TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կիպրոսի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, այն երբեք չի փոխվի»․ Թուրքիայի փոխնախագահ

19:52 08.07.2021

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում մեկնել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն: Շեշտելով, որ կիպրոսցի թուրքերը կղզու հիմնական տարրն են՝ հայտարարել է, որ  իրենց դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ հստակ է և երբեք չի փոխվի: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ֆուաթ Օքթայը նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքական ինքնահռչակ հանրապետության վարչապետ Էրսան Սաների հետ կայանալիք […]

̰
Ղրղզստանի նախկին նախագահներ Ակաևը և Բակիևը հայտնվել են միջազգային հետախուզման մեջ

16:38 08.07.2021

Ղրղզստանի նախկին նախագահներ Ասկար Ակաևը և Կուրմանբեկ Բակիևը հայտնվել են միջազգային հետախուզման մեջ՝ կապված «Կումտոր» ոսկու հանքի գործունեության հետ: Այս մասին հինգշաբթի օրը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը: «Նախկին նախագահներ Ակաևը և Բակիևը հայտնվել են հետախուզման մեջ՝ Կումտորի գործի քննության արդյունքում»,- ասել է նա: Ըստ նրա՝ […]

̰
Ռուսաստանի սահմանը խախտած բրիտանական նավը լքել է Սև ծովը

15:48 08.07.2021

Բրիտանական Defender կործանիչը, որը հունիսի վերջին խախտել էր Ֆիոլենտ հրվանդանի մերձակայքում Ռուսաստանի սահմանը, հուլիսի 6-ին արդեն գտնվում էր Ջիբրալթարի նեղուցում: Այդ մասին վկայում են Marine Traffic պորտալի տվյալները: Վերջին տվյալների համաձայն՝ նավն արդեն հասել է բրիտանական բազա՝ Ատլանտյան օվկիանոսի ելքի մոտ: Հունիսի 23-ին բրիտանական Defender կործանիչը հատել է Ռուսաստանի սահմանը Ղրիմի Ֆիոլենտ հրվանդանի մոտակայքում: Ռուսական […]

̰
Պեսկովը նշել է, որ Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրերի կատարմանն այլընտրանք չկա

15:26 08.07.2021

Մոսկվայի և Բաքվի շփումները շարունակվում են մշտական հիմքի վրա, բոլորը համաձայն են, որ Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրերի իրականացումը կարևոր է և այլընտրանք չունի: Այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ։ Չորեքշաբթի օրը բանակցություններ են ընթացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին

15:21 08.07.2021

Արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանին: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Տերտերյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու կապակցությամբ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար: «Միասնական հայրենիք» կուսակցությունը մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Միջազգային դիտորդները տեղի ունեցած ընտրությունները որակել են որպես ժողովրդավարության […]

̰
Վլադիմիր Ջաբարովը ամփոփել է Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները

15:17 08.07.2021

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը խիստ կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն քայլը, որ նա արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել է հենց Մոսկվա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ Ջաբարովը Նիկոլ Փաշինյանի քայլն անվանել է «բարի նշան»: Նա նշել է, որ կողմերը […]

̰
Տիգրան Ավինյանն արձակուրդից հետ է կանչել իր խորհրդական Սոնա Թևանյանին

15:16 08.07.2021

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը իր խորհրդական Սոնա Թևանյանին արձակուրդից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի խորհրդական Սոնա Թևանյանին 2021 թվականի հուլիսի 8-ից հետ կանչել ամենամյա արձակուրդից»,- նշված է որոշման մեջ:

̰
Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես կարող է սկսվել պատերազմը Բելառուսում

15:05 08.07.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ժամանակակից պայմաններում պատերազմը կարող է սկսվել ոչ թե դրսից ագրեսիայով, այլ մարդկանց «ուղեղի քայքայմամբ»՝ Բելառուսում քաոս սերմանելու համար, և միայն հետո, անհրաժեշտության դեպքում, օտարերկրյա զորքեր հանրապետություն մտցնելով։ Լուկաշենկոն հինգշաբթի Մինսկում մասնակցել է ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձրագույն սպայական անձնակազմի մեծարման արարողությանը: Միջոցառման մասնակիցներին ուղղված պետության ղեկավարի […]

̰
Մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է

14:51 08.07.2021

Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող մաքսային վարչարարության գնահատման ծրագիրն ավարտվել է։ 11 ամիսների ընթացքում Եվրոպական միության կողմից ընդունված չափանիշների համաձայն գնահատվել են Հայաստանում մաքսային օրենսդրությունը, վարչարարության տարբեր ուղղությունները, ինչպես նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Պետական եկամուտների կոմիտեում ստեղծված աշխատանքային խմբի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում ուսումնասիրություն է իրականացվել 20 ուղղություններով: Արդյունքում կոմիտեին […]

̰
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել Սիրիայի վերաբերյալ

14:40 08.07.2021

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան անհրաժեշտ են համարում սիրիական Իդլիբում խաղաղության պահպանումը, համաձայնագրերի ամբողջությամբ իրականացումը, նշվում է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլի արդյունքներով Աստանայի ձևաչափով երաշխավոր երկրների համատեղ հայտարարության մեջ։ Սիրիայի շուրջ բանակցությունների տասնվեցերորդ փուլը տեղի է ունենում հուլիսի 7-8-ը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Սիրիայում տիրող իրավիճակին վերաբերող թեմաներին, ներառյալ մարդասիրական, տնտեսական, բժշկական օգնության, ինչպես նաև […]

̰
Իսպանիայի կառավարության նախագահը շնորհավորական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

14:06 08.07.2021

Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ «Ձեզ կարող եմ վստահեցնել, որ Իսպանիայի կառավարությունը պատրաստակամ է զարգացնել հարաբերություններն ինչպես Իսպանիայի և Հայաստանի, այնպես էլ՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև»,- նշել է Իսպանիայի կառավարության նախագահը։

̰
Կկազմակերպվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում

13:52 08.07.2021

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն ավելացնել 335,078.4 հազար դրամ գումարով: Այդ գումարը կուղղվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպմանը: Ճամբարը նախատեսվում է կազմակերպել հետևյալ կազմակերպությունների միջոցով՝ «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ» […]

̰
Դատավորների թիվը կավելանա

13:33 08.07.2021

Դատավորների թվակազմը 20-ով կավելանա: Կառավարությունը համաձայնություն տվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ 2021 թվականի հունիսի 30-ի առաջարկությանը: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց օրենսդրական փաթեթ՝ քրեական մասնագիտացման դատավորների թվակազմի ավելացման մասին: Ռուստամ Բադասյանը նշեց, որ կյանքի է կոչվում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն (կալանքի միջնորդություններ, ձերբակալման օրինաչափության ստուգում, խուզարկության թույլտվություն) իրականացնող և օպերատիվ հետախուզական միջոցառումներ […]

̰
Թալիբները հայտարարել են Աֆղանստանի 169 շրջան գրավելու մասին

12:53 08.07.2021

«Թալիբան» արմատական ​​շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահեդը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ գրոհայինները գրավել են Աֆղանստանի տարբեր նահանգների ընդհանուր առմամբ 169 շրջան: Վերջին երկու ամսվա ընթացքում «Թալիբան» շարժումը գրավել է շուրջ 400 շրջաններից 167-ը, իսկ անցյալ գիշեր վերահսկողություն է հաստատել Հերաթ և Զաբուլ նահանգներում, ասել է շարժման ներկայացուցիչը: «Մեր մոջահեդների կողմից գրավված շրջանների ընդհանուր թիվը հասել […]

̰
ԱՄՆ ռազմանավը շարժվում է դեպի Սև ծով

12:50 08.07.2021

ԱՄՆ ռազմածովային ուժերի տրանսպորտա-դեսանտային արագընթաց Yuma նավը սկսել է շարժվել Սև ծովի ուղղությամբ ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ գործողություններ իրականացնելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի կողմից հինգշաբթի օրը տարածված հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հունիսի 28-ից հուլիսի 10-ը Սև ծովում անցկացվում են Sea Breeze 2021 (Ծովային զեփյուռ) զորավարժությունները։ […]

̰
COVID-19․ Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել չճանաչել ռուսական և չինական պատվաստանյութերը

12:40 08.07.2021

ԵՄ երկրները չպետք է ճանաչեն Ռուսաստանում և Չինաստանում ստեղծված հակակորոնավիրուսային պատվաստանյութերը: Այս մասին հուլիսի 7-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Քլեմենտ Բոնը՝ ելույթ ունենալով France 2 հեռուստաալիքի եթերում: «Անհրաժեշտ է, որպեսզի այն պատրաստուկների ցանկը, որովով պատվաստելու դեպքում մարդկանց կթույլատրվի մուտք գործել Ֆրանսիայի տարածք, սահմանափակվի միայն այն պատվաստանյութերով, որոնց արդյունավետության հարցում մենք վստահ ենք: Ներկայումս Ֆրանսիայում […]

̰
«Էլզա» մրրիկը հասավ Ֆլորիդա

12:26 08.07.2021

«Էլզա» մրրիկը ներթափանցել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգ։ CBC News-ը հայտնում է առնվազն մեկ զոհի մասին։ Մահվան դեպքը գրանցվել է մեքենայի վրա ծառի շրջվելու հետևանքով։ Մրրիկը մոլեգնել է Ֆլորիդայի Մեքսիկական ծոցի ափերին: Շրջաններում ուժեղ քամի ու հորդառատ անձրևներ են սկսվել: Մրրիկը շարունակում է առաջ ընթանալ։ Նշենք, որ մինչ Ֆլորիդա հասնելը, «Էլզան» ավերածություններ էր գործել Կարիբյան ծոցում, […]

̰
335 միլիոն դրամ կհատկացվի զոհված, հաշմանդամ զինվորների ու անապահով ընտանիքների երեխաների հանգստի համար

11:53 08.07.2021

Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 335 միլիոն դրամ հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ զոհված, հաշմանդամ  զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարանական ճամբարներում կազմակերպելու համար։ 7-13 տարեկան 3200 երեխա կհանգստանա 20 օր՝ 2 հերթափոխով։ «Սա պետք է ապահովվի ամենաբարձր մակարդակով, որպեսզի զոհված ու հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորների երեխաների պատշաճ հանգիստը կազմակերպենք», […]

̰
Պարեկային ոստիկանների 70 տոկոսը նախկինում ոստիկան չի եղել

11:39 08.07.2021

«Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի կյանքում: Իր գործունեությունն է սկսել Պարեկային ոստիկանությունը, որը սկզբունքորեն նոր տիպի ու բնույթի ոստիկանություն է, ընդ որում, բառիս թե՛ բովանդակային, թե՛ մարդկային ռեսուրսի իմաստով»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց, որ մայրաքաղաքի փողոցներում ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոսստիկաններ, ու անձնակազմի 70 […]

̰
Պարեկային ոստիկանության ծառայության արդյունքում քաղաքացիները պետք է կարգուկանոնի նոր որակ տեսնեն Երևանի փողոցներում․ Փաշինյան

10:20 08.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ այսօր վաղ առավոտյան այցելել է Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդ: Պարեկային նոր ծառայության ծառայողների ծառայության դուրս գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել շարային ստուգատեսին: Վարչապետի պաշտոնակատարը դիմել է ներկաներին՝ նշելով. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեծարգո պետ, Ոստիկանության պետի տեղակալներ, Պարեկային ծառայության հարգելի ծառայողներ, շնորհավորում եմ բոլորիս Պարեկային […]

̰
Արթիկ, Գյումրի և Մարալիկ քաղաքներում բնակվող ավելի քան 36,000 քաղաքացու տրամադրվել է պարենային աջակցություն

10:18 08.07.2021

Շիրակի մարզի Արթիկ, Գյումրի և Մարալիկ քաղաքներում բնակվող ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ավելի քան 36,000 քաղաքացու տրամադրվել է պարենային աջակցություն՝ որպես ՔՈՎԻԴ 19 համավարակի և 2020 թ․ պատերազմի հետևանքների չեզոքացման ծրագրերի մի մաս։ Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

̰
Դոմինիկանան դադարեցրել է Հայիթիի հետ ավիահաղորդակցությունը

23:45 07.07.2021

Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիական ավիացիայի խորհուրդը դադարեցրել է հարեւան Հայիթիի հետ ավիահաղորդակցությունը այդ երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո: «Քաղավիացիայի խորհուրդը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շնորհիվ, այս չորեքշաբթի՝ հուլիսի 7-ին, հրապարակել է թիվ 144-2021 որոշումը, որի հիման վրա կասեցվում են օդային փոխադրումները Հայիթիի Հանրապետություն», – ասված է կարգավորիչի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Բացառիկ դեպքերում ինքնաթիռներին կթույլատրվի […]

̰
Չինաստանը խոստանում է փրկել Երկիրը աստղակերպերից

23:01 07.07.2021

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ ստեղծում է տիեզերական բազա՝ Երկիր մոլորակը աստղակեպերից պաշտպանելու համար,գրում է SCMP-ն:  Ծանր չինական  Չանչժեն-5 հրթիռների հիմքի վրա կստեղծվեն տասնյակ  հարվածային հրթիռներ, որոնք կուղղվեն աստերոիդների ուղղությամբ և կփոխեն նրանց թռիչքի տրամագիծը: Ավելի վաղ ՆԱՍԱ-ն էր ներկայացրել մի նախագիծ ՝ HAMMER (Hypervelocity Asteroid Mitigation Mission for Emergency Response), որով նախատեսվում էր ստեղծել […]

̰
Մենք հավատում ենք, որ մի օր մենք կդառնանք Եվրամիության լիիրավ անդամ. Իրակլի Ղարիբաշվիլի

22:49 07.07.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքականությունը եվրաատլանտյան կուրսն է, որը գրված է Սահմանադրության մեջ, և այդ ուղին անշրջելի է: «Ես ուզում եմ վերահաստատել, որ մեր երկիրը, մեր բնակչության բացարձակ մեծամասնությունը, գրեթե 80% -ը, աջակցում է երկրի եվրաինտեգրմանը: […]

̰
Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

22:33 07.07.2021

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին` Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ուրախ եմ Ձեզ հանդիպելու հնարավորության համար, խոսելու այն հարցերի շուրջ, որոնք մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Ինչպես նաև ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ` […]

̰
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում․ մարզպետ Գնել Սանոսյանի ասուլիսը

22:07 07.07.2021

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այսօր Շողակաթ խոշորացված համայնքում ասուլիս էր հրավիրել: Մարզպետը խոսել է տարվա առաջին կիսամյակում մարզում իրականացված ծրագրերի և առաջիկա անելիքների մասին: Ասուլիսի հենց սկզբում Սանոսյանը սահմանային իրավիճակին է անդրադարձել, նշել է որ մայիսի 12-ից սկսած մեծ առումով իրավիճակի փոփոխություններ չկան: Վերջին միջադեպը նախորդ օրն է գրանցվել, երբ թեթև վիրավորում է ստացել մեկ […]

̰
Փաշինյանը գնահատել է իրավիճակը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո

21:27 07.07.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման առթիվ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հրավերի համար՝ ընդգծելով, որ այս տարվա ընթացքում սա կողմերի միջև արդեն երրորդ հանդիպումն է, ինչը […]

̰
Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստան «Սպուտնիկ V»-ն մատակարարելու համար

21:22 07.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Սպուտնիկ V» պատվաստանյութը հայկական կողմին հասցնելու հարցում ցուցաբերած աջակցության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեզ ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հայաստան առաքելուն աջակցելու համար։ Եվ, փառք Աստծո, Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավական լավ է և այդ ֆոնին արդեն սկսվել է ռուս զբոսաշրջիկների […]

̰
Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

21:15 07.07.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հանդիպման սկզբին Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Փաշինյանն ունի ժողովրդի վստահությունը, ինչն ամենակարևորն է հետագա զարգացման համար։ «Ձեզ անկեղծ շնորհավորում եմ այդ առթիվ և հույս ունեմ, որ մենք այսօր պաշտոնական և ոչ […]

̰
Թուրք լրագրողն այցելել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն

20:31 07.07.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «խոսափողի» համբավ ունեցող «Sabah» թերթի լրագրող Ուղուր Յըլդըրըմը այցելել է Աղդամի (Ակնա) ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն և հոդված հրապարակել կենտրոնի գործունեության մասին։ Հոդվածի հեղինակը նախ հայտնում է, որ այդ կենտրոնում ծառայություն են իրականացնում 60 թուրք և նույնքան էլ ռուս զինծառայողներ, որոնք անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հետևում են շփման գծում տիրող […]

̰
BACK_TO_TOP