TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

16:42 05.08.2021

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Ալեքսանդր Ցականյանին նշանակել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- […]

̰
Շարունակվել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը

16:33 05.08.2021

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվել է Սերժ Սարգսյանի և մյուսների քրեական գործի քննությունը։ Դատական նիստը սկսվել է գործի փաստաթղթերի և ապացույցների հետազոտմամբ։ Սերժ Սարգսյանի պաշտպանը հայտարարել է, որ քրեական գործից փաստաթղթեր են բացակայում։ Իր հերթին էլ պետական մեղադրողը նշել է, որ առանձնացված են քրեական գործի այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են […]

̰
ԲԴԽ-ն Դավիթ Գրիգորյանի վարույթի վերաբերյալ հեռացել է խորհրդակցական սենյակ

16:25 05.08.2021

ԲԴԽ-ն այսօր շարունակել է արդարադատության նախարարության կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված վարույթի քննությունը։ Հիշեցնենք, որ արդարադատության նախարարի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է 2021-ի մարտին սոցիալական կայքերից մեկում «Մեղադրանք այլևս գոյություն չունի, այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է. Դավիթ Գրիգորյան» հրապարակման հիման վրա։ Արդարադատության նախարարությունը մեղադրում է Դավիթ Գրիգորյանին […]

̰
Օգոստոսի 4-5-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

15:37 05.08.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 4-5-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Փրկարարները ջրահեղձվող քաղաքացուն դուրս են բերել ջրից

15:14 05.08.2021

Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։11-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ռ․ Հ․-ին (ծնված 2007 թ.)․ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է անձնագրային բաժանմունքում

14:55 05.08.2021

Ոստիկանության ԱՎՎ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 48-ամյա Արմեն Շ.-ն, որը հուլիսի 19-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]

̰
Փորձ երկրորդ. Իշխան Սաղաթելյանը դարձյալ չընտրվեց ԱԺ փոխնախագահ

14:45 05.08.2021

Ամփոփելով փակ գաղտնի քվեարկությունը` ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը կողմ քվեարկել է 49 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ: Սա նշանակում է, որ ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը կրկին տապալվեց։ Իշխան Սաղաթելյանը 2-րդ անգամ չընտրվեց նախագահի տեղակալի պաշտոնում։ Ընտրվելու համար նրան անհրաժեշտ է 54 կողմ քվե:

̰
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ քննարկել է հայկական օրակարգի գերակայություններին առնչվող հարցեր

13:47 05.08.2021

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանն օգոստոսի 4-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ, որը ներկայացնում է Հարավային Կալիֆոռնիայի Օրանջ մարզի ափամերձ շրջանով ձգվող 48-րդ կոնգրեսական ընտրաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը տեղեկացնում է, որ դեսպան Բայբուրդյանը շնորհավորել է կոնգրեսական Սթիլին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելու և […]

̰
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված

13:16 05.08.2021

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այսօր վերաքննիչ քրեական դատարանը` Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանության կողմի բողոքը և թողել Առուշ Առուշանյանին կալանքի տակ։ Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել առավելագույն քվեներ ապահովելու, ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով անձնական և խմբային շահերից ելնելով երկու և ավելի ընտրողի կաշառք տալու հատկանիշներով:

̰
Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահ

12:46 05.08.2021

Խորհրդարանն այսօր շարունակել է քննարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Քանի որ ընդդիմության թեկնածուին ընտրելու համար անհրաժեշտ են կողմ ձայներ նաև իշխող խմբակցությունից, «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել է, որ իրենք կապահովեն նվազագույն քվեները` Իշխան Սաղաթելյանի ընտրվելու համար: Այնուամենայնիվ, փակ գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահ, մեկ ձայն պակասել է:

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

11:54 05.08.2021

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Խնդրում եմ ընդունեք ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքները ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտի հետագա բարեփոխումների Ձեր կուրսին հայկական հասարակության աջակցության […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են հայ-իրանական համագործակցության ընդլայնման հարցերի լայն շրջանակ

11:36 05.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վարչապետն ուղեւորվել է Իրանի նախագահի նստավայր, որտեղ նրան դիմավորել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու եւ աշխատանքային այցով Իրան ժամանելու համար՝ հավելելով, որ Իրանը կարեւորում է բարեկամ Հայաստանի […]

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան

10:33 05.08.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան, տեղեկացնում է IRIB լրատվական գործակալությունը: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում։ Փաշինյանը կմասնակցի Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը: Նախատեսված է ՀՀ վարչապետի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:

̰
Հարություն Գևորգյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

23:37 04.08.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հարություն Գևորգյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հարություն Իշխանի Գևորգյանին ազատել միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

̰
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

22:16 04.08.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ «Անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով Ձեզ մանդատ իրականացնելու պետության համար այս կարևորագույն խնդիրները»,- նշել է Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև բազմակողմ […]

̰
Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանին բարեփոխումների իր ճանապարհին. Մերկելը՝  Փաշինյանին

22:12 04.08.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Դուք ստանձնում եք Ձեր նոր մանդատը մեծ մարտահրավերների և անորոշության շրջանում։ COVID-19 համավարակը բոլորիցս պահանջում է աննախադեպ միջոցառումների իրականացում։ Գերմանիան […]

̰
Բայդենը շնորհավորել է Փաշինյանին և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքերը գերիների վերադարձի հարցում

20:26 04.08.2021

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ:   Վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում Ջո Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից: «Վերջին երեք […]

̰
ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել է Վրաստանին վաճառել Javelin հրթիռային համակարգեր

19:39 04.08.2021

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը հավանություն է տվել Վրաստանին 30 մլն դոլարի Javelin հրթիռների և սարքավորումների հնարավոր վաճառքին: jnews.ge-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր Կոնգրեսին հայտնել են գործակալությունից: Գործակալության տվյալներով` Վրաստանի կառավարությունը խնդրել է գնել Javelin հակատանկային կառավարվող 82 հրթիռներ և 46 ուղղորդիչ արձակող կայանքներ: «Նշված վաճառքը կամրապնդի ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ու ազգային անվտանգությունը` […]

̰
ԵԱՀԿ-ն հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին

19:23 04.08.2021

ԵԱՀԿ-ն չի հետևի Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ դիտորդների թվի սահմանափակման պահանջների պատճառով, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: «ԵԱՀԿ-ն չի կարող դիտորդներ ուղարկել Պետդումայի առաջիկա ընտրություններին՝ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից կիրառված սահմանափակումների պատճառով»,- նշել են կազմակերպությունից: «Մենք շատ ենք ափսոսում, որ Ռուսաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ մեր դիտարկումներն անհնար են լինելու: Բայց արդյունավետ և հուսալի դիտարկումների համար […]

̰
Agile Spirit 2021-ի շրջանակներում անցկացվել է վրաց-ուկրաինական համատեղ դաշտային վարժանք

19:15 04.08.2021

Agile Spirit 2021-ի շրջանակներում անցկացվել է վրաց-ուկրաինական համատեղ դաշտային վարժանք: 1tv.ge-ի  փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունից հայտնել  են, որ հարյուրյակի մակարդակով զորավարժություններ են անցկացվել Ախալցխայի «Օրֆոլո» զորավարժարանում: Վրաստանի Պաշտպանության բանակի 3-րդ հետևակային բրիգադի 31-րդ գումարտակի զինծառայողները և Ուկրաինայի ծովային հետևակային առանձին գումարտակի դեսանտային մարտական ​​ստորաբաժանումը հակագրոհային գործողություն են իրականացրել: «Ըստ իմիտացված սցենարի, վրացի և ուկրաինացի զինվորականների խնդիրն […]

̰
Մերի Հակոբյանը նշանակվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ

19:06 04.08.2021

Ուկրաինայի նախարարների կաբինետը չորեքշաբթի՝ օգոստոսի 4-ին կայացած նիստում, մի շարք որոշումներ է ընդունել նախարարական կադրերի նշանակման վերաբերյալ: Մասնավորապես, ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Ուկրաինայի ներքին գործերի նախարարության միջազգային համագործակցության վարչության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Մերի Հակոբյանը: Հաղորդում է Analitikaua.net-ը։

̰
Էրդողանը նոր նշանակումներ է կատարել Թուրքիայի բանակի ղեկավար կազմում

18:52 04.08.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված Բարձրագույն զինվորական խորհրդի նիստի ընթացքում այդ երկրի ԶՈՒ-ին առնչվող մի շարք կարևոր որոշումներ են ընդունվել: Գրում է Ermenihaber.am-ը։ Դրանցից ամենակարևորը Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի նոր հրամանատարի նշանակումն է: Պաշտոնավարման ժամկետի լրանալու ու տարիքային ցենզի սահմանափակման պատճառով զորացրված ցամաքային զորքերի արդեն նախկին հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարին այդ պաշտոնում փոխարինել […]

̰
Վահագն Խաչատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

18:36 04.08.2021

Նախագահ Արմեն Սարգսյանի  հրամանագրով Վահագն Խաչատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրի մեջ։

̰
Զարուհի Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

15:18 04.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարուհի Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Զարուհի Մաթևոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

̰
Տոկիո-2020. Արսեն Հարությունյանն ավարտեց մրցելույթը

14:43 04.08.2021

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) դուրս է մնացել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային պայքարից: Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից՝ Տոկիոյում ընթացող խաղերի մեկնարկային գոտեմարտում Հարությունյանը 1։6 հաշվով պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Էրդենեբատ Բեկբայարին: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանար, եթե մոնղոլ մրցակիցը դուրս գար եզրափակիչ, սակայն վերջինս պարտվել է հաջորդ գոտեմարտում: Այսպիսով, հայ օլիմպիականներից […]

̰
2021-ի առաջին կիսամյակում ՔԿ-ում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 326 քրեական գործ

14:17 04.08.2021

ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։ Համաձայն ուսումնասիրությունների՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 326 քրեական գործ, նախապատրաստվել՝ 128 նյութ: Նշված 326 քրեական գործերից՝ • 8-ը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը), • 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի […]

̰
Արայիկ Հարությունյանն Արցախում ռուսական զորքի մշտական ներկայության անհրաժեշտություն է տեսնում

12:35 04.08.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ Արցախը ինքնուրույն և միայնակ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը: Հարությունյանն այս մասին ասել է Մարտակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: «Հաղթանակը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ: Քաջություն ունենալ շարունակել. կարևորը դա է: 30 տարվա ընթացքում ունեցել ենք և հաղթանակ, որը ես […]

̰
Խորհրդարանն ԱԺ փոխնախագահներ է ընտրում

11:08 04.08.2021

8-րդ գումարման ԱԺ-ն շարունակում է խորհրդարանի փոխնախագահների ընտրության հարցի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Հակոբ Արշակյանի թեկնածությունը, այսօր տեղի է ունեցել քվեարկությունը, որին մասնակցել է միայն խորհրդարանական մեծամասնությունը և նրան ընտրել այդ պաշտոնում, իսկ ընդդիմության թեկնածուն «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն է: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:

̰ ̰ ̰
BACK_TO_TOP