TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցկացվել են մարտական հերթափոխ մեկնող անձնակազմի նախապատրաստման աշխատանքներ

21:18 23.07.2021

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 23-ին անցկացվել են մարտական հերթափոխ մեկնող անձնակազմի նախապատրաստման աշխատանքներ, որոնց մասնակցել է նաև զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը: Ստուգվել է անձնակազմի պատրաստության մակարդակը, տրվել են մարտական խնդիրների կատարման համապատասխան հանձնարարականներ։

̰
Անգելա Մերկելը չի կարծում, թե Թուրքիան ԵՄ անդամ կդառնա

20:54 23.07.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիային վերաբերող տարբեր թեմաներով հայտարարություններ է արել: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ կանցլերը վատատեսական գնահատականներ է հնչեցրել Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացի վերաբերյալ՝ ասելով, որ չի կարծում, թե այդ երկիրը կդառնա Եվրամիության անդամ: «Ես չեմ տեսնում Թուրքիայի նախադրյալներ ԵՄ անդամ դառնալու համար: Սակայն ամեն դեպքում ջանքեր եմ գործադրում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար»,- […]

̰
Ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով․ՀՀ ՄԻՊ

20:40 23.07.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք և Ազատ գյուղերի […]

̰
Ադրբեջանի նախագահն ընդունեց, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարություններին

19:36 23.07.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում: Այս մասին«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են  ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ դա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում: Արտգործնախարարությունից նաև շեշտել են, որ Ադրբեջանի նախագահի […]

̰
Փոփոխություն՝ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-Ի N 755-Լ որոշման մեջ

17:00 23.07.2021

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ փոփոխություն և լրացում է կատարվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-Ի N 755-Լ որոշման մեջ։ Ըստ այդմ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ։ Մանրամասները՝ այստեղ։

̰
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2021-ի 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

16:37 23.07.2021

2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 647 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 55 կարգապահական տույժեր, այդ թվում՝ – հայտարարվել է «Նկատողություն»` 34, – հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 6, – ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 15: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների […]

̰
Զելենսկին փոխել է Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարին

16:08 23.07.2021

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքից հեռացրել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Վալերի Կոնդրատյուկին և նրա փոխարեն նշանակել Օլեքսանդր Լիտվինենկոյին: Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ուրբաթ օրը ուկրաինական պետության ղեկավարի կայքում: «Օլեքսանդր Լիտվինենկոյին նշանակել Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար»,- ասված է փաստաթղթի մեջ: Կոնդրատյուկին աշխատանքից ազատելու մասին հրամանագրում չեն նշվում պատճառները: Ծառայության նոր ղեկավար Լիտվինենկոն զբաղեցնում էր […]

̰
Թուրքիայում ջրհեղեղից հետո 200 մարդ է անհետ կորել

15:46 23.07.2021

Թուրքիայում որոնում են 200 մարդու, որոնք անհետ կորել են երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղից հետո։ Հոսանքներն այնքան սրընթաց են եղել, որ եռահարկ շենքերը դասավորվել են որպես թղթե տնակներ, հաղորդում է «Միր 24»- ը: Հորդառատ անձրևների պատճառով հինգշաբթի հեղեղվել է Արխավի գետը, ջուրը մեծ արագությամբ սլացել է դեպի քաղաքներ և ավաններ: Ճանապարհները, կամուրջները, դաշտերը ողողված են։ […]

̰
Գաղտնալսման մասին իմանալուց հետո Մակրոնը փոխել է հեռախոսը

14:37 23.07.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փոխել է իր հեռախոսը և համարն այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել այն մասին, որ նա զոհ է դարձել իսրայելական Pegasus էլեկտրոնային լրտեսական ծրագրերին, հուլիսի 23-ին հաղորդում է BBC- ն: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Մակրոնը պատվիրել է նաև վերանայել անվտանգության արձանագրությունները: Երեքշաբթի օրը Le Monde թերթը տեղեկացրել է՝ Մակրոնի հեռախոսներից […]

̰
Լավրովը հույս ունի, որ Աֆղանստանում ոչ ոք չի համարձակվի ագրեսիա իրականացնել ՀԱՊԿ երկրների դեմ

13:25 23.07.2021

Ռուսաստանն ակնկալում է, որ ոչ ոք չի համարձակվի Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին ագրեսիա դրսևորել ՀԱՊԿ երկրների դեմ: ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարի ժամանակ: «Մեր դիրքորոշումը Կենտրոնական Ասիայի հարևանների հետ այնպիսին է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները շարունակում են […]

̰
Ուկրաինայում ուժի մեջ է մտել «Բնիկ ժողովուրդների մասին» օրենքը

13:07 23.07.2021

Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին օրենքը, որով բնիկ են համարվում Ղրիմի թաթարները, կրիմչակները և կարաիմները, ուրբաթ օրը հրապարակվել է պաշտոնական մամուլում և ուժի մեջ մտել։ Հուլիսի 1-ին Ուկրաինայի խորհրդարանը, երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ, ընդունել է նշված օրենքը: Այն ռուսներին չի ընդգրկում բնիկ ժողովուրդների ցուցակում: Այս օրինագիծը սահմանում է բնիկ ժողովուրդների իրավունքները պետությունում և դրանց իրականացման […]

̰
Հուլիսի 22-23-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

12:47 23.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 22-23-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում․ Լաքոտ

11:40 23.07.2021

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հարցազրույց է տվել «Ազատությանը»: «Տեսնում ենք, որ այս հակամարտության արդյունքում մի շարք հարցեր բաց են մնացել։ Ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում։ Մի քանի հարյուր կիլոմետրանոց նոր սահմանը, որն այսուհետ գոյություն ունի երկու երկրների միջև։ Եվ ընդհանուր առմամբ բուն Ղարաբաղի հարցը։ Տեսնում ենք, որ այս հարցերը լուծված չեն։ Ուստի, կողմնակից […]

̰
Երբ Հայաստան կայցելի Մակրոնը

11:17 23.07.2021

Սպասվում է, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ «Ազատության» հարցին՝ հայտնի՞ է՝ պարոն նախագահը երբ է այցելելու Երևան, ի՞նչ օրակարգով, և արդյո՞ք միայն Հայաստան է այցելելու, թե՞ մեկնելու է նաև Թբիլիսի և Բաքու, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը պատասխանել է․ «2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ իր այցի ժամանակ Հանրապետության նախագահը պարտավորվեց երկկողմ այցով […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

11:05 23.07.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 22-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Գնել Հ.-ն, որը 2015 թ. մայիսի 5-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Աֆղանստանում անհայտ անձինք 100 խաղաղ բնակչի են սպանել

09:23 23.07.2021

Աֆղանստանի Քանդահար նահանգի Սփին Բոլդաք շրջանում անհայտ անձինք սպանել են ավելի քան 100 խաղաղ բնակիչների ՝ «Թալիբան» արմատական շարժման զինյալների կողմից այն գրավելուց հետո, հաղորդում է աֆղանական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության ներկայացուցչին: Աֆղանստանի կառավարությունը մեղադրել է թալիբներին խաղաղ բնակիչների մահվան մեջ, որոնք վերահսկում են այդ շրջանը: «Դաժան ահաբեկիչները Փենջաբի (Պակիստան) իրենց ղեկավարների […]

̰
Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել նախագահական լիազորությունների վերաբաշխման մասին

23:28 22.07.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ պետական սեփականության մասնավորեցմանը վերաբերող նախագահական գործառույթների մի մասը փոխանցվում է կառավարությանը և տեղական իշխանություններին: Այս մասին հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։ Այսպիսով, Լուկաշենկոն փոփոխություններ է կատարել Բելառուսի Հանրապետությունում պետական սեփականության մասնավորեցման մասին 1998 թվականի մարտի 20-ի իր հրամանագրում:

̰
Կիպրոսը Վարոշայի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունների հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

22:11 22.07.2021

Կիպրոսը Վարոշայի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունների հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Կիպրոսը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բողոքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի՝ Վարոշայի վերաբերյալ արած հայտարարությունների դեմ: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Էրդողանն ու Թաթարը հայտարարել էին Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա քաղաքամասի աստիճանական բացման ու բնակեցման մասին: Վարոշան […]

̰
Որ ուժն ինչ ներկայացվածություն կունենա խորհրդարանում. օգոստոսի 2-ը՝ առաջին նստաշրջանի օր

22:02 22.07.2021

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել և հաստատել: Հանձնաժողովը հաստատվել է նորընտիր խորհրդարանի պատգամավորների մանդատները, ինչպես նաև հայտարարվել է առաջին նստաշրջանի օրը: Բացի այդ, ուժը կորցրած է ճանաչվել այն թեկնածուների գրանցումը, որոնք ինքնաբացարկ էին հայտնել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչու ներգաղթի «բում» չեղավ. Զարեհ Սինանյանի պարզաբանումը

20:05 22.07.2021

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից  հետո Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին լրագրողները հարց են ուղղել՝ 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո արդյո՞ք Սփյուռքից դեպի Հայաստան ներգաղթի ակնկալված ալիքը տեղի ունեցավ, թե ոչ: Զարեհ Սինանյանն ասել է, որ դրական տեղաշարժ կա, սակայն օբյեկտիվ հանգամանքները խոչընդոտեցին այդ գործընթացին: Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Բաքվի դատարանը 13 հայ գերիներին 6 տարվա ազատազրկման դատապարտեց

19:19 22.07.2021

Բաքվի դատարանը Ադրբեջանում դիվերսանտ համարվող 13 հայ զինվորականներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Հայ զինվորականներին մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Որոշումը վերաբերում է Հայկազ Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Դավիթ Ստեփանյանին, Լևան Թոսունյանին, Արթուր Բաղդասարյանին, Սերոբ Ավագյանին, Վարազդատ Հարությունյանին, Ժորա Մանուկյանին, Հրայր Հերաբյանին, Նարեկ Գասպարյանին, Գրիգոր Կյուրեղյանին, Աշոտ Գևորգյանին և Մարտին Աղրամանյանին։

̰
ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի խմբակցությունը կղեկավարի Սեյրան Օհանյանը

19:02 22.07.2021

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած խորհրդարանական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

18:39 22.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը: Քննարկվել […]

̰
Հայտնի է ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի օրը

17:25 22.07.2021

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում որոշվել է, որ նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին` ժամը 10-ին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարությամբ է հանդես եկել և ասել, որ ըստ օրենսդրության պահանջների՝ ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո 2-րդ երկուշաբթի օրը` ժամը 10.00-ին, որի մասին հայտարարում է […]

̰
Ովքե՞ր են նոր ԱԺ-ի պատգամավորները. ԿԸՀ-ն հաստատեց մանդատներ տրամադրելու արձանագրությունը

17:18 22.07.2021

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը հաստատել է ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու արձանագրությունը: Ըստ այդմ` 8-րդ գումարման խորհրդարանը կունենա հետևյալ պատկերը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 71, «Հայաստան» դաշինք 29, «Պատիվ ունեմ» դաշինք 7 պատգամավոր: Այսօրվա նիստում ԿԸՀ-ն նաև ուժը կորցրած է ճանաչել 20 թեկնածուների գրանցումը, քանի որ նրանք ինքնաբացարկ էին հայտնել: Ինքնաբացարկ հայտնած […]

̰
ՊԵԿ նախագահին 10-օրյա արձակուրդ է տրամադրվել

16:00 22.07.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին արձակուրդ է տրամադրվել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի […]

̰
Արցախում մեկնարկել է մոտ 2000 բնակարանի և առանձնատան շինարարություն

15:27 22.07.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 22-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում բնակարանաշինական ծրագրերի իրականացման հարցերին: Ստեփանակերտում և շրջաններում ընթացող շինարարական աշխատանքների, նախատեսվող ծրագրերի, 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված և անօթևան մնացած քաղաքացիների տեղավորման գործընթացի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն […]

̰
Զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

14:56 22.07.2021

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 21-22-ը կապի դասակի զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Անձնակազմին ներկայացվել է ինչպես կապի դասական, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարգը խնդիրների կատարման ընթացքում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ պարապմունքների ավարտին զինծառայողները ստուգարք են հանձնել։

̰
Մերկելը հայտարարել է Գերմանիայում COVID-19-ով հիվանդացության «պայթուցիկ» տեմպերի մասին

14:50 22.07.2021

Վերջին օրերին Գերմանիայում COVID-19-ի հիվանդացությունն աճել է, այն աճում է «պայթյունավտանգ» տեմպերով, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այդ մասին գրում է «РИА Новости»-ն։ «Դա պայմանավորված է «Դելտա» տարբերակով: Վիրուսի տարածման արագության չափիչը մեկից մեծ է, ինչը նշանակում է, որ մենք ունենք էքսպոնենցիալ աճ»,- ասել է Մերկելը ամենամյա մեծ մամուլի ասուլիսում, որը նրա համար կդառնա […]

̰
Եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի

14:08 22.07.2021

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Ա. Բադալյանին, որը մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Ա. Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Այս մասին գրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի […]

̰
BACK_TO_TOP