18:25 06.07.2021
ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Լուսինե Եգանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը․ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Լուսինե Եգանյանի՝ պատգամավորի լիազորությունները»:
15:53 06.07.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվել է պետական դավաճանություն կատարելու համար մեղադրվող Մայիս Սահակյանի և նրա կնոջ՝ Ստելլա Սարգսյանի գործով դատական նիստը։ Նիստին չէին ներկայացել ամբաստանյալի կինը և պաշտպանը։ Դատարանն ամբաստանյալ Ստելլա Սարգսյանի պաշտպանության համար ներգրավված պաշտպաններին ժամանակ է տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, […]
15:11 06.07.2021
Հուլիսի 2-4-ը Երևանում անցկացվել է ՀՅԴ 24-րդ Գերագույն ժողովը, որի աշխատանքների և առաջիկա անելիքների մասին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչները խոսել են այսօր կայացած մամուլի ասուլիսում: Նրանք նշել են, որ ընտրությունները չեն հանգուցալուծել քաղաքական և ներհասարակական ճգնաժամը: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ասել է, որ ՀՅԴ-ն հանդես է գալու որպես արմատական ընդդիմություն, հետամուտ է լինելու […]
14:30 06.07.2021
Ադրբեջանում ավարտվել է ևս երկու հայերի նկատմամբ քրեական գործի քննությունը: Դավիթ Տիգրանի Դավթյանը և Գևորգ Ռուբենի Սուջյանը մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276 հոդվածի (լրտեսություն) հատկանիշներով, հայտնում է haqqin.az-ը: Նախաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան: Քրեական գործը տեղափոխվել է դատավոր Ալի Մամեդովի վարույթ: Գործով նախնական դատական նիստը նշանակված է հուլիսի […]
14:07 06.07.2021
Հուլիսի 6-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակում է 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է haqqin.az-ը: Դատարանի առաջ են կանգնել Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Սերժի Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Հերաբյանը, Նարեկ Աղայի Գասպարյանը, Գրիգոր Գրիգորի Կյուրեղյանը, Աշոտ […]
11:56 06.07.2021
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում 2019թ. կատարվող փոփոխությունների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությանը ներկայացրել էր կառավարության այլընտրանքային կառուցվածք, որտեղ պահպանվում […]
11:07 06.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Նուրսուլթան Աբիշի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեության հարուստ փորձը, իմաստությունն և նպատակասլացությունն այսուհետ ևս կնպաստեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը: Հաստատում եմ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության […]
09:58 06.07.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից բացահայտվել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ Լ.Ա-ն, հանդիսանալով 2021 թվականի միասնական քննությունների «Օտար լեզու» առարկայի միասնական քննական թեստերի համահեղինակ, հիշյալ ՊՈԱԿ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի և […]
08:16 06.07.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինդոնեզական Rakyat Merdeka թերթին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ Մոսկվան կոշտ կպատասխանի Վաշինգտոնի ոչ բարյացակամ գործողություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նախարարի խոսքով՝ ՌԴ-ի հետ ուժի դիրքերից երկխոսություն վարելու ԱՄՆ-ի փորձերը «ի սկզբանե դատապարտված են ձախողման»: «Մենք կոշտ ու վճռականորեն կպատասխանենք անբարյացակամ գործողություններին», – նախազգուշացրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նույն հարցազրույցում Լավրովը նշել […]
23:30 05.07.2021
Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու դիմաց 15 հայ գերիների ազատ արձակումը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը»,- նշել են գերատեսչությունում: ԵԱՀԿ Մինսկի […]
21:34 05.07.2021
Եգիպտաբան Զահի Հավասը հերքել է այն առասպելը, թե եգիպտական բուրգերը կառուցվել են այլմոլորակայինների կողմից: Բանն այն է, որ տևական ժամանակ այդ վարկածը շրջանառվում էր, քանի որ գիտնականները համոզված էին, թե բուրգեր կառուցելը մարդկանց ուժեից վեր էր: Եգիպտաբանը հայտարարել է, որ կան անհերքելի ապացույցներ այն մասին, որ դրանք մարդիկ են կառուցել: Այժմ գիտնականները հաշվել են, որ […]
19:32 05.07.2021
«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտնել է, որ կազմակերպությունը վերահսկում է Տաջիկստանի հետ սահմանի մինչև 70 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ Աֆղանստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլա Մոհիբը հայտարարել էր երկրի հյուսիսում ստեղծված ծանր իրավիճակի մասին։ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զահբիուլլահ Մուջահիդի խոսքերով՝ անվտանգություն է հաստատվելու սահմանին և հայտարարել է, որ Տաջիկստանի ներքին գործերին որևէ […]
18:50 05.07.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ […]
17:26 05.07.2021
Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որն Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և հուշարձանները պղծելու քաղաքականության հերթական վառ ապացույցն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը ինքնաձիգից կրակոցներ արձակում Հադրութ քաղաքի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ: Տեսանյութից պարզ է դառնում, որ հուշարձանը պղծված է. այն պատված է ադրբեջաներեն գրություններով:
15:57 05.07.2021
«Աշխատանքային այցով գտնվում եմ ՌԴ-ում, որտեղ մասնակցելու եմ «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին»,- այս մասին գրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա նշել է, որ այցի շրջանակներում նախատեսված են նաև մի շարք գործարար և պաշտոնական հանդիպումներ։
15:43 05.07.2021
ՀՀ Սահմանադրությունը մեր պետության հենասյունն է, որը չի կարող լինել լոկ փաստաթուղթ։ Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուր պաշտոնյայի գործունեության, յուրաքանչյուր քաղաքացու հանրային վարքագծի հիմքում։ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ գրել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ «Հայրենասիրությունը դրսևորվում է հենց այս պարզ ճշմարտությամբ, որի խեղաթյուրումը, ցավոք, շատ հաճախ անցանկալի հետևանքներ է թողել մեր երկրի բնականոն զարգացման […]
15:28 05.07.2021
ԱՄՆ իշխանությունները հարցում չեն ուղարկել ռուսական կողմին՝ կապված Kaseya ծրագրային ապահովման ընկերության վրա հաքերային հարձակումների հետ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է պատասխանել այս ոլորտում Վաշինգտոնի հետ համագործակցության մասին հարցին, հայտնում է ՏԱՍՍ-ը երկուշաբթի օրը՝ հուլիսի 5-ին: «Ոչ, ես տեղեկություն չունեմ, որ որևէ տվյալ է տրամադրվել: Ոչ, մենք չենք արել»,- ասել է նա: Խոսքը ծրագրային […]
14:40 05.07.2021
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը կկայանա հուլիսի 7-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հավանության կարժանանա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխարժեքային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվական խորհրդի մասին համաձայնագրի նախագիծը: Նշվում է, որ փաստաթուղթը կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներ ներքին ընթացակարգեր իրականացնելու համար: Նախատեսվում է, որ կընդունվի ԵԱՏՄ պետությունների համար նախատեսված առաջարկությունը`առաջնորդվելով եվրասիական ոսկերչական փորձագիտական […]
14:37 05.07.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել. «Մեր երկրի Մայր օրենքով սահմանադիրը` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, անփոփոխելիորեն սահմանել է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին: Արժեքները, որոնք ընկած են այս ձևակերպումների հիմքում, մարմնավորում են մեր ժողովրդի դարավոր նվիրական երազանքներն ու իղձերը, ազատության համար […]
13:41 05.07.2021
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է իրավիճակը Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին: «Ինչ վերաբերում է լրացուցիչ զորախմբին, չեմ կարող ասել… իրավիճակը լավագույնս չի զարգանում, անհրաժեշտ որոշումներ կկայացվեն, ասացինք և կրկնում ենք, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո տարածաշրջանում զարգացումները մեր մեծ ուշադրության առարկան են»,- ասել է Կրեմլի խոսնակը: Նա պատասխանել է նաև այն հարցին, […]
13:33 05.07.2021
Ամերիկացիները կիրակի նշել են Անկախության օրը: Ի նշան կորոնավիրուսի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների՝ վերադարձել են հին ավանդույթները՝ հրավառությունը: Իսթ Ռիվերից մոտ 25 րոպե հրավառություն է տեղի ունեցել: Նյու Յորքի հյուրերն ու բնակիչները հավաքվել են Իսթ Ռիվերի հրապարակներում՝ վայելելու շքեղ տեսարանը: Մերձակա մայրուղու վրա երթևեկությունը դադարեցրել էին մի քանի ժամ շարունակ: Քաղաքային իշխանությունն ասել է, որ […]
13:24 05.07.2021
Արևմտյան Ավստրալիայի սենատոր Ռեյչել Սիուերտը միացել է Համատեղ արդարադատության նախաձեռնությանը և խոստացել ճանաչել Հայոց, ասորիների և հույների ցեղասպանությունները: Սենատոր Սիուերտը աջակցման հայտարարություն է ստորագրել Համատեղ Արդարադատության Նախաձեռնությանը, որը կոչ է անում Ավստրալիայի Դաշնային Հանրապետությունը ճանաչել 1915-ի ցեղասպանությունը: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ՀԱԿ-ՀԱ) գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանն ասել է, որ Համատեղ Արդարադատության Նախաձեռնությունը չափազանց հպարտ է, […]
11:04 05.07.2021
1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով՝ հետագայում հանրաքվեներով (2005, 2015) ենթարկվելով փոփոխությունների։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ […]
10:34 05.07.2021
Էստոնիայի նախագահի թեկնածու, Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Հեն Պելլուասը Ռուսաստանից պահանջել է վերադարձնել իրենց տարածքի մի մասը: Այդ մասին նա հայտարարել է Էստոնիայի ժողովրդական պահպանողական կուսակցության (EKRE) համագումարի ժամանակ: Նրա խոսքով ՝ 1920 թվականին Ռուսաստանի և Էստոնիայի միջև կնքված Տարտուի խաղաղության պայմանագիրը և դրանում նշված պետական սահմանը դեռ ուժի մեջ են: Տարտուի խաղաղության պայմանագիրը ՄԱԿ-ի գործող […]
23:41 04.07.2021
Հուլիսի 4-ին՝ ժամը 15։08-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանային տարածքում խոտածածկ տարածք է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։13-ին։
21:03 04.07.2021
Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի ավտոմեքենան, Ներքին Կարմրաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Շառունց» կոչվող հանդամասում, դեռևս չպարզված hանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 38-ամյա Արմեն Բադալյանը, 33-ամյա Ավետիք […]
19:27 04.07.2021
Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունը խոստովանել է Կիմ Չեն Ինի քաշի ակնհայտ կորուստը՝ Փհենյանում իր առողջական մտահոգությունների մասին պատմությունների ֆոնին։Այս թեմայով հարցազրույց է հայտնվել Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունում, հաղորդում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը: «Մարդիկ շատ սրտացավ էին՝ տեսնելով, որ հարգարժան գլխավոր քարտուղարը ավելի նիհար է թվում: Ասում են, որ բոլորը լաց էին լինում », – այս […]
17:50 04.07.2021
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը Հայաստանին և ՀՀ կողմից Բաքվին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անն Լինդեն գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում։ «Ողջունում ենք Ադրբեջանի կողմից 15 հայ բանտարկյալների լրացուցիչ ազատ արձակումը եւ Հայաստանի կողմից ականների քարտեզների հրապարակումը: Բարձր եմ գնահատում ռուսական միջնորդությունը: […]
15:42 04.07.2021
Ուկրաինական նոր կորվետի կառուցումը, որի կորպուսը արդեն տեղադրվել է Թուրքիայում, կավարտվի մինչ 2023 թվականը: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նախագահը հավելել է, որ շուտով Ուկրաինա են հասնելու թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը, որոնք նախատեսված են ռազմածովային ավիացիայի համար: «Ուկրաինական անձնակազմն արդեն վերապատրաստում է անցնում Թուրքիայում», – ասել է Զելենսկին: […]
11:57 04.07.2021
Կիրակի գիշերը իսրայելական գրոհայինները Գազայի հատվածում հարվածել են Պաղեստինյան արմատական շարժման Համաս շարժման զենքի արտադրամասին և հրթիռային կայանին։ Այս մասին կիրակի օրը հաղորդել են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից: Գիշերվա ընթացքում Իսրայելի Պաշտպանության ուժերի գրոհայինները հարվածել են զենքի արտադրության համար օգտագործվող օբյեկտի, ինչպես նաև «Համաս» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող հրթիռային կայանի վրա: Հարվածները պատասխանն են եղել Իսրայելի […]