13:37 28.07.2021
Տոկիոյում, որտեղ անց են կացվում Օլիմպիական խաղերը, կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3 000-ով, գրում է NHK հեռուստաալիքը: Ճապոնիայի մայրաքաղաքը երկրորդ օրն է՝ հակառեկորդ է սահմանում: Երեքշաբթի նոր հայտնաբերված դեպքերի թիվը 2848 էր: Տոկիոյի քաղաքապետ Յուրիկո Կոիկեն, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, կոչ է արել երիտասարդներին պատվաստվել: Նա նշել է, որ վարակակիրների միջին տարիքը 20-40 […]
13:07 28.07.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 27-ին բաժին է ներկայացել 33-ամյա Ազատ Ս.-ն, որը հուլիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից […]
12:01 28.07.2021
Տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով օգտագործման հարցերով ՄԱԿ-ի գիտատեխնիկական կոմիտեն գնահատել է Երկիր մոլորակի ուղեծիրը հատող երկնաքարերի և աստղակերպերի թիվը։ Այս մասին գրում է РИА Новости-ն: Գիտնականներին հայտնի է միայն Երկրին մոտեցող տիեզերական օբյեկտների 40 տոկոսը: Բայց մեծ մասի վերաբերյալ, որոնք կարող են իրական վտանգ ներկայացնել մոլորակի համար, ոչ մի տեղեկություն գիտնականները չունեն: 2021 թվականի ապրիլի […]
11:55 28.07.2021
ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինը ձգտում է իր երկիրը մինչև 2040 թվականը վերածել ամենահզոր ռազմական գերտերության, կարծում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա ասել է, որ երկար է շփվել Սի Ցզինպինի հետ և վստահ է, որ վերջինս նաև փորձում է իր երկիրը վերածել տնտեսական գերտերության: «Այնպես որ, ավելի լավ է հետ չմնանք՝ չխորացնելով իրավիճակը, միաժամանակ չհայտնվելով […]
11:36 28.07.2021
Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը։ Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից: Արձանագրվել է նաև այս մասին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության […]
09:26 28.07.2021
ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել են տեղային մարտեր։ Ըստ նախնական տվյալների` կան մարդկային կորուստներ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ․ «Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման […]
23:55 27.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:22 27.07.2021
Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համագործակցել բնական գազի սեզոնային փոխանակման ոլորտում։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է «Ազերկոնտրակտ» պետական ընկերության և «Գազպրոմ» խմբի միջև, երեքշաբթի հաղորդել Է Բաքվի Report լրատվական գործակալությունը: Համաձայն համաձայնագրի պայմանների ՝ Ադրբեջանը գազ կմատակարարի Ռուսաստանին ամառային սեզոնին, իսկ Ռուսաստանը ՝ ձմռանը ։ Մատակարարումների ծավալները չեն բացահայտվում, սակայն նշվում է, որ դրանք նույնական կլինեն, […]
20:36 27.07.2021
Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպիչները, թերևս մտավախություն ունենալով, որ հայագետների մասնակցությունը հնարավորություն չի տա ադրբեջանցի մասնակիցներին անարգել տարածել իրենց կեղծարարությունները, նախընտրել են ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: Ըստ աղբյուրի՝ Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանը նախապատրաստել էր «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողով: Հրավիրվել […]
20:24 27.07.2021
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդունել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետին Այսօր՝ հուլիսի 27-ին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հանձնարարությամբ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին է այցելել ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով կատարված առգրավման հետևանքով խափանված` գործերի ավտոմատ մակագրման համակարգի՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերագործարկման հնարավորությունը:
19:40 27.07.2021
Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա,- այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսին։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ռիկ Դեմսին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: «Առաջին օրինակը, որը բոլորիդ համար կարևոր է, Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մենք բոլորս համաձայն ենք, որ […]
19:26 27.07.2021
ՀՀ գլխավոր դատախազությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իր սահմանադրական լիազորության շրջանակում ստուգել է ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցների կատարման օրինականության վիճակը: Պարզվել է, որ դատարանների կողմից տարբեր ժամանակահատվածներում կայացված դատական ակտերով «Ավան» ՀԱԿ ՓԲԸ-ում արտահիվանդանոցային հարկադիր բուժման […]
19:06 27.07.2021
ԵԽԽՎ-ն սեպտեմբերին հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ: Ուսումնասիրությունն իրականացնում է իռլանդացի պատգամավոր Փոլ Գիվանը։ Նա փաստահավաք առաքելությամբ հուլիսի 26-28-ը կայցելի Ադրբեջան: Ըստ ԵԽԽՎ հաղորդագրության՝ եվրոպացի պատգամավորը հանդիպելու է Ադրբեջանի խորհրդարանի անդամների, կառավարության ներկայացուցիչների և մարդասիրական հարցերով զբաղվող կառույցների հետ: «Նա նաև հնարավորություն կունենա լսել տեղահանված անձանց և հանդիպել Ադրբեջանի […]
18:45 27.07.2021
Ամերիկացի զինվորականների Աֆղանստանից դուրս գալու մասին պայմանավորվածություններից հետո հաճախակիացել են այդ երկրից Իրանի տարածքով Թուրքիա մուտք գործելու ապօրինի դեպքերը: Այդ անցումները տեղի են ունենում հիմնականում Վանի նահանգի հատվածից ու հաճախ տեղացի բնակիչների կողմից նկարահանվում և տարածվում են սոցցանցերում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Նմանատիպ մի տեսանյութ է հրապարակել թուրքական «Artı gerçek» լրատվական կայքը, որում երևում […]
15:49 27.07.2021
Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակների եռակողմ հանդիպումը: Քննարկվում է երեք երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնումը։ Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը, արդյունքում կստորագրվի Բաքվի հռչակագիրը։ Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների ղեկավարներին հանդիպումից քիչ առաջ ընդունել է Ադրբեջանի նախագահը։
14:21 27.07.2021
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 26-ին Խաղաղ Դոնի փողոցից բերման է ենթարկվել 48-ամյա Սլավիկ Խ.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ […]
13:38 27.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 26-27-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:24 27.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. հուլիսի 19-25-ը։ Սևանա լճի մակարդակը հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.74 մ (25.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 22 սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի […]
12:43 27.07.2021
«Ողջույն Հայ ազգ, Աստծո կամոք ողջ եմ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը։ «Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ դեպի լավը, ժամանակավորապես վերադարձել եմ շարք առօրյա գործերիս»,-գրել է նա։ Հունիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: […]
10:29 27.07.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կտրականապես դեմ է իր աշխատավարձի բարձրացմանը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի հայրենակիցներ, Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար: Բայց […]
08:53 27.07.2021
Մոտենում է նաև իմ սահմանադրական լիազորությունների դադարման պահը՝ որպես Աժ պատգամավոր և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Էդմոն Մարուքյանը։ «Լիազորություններիս ավարտի հիմքով կդադարեմ պաշտոնավարել նաև որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի, […]
22:50 26.07.2021
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը Հայաստանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառում է արել Twitter-ի միկրոբլոգում։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, նա մասնավորապես գրել է․ «Հայաստանի՝ Քելբաջարում (Քարվաճառ) իրականացրած հարձակման հետևանքով Ադրբեջանի զինվոր է զոհվել։ Խստագույնս դատապարտում ենք այդ հարձակումը։ Հայաստանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, որը տարածաշրջանի խաղաղության համար սպառնալիք է։ Այդ […]
22:20 26.07.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուբեն Խարազյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Ռուբեն Խարազյանին նշանակել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Աշգաբատ)»,- ասված է հրամանագրում:
22:07 26.07.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարսգսյանի հրամանագրով՝ Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Հրաչյա ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կահիրե)»,- ասված է հրամանագրում:
19:35 26.07.2021
«Քաղաքացիական պայմանագիր»-ը նախատեսում է 8-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ ցուցակով առաջադրված և ընտրված պատգամավոր, ինչպես նաև 7-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն […]
19:22 26.07.2021
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ «Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։