22:10 03.08.2021
Օմանի ծոցում չորս լցանավ մոտավորապես միևնույն ժամանակ նախազգուշացում են տվել այն մասին, որ կորցրել են նավի կառավարումը, հաղորդել է Associated Press գործակալությունը: Նման ծանուցում ստացվել է Golden Brilliant, Queen Ematha, Jag Pooja և Abyss նավերից: Լցանավերը գտնվում են Ֆուջեյրայի ափերի մոտ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, առայժմ հայտնի չէ։ Sky News հեռուստաալիքը նաև հայտնել […]
20:55 03.08.2021
Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմիլա Խան Մոհամմադիի տուն են ներխուժել մի քանի զինված անձինք, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են ականատեսն ու Քաբուլի ոստիկանության աղբյուրը: Հայտնի է, որ ավելի վաղ այդ շրջանում մեքենա է պայթել և փոխհրաձգություն է սկսվել։ Իր հերթին Պաժվակ գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին, հայտնել է, որ գեներալ Մոհամմադին իր տան վրա հարձակման ժամանակ […]
20:35 03.08.2021
Ամառային հանգստի սեզոնին Սևանի ոստիկանների աշխատանքը ծանրաբեռնված է՝ հասարակական կարգի պահպանություն, անվտանգություն, հանցագործությունների կանխարգելում: Իհարկե, հնարավոր չէ կանխել բոլոր հանցագործությունները, և նման դեպքերում արդեն հերթը բացահայտմանն է: Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 1-ի գիշերը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից բաժին բերման ենթարկեցին աբովյանցի 49-ամյա մի տղամարդու: Նա կասկածվում էր գողություն կատարելու մեջ: Ինչպես տեղեկացրին ՀՀ […]
18:25 03.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Սուրեն Ղամբարյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
18:19 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը: Ֆրանսիայի նախագահը հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն […]
18:10 03.08.2021
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան անօրինական միգրանտների հարցով օգնություն է խնդրել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելից: Մասնավորապես, նա խնդրել է լրացուցիչ աշխատակազմ և ֆինանսավորում սահմանային հատվածները կահավորելու համար: Լիտվան վերջին ժամանակներս հայտարարում է Բելառուսի սահմանին մեծ թվով ապօրինի ներգաղթյալների ձերբակալությունների մասին: Հուլիսի 2-ին երկրի ղեկավարությունը, ներգաղթյալների հոսքով պայմանավորված, արտակարգ իրավիճակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ տարեսկզբից մինչ օրս […]
18:00 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիանա Ղալթաղչյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Լիանա Ղալթաղչյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
17:43 03.08.2021
ԱՄՆ պետքարտուղարությունը համակարգված կերպով նախազգուշացնում է իր քաղաքացիներին այս կամ այն երկիր մեկնելու հետ կապված ռիսկերի մասին, և զարմանալի չէ, որ Covid-19-ի ֆոնին նման նախազգուշացում է տրվում Վրաստանի կապակցությամբ,- այս մասին նշված է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության մեկնաբանության մեջ: «ԱՄՆ պետքարտուղարության՝ Վրաստան մեկնելու կապակցությամբ հանձնարարականը, ըստ որի՝ Վրաստան մեկնելը ցանկալի չէ, իրականում […]
16:59 03.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 29-ի ԲԴԽ-54-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […]
16:53 03.08.2021
Օգոստոսի 3-ին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպումը կայացել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ: Արտակ Դավթյանը շնորհավորել է նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել հետագա […]
16:35 03.08.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իրակլի Ղարիբաշվիլիի ուղերձում ասված է. «Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Հավատում եմ, որ Վրաստանի և […]
16:22 03.08.2021
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: ՀՀ նախագահի օգոստոսի 2-ի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան:
15:35 03.08.2021
2021թ. օգոստոսի 3-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%: 2021թ. հունիսին արձանագրվել է 0.8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 6.5%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս շարունակել է արագանալ՝ հունիսի վերջին կազմելով 7.8%, տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ 2021թ. […]
15:10 03.08.2021
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցապետը դատի է տվել իշխանամետ լրագրողին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» թերթի սյունակագիր, նույն թերթի նախկին խմբագիր Իբրահիմ Քարագյուլին: Պատճառն այն է, որ լրագրողը ընդդիմադիր կուսակցությանը՝ ԺՀԿ-ին, մեղադրել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ միասին գործելու մեջ, իսկ Քըլըչդարօղլուի հասցեին […]
15:00 03.08.2021
Փակ գաղտնի քվեարկությամբ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ: Քվեարկության արդյունքները ներկայացրել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Ըստ այդմ` Ռուբեն Ռուբինյանը 70 կողմ ձայներով ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:
13:47 03.08.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։ Հաշվի առնելով, որ դատական նիստը չի […]
13:40 03.08.2021
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ինգրիդա Շիմոնիտեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է. «Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան: Մաղթում եմ Ձեզ և ձեր կառավարությանը ամենայն հաջողություն Հայաստանի ժողովրդի համար ավելի լավ, ավելի ժողովրդավարական և բարգավաճ ապագա կառուցելու գործում: Դուք կարող եք ակնկալել Լիտվայի […]
12:11 03.08.2021
Լոռու մարզի դատախազությունն էականորեն ակտիվացրել է դատախազական լիազորությունների և ներգործության միջոցների գործադրումն իր իրավասության շրջանակում: Մասնավորապես, պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի համատեքստում 2021թ.-ի առաջին կիսամյակում էականորեն ընդլայնել է ուսումնասիրությունների շրջանակը: Եթե 2020թ.-ին ամբողջ տարվա ընթացքում նախաձեռնվել է նման 34 ուսումնասիրություն, ապա 2021թ.-ի միայն առաջին կիսամյակում՝ 289-ը: Վերջիններս ընդգրկում են պետական սոցիալական ապահովագրության և սոցիալական […]
11:43 03.08.2021
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԺ նախագահի ընտրության գործընթացի սահմանադրականությունը վիճարկելու պահանջով: Այս մասին ԱԺ նիստը սկսելուց հետո հայտարարեցին խմբակցությունների ներկայացուցիչները: «Ինչպես մեր խմբակցությունը երեկ հայտարարեց՝ եթե ԱԺ նախագահի քվեարկությունը կատարվելու է առանց երկու թեկնածուների մասնակցության, մենք այդ ընտրությունը համարելու ենք ապօրինի և դիմելու ենք ՍԴ՝ ընտրական գործընթացը հակասահմանադրական […]
11:19 03.08.2021
2021 թ․-ի հունվար-հունիսին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 98 ստուգում, որից 47-ի դեպքում կազմվել է ստուգման ակտ, տրվել է կարգադրագիր՝ խախտումների և թերությունների վերացման մասին, 51 տեղեկանք։ Ներկայումս 38 ստուգում ընթացքի մեջ է։ Ընդհանուր առմամբ՝ հրապարակվել է 118 հանձնարարագիր՝ 135 ստուգում իրականացնելու նպատակով։ Ստուգումներն իրականացվել են 4 ոլորտներում․ ☑️ դեղերի շրջանառության ոլորտ իրականացվել […]
10:40 03.08.2021
ՊԵտական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ավարտվում է «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Այն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության համագործակցությամբ և մինչև տարեվերջ պետք է կիրառվի ամբողջությամբ։ Այս գործընթացով հնարավորին նվազագույնի են հասցվելու շփումները՝ մաքսային ձևակերպումների համար տարբեր պետական և մասնավոր մարմիններից անհրաժեշտ առձեռն թույլատրական փաստաթղթերի ստացման նպատակով: Զգալի կրճատվելու է […]
10:29 03.08.2021
2021թ. հուլիսի 31-ին` ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողները, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկելու, ինչպես նաև՝ ուրիշի գույքը ոչնչացնելու ուղղակի դիտավորությամբ, դեռևս տեսակը չպարզված հրազեններից կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում իր ծառայողական պարտականություններն իրականացնող, ավտոմոբիլային ջոկի ավագ վարորդ, պայմանագրային զինծառայող Ա.Պողոսյանի վարած «ԶԻԼ» […]
10:23 03.08.2021
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Միխայիլ Մյասնիկովիչի ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Մեծարգո Նիկոլ Վովայի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անունից ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ բարձր պետական պաշտոնում Ձեր գործունեությունն այսուհետ ևս կնպաստի հայկական պետականության […]
20:41 02.08.2021
ՀՀ փոխվարչապետի պաշտոնատար Տիգրան Ավինյանը գրառում է արել Ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ թողնում է փոխվարչապետի պաշտոնը և շարունակելու է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Գրառման մեջ ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ընտրական գործընթացի մեկնարկին որոշեցի կենտրոնանալ պաշտոնական պարտականությունների կատարման վրա՝ զերծ մնալով նախընտրական պայքարին մասնակցելուց: Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով: […]