TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

20:24 07.07.2021

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի քննարկման օրակարգում հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցերն են: Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական […]

̰
ԵԽ-ն դեմ է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի երկու պետության սկզբունքով

19:46 07.07.2021

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ  իրենց համար անընդունելի է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի երկու պետության սկզբունքով։ Այդ մասին նա հայտնել է Ստրասբուրգում ընթացող ժողովի ժամանակ, որը տեղի է ունենում  Սլովենիայի նախագահությամբ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Լեյենը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 20-ին այցելելու է Հյուսիսային Կիպրոսի Ինքնահռչակ Հանրապետություն։ […]

̰
Հայիթիում ռազմական դրություն է հայտարարվել

19:24 07.07.2021

Հայիթիի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը հայտարարել է, որ նախարարների խորհուրդը որոշում է կայացրել ռազմական դրություն սահմանել Հանրապետության տարածքում, չորեքշաբթի օրը, նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո: «Նախարարների խորհրդի արտակարգ նիստից հետո մենք որոշեցինք ռազմական դրություն հայտարարել ամբողջ երկրում»,- ասել է նա պետական ​​հեռուստատեսության եթերում: Նա  հասարակության բոլոր ուժերին կոչ է արել միավորվել ժողովրդավարությունը պաշտպանելու համար […]

̰
«Վրաստանի առաջնորդները պետք է պաշտպանեն հանրահավաքների ազատության սահմանադրական իրավունքը»․ ԱՄՆ պետքարտուղարություն

19:15 07.07.2021

Մենք դատապարտում ենք հուլիսի 5-ին Վրաստանում քաղաքացիական ակտիվիստների, համայնքի անդամների և լրագրողների վրա բռնի հարձակումները: Վրաստանի առաջնորդները և իրավապահները պարտավոր են պաշտպանել արտահայտվելու և հանրահավաքներ կազմակերպելու ազատության սահմանադրական իրավունքը և բերման ենթարկել բռնություն գործադրողներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: Ըստ նրա՝ վրացիներն իրավունք ունեն արտահայտել իրենց տեսակետները նույնիսկ այն ժամանակ, երբ […]

̰
Ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը

18:57 07.07.2021

Քիչ առաջ ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է  փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։ Tert.am-ի հետ զրույցում Ռոբերտ Հայրապետյանն ասել է, որ նրան ձերբակալել են Երևանի սրճարաններից մեկում։ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ  իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայություն բերման է ենթարկվել Գորիս համայնքի […]

̰
Առաջիկա նախագահական ընտրություններում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր թեկնածուն Քեմալ Քըլըչդարօղլուն կլինի

18:50 07.07.2021

Թուրքիայում, հատկապես ընդդիմադիր շրջանակներում, վերջերս շատ է քննարկվում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու հավանականությունը: 2023-ին նախատեսված ընտրությունները վաղաժամ անցկացնելու դեպքում իշխանության ամենահավանական թեկնածուն կլինի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Չնայած, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ընտրությունները վաղաժամ չեն անցկացվելու, ընդդիմությունը, ի դեմս «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP), արդեն հայտարարել է իր թեկնածուի անունը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ […]

̰
Վերաբացվել է Արոնյանի և Սարգսյանի անվան գրոսմայստերական դպրոցը

16:46 07.07.2021

«Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական ուսումնական կենտրոնը» կրկին վերաբացվում է։ Այդ մասին տեղեկացնում է կենտրոնի ֆեյսբուքյան էջը, որը հայտարարություն է տարածել։ «Հարգելի՛ շախմատիստներ և շախմատասեր բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք, որ վերաբացվել է «Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական ուսումնական կենտրոնը»։ Այսուհետ ուսումնական կենտրոնում ուսանելու հնարավորություն կունենան ոչ միայն Հայաստանի առաջատար շախմատիստները, այլև […]

̰
Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է գլխավոր դատախազների միջազգային համաժողովին

16:43 07.07.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեկնարկած եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը: Բարձր մակարդակի այս միջոցառմանը մասնակցելու հրավերը ՀՀ գլխավոր դատախազը ստացել էր Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Իգոր Կրասնովի կողմից՝ այս տարվա ապրիլին վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ընթացքում: «Դատախազի դերը […]

̰
Սլովակիայի դեսպանի հետ քննարկվեցին համագործակցության հնարավորությունները

16:29 07.07.2021

Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն էր այցելել Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դեսպանին ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, ինչպես նաև Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։ Միրոսլավ Հացեկը նշեց, որ ուրախ է հյուրընկալվել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ շեշտելով, որ այցը հնարավորություն է ընձեռում հետագա համագործակցության համար: «Հայերն ու սլովակներն իրենց մտածելակերպով և ջերմությամբ […]

̰
Հայ-բելառուսական գիտական համագործակցություն. 6 ծրագիր կստանա ֆինանսական աջակցություն

16:16 07.07.2021

2021 թվականի հուլիսից կմեկնարկի հայ-բելառուսական համատեղ 6 գիտական ծրագրերի ֆինանսավորումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի 2021 թվականի հուլիսի 2-ի թիվ 1053-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի կողմից անցկացվող համատեղ գիտական ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ–ԲՀ ԳՏՊԿ-2021» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված […]

̰
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 187 մլն մ³-ով

15:51 07.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հուլիսի 7-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 187 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 9.60 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 20.1 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 3.87 մլն մ³-ով: Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 15.4 մլն մ³-ով ավելի […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ապաքինման մաղթանքներ է հղել Ֆրանցիսկոս պապին

15:35 07.07.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շուտափույթ ապաքինման մաղթանքներ է հղել օրեր առաջ վիրահատության ենթարկված Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին։ Եղբայրական իր սերն ու ողջույնները փոխանցելով Ֆրանցիսկոս պապին՝ Վեհափառ Հայրապետը հայցել է Երկնավոր Տիրոջը պահել ու պահպանել Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Հովվապետին՝ պարգևելով կենաց արևշատություն և արդյունավոր գահակալության բազում տարիներ։

̰
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի ռեկորդային բարձր թիվ է գրանցվել

15:14 07.07.2021

Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսի 28773 նոր դեպք, որը հունվարի 29-ից հետո ամենաբարձր ցուցանիշն է, գրել է Sky News-ը: 37 հիվանդ մահացել է: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ օգոստոսի 16-ից պատվաստված անձինք ստիպված չեն լինի սահմանափակել իրենց շփումները կորոնավիրուսով հիվանդների հետ: Երկուշաբթի Մեծ Բրիտանիայում 224776 պատվաստում է կատարվել: 76962-ին՝ առաջին դեղաչափը, իսկ 147814-ին՝ […]

̰
ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանն անդրադարձել է հայ գերիների վերադարձի հարցին

15:07 07.07.2021

Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին: Նա հիշեցրել է, որ Նիդեռլանդները կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին: Դեսպանն ընդգծել է, որ այդ և այլ հարցերում իրենց ջանքերը կենտրոնացնում են ԵՄ-ում: «Նիդեռլանդները, որպես առանձին երկիր, փոքր է իր ծավալներով ու ներուժով, այդ իսկ պատճառով մեր […]

̰
Պուտին-Փաշինյան հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին

15:00 07.07.2021

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին: «Սա առաջին արտասահմանյան այցն է, որը խորհրդարանական ընտրություններում [իր կուսակցության] վստահ և համոզիչ հաղթանակից հետո Փաշինյանը կատարում է»,- ասել է Պեսկովը: «Երկկողմ հարաբերությունների ծավալը մեծ է, խոսելու շատ բան […]

̰
Հուլիսի 6-7-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:29 07.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 6-7-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Հայիթիի նախագահը մահացու հրազենայիհն վիրավորում է ստացել․ ԶԼՄ-ներ

14:06 07.07.2021

Սեփական առանձնատանը սպանվել է Հայիթիի նախագահ Ժովենալ Մոիզը: Ըստ Հայիթիի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆի՝ գիշերը ժամը 1-ին մի խումբ անհայտ անձինք, որոնք խոսում էին իսպաներեն և անգլերեն, կրակել են երկրի նախագահի և նրա կնոջ վրա: 53-ամյա նախագահը մահացել է ստացած վնասվածքներից, իսկ առաջին տիկինը գտնվում է հիվանդանոցում: Մոիզին Հայիթիի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017-ից: 10 […]

̰
Կոպիրկինը վստահեցնում է՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի հիմնական առաջնահերթություններից է

13:52 07.07.2021

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հիմնական առաջնահերթություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում  Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հավելելով, որ գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է: «Մեր դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ հայտնի է: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գերիները պետք […]

̰
Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում կքննարկվի Ղարաբաղի հարցը. Պեսկով

13:39 07.07.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի կայանալիք իրենց հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բայց փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են հայկական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները կարող են դիտարկել ՀՀ […]

̰
Բաքվում ընթանում է 2 հայ ռազմագերիների դատավարությունը

13:33 07.07.2021

Բաքվի դատարանում հուլիսի 7-ին շարունակվում է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ քրեական գործի դատավարությունը։ Քրեական գործի «նյութերն» ուսումնասիրվում են Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ անցկացվող դատավարության ընթացքում, հաղորդում է Trend-ը: Նշենք, որ ռազմական դատախազության կողմից քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել է քրեական գործ։ Հայ ռազմագերիները մեղադրվում են «ռազմական հանցագործությունների, պատանդներ […]

̰
ԱՀ ԱԺ-ում տեղի է ունեցել քննարկում վարչատարածքային բարեփոխումների թեմայով

13:28 07.07.2021

Հուլիսի 7-ին Ազգային ժողովում կազմակերպվեց քննարկում վարչատարածքային բարեփոխումների թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր: Քննարկմանը ներկա էր նախարար Հայկ Խանումյանը: Բարեփոխումների էությունն ու նպատակահարմարությունը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը: Նախնական հայեցակարգի նախագիծը մշակվել է նախարարության կողմից: Այն վարչատարածքային բաժանման վերանայում է նախատեսում: Նախագծի հեղինակները համայնքների վերակազմավորման, օպտիմալացման […]

̰
ՌԴ սահմանապահների ներկայությունն ընդլայնելու շուրջ քննարկումները շարունակվում են. Կոպիրկին

13:23 07.07.2021

Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը ընդլայնելու հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով այն հարցին, թե կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հետ քաշելու և սահմանային լարվածությունը թուլացնելու նպատակով […]

̰
ՔՊ-ն ներգրավվել է ԿԸՀ որոշման հետ կապված վեճի վերաբերյալ միավորված գործով դատավարությանը

11:17 07.07.2021

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը տեղեկացնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։ Նշենք, որ […]

̰
Հրդեհ «Որոտան-2» էլեկտրական ենթակայանի տարածքում

09:23 07.07.2021

Հուլիսի 6-ին՝ ժամը 19:21-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գնդեվազ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գնդեվազ գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող «Որոտան-2» էլեկտրական ենթակայանում և հարակից տարածքում: Հրդեհը […]

̰
Նիդերլանդների խորհրդարանի կողմից Եզդիների ցեղասպանության ճանաչումը պատմական որոշում է. ՀՀ ԱԺ պատգամավոր

22:20 06.07.2021

Նիդերլանդների խորհրդարանը, պաշտոնապես ճանաչելով Եզդիների ցեղասպանությունը, իր ավանդն է ներդրել ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարում, ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։ «Շնորհակալություն, Նիդերլանդներ։ Այսօր Նիդեռլանդների Թագավորության խորհրդարանը պատմական որոշում կայացրեց և պաշտոնապես ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը` իր ավանդը ներդնելով ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարին»,- նշել է պատգամավորը։

̰
Սկանդալային ձերբակալություն Սանկտ Պետերբուրգում. Էստոնիայի հյուպատոսը կասկածվում է լրտեսության մեջ

21:51 06.07.2021

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում գաղտնի բնույթի նյութեր ստանալիս ձերբակալել է այդ երկրում Էստոնիայի հյուպատոս Մարտա Լյատին: «Այս գործունեությունն անհամատեղելի է դիվանագիտական ​​աշխատողի կարգավիճակի հետ և ունի հստակ թշնամական բնույթ Ռուսաստանի նկատմամբ»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Դիվանագետի նկատմամբ կկիրառվեն միջազգային իրավունքի նորմերով սահմանված միջոցառումներ:

̰
Թուրքական հետախուզությունը Ղրղզստանում առևանգել է գյուլենական շարժման ներկայացուցչին

20:26 06.07.2021

Ղրղզստանը բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի դեսպան Սադըք Դողանին՝ կապված Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից Ղրղզստանի քաղաքացի Օրհան Ինանդիի առևանգման, ապա կալանավորման հետ: Դեսպանը խորհրդակցությունների նպատակով հրավիրվել էր Ղրղզստանի ԱԳՆ, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ինանդին ըստ թուրքական կողմի՝ համարվում էր Միջին Ասիայում գյուլենական շարժման ղեկավարը, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց։ Ինանդիի կալանավորման լուրը հայտնել էր Թուրքիայի […]

̰
Տարածքի ծավալապաշտական կոդը ադրբեջանցիների ու թուրքերի մոտ գենետիկ մակարդակում է դրված. Ալեքսանդր Մանասյան

19:35 06.07.2021

«Ոչ թե քարտեզներն են կարևոր, այլ այն հիմքերը, որոնցով որոշվել են սահմանները: Այդ փաստաթղթերը  պիտի մեջբերել, հիմնական հղումները կատարվում են քարտեզներին՝ դա սխալ է, դրանք գծվել են որոշակի հիմքերի համաձայն, մենք պետք է դրանք գտնենք, տարածքը հենց էնպես չի տրվում: Հայաստանը տարածք է զիջում հեշտությամբ, իսկ տարածքի ծավալապաշտական կոդը ադրբեջանցիների ու թուրքերի մոտ գենետիկ մակարդակում […]

̰
Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

19:24 06.07.2021

ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից այդ բուժհաստատության աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով՝ նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն առերևույթ պարտադրելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ […]

̰
Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

18:35 06.07.2021

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ. Ա.-ն, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ […]

̰
BACK_TO_TOP