09:53 11.08.2021
Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ես մեծապես գնահատում եմ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և հավատում եմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ ի […]
00:00 11.08.2021
Օգոստոսի 10-ին` ժամը 16:32-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Սեյսմիկ կայանի մոտակայքում այրվում է այգի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:12-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև համայնքապետարանի և […]
23:05 10.08.2021
Օգոստոսի 10-ին` ժամը 18։23-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Ջրվեժ» անտառպարկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ […]
21:18 10.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Զասի այցը Հայաստանը և նշել. «Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ը հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկը, որը պատասխանատվության լայն գոտի ունի: Ցավոք, բավականին շատ վայրերում լարվածությունը մեծանում […]
21:13 10.08.2021
Հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցերով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս պահին հատուկ զեկույցով է հանդես գալիս Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը: Քննարկումը կազմակերպել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը: Քննարկման մասնակիցների թվում է նաև Իրավունքի […]
20:14 10.08.2021
Աֆղանցի լրագրող ներկայացած Սունաթուլլահ Սաադաթ անունով օգտատերը տեսաուղերձ է հրապարակել, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք հանրության շրջանում։ Սաադաթը վիրավորական արտահայտություններ է արել Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանի և թուրք կանանց հասցեին՝ նշելով, որ թուրք կանայք փող են վաստակում օր ու գիշեր իրենց կրծքերը ցուցադրելով։ Լրագրողը քաղաքապետին ուղղված իր խոսքում նշել էր, որ google որոնման համակարգը […]
19:57 10.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին: Ողջունելով ՍԴՀԿ ներկայացուցիչներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոնայք Ողջունում եմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակությանը և շատ ուրախ եմ այս առիթի համար: Մենք միշտ կապի մեջ ենք […]
19:20 10.08.2021
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը ԱԶԿ-ի կենտրոնական կոմիտեի նիստից հետո տված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է աֆղան գաղթականների խնդրին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ Չելիքի՝ «Թուրքիան ընդունում է մահվանից փախչողներին, սակայն դա չի նշանակում, որ այդ երկիրը փախստականների տարանցման գոտի է, կամ էլ փախստականների ճամբար է, ինչպես ոմանք փորձում են ցույց տալ»: […]
18:42 10.08.2021
Օգոստոսի 10-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի և մի շարք սպաների ուղեկցությամբ, այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել սահմանային իրավիճակին։ Ստանիսլավ Զասին ներկայացվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ նախորդ […]
15:48 10.08.2021
Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վահե Հակոբյանի թեկնածությունը: Վերջինիս ուղղված պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերել են նրա կենսագրական տվյալներին և ունեցվածքին: Բնակարան Իսպանիայում, առանձնատուն Վահագնի թաղամասում, բնակարաններ Դեմիրճյան փողոցում, ավտոմեքենաներ, հողամասեր. ՔՊ-ական պատգամավորը Վահե Հակոբյանից հետաքրքրվեց. «Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը»:
14:18 10.08.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ նշելով, որ իր պաշտպանյալն այժմ հանդիսանում է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր և մասնակցում է օգոստոսի 2-ին մեկնարկած նստաշրջանին․ օբյեկտիվորեն նա հնարավորություն չունի […]
13:47 10.08.2021
Անցկացվում է Երևանի ավագանու արտահերթ նիստը, որին մասնակցում է ավագանու 37 անդամ։ Օրակարգում ընդգրկված է 4 հարց։ Առաջին հարցը վերաբերել է Երևան քաղաքի ավագանու 2020թ․-ի դեկտեմբերի 23-ի համար 310 N որոշման մեջ փոփոխություններ կատարելուն և գումար հատկացնելուն։ Որոշումն ընդունվել է ավագանու անդամների 36 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:40 10.08.2021
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գոհ է Երևանում հայ գործընկերների հետ ունեցած աշխատանքային հանդիպումներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստանիսլավ Զասը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր երկօրյա այցի առաջին օրը՝ օգոստոսի 9-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպումները անցել են շատ արդյունավետ և ամենակարևորը՝ վստահության ու անկեղծության մթնոլորտում: «Իհարկե, քննարկել ենք այն իրավիճակը, որը […]
13:33 10.08.2021
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ այցելելու հրավերը ստացել է հուլիսի 26-ին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։ ՌԴ այցելելու հրավերը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարից ստացվել էր հուլիսի 26-ին, […]
12:47 10.08.2021
Խորհդարանն այսօր ավարտել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության քննարկումը: Պատգամավորներն այնուհետ անցել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկմանը: Հիշեցնենք` այդ հանձնաժողովը նախագահելու է ընդդիմության ներկայացուցիչը: «Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Վահե Հակոբյանի թեկնածությունը: Վեջինիս ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որին ևս պատգամավորները հարցեր են […]
22:10 09.08.2021
Օգոստոսի 9-ին՝ ժամը 17։22-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի մոտակայքում կայանած երկու ավտոմեքենաների վրա ծառի ճյուղ է ընկել, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քամու հետևանքով ծառի ճյուղը ընկել է Տիգրան […]
19:46 09.08.2021
Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Ողջունելով հյուրին՝ պաշտպանության նախարարը, մասնավորապես, նշել է. «Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին […]
19:42 09.08.2021
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս չի մեկնել Ֆրանսիա՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու։ Լրագրող Մարիա Գարիդոն հաղորդում է, որ այս պահին Մեսսին Բարսելոնի իր տանն է՝ Լուիս Սուարեսի ընկերակցությամբ։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ Գարիդոն նշում է, որ Լեոն դեռ չի մեկնել Փարիզ՝ չնայած նրան, որ ՊՍԺ-ի շատ երկրպագուներ ու մեդիայի ներկայացուցիչներ նրա ժամանելուն էին սպասում այսօր։
18:50 09.08.2021
Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցներից 33-ամյա իրավաբան Լյուբով Սոբոլը փախել է Թուրքիա։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ ռուսական դատարանը սահմանափակել էր Սոբոլի ազատ տեղաշարժը։ Մոսկովյան դատարանը վերջինիս մեղավոր էր ճանաչել 2021-ի հունվարին «չարտոնված հավաքի ընթացքում սանիտարական նորմերը խախտելու մեջ» և կայացրել նրա […]
14:53 09.08.2021
Երևանի քաղաքապետարանի և մասնավոր ընկերության համագործակցության արդյունքում շարունակվում են նոր ոճի կանգառասրահների տեղադրման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, դրանցից 18-րդը տեղ է գտել Գրիգոր Լուսավորչի փողոցում: Նոր կանգառասրահների թիվը մայրաքաղաքում կհասնի շուրջ 40-ի:
14:49 09.08.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1999 թվականից մինչ 2021 թվականի հուլիսն Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը ՀՀ-ում գրանցված ՍՊ ընկերություններից մեկի սեփականատերերի և նրանց ներկայացուցիչների օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ համայնքին պատկանող վարելահողերի մի մասը որպես արոտավայրեր […]
14:06 09.08.2021
Ազգային ժողովը այսօր շարունակել է առաջին նստաշրջանի աշխատանքները: Հիշեցնենք, նախորդ նիստին Դոնթի բանաձևով բաժանվեցին 12 մշտական հանձնաժողովների նախագահության տեղերը: Հանձնաժողովներից 9-ում կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները, 3-ում՝ «Հայաստան» խմբակցության անդամները: Այժմ խորհրդարանը պետք է ընտրի հանձնաժողովների նախագահներ: Առաջինը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացվել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին՝ Վլադիմիր Վարդանյանին, որը նույն հանձնաժողովը ղեկավարել […]
13:50 09.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 8-9-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:24 09.08.2021
Նոր նախագահ Էբրահիմ Ռաիսիի իշխանության գալու ֆոնին կառավարության փոփոխության պատճառով Թեհրանը չի լքի Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: «Մենք երբեք չենք լքի Վիեննայի բանակցությունները: Իրանում տեղի է ունենում ժողովրդավարական իշխանափոխություն, և այդ փոփոխությունները փոփոխություններ են բերում գործադիր իշխանության կազմում»,- նրա խոսքերը մեջբերում է […]
11:11 09.08.2021
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 16-18-ը կայցելի Հայաստան։ Վարչապետի որոշմամբ՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարին և ԱԳՆ արարողակարգի ծառայության պետին հանձնարարվել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։ Պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում։
10:56 09.08.2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Այսօր և վաղը նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին […]