TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները փակուղի են մտել ԱՄՆ-ի պատճառով. ՉԺՀ ԱԳՆ

18:50 26.07.2021

«ԱՄՆ ղեկավարությունը պատասխանատու է այն բանի համար, որ Չինաստանի հետ հարաբերությունները փակուղի են մտել»,- հայտնել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարի տեղակալ  Սե Ֆէնը: «Հարաբերությունները ԱՄՆ-ի հետ բախվում են լրջագույն խոչընդոտների»,- հայտնել է նա ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանի հետ հանդիպման ժամանակ: Սե Ֆէնը հայտնել է, որ ԱՄՆ-ը Չինաստանին «թշնամի» հայտարարելով՝ նպատակ ունի ազգային գերակայության […]

̰
Աֆղանստանի փախստականների համար Թուրքիան ավելի ճիշտ տեղ է․ Սեբաստիան Կուրց

18:20 26.07.2021

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Աֆղանստանի փախստականների ապաստանելու համար Թուրքիան ավելի լավ տեղ է, քան Գերմանիան, Ավստրիան կամ Շվեդիան: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ Սեբաստիան Կուրցի, եթե փախստականները չեն կարողանում վերադառնալ այն երկիր, որտեղից դուրս են եկել, ապա պետք է հնարավորություն ստեղծվի նրանց ապաստան տրամադրել նաև Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներում: Ավստրիայի կանցլերը […]

̰
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրին տրամադրվող գումարը շարունակաբար աճելու է

14:56 26.07.2021

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով մինչ օրս բնակարան է ձեռք բերել 6063 ընտանիք, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Հայաստանում իրականացվում են բնակարանային ապահովության մի շարք ծրագրեր, որոնց շրջանակում իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրմամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվում է պետական աջակցություն: Այդ նախաձեռնություններից է 2010 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Երիտասարդ […]

̰
Քաղաքական դրդապատճառներով ևս մեկ մարզիկ հրաժարվել է մրցապայքարից. Տոկիո-2020

14:48 26.07.2021

Սուդանցի ձյուդոիստ Մուհամեդ Աբդալասուլը հրաժարվել է Օլիմպիական խաղերին մասնակցությունից: Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Վիճակահանության արդյունքներին համապատասխան՝ Աբդալասուլը պետք է մենամարտեր իսրայելցի Թոհար Բութբուլի հետ: Ավելի վաղ ալժիրցի Ֆեթհի Նուրինը հրաժարվել էր երկրորդ ռաունդում նրա հետ հնարավոր մենամարտից: Ալժիրի և Իսրայելի միջև երկարատև առճակատում կա. Հյուսիսային Աֆրիկայի արաբական պետությունը երբեք պաշտոնապես […]

̰
Քրեական հետախույզներն օպերատիվորեն բացահայտել են ավազակության դեպքը

13:07 26.07.2021

Հուլիսի 24-ին, ժամը 20.17-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ հյուրերը, որոնք այդ պահին դեռ իր տանն են, հեռախոսի պատյանի մեջից գողացել են 20.000 դրամ։ Րոպեներ անց ոստիկանություն ահազանգած նույն քաղաքացին հայտնել էր, որ զինված 2 անձ իրենից փող են պահանջում: Դեպքի վայր մեկնած ոստիկաններին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ իր ծանոթն […]

̰
Սուրեն Սահակյանը դադարեցնում է անդամակցությունը ՔՈ կուսակցությանը

11:41 26.07.2021

Սուրեն Սահակյանը դադարեցնում է անդամակցությունը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Ընկերներիս ու հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ ՔՈ կուսակցության անդամակցությունս դադարեցնելու դիմում եմ գրել։ Ուզում եմ ամենահետաքրքրասերները վստահ լինեն՝ ՔՈ-ի հանդեպ ամենաջերմ զգացումներն ունեմ, այնտեղ էին ու դեռևս են մարդիկ, որոնք հոգով ինձ հարազատ են, ընդհանուր գաղափարներով՝ […]

̰
ԱՄՆ-ի Կոնգրեսը էմբարգո է պատրաստում դրոնային տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման համար

08:10 26.07.2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Սիսիլինը և Գաս Բիլիրակիսը պատրաստում են օրինագիծ, որում կոչ է արվում Պետդեպարտամենտին դադարեցնել ամերիկյան դրոնային տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման լիցնեզիաների գործողությունը մինչ Կովկասում, Հարավային Ասիայում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի դրոնային ծրագրերի ապակայունացնող դերին առնչվող պաշտոնական հետաքննության ավարտը։ Նրանք պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում հայտարարել են, որ թուրքական անօդաչու թռչող սարքերն օգտագործվել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 15,3 հա տարածքում բռնկված հրդեհները

23:50 25.07.2021

Հուլիսի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 4500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1500 […]

̰
Ո՞վքեր են համարվում կորոնավիրուսի «սուպերվարակակիրներ»

21:36 25.07.2021

Կորոնավիրուսի առանց ախտանշանների ընթացքը  բացատրվում է իմունային համակարգի առանձնահատկությամբ, կարծում է բժիշկ-կենսաբան Սեգեյ նեթեսովը: «Առաց դիմակի  անցնել «կարմիր գոտին» ու չվարակվել. պարզապես պատահականություն կլինի: Այդպիսի հաջողություն ոչ միշտ է լինում կյանքում: Դա՝ մեկ: Երկրորդը՝ կան մարդիկ, որոնց իմունային համակարգն առանձնահատկություն ունի, որի արդյունքում հիվանդությունը պրակտիկորեն առանց ախտանշանի կարող է անցնել: Այդպիսի մարդիկ կարող են դառնալ […]

̰
Ո՞ւմ է հակացուցված արևայրուքը

21:21 25.07.2021

Բժիշկ-մաշկաբան Տատյանա Եգորովան պատմել է, որ լողալը ծովում վտանգավոր չէ, սակայն արևայրուքը ոչ բոլորին է ցուցված, հաղորդում է aif.ru-ն: «Չի կարելի արևայրուք ընդունել օնկոլոգիական հիվանդություն ունեցող մարդկանց՝ հատկապես հիվանդության սրացման փուլում: Եթե օնկոլոգիական հիվանդությունը հաղթահարվել  է 5 տարի առաջ և բժիշկներն ու մաշկաբանները թույլատրել են արևայրուք ընդունել, ապա կարող եք, բայց՝ շատ զգուշորեն»,-ասել է բժիշկը: […]

̰
Տարեց ամուսինները պատմել են երջանիկ ամուսնության գաղտնիքները

21:07 25.07.2021

Անգլիական Գրիմսբի քաղաքում ապրող տարեց ամուսիները Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ զույգն են, որ նշել են ադամանդյա հարսանիք, գրում է Metro թերթը: Ամուսինները պատմել են երջանիկ ընտանքի ունենալու գաղտնիքների մասին. նշել են, որ ամուսնացել են դեռ դպրոցական տարիքում, երբ կինը՝ Լիննը, դեռ 16 տարեկան էր: Այդ ժամանակ նա արդեն 7 ամսական հղի էր: Աղջկա ծնողները չեն մասնակցել հարսանիքին, […]

̰
Bitcoin-ի փոխարժեքը կտրուկ գերազանցել է 34 հազար դոլարը

20:52 25.07.2021

Բիթքոինի փոխարժեքը կտրուկ գերազանցել է 34 հազար դոլարը, առաջին կրիպտոարժույթի արժեքն աճել է յոթ տոկոսով: Այս մասին հայտնում է RBC- ն: Հուլիսի 24-ի երեկոյան Binance հարթակում բիթքոինի փոխարժեքը հասել է 34,4 հազար դոլարի: Կրիպտոարժույթը թարմացրել է իր առավելագույն արժեքը հուլիսի 12-ից: Ակտիվի աճը վերջին չորս օրվա ընթացքում գերազանցել է 17 տոկոսը:

̰
Հասան Ռոհանին Իրանի խորհրդարանին մեղադրել է ամերիկյան պատժամիջոցների վերացումը դանդաղեցնելու մեջ

17:09 25.07.2021

Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանին երկրի խորհրդարանին մեղադրել է միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացման հարցի լուծմանը խոչընդոտելու մեջ: Ավելի վաղ Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի խորհրդարանի նախագահությունը քննարկում է օրինագիծ, որով նախատեսվում է սահմանափակել Իրանի կառավարության և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունները: Ըստ առաջարկվող օրինագծի՝ կառավարությունը պարտավոր կլինի համաձայնեցնել խորհրդարանի հետ […]

̰
Ֆրանսիայի Սենատը հավանության է արժանացրել սանիտարական անցաթղթերի մասին օրինագիծը

16:53 25.07.2021

Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել առողջապահության ոլորտի աշխատողների համար սանիտարական անցաթղթերի և COVID-19- ի դեմ պարտադիր պատվաստումների ծրագիրը ընդլայնելու օրինագծին: Սենատորները մի շարք փոփոխություններ են կատարել փաստաթղթում: Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 199 սենատոր, դեմ՝ 123-ը: Բժշկական անձնակազմի, հրշեջների և տարեցների խնամատարների պարտադիր պատվաստումից բացի օրինագիծը նախատեսում է օգոստոսի սկզբից սանիտարական անցագրերի ներդրում սրճարաններում, ռեստորաններում, […]

̰
Պուտինն ասել է, որ ՌԴ-ը կարող է հայտնաբերել ցանկացած հակառակորդի և, անհրաժեշտության դեպքում, հարված հասցնել

13:58 25.07.2021

Ռուսաստանը անընդհատ և հաջողությամբ կատարելագործում է ռազմածովային նավատորմի զինանոցը, այն ունակ է անհրաժեշտության դեպքում հայտնաբերելու ցանկացած հակառակորդի և անխուսափելի հարված հասցնելու վերջինիս։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի հիմնական ռազմածովային շքերթի մեկնարկից առաջ: «Ռուսաստանը կարճագույն ժամկետներում գրավել է իր արժանի տեղը առաջատար ծովային տերությունների շարքում, անցել զարգացման վիթխարի ուղի՝ Petrovsky […]

̰
Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընդունում է ռազմածովային գլխավոր շքերթը

13:39 25.07.2021

ՌԴ նախագահ, Ռուսաստանի Դաշնության ԶՈւ գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինը կիրակի ընդունում է Նևա գետում անցկացվող Ռազմածովային ուժերի գլխավոր շքերթը, գրում է ТАСС-ը։ Երկրի հիմնական ռազմածովային շքերթին կմասնակցեն 4 հազար զինծառայողներ, ավելի քան 50 նավեր, մոտորանավներ ու սուզանավեր, ինչպես նաև ծովային ավիացիայի 48 ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Զոորահանդեսին առաջին անգամ կմասնակցի «Բորեյ-Ա» նախագծի «Կնյազ Վլադիմիր» ռազմավարական նշանակության […]

̰
Թուրքիայից հայտարարել են, որ երկրի զինված ուժերը Սիրիայում ոչնչացրել են յոթ ահաբեկիչների

13:39 25.07.2021

Թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում, ի պատասխան թուրքական զրահամեքենայի վրա հարձակման, որի հետեևանքով զոհվել է երկու զինծառայող, «ոչնչացրել են յոթ ահաբեկիչների»: Այս մասին կիրակի օրը հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը: ««Եփրատի վահան» գործողության գոտում մեր երկու զինվորականներին սպանած ահաբեկիչների նկատմամբ պատասխան գործողություններ են կատարվել: Խոցվել են ահաբեկիչների դիրքերը, յոթ ահաբեկիչներ ոչնչացվել են», – հայտնել […]

̰
Ֆրանսիայի նախագահը քննադատել է սանիտարական անցաթղթերի ներդրման դեմ ցույցերը

13:22 25.07.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցինիկ է համարում ֆրանսիացիների գործողությունները, որոնք ցույց են անցկացնում երկրում սանիտարական անցաթղթերի ընդլայնման և բժշկական անձնակազմի պարտադիր պատվաստումների ներդրման դեմ: Երկրի ղեկավարն այդ մասին ասել է կիրակի օրը Ֆրանսիական Պոլինեզիա կատարած քառօրյա աշխատանքային այցի ընթացքում, Պապեետե գլխավոր հիվանդանոցում, որտեղ նրան սպասել են մի խումբ ցուցարարներ: «Կան մարդիկ, որոնք այժմ դիմում են […]

̰
Կորյուն փողոցում գտնվող հնդկական ռեստորանում հրդեհ է բռնկվել

12:47 25.07.2021

Հուլիսի 25-ին, ժամը 08։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում գտնվող բժշկակական քոլեջի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կորյուն փողոցում գտնվող հնդկական ռեստորանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 08:42-ին։ Մասամբ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

11:18 25.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Ուկրաինան ակտիվացնում է ՆԱՏՕ-ի ինտեգրվելու գործընթացը

19:55 24.07.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ուժի մեջ է մտնում Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի` Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի ինտեգրումը խորացնելու հրատապ միջոցառումների մասին որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ի թիվս այլ միջոցառումների, Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է միջոցներ ձեռնարկել ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ռազմական ներկայացուցչի նշանակման համար: Պետական սահմանապահ ծառայության վարչությանը, պետական մաքսային ծառայությանը և […]

̰
Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի առաջին նիստը

18:15 24.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին: Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական […]

̰
Աֆղանստանում պարետային ժամ է սահմանվել

17:50 24.07.2021

Աֆղանստանի իշխանությունները 34 նահանգներից 31-ում գիշերային պարետային ժամ են սահմանել ՝ «Թալիբան» շարժման գործունեությունը զսպելու համար: Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով  Tolo News հեռուստաալիքին։ Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ պարետային ժամը գործելու է տեղական ժամանակով 22: 00-ից մինչեւ 04: 00-ն: Նպատակն է «սահմանափակել»թալիբների գործունեությունը։ Հաղորդվում է, որ պարետային ժամը չի տարածվում միայն երկրի […]

̰
Վրաստանի ՆԳ նախարարը հանդիպել է Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարին

17:22 24.07.2021

Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանին: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկատվությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ն: Գերատեսչության տվյալներով, հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն, ինչպես նաև Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանը: Այցի նպատակն է քննարկել հայ-վրացական պետական ​​սահմանին վերաբերող […]

̰
Ճապոնիան տարածքային նոր պահանջներ է ներկայացրել Ռուսաստանին

15:30 24.07.2021

Ճապոնիան տարածքային նոր պահանջներ է ներկայացրել Ռուսաստանին: Դրանք վերաբերում են Արևմտյան Անտարկտիդային: Այս մասին գրել է URA.RU-ն ՝ հղում կատարելով Ճապոնիայի «Բևեռային հետազոտությունների ազգային ինստիտուտ» (NIPR) պետական ​​գործակալության զեկույցին: Զեկույցում ասվում է, որ 1911-1912 թվականներին ճապոնական Անտարկտիկայի արշավախումբը առաջինն է այցելել Արևմտյան Անտարկտիդա: Ուստի Տոկիոյի Մերի Բիրդ Լենդի ափին գտնվող «Ռուսկայա» կայանը Տոկիոն այժմ համարվում […]

̰
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

12:16 24.07.2021

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին “ՌԻԱ Նովոստի” -ին հայտնել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնում: Աղբյուրի տվյալներով՝ 2021 թվականի հուլիսի 24-ին Բատկենի մարզի Բատկենսկի շրջանի Կում-Մազար տեղանքում Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչներն առանց ղրղզական կողմի հետ համաձայնեցնելու սկսել են ավազի մաքրման միջոցառումներ անցկացնել: Դեպքի վայր են […]

̰
Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

12:09 24.07.2021

Իրանը կոչ է անում շտապ վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին: Նա ափսոսանք է հայտնել երկու կողմերի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի զսպվածության և երկու երկրների միջև […]

̰
Կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ ՄԽ համանախագահների գլխավորած բանակցություններին․ ԵԱՀԿ

11:58 24.07.2021

ԵԱՀԿ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, վերջերս` Երասխ / Սադարակի մերձակայքում գրանցված միջադեպերը: Factor.am-ի հարցմանը, թե ինչ դիրքորոշում ունեն ԵԱՀԿ-ում ադրբեջանական զորքերի կողմից Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ՝ այսպես են պատասխանել կառույցի հաղորդակցության և լրատվության հետ կապերի բաժնից (հարցումն ուղարկվել էր մինչ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հայկական դիրքերը Ադրբեջանի կողմից […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 617 նոր դեպք

11:50 24.07.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 617 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 400 698 դեպք: Ապաքինվել է ևս 869 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 371 434: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային հաշվետվություն ներկայացնել Այա Սոֆիայի մզկիթի պահպանության մասին

11:19 24.07.2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն ուրբաթ Թուրքիայից պահանջել է հաջորդ տարի հաշվետվություն ներկայացնել Ստամբուլի Այա Սոֆիայի մզկիթի պահպանության գործողությունների վերաբերյալ, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Նոր զեկույցը Թուրքիայի կողմից պետք է ներկայացվի 2022 թվականի փետրվարի 1-ին։ Նշվում է նաև, որ գերատեսչությունը կրկին խոր մտահոգություն է հայտնել անցյալ տարի Այա Սոֆիայի մզկիթի վերափոխման և դրա հետևանքների կապակցությամբ: […]

̰
BACK_TO_TOP