակ առաջ Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզաքվալը Tolo News հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ «Քաբուլը հարձակման չի ենթարկվի, իշխանության անցումը կանցնի […]
12:53 15.08.2021
«Թալիբան» արմատական շարժման կազմավորումները կիրակի հարձակում են սկսել Քաբուլի վրա։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ-ին։ Գործակալության տվյալներով՝ թալիբները շրջապատել են Աֆղանստանի մայրաքաղաքը բոլոր կողմերից և սկսել են մուտք գործել քաղաք: Ինչպես փոխանցում է աղբյուրը, մայրաքաղաքի ծայրամասերում փոխհրաձգություն է։ Մինչդեռ, Քաբուլից ստացվող տեղեկատվության համաձայն, իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ։ Ինչպես Twitter-ում հայտարարել […]
12:25 15.08.2021
«Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը զինյալներին կարգադրել է չմտնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ: Ներկայում բանակցություններ են ընթանում երկրի կառավարության հետ խաղաղ ճանապարհով քաղաք մտնելու հնարավորության շուրջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
11:18 15.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Դանիել Ռիշին՝ Ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ: Կարևորում եմ մեր երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերով ու նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք մեր գործընկերությանը՝ ի […]
19:45 14.08.2021
Ռուսական իշխանությունները կիսում են Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի շուրջ իրենց մտահոգությունը և դրանց բարելավման կոչերը: Այս մասին ուրբաթ ТАСС-ին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով ընդդիմադիր «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության բաց նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների կարգավորմանը աջակցելու խնդրանքով: «Մենք կիսում ենք նամակում արտահայտված մտահոգությունը երկկողմ հարաբերությունների ներկա […]
18:57 14.08.2021
ԱՄՆ ռազմաօդային ուժերի չորս ուղղաթիռ շաբաթ օրը վայրէջք է կատարել Սիրիայի Դեյր Զոր նահանգի արևելքում գտնվող Ալ-Մուհաիմիդա բնակավայրի մոտ։ Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, ամերիկյան զորքերը հարձակվել են այն տներից մեկի վրա, որտեղ թաքնված էին ահաբեկիչները եւ գերի են վերցրել մեկ գրոհայինի։: Հեռանալով բնակավայրից՝ դեսանտայինները պայթեցրել են շենքը: ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի հրամանատարությունը առայժմ պարզաբանումներ […]
18:23 14.08.2021
Չեխիայի ԱԳՆ-ն որոշում է կայացրել հրատապ տարհանել իր դեսպանատան աշխատակիցներին՝ կապված Քաբուլում ստեղծված բարդ իրավիճակի հետ: Այս մասին ճգնաժամային շտաբի նիստից հետո, լրագրողներին հայտնել է դիվանագիտական ծառայության ղեկավար Յակուբ Կուլգանեկը։ «Ցավոք, իրավիճակը արագ սրվում է , այն փոխվեց նաև շտաբի հանդիպման ժամանակ: Ես ստիպված որոշում եմ կայացրել մեր դիվանագետներին շտապ տեղափոխել Քաբուլի միջազգային օդանավակայան, որոնք […]
17:20 14.08.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ ազգայնականների հետ բախումների ընթացքում 7 իրավապահ և մեկ զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնել է ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ցուցարարները փորձել են ներխուժել գրասենյակ: Ցուցարարները պայթուցիկ նյութեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա և արցունքաբեր գազ են կիրառել, ինչպես նաև անվադողեր են այրել և քարեր են […]
14:12 14.08.2021
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին շաբաթ օրը հայտարարել է, որ հրատապ խորհրդակցություններ են անցկացվում կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման միջև հրադադարի հասնելու համար: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, նա այդ մասին հայտարարել է Քաբուլում ունեցած իր ելույթում: «Շտապ շփումներ են հաստատվում պատերազմը դադարեցնելու համար», – ասել է Հանին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Al Hadath-ը, Աֆղանստանում […]
09:44 14.08.2021
Թուրքիայի պաշտպանական առաջատար ընկերությունները պատրաստվում են մասնակցել IDEF 2021 պաշտպանական արդյունաբերության 15 -րդ միջազգային ցուցահանդեսին, որը կանցկացվի օգոստոսի 17-20-ը Ստամբուլի TÜYAP ցուցահանդեսային կենտրոնում: Կազմակերպիչը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն է ՝ նախագահի վարչակազմի հովանու ներքո: Մասնակից ընկերությունների քանակով IDEF-ն աշխարհում երրորդն է տարբեր երկրներում կազմակերպվող պաշտպանական 32 ցուցահանդեսների շարքում: Ցուցահանդեսին կներկայացվի աշխարհի 53 երկրների 1236 պաշտպանական, […]
23:34 13.08.2021
Հունիսի 4 -ին Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայի Դաշնային կառավարության կանցլերի պաշտոնում չառաջադրվելու վճռական որոշում է կայացրել: Գերմանիայի կանցլերի ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի աշնանը՝ սեպտեմբերի 26 -ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնը թողնելուց հետո կստանա ամսական 15 հազար եվրո թոշակ: Այս մասին ուրբաթ՝ օգոստոսի 13-ին, հայտնել է DPA գործակալությունը`հղում կատարելով […]
23:12 13.08.2021
Աֆղանստանում տիրող իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Աֆղանստանում իշխանության զավթումը ռազմական ճանապարհով կհանգեցնի կա՛մ երկար քաղաքացիական պատերազմի,կա՛մ երկրի մեկուսացման, ընդգծել է Գուտերեշը։ «Ես «Թալիբանին» կոչ եմ անում անհապաղ դադարեցնել հարձակումը և սկսել ազնիվ բանակցություններ Աֆղանստանի և նրա ժողովրդի շահերի համար»,- նշել է Գուտերեշը: «Թալիբան» արմատական շարժման […]
23:06 13.08.2021
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դեմարշ է արել Թուրքիայի դեմ ՝ Ստամբուլի օդանավակայանում Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ Յորգոս Վարիտիմիադիսի ձերբակալության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: «ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանձնարարությամբ Անկարայում Հունաստանի դեսպանատունը շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ […]
22:58 13.08.2021
«Թալիբան» արմատական շարժման անդամները հանդես են եկել ուղերձով, որում հավաստիացրել են Աֆղանստանի հարևան երկրների, ինչպես նաև Իսլամական Հանրապետությունում գտնվող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների անդամների համար սպառնալիքի բացակայության մասին: Այս մասին ասվում է երկուշաբթի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ։ «Մենք ցանկանում ենք հերթական անգամ հաստատել մեր հարևաններին, որ մեր կողմից նրանց ոչ մի խնդիր չենք […]
22:49 13.08.2021
Ամերիկացի դիվանագետների տարհանման համար Վաշինգտոնն արդեն ձեռնամուխ է եղել լրացուցիչ զինծառայողների տեղափոխմանը Աֆղանստանի մայրաքաղաք։ Զորքերի հիմնական մասը կժամանի մինչև հանգստյան օրերի ավարտը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Զորքերի տեղափոխումը տեղի է ունենում այս պահին», – հավելել է Քիրբին: Նրա խոսքով ՝ Քաբուլ է մեկնելու նաև ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի բրիգադի […]
22:32 13.08.2021
2021 թվականի հուլիսը դարձել է ամենաշոգ ամիսը եղանակի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս մասին ուրբաթ հայտնել է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը։ Գերատեսչությունը եղանակային դիտարկումներ է իրականացնում 1880 թվականից։ Հուլիս ամսվա նախորդ ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել է 2016-ի հուլիսին, այնուհետև նույն ցուցանիշը հասել է 2019-ին և 2020-ին: Ներկայիս ռեկորդը գերազանցում է այդ տարիների ցուցանիշները: […]
22:20 13.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Վարոսյանին վարչապետի արարողակարգի պատասխանատու նշանակելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,- ասված է որոշման մեջ։
21:57 13.08.2021
Լոնդոնը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, որոնք ցանկանում են թույլ չտալ Աֆղանստանը ահաբեկիչների որջ դարձնելը։ Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։ «Պետք է իրատես լինել այն հարցում, որ վերաբերում է Մեծ Բրիտանիային կամ ցանկացած այլ երկրի՝ Աֆղանստանում ռազմական լուծման հասնելու հնարավորություններին։ Ընդ որում, մենք, անկասկած, կարող ենք […]
21:49 13.08.2021
Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է որքան կարող է օգնել Քաբուլում կառավարությանը։ Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Բրյուսելում՝ Աֆղանստանի իրադրության վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով: «Մեր նպատակը մնում է աֆղանական կառավարության և անվտանգության ուժերի աջակցությունն այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի», – հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի […]
21:36 13.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստգորագրել Կարեն Բրուտյանն ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին ազատել ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
21:15 13.08.2021
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրերին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի, այդ թվում ՝ Բագարան գյուղում գտնվող Սուրբ Շուշանիկ եկեղեցուն (X դար) և VI դարում կառուցված Սուրբ […]
20:25 13.08.2021
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և այլ երկրներ Աֆղանստանից տարհանում են իրենց դեսպանատների աշխատակիցներին և քաղաքացիներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Guardian-ը, Պենտագոնն Աֆղանստան կուղարկի 3 հազար հատուկ ջոկատայիններ՝ դիվանագետներին և դեսպանատան աշխատակիցներին անվտանգ և համակարգված տարհանելու համար: Խոսքը շուրջ 20 հազար քաղաքացու մասին է: Մեծ Բրիտանիան նույնպես ուղարկելու է 600 զինծառայող՝ դիվանագետներին և […]
20:17 13.08.2021
Մինչ Թուրքիայում բորբոքվում են փախստականների, անօրինական ներգաղթյալների ու ժամանակավորապես այդ երկրում ապաստանածների շուրջ բուռն քննարկումները, իշխանությունները խնդրի համար համակարգված լուծումներ գտնելու ուղիներ են որոնում։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) քննարկում է միգրացիայի նախարարություն ստեղծելու հարցը։ Գրում է Ermenihaber.am-ը։ Ներկայումս արդեն իսկ ավելի քան 4 միլիոն ներգաղթյալի ապաստան տված Թուրքիային […]
20:00 13.08.2021
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Արտահերթ նիստի օրակարգում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության […]
17:00 13.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը արձակուրդ է մեկնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
16:59 13.08.2021
Մեկնարկել է Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածի (կմ 20+900 – կմ 22+700 և կմ 23+000 –կմ 31+200) հիմնանորոգումը։ Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ամասիա, Բանդիվան, Ցողամարգ բնակավայրերով։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հիմնանորոգման շրջանակներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ, կամրացվեն կողային առուները, կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկ, կկառուցվեն […]
15:35 13.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից կատարված հափշտակության, շորթման, ապօրինի կերպով զենք պահելու, խուլիգանության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչը մտերմանալով […]
14:36 13.08.2021
Օգոստոսի 13-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի, ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողների հետ անցկացրել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հրահանգավորումներ: Անձնակազմը ծանոթացել է ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից պաշտպանված լինելու միջոցառումներին:
13:57 13.08.2021
Եվրամիությունը և Գերմանիան կդադարեցնեն Աֆղանստանին տրվող ֆինանսական աջակցությունը, եթե երկիրը հայտնվի «Թալիբան» արմատական շարժման վերահսկողության տակ, գրում է Deutsche Welle-ն: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հիշեցրել է, որ Բեռլինն ամեն տարի Քաբուլի կառավարությանը փոխանցում է 430 մլն եվրո: «Մենք այլևս ոչ մի ցենտ չենք տա, եթե թալիբները ամբողջությամբ գրավեն Աֆղանստանը, այնտեղ ներդնեն շարիաթի օրենքները, […]