18:44 02.08.2021
Փակ գաղտնի քվեարկությամբ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ալեն Սիմոնյանը ստացել է 71 ձայն, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը ձայներ չեն ստացել։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը: Նշենք, որ առաջին փորձից ԱԺ նախագահ չէր ընտրվել։ Ընտրության մեկնարկը հայտարարելուց կարճ ժամանակ անց […]
18:20 02.08.2021
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ: Նշենք, կառավարության որոշմամբ՝ Գնել Սանոսյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։
18:15 02.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լիլիթ Մակունցին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ:
17:58 02.08.2021
1-ին զորամիավորման զորամասերից մեկի մի խումբ զինծառայողներ հուլիսի 31-ին ուխտագնացություն են կատարել դեպի Տաթևի վանք։ Նրանք ծանոթացել են վանական համալիրի պատմությանը, ստացել վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանի օրհնությունը։
17:47 02.08.2021
8-րդ գումարման ԱԺ-ի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութունն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածուները «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներն են: Նրանք առաջադրել են Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները: Հիշեցնենք, որ առաջին նիստի օրակարգում ընդգրկված են ԱԺ նախագահի, տեղակալների, հանձնաժողովների ձևավորման վերաբերյալ հարցերը: Այն վարում է տարիքով ավագ պատգամավոր, «Քաղաքացիական […]
17:30 02.08.2021
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ամփոփել է վերջին 3-4 ամսում կատարած աշխատանքը: Ջհանգիրյանն անդրադարձել է Դատական օրենսգրքի լրամշակմանը, թվել ավտոմատ մակագրման համակարգի առավելություններն ու թերությունները, խոսել դատարանների շենքային պայմաններից։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:00 02.08.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների իրավապահ մարմինների միջև ավանդաբար կայուն և փոխշահավետ հարաբերությունները, կարևորել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ներդրվող ջանքերի ավելացման անհրաժեշտությունը: Առաջացող իրավական բնույթի ընթացիկ աշխատանքային խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից արժևորվել են ՀՀ գլխավոր […]
15:59 02.08.2021
Ազգային ժողովը քննարկեց «ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը, որն ընդունվեց 65 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ ձայներով: Այսպիսով, ԱԺ հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը և Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցությունից` Աշոտ Սիմոնյանը, Ագնեսա Խամոյանը, իսկ «Պատիվ ունեմ» […]
15:55 02.08.2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մի խումբ զինծառայողների, մի մասին՝ հետմահու, մեդալներով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը. Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ […]
15:32 02.08.2021
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net կայքէջը, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակելու կապակցությամբ: Համոզված եմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմը և քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Ցանկանում եմ հավաստիացնել […]
15:25 02.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է ՀՀ պաշտպանության նախարար նշանակել Արշակ Կարապետյանին, փոխվարչապետ՝ Սուրեն Պապիկյանին, շրջակա միջավայրի նախարար՝ Ռոմանոս Պետրոսյանին, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյանին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանը ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
14:59 02.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նարեկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մկրտչյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
14:52 02.08.2021
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ԱԻՆ ամենամսյա խորհրդակցության սկզբում արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրել է Պետական ռեզերվների գրասենյակի նորանշանակ ղեկավար Հրաչյա Երեմյանին և նախարարի նորանշանակ օգնական, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին: Անդրանիկ Փիլոյանը երկուսին շնորհավորել է պաշտոնների ստանձնման առիթով՝ համոզմունք հայտնելով, որ նրանք մեծ պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց պարտականությունները: Հուլիսին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններով են հանդես […]
14:38 02.08.2021
ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մի շարք որոշումներ է ստորագրել։ Բագրատ Բադալյանն ազատվել է Ավինյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, Գևորգ Սահակյանը՝ օգնականի պաշտոնից։ Վահան Հունանյանն ու Սոնա Թևանյանը ազատվել են փոխվարչապետի խորհրդականների պաշտոնից։ Լուսինե Դայանն ազատվել է ռեֆերենտի պաշտոնից։
14:00 02.08.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 29-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում: Այցի նպատակն էր վրաց գործընկերների հետ քննարկել առևտրատնտեսական ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Պատվիրակության կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը: Հանդիպումներին մասնակցել […]
13:29 02.08.2021
Մեկնարկել են 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները: Հիշեցնենք, այն ձևավորել են երեք խմբակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Նիստի օրակարգում ընդգրկված են ԱԺ նախագահի, տեղակալների, հանձնաժողովների և մյուս մարմինների ձևավորման վերաբերյալ հարցերը: Անդրանիկ նիստը վարում է տարիքով ավագ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը: Առաջին նիստի մեկնարկը հարթ չի եղել: Մինչ օրակարգին […]
13:22 02.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
09:46 02.08.2021
Արքայադուստր Եվգենյայի ամուսնուն՝ անգլիացի գործարար Ջեք Բրուքսբենքին դեպի Իտալիա աշխատանքային ուղևորության ընթացքում նկատել են զբոսանավի վրա՝ 3 մոդելների ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում է DailyMail-ը։ Եղիսաբեթ II-ի թոռնուհին փետրվարին է լույս աշխարհ բերել որդուն՝ Ավգուստին։ Եվգենյան Վինձորում է մնացել երեխայի հետ և չի ուղեկցել ամուսնուն գործուղման ժամանակ։ Վերջինս գործուղման է մեկնել որպես տեկիլայի Casamigos բրենդի ներկայացուցիչ, […]
23:04 01.08.2021
ԱՄՆ-ն, հիմնվելով առկա տեղեկատվության վրա, վստահ է, որ Mercer Street լցանավի վրա վերջերս կատարված հարձակման հետևում կանգնած է Իրանը, այդ հարձակմանը «արդարացում չկա», կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Ուսումնասիրելով առկա տեղեկատվությունը ՝ մենք վստահ ենք, որ Իրանն իրականացրել է այդ հարձակումը, որը հանգեցրել է երկու անմեղ մարդու մահվան ՝ օգտագործելով պայթուցիկ սարքերով […]
20:55 01.08.2021
Շաբաթ օրը, հուլիսի 31-ին Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները Դոհայում գաղտնի հանդիպում են անցկացրել «Թալիբան» արմատական շարժման անդամների հետ: Այդ մասին կիրակի հայտնել է Bild թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով ՝ բանակցություններին Գերմանիան ներկայացրել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով հատուկ բանագնաց Յասպեր Վիկը: Հանդիպումը անցկացվել է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության կողմի, որը համաձայնեցված է եղել Միացյալ […]
17:40 01.08.2021
Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել երկրի ժողովրդից ՝ իր կառավարման տարիներին կառավարության սխալ գործողությունների համար: Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը՝ Նախարարների կաբինետի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ: «Մենք փորձեցինք այնպես անել,որ մեր քաղաքականությունը ավելի քիչ սխալներ և թերություններ ունենար: Բայց եթե դրանք եղել են, ապա […]
16:10 01.08.2021
Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա տրվել ՝ կապված Ռուսաստանի լիբերալ -դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝ Ադրբեջանի մասին հնչեցրած հայտարարությունների հետ: Այս մասին հայտնում են հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: Խոսքը երկրի «ադրբեջանական պետականության եւ ղեկավարության մասին» բառերի մասին է, որոնք քաղաքական գործիչն ասել է հուլիսի 30 -ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում: Թե կոնկրետ […]
16:00 01.08.2021
Օգոստոսի 2-ին տեղի կունենա ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Ինչպե՞ս և քաղաքական ուժերի ինչ հարաբերակցությամբ ձևավորվեց 8-րդ գումարման Ազգային ժողովը և ինչ օրակարգով կանցնի առաջին նիստը՝ մանրամասները տեսանյութում։
15:45 01.08.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելինին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում,մասնավորապես,նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ: Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարեցտարի զարգացող միջպետական փոխշահավետ կապերը։ Վստահ եմ, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև բազմաթիվ ոլորտներում […]
11:55 01.08.2021
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը վարչապետի պաշտոնակատար Հուսեյն Արնուսին լիազորել է ձևավորել նոր կառավարություն այն բանից հետո, երբ երկրում անցկացվեցին նախագահական ընտրություններ և Ասադը վերընտրվեց պետության ղեկավար: «Հանրապետության Նախագահի թիվ 206 հրամանագրով Հուսեյն Արնուսին լիազորվում է ձևավորել նոր կառավարություն», – ասվում է Սիրիայի նախագահի հրամանագրում, որը տեղադրված է Twitter- ի իր մամուլի ծառայության միկրոբլոգում: […]
11:15 01.08.2021
Երեք հրթիռ է արձակվել Աֆղանստանի Քանդահար օդանավակայանի ուղղությամբ, բոլոր չվերթները չեղարկվել են, հաղորդում է Ռիա Նովոստին։ Երեք արկից երկուսը հարվածել են թռիչքուղուն: Հիշեցնենք, երկրում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ -ն և ՆԱՏՕ -ի երկրները սկսեցին զորքերը դուրս բերել երկրից: Սա խաղաղության համաձայնագրի մի մասն է, որը ստորագրվել է 2020 թվականին Թալիբանի և Ամերիկայի […]
21:04 31.07.2021
Հուլիսի 31-ին` ժամը 17։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում ծառն ընկել և մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են վնասված ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։
20:08 31.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը։
19:36 31.07.2021
ԱՄՆ-ի կառավարությունը վերսկսել է արագացված ընթացակարգով Կենտրոնական Ամերիկայից անօրինական միգրանտներին հայրենիք արտաքսելու գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը: Նշվում է, որ հուլիսի 30-ին Տեխաս նահանգից իրականացվել է արտաքսման երկու թռիչք: Առաջին ինքնաթիռը մեկնել է Գվատեմալա, երկրորդը՝ Հոնդուրաս: Ընդհանուր առմամբ, այդ թռիչքներով ԱՄՆ-ից արտաքսվել է 73 մարդ: Հիմնականում նրանք ընտանիք չունեցող անձինք […]
19:08 31.07.2021
«Թալիբան»-ի գրոհայինները կրկին հարձակվել են Աֆղանստանի Հերաթ քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի առաքելության գրասենյակի վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությանը: «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը կրկին հարձակվել է ՄԱԿ -ի գրասենյակի վրա ՝ Հերաթ նահանգի Գուզար շրջանում», – ասել է պաշտպանության նախարարության խոսնակ Ֆավադ Ամանը: Պաշտպանության և Ազգային անվտանգության ուժերը կռվում են գրոհայինների դեմ, հավելել […]