13:32 31.07.2021
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը հաղթանակ է համարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, կոնգրեսականը նկատել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը դեռ մի քանի փուլեր պետք է անցնի: Նա նշել է, որ Սենատի և նախագահի կողմից հավանության արժանանալու դեպքում այն կարող է հետագա տարիների […]
12:56 31.07.2021
Երեկ, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այդ պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ […]
00:10 31.07.2021
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին և ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ […]
23:12 30.07.2021
ԱՄՆ-ն նպատակ ունի զարգացնել Մոսկվայի հետ կանխատեսելի և կայուն հարաբերությունները՝ չնայած Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների աշխատանքի սահմանափակմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 1-ից չի կարողանա հյուպատոսական ծառայություններ մատուցել ամբողջ ծավալով՝ Ռուսաստանից և երրորդ երկրներից անձնակազմի վարձումը դադարեցնելու ռուսական կողմի […]
22:36 30.07.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդիր է դրել մարտական համապատասխանության բերել երկրի սահմանները։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը Դոնեցկի մարզի Կրամատորսկում Անվտանգության խորհրդի արտագնա նիստից հետո։ «Նիստում «գաղտնի» ռեժիմով քննարկվել են պետական սահմանի պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության իրականացման առանձին հարցեր, ընդունվել է համապատասխան որոշում։ Կա խնդիր, որը դրել […]
16:19 30.07.2021
Ավարտական փուլում են գտնվում ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ Շինաշխատանքները մեկնարկել էին 2020թ. օգոստոսին։ Կառուցվել է ջրահեռացման համակարգը, ասֆալտապատվել է ճանապարհը, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ։ Ասֆալտապատվել են նաև դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի տանող մուտքերը։ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար […]
16:16 30.07.2021
Հուլիսի 30-ին՝ ժամը 13։32-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 14:15-ին, մարվել՝ 14:35-ին: Այրվել է մոտ 500 հակ կուտակած անասնակեր։
15:50 30.07.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայում բռնկված աննախադեպ անտառային հրդեհների կապակցությամբ: Ermeniаhber-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրառում է արել Twitter-ում: Նա մասնավորապես գրել է. «Մեր հրշեջ ինքնաթիռը վաղը կմեկնի Թուրքիա: Այս դժվարին պահին Ուկրաինայի ժողովուրդը կկանգնի Թուրքիայի ժողովրդի կողքին»:
15:42 30.07.2021
Հուլիսի 30-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, զինծառայողներին ուսուցանվել են առաջին բուժօգնության կազմակերպման կարգը, ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները:
14:17 30.07.2021
Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար:
14:03 30.07.2021
Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին, փոխանցում է Ermenihaber-ը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարությունում և Իրաքում քրիստոնյաների՝ մասնավորապես հայ համայնքի խնդիրները, ինչպես նաև եկեղեցիների և վանքերի իրավունքների պաշտպանությանը, Իրաքում քաղաքական գործընթացներին և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման սպառնալիքներին […]
13:54 30.07.2021
Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ընդգծեց Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը և անթույլատրելի համարեց Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց նկատմամբ շինծու քրեական գործերով հետապնդումը: Մասնավորապես՝ Արմեն […]
13:41 30.07.2021
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա, «Եվրոպական միավորված ձախեր» խմբակցություն) կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը սահմանային գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերից հետո, որոնց հետևանքով հայկական կողմից զոհվեց երեք զինծառայող, իսկ ադրբեջանական կողմից՝ մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին […]
00:02 30.07.2021
ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին, սակայն նման առաջարկները հավերժական չեն լինի։ Այս մասին հուլիսի 29-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիերը։ «Մենք կրկին ցույց տվեցինք, որ պատրաստ ենք առաջ շարժվել Իրանի հետ փոխադարձ վերադարձի հարցով՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը, […]
21:04 29.07.2021
Հուլիսի 29-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Այս մասին տեղեկացրին ԱԳՆ-ից։ Արմեն Գրիգորյանը զրույցի ընթացքում դատապարտեց հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի վրա իրականացված ադրբեջանական զինված ուժերի հարձակումը, որը նա որակեց որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ […]
20:24 29.07.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իգոր Խովաև՝ Ռուսաստանի Դաշնություն) հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Համանախագահները մտահոգությամբ են վերաբերվում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, ներառյալ զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդագրություններին: Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ […]
20:15 29.07.2021
Հուլիսի 29-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս առումով, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից […]
19:22 29.07.2021
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան լքում է Վրաստանի խորհրդարանը և առաջադրվելու է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում: Հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։ Վրաստանի հերթական ՏԻՄ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 2-ին: Մելիան ասել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և ընկերների հետ միասին ամբողջությամբ անցնում է նախընտրական քարոզարշավի: Նիկա Մելիան Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի […]
19:05 29.07.2021
Վաշինգտոնը կարծում է, որ Վրաստանը քաղաքական ճգնաժամի վերադառնալու ռիսկ ունի՝ իշխող թիմի Միշելի համաձայնագրից դուրս գալու որոշումից հետո: jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Twitter-ում հրապարակած գրառման մեջ: «Ապրիլի 19-ի համաձայնագրից «Վրացական երազանք» կուսակցության դուրս գալը խարխլում է անհրաժեշտ բարեփոխումների միջոցով երկրի առաջընթացի համաձայնեցված ուղին և քաղաքական ճգնաժամի ռիսկ […]
16:00 29.07.2021
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ․ նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։ «Էկզոսկելետոնը» ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժումն ապահովելու նորագույն աջակցող միջոցներից է, որը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց կորսված ֆունկցիաների վերականգնմանը, հնարավորություն կտա ինքնուրույն քայլել։ Այն կլինի […]
15:24 29.07.2021
Վաշինգտոնի շրջանային վերաքննիչ դատարանը, մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործով թուրքական կողմի ներկայացված բողոքը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական կողմը բողոքել էր դատարանի որոշման դեմ՝ պահանջելով կասեցնել այդ գործը: Այս գործով դատական գործընթացը սկսելու պատճառը 2017-ին Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ նրա թիկնապահների գործողություններն են հանդիսացել: Վերջինները կռվի էին բռնվել […]
14:48 29.07.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։ Այս մասին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի վարչությունից: Արման Թաթոյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի եւ մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։ Բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։
12:58 29.07.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակին: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. «Հարգելի գործընկերներ, Սիրելի հայրենակիցներ, ի հեճուկս Հայաստանի Հանրապետության կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում: Ադրբեջանը շարունակում […]
12:34 29.07.2021
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են 60-ամյա Ալեքսանդր Աբովյանի վարած Honda Fit մակնիշի և 23-ամյա Վահե Դավթյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով Honda Fit-ը գլխիվայր շրջվել է։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
12:15 29.07.2021
Կառավարության նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին դեպքերին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած միջազգային հանրության և ՀՀ կառավարության գործադրած ջանքերին՝ իրադրությունը չի կայունանում: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունն ու դրան համարժեք գործողությունները՝ անպատասխան թողնելով իրավիճակի երկարաժամկետ կարգավորման միջազգային հանրության բոլոր առաջարկները: Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանն […]
23:42 28.07.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաև «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որևէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին: Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկան, որը կարող է […]
21:54 28.07.2021
«Հայ-ադրբեջանական սահմանային մարտերի քաղաքական նպատակները»․ այս թեմայով քննարկում էր կազմակերպել Երևանի մամուլի ակումբներից մեկը: Քննարկմանը մասնակցել են քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը և Բենիամին Պողոսյանը: Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում սահմանին, ցածր ինտենսիվության կոֆլիկտ է: Դա Ադրբեջանի ռազմավարությունն է և ունի կոնկրետ նպատակներ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:42 28.07.2021
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը ՄԱԿ-ի մտահոգությունն է առաջացնում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած բախումների մասին հաղորդագրությունները։ «Մենք անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին, ներառյալ վերջին միջադեպը, որի մասին տեղեկատվություն է ստացվել […]