Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ քննարկել է հայկական օրակարգի գերակայություններին առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ քննարկել է հայկական օրակարգի գերակայություններին առնչվող հարցեր

13:47 05.08.2021

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանն օգոստոսի 4-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ, որը ներկայացնում է Հարավային Կալիֆոռնիայի Օրանջ մարզի ափամերձ շրջանով ձգվող 48-րդ կոնգրեսական ընտրաշրջանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը տեղեկացնում է, որ դեսպան Բայբուրդյանը շնորհավորել է կոնգրեսական Սթիլին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելու և կոնգրեսական հայկական խմբին միանալու կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել Միշել Սթիլի շարունակական աջակցությունը հայկական խնդիրներին: Նույնիսկ իր նախորդ կարգավիճակով, երբ նա Օրանջ մարզի կառավարիչ էր և Կառավարիչների խորհրդի նախագահ, Միշել Սթիլի նախաձեռնությամբ, 2015 թվականից սկսած միաձայն ընդունվել են ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող բանաձևեր։

Դեսպան Բայբուրդյանը տեղեկացրել է Կոնգրեսի անդամ Սթիլին Ադրբեջանի ոտնձգությունների մասին՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության նկատմամբ։ Մարդկային զոհերով ավարտվող ՀՀ սահմաններին Ադրբեջանի շարունակական ռազմական սադրանքների արդյունքները, ինչպես նաև անօրինական կերպով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիական անձանց ազատ արձակելուց հրաժարումը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում են հանդիսանում։ Նա շեշտեց այս վայրագ գործողությունները դատապարտելու և մարդկության խաղաղ գոյակցության հիմնարար կանոնները պահպանելու ծառացած անհրաժեշտությունը։

Կոնգրեսական Սթիլը նշել է, որ հայկական խնդիրներին իր աջակցության հանձնառությունը մնայուն է։ Զրուցակիցները քննարկել են համագործակցության ու հետագա հանդիպումներ կազմակերպելու հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP