TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հուլիսից վերսկսում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը ռուսաստանցիների համար

11:30 04.07.2021

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը այս ամիս կվերսկսի ԱՄՆ-ում բնակվող ռուսներին հյուպատոսական անհրաժեշտ ծառայություններ մատուցելու աշխատանքները։  Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ուրախ եմ, որ հուլիս ամսից մենք վերսկսում ենք այցելությունները: Մեր դիվանագետների խումբը կմեկնի նաև արևմտյան ափ, որտեղ յուրաքանչյուր ռուսաստանցու  համար կլուծենք ամենօրյա, թվացյալ պարզ, բայց շատ բարդ հարցերը», […]

̰
Հայ-ամերիկյան հարաբերությունների հիմքում ընկած են ընդհանուր արժեքները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ

10:51 04.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով: Անկախության հռչակագրով հիմնադիր հայրերը ԱՄՆ-ի ժողովրդին ու համայն մարդկությանը ժառանգություն են թողել պետականաշինության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների վեհ գաղափարներ։ Ուրախ ենք, […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:00 04.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Նախարարությունում քննարկվել են ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրները

20:20 03.07.2021

Հուլիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Խոջոյանի գլխավորությամբ կազմակերպվել էր քննարկում, որի նպատակն էր քննարկումների միջոցով գտնել ոռոգման համակարգերի արդիականացման, պետական աջակցության ծրագրերի ընդլայնման, ոռոգման համակարգերի ներդրման, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիները։ Քննարկմանը մասնակցել են ոռոգման գործընթացում ներգրավված շուրջ երկու տասնյակ կապալառուներ, արտադրողներ, մատակարարներ և ֆերմերներ։ Արման Խոջոյանը ընդգծելով հանդիպման հիմնական […]

̰
Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՍԴ դիմումի, ներքաղաքական իրավիճակի մասին

18:59 03.07.2021

«Այս ընտրությունները Հայաստանին քաղաքական կայունություն չեն բերելու, մենք էլ չենք դադարելու պայքարել»․ այս տեսակետն է հայտնել խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ ասուլիսով հանդես եկած «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա, ընտրություններն անցկացվել են 7-10 տոկոս խախտումներով, որն էլ իրենց դաշինքին հիմք է տվել դիմելու ՍԴ և վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Աշոտյանը խոսել է երկրում […]

̰
Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է 14 հայ ռազմագերիների նկատմամբ «մեղմ» վճռի իրական նպատակը

18:30 03.07.2021

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իմիտացիա է համարում Ադրբեջանում հայ ռազմագերիների 4 տարով և 6 ամսով դատապարտումը. դա երկրի հեղինակությունը և դեմքը փրկելու համար տակտիկական քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը ընդգծել է, որ անկախ վեցամսյա կամ չորս տարվա պատժի առկայությունից՝ հայ ռազմագերիները ենթակա են եղել և հիմա […]

̰
Քամու հետևանքով բարձրավոլտ էլեկտրական սյունը և տան տանիքն ընկել են Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհին

09:46 03.07.2021

Հուլիսի 2-ին, ժամը 20:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի Այգետնակ փողոցում գտնվող տներից մեկի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկնել է՝ փակելով Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քամու հետևանքով բարձրավոլտ էլեկտրական սյունը և տան տանիքը […]

̰
Օլիվեր Վարհեին կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան

00:00 03.07.2021

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 6-ից 9-ը կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Սա հանձնակատարի առաջին այցն է հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ․ այցը տեղի կունենա տնտեսական և ներդրումային պլանի այսօրվա հաստատումից հետո, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների հետ վերականգնմանը, դիմակայունությանը և բարեփոխումներին ուղղված վերանայված օրակարգի իրագործմանը: […]

̰
Պուտինը և Մակրոնը պատրաստակամություն են հայտնել` համակարգելու ԼՂ հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ

21:40 02.07.2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին: Նշվել է, որ տարածաշրջանում իրավիճակը հիմնականում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ մնում է կայուն։ Ստեղծվել են […]

̰
Լուկաշենկոն հանձնարարել է ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը

20:47 02.07.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանապահ զորքերին հանձնարարել է ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը, հաղորդում է Sputnik Բելառուս լրատվական գործակալությունը: Երկրի ղեկավարը այս մասին հայտարարել է  Անկախության օրվա առթիվ կայացած հանդիսավոր արարողության  ժամանակ, որը Բելառուսում նշվում է հուլիսի 3-ին: Լուկաշենկան հայտարարել է, որ Ուկրաինայից  «հսկայական քանակության զենք» է ներթափանցում։ Ըստ Լուկաշենկոյի, այսուհետ միայն խաղաղ բնակիչները կկարողանան […]

̰
Նիկոլ Փաշինյանի որոշումներով Շիրակի և Վայոց ձորի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոններից

20:32 02.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշումներով  Դավիթ Սեխելյանն ազատվել է Շիրակի, Նանե Ասատրյանը՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սեխելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ 1. Նանե Ասատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության […]

̰
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին

20:02 02.07.2021

Աշխատանքային այցով Ալմաթիում գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի նիստին: Նիստում մանրամասն քննարկվել և հաստատվել է Բանկի 2022-2026 թվականների ռազմավարությունը:

̰
«Պատիվ ունեմ» դաշինքը ևս ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ

19:11 02.07.2021

Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը: «Այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև […]

̰
«Հայոց հայրենիք» կուսակցությունը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ

18:54 02.07.2021

«Հայոց հայրենիք» կուսակցությունը հուլիսի 2-ին դիմել է Սահմանադրական դատարան` 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը […]

̰
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը ՍԴ դիմումի վերաբերյալ

17:27 02.07.2021

«Հայաստան» դաշինքն այսօր ՍԴ է մուտքագրել դիմում՝ ԿԸՀ-ի 2021թ․-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ճեպազրույց է տվել՝ ներկայացնելով մանրամասներ ՍԴ մուտքագրված դիմումի վերաբերյալ։ Նրա տեղեկացմամբ, այսօր ՍԴ մուտքագրված դիմումը բաղկացած է 12 կետից, կից ներկայացվել են նաև փաստաթղթեր և տեսանյութեր պարունակող կրիչներ։ Վարդևանյանի հավաստմամբ, ՍԴ-ում քննության առարկա են […]

̰
ԱՀ-ում իրականացվել է «Կանեփ – կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը

16:52 02.07.2021

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը հանրապետության ողջ տարածքում շարունակվում է, իսկ հունիսի 14-ից 22-ը իրականացվել է «Կանեփ – կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ «Կանեփ – կակաչ-2021» համալիր միջոցառմանը ներգրավված են եղել ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները։ Նրանք հանրապետության տարածքում հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 155 հատ կանեփ տեսակի […]

̰
Որ ուժերն են ՍԴ դիմում ուղարկել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

16:37 02.07.2021

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը՝ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Ինչպես տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը, այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը և «Զարթոնք» կուսակցության դիմումը։ «16։15-ի […]

̰
«Զարթոնք»-ը ՍԴ է հանձնել ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը

16:34 02.07.2021

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն այսօր՝ 02.07.2021թ. ժամը 15:20-ին, Սահմանադրական դատարանին հանձնեց ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը, հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Դիմումի համաձայն խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը: Ատելության խոսք, բռնության կոչեր, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա: ՍԴ-ին 5 […]

̰
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»-ը շարունակելու է գործել որպես ՊՈԱԿ

16:14 02.07.2021

Հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթները՝ մասնավորապես հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, դիտացանցի աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական այլ գործառույթներ, կառավարությունն առավել նպատակահարմար է համարել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչությունը կշարունակի գործել նախկին կարգավիճակով՝ որպես ՊՈԱԿ:

̰
Կիպրոսի իշխանությունները փոխել են զբոսաշրջիկների մուտքի կանոնները

16:07 02.07.2021

Կիպրոսի իշխանությունները փոփոխություններ են կատարել օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի արձանագրություններում, հայտնում է АТОР- ը: «Կարմիր» կատեգորիայի երկրներից ճանապարհորդողների համար այժմ COVID-19-ի PCR թեստի արդյունքը, որն արվում է ժամանելուն պես, հասանելի կլինի երեք ժամվա ընթացքում www.covid-testcyprus.com թվային հարթակում: Նախկինում այս տեղեկատվությունը sms-ով ուղարկվում էր զբոսաշրջիկների հեռախոսին:

̰
Կրեմլը մեկնաբանել է Զելենսկու խոսքերը Պետդումայի դրոշի վերաբերյալ

16:00 02.07.2021

Պետական ​​դումայի շենքի վրա ծածանվելու է միայն Ռուսաստանի դրոշը: Այս մասին «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու արած հայտարարությունը: «Եթե ուկրաինացիներն ու ռուսները լինեին մեկ ժողովուրդ, ապա Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, գրիվնան կանցներ, և Պետդումայի վրա դեղին-կապույտ դրոշ կծածանվեր»,- ասել էր Վլադիմիր Զելենսկին: Ուկրաինայի նախագահը նշել […]

̰
ՀԿԵ-ն քննարկում է հայկական տուրիստական ընկերությունների հետ համագործակցության զարգացման հնարավորությունները

15:30 02.07.2021

Հուլիսի 2-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում տեղի ունեցավ ընկերության և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկաթուղային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները: Առարկայական քննարկման ընթացքում ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հյուրերին ներկայացրեց երկաթուղու տուրիստական ներուժը, Գյումրիի երկաթուղային հանգույցի զարգացման ընթացիկ կամ նախատեսվող ծրագրերը, Վրացական երկաթուղու հետ համատեղ զբոսաշրջային հնարավորությունները: Տուրօպերատորների կողմից առաջադրված հիմնական խնդիրները վերաբերում […]

̰
Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրենն այցելել է Սյունիքի մարզ

15:03 02.07.2021

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տարածաշրջանային մարդասիրական հարցերով խորհրդատու Ջոն Փաթթերսոնի հետ համատեղ այցելել է Սյունիքի մարզ և հանդիպել Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի հետ՝ քննարկելու ԼՂ հակամարտության և ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունը համայնքի վրա»։ Հանդիպման մանրամասները՝ այստեղ։

̰
Քննարկվել է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը

14:47 02.07.2021

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 30-ին հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հայերիի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը: Քննարկվել են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները: Զրույցի ընթացքում հստակեցվել են առաջիկա ամիսների ընթացքում կողմերի պատվիրակությունների փոխայցելությունների […]

̰
Ալեն Դելոնը բացատրել է, թե ինչու է Պուտինը հիացմունք ու վախ ներշնչում

14:40 02.07.2021

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ընդունակ մարդ», որի ուժը հիացնում է ու վախեցնում: Այս մասին նա պատմել է TV5 Monde- ին տված հարցազրույցում: Արտիստը բացատրել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպել է մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած գալա երեկոյի ժամանակ: «Պետք է կարողանալ անել այն, ինչ նա կարողացել […]

̰
Ինչո՞ւ նորից հետաձգվեց Նորքի զինված խմբի գործով նիստը

14:33 02.07.2021

Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կրկին հետաձգվել է Նորքի զինված խմբի գործով դատաքննությունը: Բանն այն է, որ ամբաստանյալներից մեկի ՝ Խաչիկ Ավանեսյանի կինն է վատացել: Դատարանը մեկ ժամ ընդմիջում է հայտարարել, որի ընթացքում պարզ է դարձել, որ  ամբաստանյալի կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է: Դատական նիստը կշարունակվի մեկ շաբաթ անց: […]

̰
ԱՄՆ-ը 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին և Արցախին. Ադամ Շիֆ

14:16 02.07.2021

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։ Նա հետևյալ գրառումն է արել։ «Ավերիչ հակամարտության և անհավատալի տառապանքների տարուց հետո մենք Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի մյուս համանախագահների հետ կարողացանք ավելի քան 52 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի և Արցախի համար վերջերս ներկայացված Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի ծախսերի օրինագծում: […]

̰
ԱՄՆ պետքարտուղարությունը հիասթափված է, որ Թուրքիան հրաժարվել է Ստամբուլյան կոնվենցիայից

13:45 02.07.2021

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն արձագանքել է «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու մասին որոշմանը: Այդ փաստաթուղթը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով, հաղորդում է Ermenihaber-ը։ Փրայսը նշել է, որ Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումը խոր հիասթափություն է պատճառել ԱՄՆ-ին: «Կոնվենցիայից դուրս գալը հետընթաց […]

̰
Սերժ Թանկյանն առաջարկում է խնդրագրի միջոցով բոյկոտել Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի անցկացումն Ադրբեջանում

13:30 02.07.2021

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է change.org-ում ստեղծված խնդրագիրը. դրանով առաջարկվում է բոյկոտել հուլիսի 3-ին Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի անցկացումն Ադրբեջանում։ «Չի կարելի թույլ տալ Ադրբեջանին ռազմական հանցագործություններ կատարել և այնուհետև միջազգային իրադարձություններ անցկացնել, կարծես ոչինչ չի եղել: Եվրո 2020-ի քառորդ եզրափակչի մարզադաշտը շատ քիչ հեռավորության […]

̰
Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի ավտոբուսը

13:22 02.07.2021

Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը): Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթևացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի դրանից՝ հնարավորություն են տալիս հընթացս վերհանել և գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք […]

̰
BACK_TO_TOP